Երևան, 09.Հուլիս.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
«Նա ավելացնելու է ռեպրեսիաները, բայց դրանք ունենալու են հակառակ՝ հանրային դժգոհությունների բարձրացման էֆեկտ». «Փաստ» Փոփոխություններ սուբվենցիոն ծրագրերի իրականացման գործընթացում. ո՞ր դեպքերում կարող է բացասական եզրակացություն տրվել. «Փաստ» Ինչին դիպչում են՝ մահ, ավեր, կորուստ. «Փաստ» Գնաճը նորանոր «բարձունքներ» է նվաճում. շարունակական հարված մարդկանց գրպանին. «Փաստ» Ինչի՞ մասին է խոսում լռությունը. «Փաստ» Կաթողիկոսը կմասնակցի՞ ԱԺ առաջին նիստին. «Փաստ» Երբ դատարանը չգիտի, թե ինչպես են քվեարկել քաղաքացիները. Սահմանադրական դատարանը շփոթել է երկու տարբեր իրավական չափանիշ. «Փաստ» Հարատև ազգային պետություն ստեղծելու գաղափարի համար Ավետիք Չալաբյանն այսօր գտնվում է բանտում. Մենուա Սողոմոնյան Նպաստները կտրել են. 80 հազար ընտանիք զրկվել է գումարից․ Հրայր Կամենդատյան Հայկական ռուսալեզու «Նոեվ Կովչեգ» թերթի ծավալուն անդրադարձը Ավետիք Չալաբյանի կալանավորմանը. Մենուա Սողոմոնյան


Ինչպե՞ս են ընտրվել «Եվրատեսիլ 2016»-ի 5 բեք-վոկալները եւ ի՞նչ նշանակություն ունի մրցույթին մասնակցելը նրանց համար

Lifestyle

NEWS.am STYLE-ը գրում է.

Զարմանք, շոկ, ուրախություն, երազանքի իրականացում` այսպես են բնութագրում իրենց էմոցիաները «Եվրատեսիլ 2016»-ում Իվետա Մուկուչյանին սատարող բեք-վոկալներ Լիլիթ Նավասարդյանը, Անուշիկ Տեր-Ղուկասյանը, Մաշա Մնջոյանը, Սոնա Գյուլխասյանն ու Քրիստինա Մանգասարյանը:

Աղջիկների հետ զրուցել ենք բեք-վոկալների մրցույթը հաղթահարելու եւ եվրատեսիլյան բեմում ներկայանալու զգացողությունների մասին:

«Քանի որ բեք-վոկալների ընտրությունը կատարում էի ես, փնտրում էի այնպիսի ձայներ, որոնք կդառնան մեկ ամբողջություն եւ ինքս ինձ չէի նախատեսել բեմում»,-ասում է երգի համահեղինակ Լիլիթ Նավասարդյանը, որն, այնուամենայնիվ որոշեց միանալ աղջիկներին եւ նրանց հետ միասին կազմել այդ ամբողջությունը.

«Քանի որ երգի սկզբնական տարբերակում միայն իմ ձայնով էինք ստացել այդ երգչախումբը եւ բոլորի ականջին դա էր նստած, հասկացանք, որ առանց իմ ձայնի այդ ամբողջության մեջ մի բան պակասում է: Այսպիսով, որոշեցի միանալ աղջիկներին, ինչն ինձ համար մի փոքր դժվար որոշում էր, որովհետեւ ե՛ւ պետք է երգեմ, ե՛ւ հետեւեմ աղջիկների երգեցողությանը»:

Լիլիթը համոզված է` շատ հետաքրքիր զգացողություններ է ունենալու «Եվրատեսիլի» բեմում, քանի որ այս անգամ ոչ միայն երգի համահեղինակն է, այլեւ մասնակցելու է դրա կատարմանը:

«Սա այն դեպքերից է, որ անձամբ վայելելու եմ այդ ընթացքը»,-ասում է նա:

Մաշա Մնջոյանը «Եվրատեսիլին» առնչվել է դեռեւս 2008 թ-ին, երբ մասնակցում էր «Մանկական Եվրատեսիլի» նախընտրական փուլին:

«Ուրախություն եւ հպարտություն եմ զգում, որ բեք-վոկալի այդ պատասխանատու գործը վստահվեց ինձ, մանավանդ, երբ խոսքը տաղանդավոր Իվետա Մուկուչյանի մասին է»,-ասում է Մաշան` ավելացնելով, որ ինչպես շատ երգիչներ, այնպես էլ ինքը կցանկանար երբեւէ Հայաստանը ներկայացնել «Եվրատեսիլում»:

«Միգուցե, այսօրվա փորձս էլ տանում է դրան: Իսկ ինչ վերաբերում է երգին, չնայած այն սիրո մասին է` դրա գործիքավորումն ինձ բոլորովին այլ տեղ է տանում: Ես այն լսելիս պատկերացնում եմ պայքար եւ բարձունք»:

Ի տարբերություն Մաշայի, Անուշիկին երգը իրականությունից կտրված կամ իրականությանը մաքսիմալ մոտ գտնվող աշխարհ է տանում: Երգչուհին վստահ է` այն կգնահատվի ե՛ւ եվրատեսիլյան ժյուրիի, ե՛ւ հեռուստադիտողների կողմից:

«Երբ 2010 թվականին մասնակցում էի «Եվրատեսիլի» հայաստանյան ընտրական փուլին և հանդես էի գալիս որպես Եվա Ռիվասի բեք-վոկալ, սրտիս խորքում զգում էի, որ անսահման սերս երգի նկատմամբ հնարավորություն կտա ելույթ ունենալու եվրոպական ամենամեծ բեմերից մեկում: Ըստ իս` բոլոր երգիչներն էլ ցանկանում են գոնե մեկ անգամ մասնակցել այդ մրցույթին` զգալու այն էներգետիկան, որը փոխանցում է ինչպես մրցույթի ողջ նախապատրաստական փուլը, այնպես էլ եվրատեսիլյան ելույթը»,-ասում է Անուշիկը, որն անչափ ուրախացել էր իմանալով, որ հանդես է գալու Իվետա Մուկուչյանի բեք-վոկալների կազմում:

«Հիմա զգացողություններս հստակ են. զգում եմ այն, ինչ կարող է զգալ այն մարդը, ում տարիների երազանքն իրականություն է դարձել»:

Մանկական «Նոր Ալիք» մրցույթում Հայաստանը ներկայացրած Սոնա Գյուլխասյանի համար մրցույթներին մասնակցությունն առաջին հերթին կարեւորվում է նոր ծանոթություններ եւ փորձ ձեռք բերելով: Սակայն երգչուհին դեռեւս «Եվրատսիլին» անհատապես մասնակցելու ցանկություն չունի:

«Ամբողջ ուժերս հիմա կենտրոնացրել եմ ուսմանս վրա: Ինչ վերաբերում է LoveWave-ին` այն ինձ համար նոր բացահայտում էր: Ամեն անգամ այն կատարելիս նոր բան եմ փորձում մատուցել թե ինձ, թե լսողներին»;

Բեք-վոկալների հինգերորդ ներկայացուցիչը`Քրիստինա Մանգասարյանը, լսումներին մասնակցելիս չի էլ իմացել, որ խոսքը «Եվրատեսիլի» մասին է.

«Երբ Լիլիթ Նավասարդյանն ինձ զանգահարեց եւ հրավիրեց ձայնագրկան ստուդիա, մտածեցի, որ այդ լսումներն ինչ-որ նախագծի համար են: Երբ ստուդիայում լսեցին ձայնս, ասացին, որ շատ են հավանել այն եւ որ դա հենց այն էր, ինչ իրենց պետք էր: Այնուհետեւ սկսեցին հարցեր տալ` արդյո՞ք չեմ վախենում մեծ բեմերից եւ այլն: Ու հետո միայն պարզեցի, որ խոսքը «Եվրատեսիլի» մասին էր: Շատ ուրախացա իմանալով, որ Իվետայի բեք վոկալն եմ լինելու, քանի որ նա ինձ շատ է դուր գալիս, թե՛ որպես արտիստ, թե՛ որպես երգչուհի»,-խոստովանում է Քրիստինան, որն, այնուամենայնիվ, ներքին զգացողություն ունեցել է, որ մոտ ապագայում պետք է մասնակցի որեւէ հեղինակավոր միջոցառման: Ինչպես մյուս աղջիկների` Քրիստինայի համար էլ «Եվրատեսիլին» մասնակցելը մեծ իրադարձություն է.

«Իհարկե, ցանկացած երգիչ, որն օժտված է վոկալային տվյալներով, կցանկանար անհատապես էլ ներկայանալ «Եվրատեսիլին»: Ես եւս բացառություն չեմ, սակայն  դա չի լինի առաջիկա երկու տարիների ընթացքում: Երեւի դեռ չեմ հասունացել դրա համար»,- ասում է Քրիստինան` ավելացնելով.

«Հույս ունեմ, որ այս երգն իսկապես հաջողություն կունենա մրցույթի շրջանակներում, համենայն դեպս մենք բոլորս ամեն ինչ անում ենք դրա համար»:

Հիշեցնենք, որ «Եվրատեսիլ» երգի մրցույթը տեղի է ունենալու մայիսի 10-ին, 12-ին եւ 14-ին` Ստոկհոլմի Globe Arena համերգասրահում: Իվետա Մուկուչյանը ներկայանալու է առաջին եզրափակչի օրը` 7-րդ համարի ներքո:

«Նա ավելացնելու է ռեպրեսիաները, բայց դրանք ունենալու են հակառակ՝ հանրային դժգոհությունների բարձրացման էֆեկտ». «Փաստ»Փոփոխություններ սուբվենցիոն ծրագրերի իրականացման գործընթացում. ո՞ր դեպքերում կարող է բացասական եզրակացություն տրվել. «Փաստ»Ինչին դիպչում են՝ մահ, ավեր, կորուստ. «Փաստ»Գնաճը նորանոր «բարձունքներ» է նվաճում. շարունակական հարված մարդկանց գրպանին. «Փաստ»Ինչի՞ մասին է խոսում լռությունը. «Փաստ»Կաթողիկոսը կմասնակցի՞ ԱԺ առաջին նիստին. «Փաստ»Երբ դատարանը չգիտի, թե ինչպես են քվեարկել քաղաքացիները. Սահմանադրական դատարանը շփոթել է երկու տարբեր իրավական չափանիշ. «Փաստ»Օձերի ակտիվացման շրջանում զգոնությունն ու իրազեկվածությունը լավագույն պաշտպանությունն են. Փրկարար ծառայությունԶելենսկին հաստատել է Բաշկորտոստանի վրա հարվածըԱրման Ծառուկյանը վերադառնում է գորգ. Թբիլիսիում կկայանա RAF Georgia ըմբշամարտի լիգայի մրցաշարըDomus-ն ու EGGER-ը ներկայացնում են հատակի ծածկույթների նոր սերունդըԹուրքիան կիսում է Ուկրաինայի հարցում Թրամփի դիրքորոշումը. Էրդողան Ֆրանսիայում համարձակ կողոպուտ. Lalique թանգարանից գողացել են 5 միլիոն դոլարի գլուխգործոցներ Թուրքի պահանջով Վեհափառի վրա հարձակվողները բռնվել են․ Նարեկ ԿարապետյանԻրանի հետ hրադադարն ինձ համար ավարտված է. Թրամփ Մադրիդի «Ռեալի» նախկին գլխավոր մարզիչ Ալվարո Արբելոան նշանակվել է Լոնդոնի «Ֆուլհեմի» գլխավոր մարզիչ«Կյանքը միշտ չէ, որ հեշտ է եղել, բայց այն ինձ սովորեցրել է գնահատել ամեն մի օրը»․ Անդրեն նշում է ծննդյան տարեդարձըԵրևանում «Hongqi»-ն վրաերթի է ենթարկել ավտոբուսից իջած անչափահաս հետիոտնիՀայաստան է հասել հերթական նվերը ԵՄ–ից՝ մոտ 20 տոննա կշռող հեռակառավարվող ականшզերծման մեքենա. ՀՀ կառավարությունԻրանը Բահրեյնում և Քուվեյթում hարվածել է ԱՄՆ 85 ռшզմական օբյեկտի ուղղությամբ. ԻՀՊԿՓաշինյանն այլևս ոչ մեկի տուն չի գնում, քարտեզ ու քաղցրավենիք չի՛ բաժանում. Հրայր ԿամենդատյանԱվետիքի խոսքով՝ բանտում ավելի շատ նորմալ մարդիկ կան, քան դրսում. Անահիտ ԱդամյանՎախեցնելnւ և շnրթման դարաշրջանն ավարտվել է, այն ոչ մի տեղ չի տանում, մենք չենք ընկրկnւմ. ՂալիբաֆՈրքան վնաս է կրելու պետությունը առյուծ սատկացնելու պրոցեսից. Հրայր ԿամենդատյանՌուսական գազին այլընտրանք այդ նույն էժան արժեքով չկա. այդ մարդիկ սուտ են խոսում. Արմեն ՄանվելյանԻշխանությունը ասում էր, որ եթե իրենք չընտրվեն պատերազմ կլինի. տեսանյութ Ի՞նչ է ստացվում, այն ինչի համար նախկիններին էր մեղադրում, հիմա ինքն է անում. տեսանյութ Իդրամը՝ «Դեպի գիտակից ծնողավարում 2026» ամենամյա համաժողովի գլխավոր գործընկերԱկցիզային հարկը, ընտրությունից անմիջապես հետո բարձրացրեց. սպասելի՞ էր. հարցումՄեր ԱՀԾ-ն դեռ շատ բան ունի սովորելու. Աննա ՂուկասյանՄեր դպրոցներում տարրական դասարանի աշակերտներն անբավարար գիտելիքներ ունեն հայոց լեզվից և մաթեմատիկայից. Ատոմ ՄխիթարյանԻնչպես ընտրվեց Նիկոլ Փաշինյանը և ինչ կարող ենք մենք անել. Էդմոն ՄարուքյանԵԱՀԿ թուրք գլխավոր քարտուղարն ո՞վ է որ քիթը մտցնի Հայ Եկեղեցու գործերի մեջ. Շարմազանով Թուրքիան կիսում է Ուկրաինայի հարցում Թրամփի դիրքորոշումը. Էրդողան Թվերը լավագույնս պատմում են Քաջարանի հանքավայրի հզորության, պաշարների և նշանակության մասինՄենք չպետք է մեզ մեր պատմությունից, ազգային երազանքներից ու նպատակներից զրկենք. Ցոլակ ԱկոպյանՀարատև ազգային պետություն ստեղծելու գաղափարի համար Ավետիք Չալաբյանն այսօր գտնվում է բանտում. Մենուա Սողոմոնյան Նպաստները կտրել են. 80 հազար ընտանիք զրկվել է գումարից․ Հրայր Կամենդատյան Հայկական ռուսալեզու «Նոեվ Կովչեգ» թերթի ծավալուն անդրադարձը Ավետիք Չալաբյանի կալանավորմանը. Մենուա Սողոմոնյան Գագիկ Ծառուկյանի դեմ գործընթացը՝ որպես ազգային և հոգևոր արժեքների դեմ պայքար․ Հրայր ԿամենդատյանԱյս իշխանությունը ցուցադրական դաժանություն է գործադրում ընդդիմադիրներին «պատժելու» համար. Անահիտ Ադամյան Յունիբանկն աջակցեց Պոլիտեխնիկի շրջանավարտների ավարտական երեկոյի կազմակերպմանը Ֆասթ բրենդը ֆինանսական ծառայություններ կմատուցի Եվրամիության երկրներում «ՀայաՔվեի» մեծ թիմը շարունակում է համառ ու հետևողական պայքարը` հանուն մեր բանտարկված համակարգող Ավետիք Չալաբյանի ազատ արձակմանՎենեսուելայում երկրաշարժերի զnhերի թիվը հասել է 3,685-ի Հանցավոր խմբի կողմից 465 մլն դրամի հափշտակության դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է ՀՀ-ում իրականացվում է արտաքին կառավարում․ Աբրահամյան Իրանը պատասխան կտա ԱՄՆ-ի ագրեuիային. Իրանի ԶՈւ Սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ Հզոր սառնարանային տնտեսություն պետք է ունենա հայ գյուղմթերք արտադրողը, որը Հայաստանում չկա. Հրայր Կամենդատյան