Բարզանի. Իրաքյան Քուրդիստանը մինչեւ հոկտեմբեր կարող է անկախության շուրջ հանրաքվե անցկացնել
ՄիջազգայինԻրաքյան Քուրդիստանի անկախության շուրջ հանրաքվեն կարող է անցկացվել մինչեւ այս տարվա հոկտեմբեր:
Այս մասին Al-Monitor-ին տված հարցազրույցում հայտարարել է շրջանի ղեկավար Մասուդ Բարզանին:
Իրաքի գործող Սահմանադրության համաձայն, Իրաքյան Քուրդիստանի շրջանն լայն ինքնավարություն ունի: Բարզանին պարզաբանել է, որ հիասթափված է Բաղդադի այժմյան քաղաքականությունից, որը քրդերին զրկել է բյուջեի սեփական հատվածից եւ չի կարողանում մի շարք այլ պատրավորություններ իրականացնել: Նրա խոսքով, շրջանը հետագա զարգացման երկու տարբերակ ունի. Իրաքի սովորական մարզ դառնալ կամ հանրաքվեի ճանապարհով անկախություն ձեռք բերել:
Ըստ ՌԻԱ Նովոստիի, նա նշել է, որ ցանկանում է գործընթացը խաղաղությամբ կազմակերպել եւ համաձայնություն ձեռք բերել շահագրգիռ բոլոր կողմերի՝ Բաղդադի, Անկարայի եւ Թեհրանի հետ: Բարզանին, միաժամանակ, ընդգծել է, որ անկախ Քուրդիստանի նախագահ չի դառնալու: «Իմ նպատակն է՝ հասնել դրան, անկախ Քուրդիստան ստեղծել: Եվ ես խոստանում եմ. այն օրը, երբ Քուրդիստանն անկախ դառնա, ես կդադարեմ նախագահ լինել: Ես կշնորհավորեմ ժողովրդին եւ տեղս ուրիշի կփոխանցեմ»,- հայտարարել է նա: