Փարիզում ահաբեկչությունների ենթադրյալ կազմակերպչի բնակարանում գտել են Բրյուսելի օդանավակայանի քարտեզը
ՄիջազգայինԱթենքում՝ Փարիզի ահաբեկչությունների ենթադրյալ կազմակերպիչ Աբդելհամիդ Աբաուդիի բնակարանում խուզարկության ժամանակ հայտնաբերել են համակարգիչ ու թվային կրիչ, հայտնում են բելգիական լրատվամիջոցները:
Նշում են, որ հայտնաբերված սարքավորումների վրա եղել է Բրյուսելի օդանավակայանի քարտեզը:
Աբդելհամիդ Աբաուդը սպանվել էր Սեն Դենիում ահաբեկիչների բնակարանի գրոհի ժամանակ՝ Փարիզի ահաբեկչություններից հետո:
Նոյեմբերի 13-ին Փարիզում մի շարք ահաբեկչական հարձակումներ էին եղել: Սրճարանների գնդակոծությունների, «Բատակլան» թատրոնում պատանդառման ու «Ստադ դե Ֆրանս» մարզադաշտի մոտ պայթյունների հետեւանքով 130 մարդ էր զոհվել:
Մարտի 22-ին Բրյուսելում է եղել երեք պայթյուն՝ երկուսը օդանավակայանում ու մեկն էլ մետրոյի կայարանում: Ավելի քան 30 մարդ է զոհվել, 300-ն էլ վիրավորում ստացել: