Շատ ջուր խմեք և առողջ կլինեք
Lifestyleshabat.am-ը գրում է.
Գաղտնիք չէ, որ առանց սնունդի մարդ մեկ շաբաթից ավել կարող է ապրել, իսկ ահա առանց ջրի մի քանի օրից կմահանա: Ջրի ճիշտ օգտագործումը կօգնի ազատվել մի շարք խնիրներից, օրինակ ավելորդ քաշից: Բայց բոլորը չէ, որ գիտեն ինչպես ճիշտ խմել ջուրը:
1. Պետք է օրվա ընթացքում փոքր չափաբաժնով ջուր խմել, մեկից տաս րոպե ընդմիջումներով:
2. Հարկավոր է խմել միայն մաքուր, առանց գազի ջուր:
3. Կարելի է օգտագործել տարբեր տեսակի բուսական թեյեր: Անպայման պետք է ռացիոնից հանել սև թեյը և սուրճը: Քանի որ այդ խմիչքներում կոֆեինի բարձր պարունակություն կա, դրանք նպաստում են ցելյուլիտի գոյացմանը:
4. Խմելու համար նախատեսված ջուրը պետք է սենյակային ջերմաստիճանի լինի:
5. Առավոտյան այտուցներից խուսափելու համար հարկավոր է ջուրը օրվա առաջին կեսին խմել: Վերջին անգամ պետք է խմել ժամը վեցից առաջ: Եթե ձեզ մոտ երեկոյան այտուցներ են լինում, ուրեմն դուք քիչ ջուր եք խմել:
Այս կանոնները պահպանելու դեպքում, դուք ձեզ լավ կզգաք և բարձր տրամադրություն կունենաք: