Փարիզում ահաբեկչությունների ենթադրյալ կազմակերպչի բնակարանում գտել են Բրյուսելի օդանավակայանի քարտեզը
Международные новостиԱթենքում՝ Փարիզի ահաբեկչությունների ենթադրյալ կազմակերպիչ Աբդելհամիդ Աբաուդիի բնակարանում խուզարկության ժամանակ հայտնաբերել են համակարգիչ ու թվային կրիչ, հայտնում են բելգիական լրատվամիջոցները:
Նշում են, որ հայտնաբերված սարքավորումների վրա եղել է Բրյուսելի օդանավակայանի քարտեզը:
Աբդելհամիդ Աբաուդը սպանվել էր Սեն Դենիում ահաբեկիչների բնակարանի գրոհի ժամանակ՝ Փարիզի ահաբեկչություններից հետո:
Նոյեմբերի 13-ին Փարիզում մի շարք ահաբեկչական հարձակումներ էին եղել: Սրճարանների գնդակոծությունների, «Բատակլան» թատրոնում պատանդառման ու «Ստադ դե Ֆրանս» մարզադաշտի մոտ պայթյունների հետեւանքով 130 մարդ էր զոհվել:
Մարտի 22-ին Բրյուսելում է եղել երեք պայթյուն՝ երկուսը օդանավակայանում ու մեկն էլ մետրոյի կայարանում: Ավելի քան 30 մարդ է զոհվել, 300-ն էլ վիրավորում ստացել: