Երևան, 16.Սեպտեմբեր.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Ռուսական ուժերը ռեակտիվ անօդաչու թռչող սարքերով հարձակվել են Կիեւի վրա Գեղարքունիքի մարզում՝ Սարալանջում, 33-ամյա վարորդը գյուղատնտեսական աշխատանքներ կատարելիս «Բելառուս» տրակտորով կորցրել է կառավարումը և կողաշրջվել․ կա վիրավnր Ի՞նչ կապ ունի կոստյումը ծխախոտի հետ. «Փաստ» ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (15 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ) Դոնալդ Թրամփի ականջը, առաջին տանկերը պատերազմում. «Փաստ» Ինչպե՞ս հասանք այս օրին. մարդկային կապիտալի հիմնարար բաղադրիչի խոր ճգնաժամ. «Փաստ» Ուկրաինայի ԶՈւ-ն hարվածել է ՌԴ-ում Ozon-ի պահեստին. զnhեր և տnւժածներ չկան Իշխանության համար հարգանքի տուրք մատուցելն ու այդ մասին խոսելը դառնում է խիստ «վտանգավոր». հանկարծ ադրբեջանցիները չջղայնանան․ Աբրահամյան Փաշինյանի հռչակած «իրական Հայաստան» քաղաքականությունը ներկայում հանգեցնում է մշտական զիջումների ու կորուստների. «Փաստ» Ոչ բոլոր հայերն են «յուրային». իշխանությունները վերանայում են Սփյուռքի հետ հարաբերությունները. «Փաստ» «Հակոբիցս հետո ուժ տվողը թոռնիկներս դարձան». Հակոբ Հովհաննիսյանն անմահացել է հոկտեմբերի 7-ին Մատաղիսում. «Փաստ»


Ալինա Մարտիրոսյան. «Դժոխային ճանապարհ եմ անցել»

Lifestyle

Blognews.am-ը գրում է.

Դերասանուհի Ալինա Մարտիրոսյանը թեև բավականին երիտասարդ է, 17-ամյա որդի ունի։ Ալինան վաղ տարիքում է ամուսնացել՝ 17 տարեկանում ամուսնացել է, 19-ում՝ մայր դարձել ու կորցրել ամուսնուն։ ԴերասանուհինBlogNews-ի հետ անկեղծ զրույց է ունեցել և պատմել ամուսնու սպանության, միայնակ մայր լինելու բարդությունների մասին։

  

- Ալինա, տղադ դեռահասության ամենաբարդ փուլում է։ Քեզ համար բա՞րդ է դեռահաս տղայի մայր լինելը, առավել ևս, որ ամուսին չունես։ Ի՞նչ հարաբերություններ ունեք որդուդ հետ։

- Ես ի սկզբանե խիստ չեմ եղել Էմանուելի հանդեպ, որովհետև գիտակցել եմ, որ հայր չունի, իմ խնամակալության տակ է։ Փորձել եմ այնպես անել, որ Էմանուելը չզգա հոր բացակայությունը։ Իհարկե, եղբայրս ամեն բան արել է, որպեսզի նա չզգա այդ բացը։ Իրենց տարիքային տարբերությունը տասը տարի է, կարծես եղբայրներ լինեն։ Հիմա տղաս ԱՄՆ-ում է՝ եղբորս մոտ։ Նա այնպես է անում, որ ոչնչի կարիք չունենա։

Էմանուելը շատ լուրջ երեխա էր. փոքր տարիքից սիրել է իր կողմից ինչ-որ նվեր անել, անակնկալ մատուցել ինձ, ուրախացնել։ Օրինակ՝ կարող է դպրոցից տուն գար ու կապույտ վարդ բերեր նվեր։

Նաև՝ շատ զուսպ երեխա էր. մինչև երրորդ դասարան, երբ ընդունվեց պարարվեստի ուսումնարան, սովորում էր Պուշկինի դպրոցում։ Մի անգամ դասղեկն ասել էր, որ պետք  է պատմեն իրենց հայրիկների մասին, Էմանուելը դաղեկին կանչել էր դուրս ու ասել՝ ինչո՞ւ եք ինձ ցավ պատճառում, իմ պապան մահացած է, ես չեմ կարող պատմել իր մասին։

Ես, առաջին հերթին, որդուս ընկերն եմ, որպեսզի նա չխուսափի ինձ հետ խոսելուց։ Նա միշտ կիսվում է ինձ հետ, ես էլ՝ իր, երբ ինձ մոտ հարց է առաջանում, իրեն եմ դիմում։ Նա իմ առաջին քննադատն է։

-Տղաները, սովորաբար, խանդոտ են լինում մայրիկների հանդեպ, հատկապես, երբ տանը հայր չի լինում։

-Ինքը որոշ առումներով խանդոտ է, որոշ առումներով՝ հասկացող: Գիտի, որ մաման պետք է աշխատի։ Ճիշտ է, եղել են որոշակի բարդություններ, բայց հաղթահարել ենք՝ հասկանալով, որ այս ասպարեզում եմ աշխատում։

-Շոուբիզնեսային ոլորտում մարդիկ շրջապատն ավելի ազատ է, բացի այդ, պարբերաբար անձնականիդ վերաբերյալ հրապարակումներ են լինում։ Խնդիրներ չե՞ն առաջանում որդուդ հետ։

-Իհարկե, լինում են։ Եղել են դեպքեր, որոնք շատ ծանր է տարել, բայց չեմ ուզում խոսել այդ թեմայով, հազիվ ենք հաղթահարել։ Իսկ մեր հարաբերություններում լուրջ բարդություններ, որպես այդպիսին, չենք ունեցել։ Միշտ հասկանում ենք իրար, կան  դեպքեր, երբ Էմանուելն ասում է՝ չեմ ուոզւմ էսպես լինի և չի լինելու, ու ես ընդունում եմ իր ասածը։

-Անձնական կյանքդ դասավորելու վերաբերյալ ի՞նչ դիրքորոշում ունի։

-Նա շատ է ցանկանում, որ ես ամուսին ունենամ՝ հենարան, նորմալ ընտանիք։ Եթե նա տեսած լիներ իր հորը, մենք ամուսնալուծված լինեինք, գուցե դեմ լիներ, սակայն ի սկզբանե չի տեսել հայրական ջերմություն և այլ դիրքորոշում ունի։

-Ամուսինդ էլ չի՞  հասցրել տեսնել ձեր որդուն։

-Ամուսինս որդուս միայն էխոյի ապարատով է տեսել։ Երբ հղի էի, ամուսնուս հետ Մոսկվայում էինք ապրում, գնացինք էխոյի, իմացավ, որ տղա է ունենալու։ Երկուսով որոշեցինք, որ անունը պետք է լինի Էմանուել, որը նշանակում է՝ Աստված մեզ հետ է։ Հետո եկա Հայաստան, հղիությանս վերջին 2 ամիսներին նրանից ոչ մի լուր չունեի, կորել էր, երեխան ծնվեց, տասն օր անց իմացանք, որ իրեն սպանել են։

- 19 տարեկան աղջկա համար ի՞նչ է նշանակում մայր դառնալ, միաժամանակ՝ կորցնել ամուսնուն։

-Շատ ծանր ապրումներ եմ ունեցել. դա դաժան, դժոխային ճանապարհ է, երբ չգիտես՝ ուր ես գնալու, ինչ է քեզ սպասվում, էլ ինչ դաժանություններ կարող են լինել։ Որևէ կնոջ, անգամ՝ թշնամուս չեմ ցանկանա նման բանի միջով անցնել։ Դա շատ դաժան բան է։ Ես 17 տարեկանում եմ ամուսնացել, 18–ամյակս Մոսկվայում է լրացել, երբ արդեն ամուսացած էինք։ Նա ինձանից 16 տարի մեծ էր ու ինձ վերաբերում էր որպես երեխայի։ Մենք սիրով զույգ ենք եղել։

Ես մեծացա այն ժամանակ, երբ հասկացա, որ այս աշխարհում լրիվ մենակ եմ՝ նորածին երեխան ձեռքիս։ Այդ ժամանակ մենակ Աստված է օգնում քեզ։

-Այդ փուլում ո՞վ էր կողքիդ։

-Մայս և եղբայրս։

-Իր ընտանիքի կողմից օժանդակություն չի՞ եղել։

-Չէ, որովհետև նա տարիքով շատ մեծ էր, հարազատներ չուներ... իր ընտանիքին անդրադառնալ չեմ ուզում։

- Քեզ համար կրկնակի բարդ է եղել. նախ՝ ինքդ պետք է դուրս գայիր սթրեսից, երկրորդ երեխայիդ համար այնպիսի պայմաններ ստեղծեիր, որ ճնշված չմեծանա։ Ինչպե՞ս հաղթահարեցիր այդ ամենը։

-Ոչ մի կնոջ չեմ ցանականա միայնակ մեծացնել երեխային, որովհետև դա, իսկապես, դաժան տառապանք է։ Դու դառնում ես ընտանիքի տղամարդը։ Կան շատ դաժան մարդիկ, ովքեր չեն կարողանում հասկանալ աղջկա ցավը։ Ամեն դեպքում, ես  գիտեմ, որ ով ինչ ցանում է, այն էլ հնձում է. քամի ցանողը փոթորիկ է հնձում։ Ինձ համար բարդ էր, սակայն հաղթահարեցի ամեն բան։

Քանի որ ինձ մոտ հոգևորը միշտ առաջին տեղում է եղել, որևէ մեկի դեմ չեմ չարացել ու չեմ չարանում։ Կարծում եմ՝ նախանձ, չար չլինելը Աստծո շնորհն է։ Ինչքան մարդը դժվար ճանապարհ է անցնում, այդքան կոփվում է, ճանաչում է կյանքը և չի կարող վատություն անել որևէ մեկին, չէ՞ որ ինքն անցել է այդ ճանապարհը։

-Ինչո՞ւ ես որդուդ ուղարկել ԱՄՆ։

-Տղաս պարող է. օգոստոսին հրավեր ստացավ Նյու Յորքի ակադեմիաներից մեկում սովորելու։ Ինձ համար դաժան է իրենից հեռու լինելը, սակայն շատ ուրախ եմ, որ նա այնտեղ է։ Ես իմ կարոտն ու էգոն դրել եմ մի կողմ, ինձ համար կարևորն իր ապագան է։ Միշտ փորձել եմ ամեն ինչ անել, որ, առաջին հերթին տղայիս համար լավ լինի. 7-8 տարի է, ինչ ես նկարահանվում եմ։ Այս ընթացքում վաստակածս գումարով կարող էի շքեղ մեքենա գնել, սակայն գերասդասել եմ դա ներդնել եղբորս, որդուս առաջըթացի մեջ։ Այնպես եմ արել, որ տղաս ունենա ամենաթանկ հեռախոսը, հագնի ամենաթանկ շորերը։ Թող ես չվարեմ թանկ մեքենա, սակայն ընտանիքս ոչնչի կարիք չունենա։ Որպեսզի տղաս չզգա, որ հայր չունի։

-Հնարավո՞ր է, դու էլ տեղափոխվես իր մոտ։

-Ես կգնամ, կտեսնեմ իրեն, սակայն տեղափոխվել չեմ կարող, քանի որ դժվար է այնտեղ աշխատանք գտնել։ Չեմ ուզում նորից զրոյից սկսել։ Ինչ վերաբերում է որդուս՝ ես չեմ թողնի, որ նա վերադառնա, որովհետև այնտեղ ապագա կա։ Եթե Հայաստանում մշակույթի ոլորտում ապագա լիներ, իհարկե, կուզեի, որ գար, սակայն չկա. իմաստը ո՞րն է, որ գա։

Զրույցը՝ Ամալյա Հովհաննիսյանի

Ռուբեն Մխիթարյանը քաղբանտարկյալ էր․ պահվում էր այն սենյակում, որտեղ քննում էին հերթականությամբ․ Լիանա ԳասպարյանԳյուղերում խմելու ջուր չկա, կոյուղու ցանց չկա․ Վրույր ԱյվազյանԷդ ձեր ասած սպանությունների ժամանակ Ռուբեն Մխիթարյանը 12 տարեկան երեխա ա էղել, ի՞նչ հարցեր էիք տալիս. Մամիկոն ԱսլանյանԵթե գերսուպեր զենքեր եք գնել, այդ դեպքում ինչո՞ւ եք ասում՝ Տիգրանաշենն ադրբեջանական ձևով չասենք, կլինի՛ աղետալի պատերազմ. Հայկ ՖարմանյանԱզգային արժեքները սերունդներին փոխանցելու համար պետք է պահպանենք մեր մշակութային ժառանգությունը. Արսեն ԳրիգորյանԱյս մարդիկ հաճույք են ստանում Հայաստանի սուվերեն տարածքները ծվեն-ծվեն անելուց․ Գառնիկ ԴավթյանՀենց սա է մեր տարբերությունը՝ Փաշինյանը ցանկանում է կործանել Տիգրանաշենը, իսկ մենք ցանկանում ենք զարգացնել հայկական Տիգրանաշենը ․ Անուշ ՄիզոյանՄեր քաղաքացիները ճռռում են բանկային բարձր տոկոսների տակ․ Լիանա ՄանուկյանՅունիբանկի Թեժ հեռախոսակապի կենտրոնն աշխատանքային օրերին գործում է շուրջօրյա Ռալֆ Յիրիկյանը Առաջնորդության դպրոցի մասնակիցների հետ քննարկել է ժամանակակից առաջնորդության մարտահրավերներըԴպրոցի հիմնական նպատակը հոգևոր և ազգային արժեքներով քաղաքացի դաստիարակելն է. Ցոլակ ԱկոպյանՌուսական ուժերը ռեակտիվ անօդաչու թռչող սարքերով հարձակվել են Կիեւի վրա 18 արդարների գործով դատկան նիստը տեղի կունենա սեպտեմբերի 17-ինՀայաստանի արժանապատվությունը նվաստացնող ադրբեջանական հայտարարություններին ՔՊ-ն վախենում է պատասխանել․ տեսանյութ Մերձավոր Արևելքում էսկալացիան խորանում է․ Սաուդյան Արաբիան ստիպված է ապավինել սեփական ուժերին․ Արտակ ԶաքարյանԳեղարքունիքի մարզում՝ Սարալանջում, 33-ամյա վարորդը գյուղատնտեսական աշխատանքներ կատարելիս «Բելառուս» տրակտորով կորցրել է կառավարումը և կողաշրջվել․ կա վիրավnր Կայուն զարգացում` հաշվետվությունից դեպի ավելի պատասխանատու կառավարման համակարգՎաղն էլ կասի՝ եթե Ջերմուկը չտանք, պատերազմ կլինի. Ավետիք Չալաբյան Սոչիի օդանավակայանում ժամանակավորապես սահմանափակվել են թռիչքներն ու վայրէջքներըՌԴ ՊՆ․ հարվածներ են հասցվել Ուկրաինայի նավահանգիստներին և երկաթուղային ենթակառուցվածքինՕգոստոսին Հայաստան է այցելել 227,026 զբոսաշրջիկՖուտզալի Հայաստանի ազգային հավաքականը Մոլդովայի ընտրանու հետ ոչ-ոքի խաղացWildberries-ը թույլ է տվել հաճախորդներին զեղչեր խնդրել վաճառողներիցԱնձրև և ամպրոպ, քամու ուժգնացում․ եղանակն՝ առաջիկա օրերինՀայաստան-Չեռնոգորիա խաղի տոմսերն արդեն վաճառվում ենԱրցախից հետո՝ Հայաստան․ ինչի՞ համար է Ադրբեջանը կեղծում պատմությունը. Կարպիս ՓաշոյանReuters․ Սաուդյան Արաբիան եվրոպացիներին զգուշացրել է նավթի մատակարարումների կրճատման մասինՇղթայական ավտովթար՝ Արարատի մարզում․ Այնթապում բախվել է 4 ավտոմեքենա, կա վիրավորԼիտվայի պաշտպանության նախարարության պնդմամբ՝ անցած գիշեր խոցված ԱԹՍ-ը պայթուցիկ էր տեղափոխումԱյս տարի «Ոսկե գնդակը» պետք է բաժին հասնի Յամալին․ Գաբրիել ԺեզուսԶՊՄԿ-ն ներկայացրել է կայուն զարգացման 2025 թվականի հաշվետվությունը՝ նոր գնահատումներով և կլիմայական ռազմավարությամբՊատրաստ եմ պատասխանել Պուտինի կամ Լավրովի զանգերին․ ԿալլասՍեպտեմբերի 16-ին Ջերմուկի կամուրջը փակ է լինելուԱնթիլիասի Մայրավանքում Հայաստանի անկախության 35-ամյակին նվիրված հանրապետական մաղթանք կկատարվիՆիդերլանդներում գնացքների երթևեկության խափանումներից հետո կասկածներ են առաջացել դիվերսիայի վերաբերյալՀայաստանի արժանապատվությունը նվաստացնող ադրբեջանական հայտարարություններին ՔՊ-ն վախենում է պատասխանել. Արամ Վարդևանյան«Renault»-ը Առատաշեն գյուղի «Առատաշեն վայների» գինու գործարանի մոտ գլխիվայր շրջվել էԱրժանապատվության մասին խոսելիս` նայեք ձեզ, նայեք ձեր ուժին, լսե՛ք ձեր ղեկավարի հայտարարությունները. Մարիաննա ՂահրամանյանԴեպի հայկական մեծ երազանք. արվել է Նոայի նոր մարզադաշտի կառուցման առաջին մեծածավալ քայլըՇրջայց Gyurjyan Cascade և Firdus Prime Residence թաղամասերում. ներկայացվել են շինարարական աշխատանքների ընթացքն ու առաջիկա ծրագրերըՖիդանն ու Ալիևը քննարկել են էներգետիկ համագործակցությունըՔՊ-ի կողմից Եկեղեցու դեմ բռնաճնշումները Բաքվի դիկտատորին տվել են մեր կրոնի դեմ գործելու ազատություն․ Սյուզաննա ԱվետիսյանՏիգրանաշենը և սահմանամերձ մյուս գյուղերը պետք է զարգանան․ պատերազմ բերողը դուք եք․ Շիրազ ՄանուկյանՏիգրանաշենում մեզ ասացին՝ առաջին անգամ են պաշտոնյա տեսնում իրենց գյուղում․ ինչու՞ մեկ անգամ չեք գնացել այդ գյուղ․ Անդրանիկ ԳևորգյանԺողովո'ւրդ, կարո՞ղ եք խոստանալ, որ դպրոցներ չեք փակելու․ Տիգան Աբրահամյանը՝ ՔՊ-ինՔՊ-ում Արարատ համայնքի խոշորացման հետ կապված մտահոգություններ կան․ Արամ ՎարդևանյանՔՊ-ն խոշորացված համայնքները կրկին խոշորացնում է․ Անդրանիկ ԳևորգյանԱրցախցիների վերադարձի իրավունքի հարցը երբեք չի եղել Փաշինյանի որոշման տիրույթում. Ավետիք ՉալաբյանՕրենքը բերել եք՝ ձեր հագով կարելու․ Մամիկոն ԱսլանյանՔՊ-ի բերած այս փոփոխության մեջ մի մարդու անուն ազգանուն է բացակայում, որը կարող եք ավելացնել. Տիգրան Աբրահամյան