Երևան, 15.Սեպտեմբեր.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Թվերի անողոք լեզուն. ՔՊ-ի հեռացումը ոչ թե էմոցիոնալ ցանկություն է, այլ իրատեսական խնդիր. «Փաստ» Մենք չենք մոռացել մեր գերիներին․ այսօր Լևոն Մնացականյանի 61-ամյակն է Տիգրանաշենը պետք է շենացնել, ոչ թե հանձնել․ լսե՛ք քաղաքացիներին Հայաստանը գրավելու հիմքեր են ստեղծում․ հայոց պատմությունը կեղծում են, իսկ մենք ինչո՞ւ ենք լռում․ Էդմոն Մարուքյան Փաշինյանը բերեց պատերազմ ու զիջումներ, «Ուժեղ Հայաստանը» կբերի խաղաղություն՝ առանց զիջումների Ե՞րբ և ինչպե՞ս մարդիկ սկսեցին «հոկեյ» խաղալ խոտի վրա. «Փաստ» ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (12 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ). Կենսաթոշակը բարձրացվել է, Բաղրամյան պողոտայի ցույցը ցրվել է. «Փաստ» Գեղեցիկ ժեստ երկակի իմաստով. եվրոպական աջակցությունը Հայաստանին հակառակ արդյունք է տվել. «Փաստ» Բավական է նստել երկու աթոռի վրա. «Փաստ» «Եթե կոտրվենք, դա Գագիկին դուր չի գա, պետք է միասնական լինենք, որ հաղթենք այս ցավին». Գագիկ Միկիչյանն անմահացել է սեպտեմբերի 30-ին Ջրականում. «Փաստ»


Արցախում զոհված Հակոբ Խաչատրյանի ընտանիքում նոր Հակոբ է ծնվել (լուսանկարներ)

Lifestyle
Քարքարոտ ու փոշոտ ճանապարհին հեռվից ՀՀ-ի ու ԼՂՀ-ի դրոշներն են երևում Աղաձորի բլրակներից մեկի վրա: Մեքենան մի կերպ տեղ է հասնում. 2015 թվականին զոհված Հակոբ Խաչատրյանի գերեզմանն է: Շուրջբոլորն ամայություն է, և, կարծես, Հակոբը մահից հետո էլ շարունակում է բլրակի գագաթից հսկել հայրենի գյուղի ու Արցախի խաղաղությունը:
 
Լուռ նայում ենք Հակոբի նկարին, լռությունը միայն ուժեղ քամին է խախտում և հեռվից մոտեցող մեքենայի ձայնը: Հերոսի հայրն է շտապում տեսնել որդու շիրիմին այցի եկած երիտասարդներին: Վայրի վարդերի փունջը ձեռքին նա իջնում է մեքենայից ու դեռ մեզ չբարևած վազում է տղայի շիրիմի մոտ, համբուրում գերեզմանաքարը, արտասվում և հետո նոր բարևում մեզ.
 
- Կներեք, տղամարդ եմ ու արտասվում եմ,- ասում է նա:
 
 
Զարմանալի է, հերոսի հայրը, որի որդին մեր խաղաղության համար է զոհվել, մեզնից ներողություն է խնդրում:
 
- Այ այստեղ մատուռ եմ կառուցելու,- գերեզմանի շրջակայքը ցույց տալով ասում է նա ու վրա բերում,- շուրջբոլորն էլ 19 վարդ եմ տնկել՝ Հակոբիս ապրած տարիների քանակով: Զինվորի հայրը կրկին նույն «կներես»-ն է ասում, բայց արդեն որդուն, քանի որ չկարողացավ փրկել իր միակ տղայի կյանքը: Ու դրանից հետո հայրն առաջին անգամ ժպտում է սրբելով արցունքները:
 
- Իմ ընտանիքում նոր Հակոբ է ծնվել, աղջիկս նորածին տղային եղբոր անունն է տվել,- շտապում է լավ լուրը մեզ հայտնել ու հրավիրում է տուն՝ հանգստանալու և փոքրիկին տեսնելու:
 
Հուզված ու լավ լուրից մի փոքր ոգևորված մոտենում ենք Խաչատրյանների տանը: Առաջին բանը, որ նկատում եմ լվացքի պարանին փոքրիկ Հակոբիկի շորերն են, որոնք ուժեղ քամին աջ ու ձախ տանում:

Մտնում ենք ներս, փոքրիկ Հակոբիկը քնած է մոր գրկին, նա դեռ չի հասկանում՝ ինչու է իր կողքի պահարանին քեռու բազմաթիվ լուսանկարները դրված, որին նա այդպես էլ չի տեսնի: Նորածնի կաթի շիշը քեռու մեդալների կողքին է, տունը փոքր է, շիշն ու մեդալները պատահաբար են «հարևաններ» դարձել, բայց այդ տեսարանը, կարծես, հերոսության ու կյանքի շարունակականության խորհրդանիշ լիներ: 

Արցունքներին աչքերին և միևնույն ժամանակ ժպտալով հերոսի մայրն ու քույրը դիմավորում են մեզ և առաջինն այս հարցն են տալիս.
 
- Նման է չէ՞ Հակոբին:
 
 
Դրականի պատասխանից հետո միայն շտապում են մեզ հյուրասիրել: Մեր աղմուկից փոքրիկն արթնանում է: Նորածին Հակոբի մայրը վարագույրի հետևից հաշվում է, թե քանի բաժակ սուրճ է եփելու, իսկ հերոսի հայրը շարունակում է որդուն հիշել: Դժվարությամբ է համաձայնվում, թե որդու անունը կրող թոռնիկը կարող է փոխարինել զոհված Հակոբին:
 
- Բալես, արի գնանք բախչա, մի քանի բան քաղենք, բերենք էրեխեքն ուտեն,- ինձ է դիմում. միանգամից համաձայնում եմ:
 
Քայլում ենք տան բակով, որտեղ տարիներ առաջ Հակոբն է վազվզել, ու մեկ-երկու տարի հետո էլ Հակոբիկն է վազելու և խաղելու: Դեղձի ծառի մոտ հայրը կրկին հիշում է որդուն ու սահմանն այսօր հսկող զինվորներին:
 

 
- Էստեղ շատ զինվորները կան, էս տարի արդեն 30 կգ-ից ավել կոնֆետ եմ առել, ամեն օր զինվորներ են գալիս, տալիս եմ, թողնում եմ ծառերից էլ գան քաղեն:
 
Ու հենց այդ պահին մի զինվոր է անցնում, հայրը կանչում է, մի քանի դեղձ պոկում ծառից, տալիս զինվորին: Խնձորներով ու դեղձերով լի դույլով վերադառնում ենք տուն, նորածին Հակոբը քնել է, տատիկն էլ մեր աղջիկներին զոհված որդու լուսանկարներն է ցույց տալիս: Սուրճն ենք խմում, համտեսում արցախյան դեղձն ու դուրս գալիս Խաչատրյանների տնից:
 
Ճանապարհելուց առաջ հերոսի հայրը մի բան է մաղթում մեզ՝ Խաղաղություն:
 
- Թող խաղաղ լինի մեր երկիրը, չեմ ուզում, որ մայրերը վախենան տղա ունենալուց:
 
Պապիկի հենց այդ խոսքի վրա նորածին Հակոբիկը արթնանում ու բարձր ձայնով լալիս է. նրա ձայնը լսվում է անգամ բակում: Այդպես փոքրիկն, ասես, հակառակվելով պապիկին, ասում էր. «Տղա ունենալուց չպետք է վախենալ, մենք կպաշտպանենք մեր երկիրը»:
 

Աղբյուր Facebook

Հեղինակ Սևակ Հակոբյան

Թվերի անողոք լեզուն. ՔՊ-ի հեռացումը ոչ թե էմոցիոնալ ցանկություն է, այլ իրատեսական խնդիր. «Փաստ»Սոցիալական ցանցերը 15 տարեկանից փոքր երեխաների համար արգելելու համար Մակրոնն առաջարկ է արելՍեպտեմբերի 15/16-ին հարյուրավոր հասցեներում լույս չի լինելուԱմենայն Հայոց Կաթողիկոսը ընդունել է Ռուս Ուղղափառ Եկեղեցու արքեպիսկոպոս ԱկսիյինՀայաստանը՝ Եվրոպայի ամենաակտիվ բասկետբոլային երկրների շարքում ԷՀայաստանի արտաքին առևտուրն ու միջազգային հարաբերությունների նոր ռիսկերըՎրաստանի արտաքին առևտրաշրջանառությունն աճել էՀայաստանը գրավելու հիմքեր են ստեղծում․ հայոց պատմությունը կեղծում են, իսկ մենք ինչո՞ւ ենք լռում. Էդմոն ՄարուքյանOpenAI-ի գործադիր տնօրենը վախենում է ԱԲ-ի օգտագործման դիստոպիկ սցենարիցԱրաբկիրում տղամարդը դանակը ձեռքին հայհոյել է ինչ-որ անձանց՝ փորձելով նրանցից մեկի նկատմամբ հաշվեհարդար տեսնելՄենք այլևս չենք լռելու. խորհրդարանում պայքարում ենք մեր հայկական ինքնության համար. ՈՒժեղ ՀայաստանՊատերազմը պետք է ավարտվի. ԶելենսկիՀայաստանում քննարկվում է Արևելք–Արևմուտք տրանսպորտային կապերի ամրապնդումըԹրամփը հայտարարել է Մոսկվայի և Կիևի միջև էներգետիկ հրադադարի մասինԳեղարքունիքում ավտովթարի հետևանքով մահացած վարորդը օրեր առաջ էր հայր դարձել․ կան 3 վիրավորներՄենք կշարունակենք nչնչացնել Իսրայելին uպառնացող ցանկացած uպառնալիք․ ՆեթանյահուԴադիվանքում և Գանձասարում ավելի քան 200 հայերեն արձանագրություններից բացի այլալեզու որևէ տառ չկաԼեհաստանում զինուժին թույլ են տվել օդային տարածքում խոցել օտար օբյեկտներՔրեակատարողական հիմնարկի անվտանգության ապահովման բաժնի ծառայողը զբաղվել է թմրամիջոցների իրացմամբԿանադայի վարչապետը ակնկալում է ԵՄ-ի հետ համագործակցության զգալի խորացումՆեյմարը չի ցանկանում վերադառնալ հավաքական․ ԱնչելոտտիՑեմենտի գինը 20% թանկացել է․ ինչո՞ւ կառավարությունը չի փոխում իրանական կլինկերի տուրքը, իսկ «Հրազդան ցեմենտը» դառնում է «888». Հրայր ԿամենդատյանՀաջիևին չպատասխանելը նշանակում է՝ կա՛մ վախեր ունեն, կա՛մ չեն կարողանում Ալիևին տված խոստումների տակից դուրս գալ․ Գառնիկ ԴավթյանՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը հորդորել է դաշինքի երկրներին ուժեղացնել Կիևին ռազմական աջակցությունըԿայացավ Buissup Challenge-ը․ 150 մասնակից, 10 բիզնես մարտահրավեր և 3,5 մլն դրամ մրցանակային ֆոնդՓաշինյանի սեղանին Ալիև՞ն է պահանջ դրել, որ կառավարության երդման տեքստը փոխեք․ Մարիաննա Ղահրամանյան«Ուժեղ Հայաստան» կուսակցությունում տեղի են ունեցել նոր նշանակումներՓաշինյանը չի՛ առաջնորդվում ազգային շահերով. Նարեկ Կարապետյան«Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը» (ԶՊՄԿ) Հայաստանի հանքարդյունաբերական ֆորումի ռազմավարական հովանավորն էՄեր պայքարը անձի դեմ չէ, այլ արհեստական ներմուծված գաղափարախոսության. Ավետիք ՉալաբյանԶՈՒ ատեստավորում․ թերությունները և հետևանքները․ ՀՃԿ ղեկավար, պահեստազորի փոխգնդապետ Եթե տեսնում եք ՀԱՊԿ-ին այլընտրանք կա, եկեք, ներկայացրեք. Նարեկ Կարապետյան Հեղափոխությունը շարունակելը կամ նորից իրականացնելը չարիք է մեր երկրի համար. Հրայր ԿամենդատյանԴպրոցում աշակերտին սովորեցնում են անտեսել հոգևորը և ձգտել միայն նյութական բարիքների. Ցոլակ ԱկոպյանԻշխանությունները մեր երկրի համար մինչ օրս որևէ ռեալ համագործակցություն ձեռք չեն բերել. Աննա ԿոստանյանՏիգրանաշենն ադրբեջանական անվամբ կոչելը թուլացնում է Հայատանի բանակցային դիրքերը․ Լենա ՄաթևոսյանԷս թմրանյութերի տարածման դեմը ո՞նց եք առնելու․ Նարեկ ԿարապետյանԱռաջնորդը և Հայրենիքը․ Խաչիկ ԱսրյանՓաշինյանը խոստանում է խաղաղություն, բայց բերում է միայն զիջումներ՝ անգամ մեր ազգային ինքնության հաշվին. Տիգրան Աբրահամյան«Հայրենիք, ազգ, ժողովուրդ» բառերը դուրս են եկել երդումից. Նարեկ ԿարապետյանԹող փորձեն Էդգար Ղազարյանին հավասարակշռել, նա դեռ մեր մի պատգամավորն է. Նարեկ Կարապետյան Նշա՛ն տվեք, ոնց որ օտարները ստիպեն՝ տեքստերը փոխեք, էս 8 տարի ա՝ ուրիշ երկրի շահե՞րն էիք պաշտպանում Փաշինյանի առաջ Ալիև՞ն է պահանջ դրել, որ կառավարության երդման տեքստը փոփոխության ենթարկեք, կասկածե՞նք Ո՞վ պետք է կրի երկրի ծանր պատասխանատվությունը․ Անդրանիկ ԳևորգյանՄենք չենք մոռացել մեր գերիներին․ այսօր Լևոն Մնացականյանի 61-ամյակն էՓաշինյանը ամեն գնով ցանկացած հայկական և ազգայինը կրող կառույց ոչնչացնում է. Մենուա ՍողոմոնյանԶՊՄԿ․ աշխատանքի մշակույթը՝ որպես արժեք Ոչ ոք չի կարող վստահ լինել, որ պատմության նման վերաշարադրումն ու մշակութային ժառանգության յուրացման այս տրամաբանությունը մի օր չի կիրառվի նաև ձեր ժողովուրդների ու պետությունների նկատմամբ․ Ա․ ԿոստանյանԱրժանապատիվ Հայաստանը կառուցվելու է հենց այն արժեքների վրա, որոնց համար ընկան մեր տղաները․ Հրայր ԿամենդատյանՎերջին երեք ամսվա ընթացքում ականատեսը եղանք Հայաստանում ընտրության հասկացության կոպտագույն նենգափոխման երկու նոր նախադեպերի․ Մենուա Սողոմոնյան