Ինչ մասնագիտություն կունենար Քիմ Քարդաշյանը, եթե չլիներ հայտնի․ աստղը հայտնվել է Vogue-ի շապիկին
LifestyleԴժվար է պատկերացնել Քիմ Քարդաշյանին այլ մասնագիտությամբ աշխատելիս, սակայն աստղը զարմանալի բացահայտում է անում իր ցանկությունների մասին։
Քիմն արդեն երկրորդ անգամ հայտնվել է Vogue Australia-ի շապիկին։ Ամսագրի հետ հարցազրույցում 2 երեխաների մայրը պատկերացնում է, թե ինչպիսին կլիներ իր կյանքը, եթե նա հայտնի չլիներ։
«Ես կլինեի դատաբժշկական քննիչ և կապրեի նորմալ կյանքով»,-ասում է Քիմը, ով ավագ դպրոցն ավարտելուց հետո չի հաճախել քոլեջ։
Քիմը նշում է, որ իր ներշնչանքը մայրն է, ով քրտնաջան աշխատում է, հաջողակ է և միևնույն ժամանակ ունեցել է շատ երեխաներ ու հոգ է տանում յուրաքանչյուրի մասին։
Քիմը նաև խոսել է հանգուցյալ հոր մասին։ Հարցին, թե ով է իր կյանքի իրական հերոսը, Քիմը պատասխանում է․«Վստահաբար, իմ հայրը»։