Երևան, 07.Հուլիս.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
«ԱՐԱՐ» երգչախմբի և կոմպոզիտոր Երվանդ Երկանյանի բարեկամության առանցքում են փոխադարձ հարգանքն ու ջերմությունը. «Փաստ» Եկատերինբուրգի այցը․ Փաշինյանը հայտարարեց Ռուսաստանի հետ հարաբերությունների շարունակական զարգացման պատրաստակամության մասին. Արտակ Զաքարյան Սահմանադրությունն ու սահմանադրականությունը չեն կարող կախված լինել քաղաքական իրավիճակից կամ իշխանությունների կամքից. «Փաստ» Ինչո՞ւ է փոփոխությունների անհրաժեշտություն առաջացել «Մեղվաբուծության մասին» օրենքում. «Փաստ» «Ուրսուլա ֆոն դեր Լայենը եկել էր ստանալու նախընտրական շրջանում Նիկոլ Փաշինյանին տրված աջակցության գինը». «Փաստ» «Բանալի» բառը գործելն է. ի՞նչ նոր սկիզբ խթանեց ՍԴ-ն իր որոշմամբ. «Փաստ» Չալաբյանի կալանավորման հարցը հասավ Եվրոպական խորհրդարան. «Փաստ» Ինչո՞ւ է ընդդիմությանը «քլնգելը» դարձել «մոդայիկ», և ի՞նչ է իրականում սպասում հասարակությունը. «Փաստ» Մանդատների կեղծ դիլեման. ինչո՞ւ է ընդդիմության խորհրդարանական բոյկոտի թեման դատարկ օրակարգ. «Փաստ» Իրավական ահաբեկչությունը՝ որպես իշխանության անկման սկիզբ. Գագիկ Ծառուկյանի օրինակը և պատմության դառը դասերը. «Փաստ»


Ողջ ճշմարտությունը «Արմենոիդսի» Էդգարի և կնոջ՝ ԱՄՆ-ում դժվար կյանքի, լողավազան մաքրելու և Հայաստան վերադառնալու պատճառների մասին

Lifestyle

Blognews.am-ը գրում է.

«Արմենոիդսի» Էդգարն ու կինը՝ մոդել Նադեժդա Հովհաննիսյանը, 3 տարի առաջ տեղափոխվեցին ԱՄՆ։ Որոշ ժամանակ անց լուրեր տարածվեցին, թե որքան դժվար են նրանք ապրել ԱՄՆ-ում, նույնիսկ լողավազան են մաքրել ապրելու միջոց ունենալու համար։ Օրեր առաջ Էդգարն ու Նադեժդան վերադարձել են Հայաստան։ Այստեղ կմնան մոտ մեկուկես ամիս։ BlogNews-ի հետ բացառիկ զրույցում Էդգարը պատմել է ԱՄՆ-ում անցած ճանապարհի մասին և բացահայտել ճշմարտությունը՝ կապված լողավազան մաքրելու պատմության հետ։

-Էդգար, 3 տարվա դադարից հետո Դուք և Նադեժդան վերադարձել եք Հայաստան։ Ի՞նչն է Ձեզ բերել Հայաստան։

-3 տարին լուրջ ժամանակահատված էր, որպեսզի կարողանայինք նոր կյանք սկսել՝ բնակվելով ուրիշ պետությունում։ Միացյալ Նահանգներն ինձ համար ժամանցի աշխարհում պրոֆեսիոնալ գործունեության ճիշտ հայրենիքն է։

Վերադարձի նպատակն առաջին հերթին հայրենիքի կարոտն էր։ Վերջին իրադարձությունները բավականին ազդեցություն ունեցան մեր զգացմուքնային դաշտի վրա։ ԱՄՆ-ում ես ու Նադյան մասնակցեցինք Գևորգ Շադոյանի Fashion-նախագծին, որտեղ ներկայացանք ղարաբաղյան տարազներով։ Մենք մեր մշակութային ժառանգությունը փոխանցեցինք միջազգային աուդիտորիային, ցույց տվեցինք, թե որքան ուժեղ է մեր հայրենիքը, իսկ զգեստների աճուրդի ամբողջ հասույթը տրամադրվեց զինծառայողների ընտանիքներին։

Հայաստան գալը նաև  գործնական նպատակ ունի, ֆիլմ նկարահանելու մտադրություն ունենք, սակայն այս պահին չեմ ուզում մանրամասնել, քանի որ կազմակերպչական հարցերը դեռ նախնական փուլում են։

-«Ամերիկյան երազանք» ասվածը շատ արդիական է։ Ձեր «ամերիկյան երազանքն» իրականացա՞վ։

-«Ամերիկյան երազանքն» այլ կերպ է ընկալվում, երբ լրջորեն աշխատում ես երազանքներիդ ու նպատակներիդ ուղղությամբ։ Մենք ընտրեցինք ԱՄՆ-ն, որովհետև այնտեղ կինո և երաժշտական ինդուստրիան ճիշտ է սիստեմավորված, բավականին լուրջ հիմքեր ունի, յուրաքանչուր պրոյեկտում բավականին լուրջ անձնակազմ է աշխատում, լուրջ միջոցներ են ներդրվում արդյունքի հասնելու համար։

Ինձ համար երազանք չէր նկարահանվել ամերիկյան ընկերությունների ֆիլմերում, դա պարզապես աշխատանքի շարունակություն էր։ Ես դեռևս քիչ քայլեր եմ արել այնտեղ, սակայն այդ քիչ քայլերով էլ ինձ շատ ամուր եմ զգում։ Մենք հնարավորություն ստացանք ընդգրկվել «SAG-AFTRA» ընկերության մեջ և աշխատել հոլիվուդյան ամենամեծ հեռուստաընկերությունների հետ։ Ինձ համար պատասխանատու էր ամերիկյան ֆիլմերում խաղալ հայի դեր, խաղալ հոլիվուդյան պրոֆեսիոնալ դերասանների հետ։

-ԱՄՆ մեկնելուց որոշ ժամանակ անց լայն տարածում գտավ Ձեր հայտարարությունն այն մասին, որ օվկիանոսից այն կողմ շատ դժվար ճանապարհ եք անցել, երբ նոր էիք մեկնել, ամենատարբեր աշխատանքեր եք արել՝ սկսած լողավազան մաքրելուց։ Շատերի համար անհասկանալի էր Ձեր ընտրությունը, որովհետև Հայաստանում թեև հնարավորությունները սահմանակափակ են, բայց Դուք ապահովված էիք. թե՛ Դուք, թե՛ Ձեր կինը աշխատանք ունեիք։ Ձեզ համար արդարացվա՞ծ է այն ճանապարհը, որ անցաք։

-Դժվար ճանապարհ անցնելու վերաբերյալ շատ նրբություններ համապատասխանում են իրականությանը, բայց կան շատ բաներ, որոնք ուղղակի տեղ են գտել ռեալիթի շոուում։ Մեզ համար հետաքրքիր փորձություն էր մասնակցել ռեալիթի շոուում։

Ճանապարհը դժվար է, կապ չունի, թե որ երկրում ես։ Ես կարող էի իմ կայացած ճանապարհը շարունակել Հայաստանում, սակայն ես չէի գտնի այս մեծ ռեսուրսները։

-Ձեր ասածից կարելի է միայն ենթադրել՝ ի՞նչն է արվել շոուի համար, ինչը՝ ոչ։ Ի՞նչ է ենթադրում «դժվար ճանապարհ եմ անցել» ասվածը։ ԱՄՆ մեկնելուց հետո միանգամից մասնագիտակա՞ն գործունեություն եք անցել, թե՞ այլ աշխատանք էլ եք արել։

- Քիչ թե շատ։ Հիմնականում քոլեջում եմ սովորել, առաջին հերթին դարձել եմ ուսանող։ Ես, ցավոք սրտի, չեմ արել այլ աշխատանք։ Սցենարային առումով մի փոքր օժանդակել եմ ռեալիթի շոուի նկարահանմանը, որպեսզի ներկայացնենք հայ միգրանտի  կերպարն այնտեղ։  Ինքս ճանաչում եմ ընտանիքների, որոնք սկսել են շատ ծանր աշխատանքներից, քրտնաջան աշխատել են։ Կարելի է ասել՝ ես իրենց հավաքական կերպարը ներկայացրի ռեալիթի շոուում։

Սկզբնական շրջանում եղել են մի քանի օրեր, երբ փորձել եմ հասկանալ, թե ինչ կարող եմ անել, բայց ինձ միշտ ասել եմ, որ ավելի լավ է՝ իմ ամբողջ ներուժն օգտագործեմ  մասնագիտական գործունեություն ծավալելու մեջ։

Որոշ ժամանակով ես թողել եմ իմ սկզբունքները, սկսել եմ դժվարությամբ կայանալ, ԱՄՆ-ում ամեն ինչ 0-ից սկսել։ Դա շատ լուրջ և վտանգավոր էր, իմ կարեիրան կարող էր փլուզվել։ Ես շարունակել եմ խաղալ հայկական  նախագծերում, ռեալիթի շոուում, սակայն իմ նպատակը դա չէր, իմ նպատակն էր կատարեկագործել պրոֆեսիոնալիզմը։

Ես սկսել եմ շատ փոքր դերերից, նաև ունեցել եմ բավականին խոստումնալից և հետաքրքիր դրվագներ, որոնք տեղ են գտել ամերիկյան կիոինդուստրիալյում։

-Ամեն դեպքում Ձեզ ապրելու միջոցներ էին պետք։ Ի սկզբանե ի՞նչ աշխատանք եք արել։ Դուք մեծ կազմակերպությունների ֆիլմերում փոքր դերեր եք խաղում։ Այժմ այլ աշխատանք անո՞ւմ եք։

-Եթե դու օրինական ես հաստատված ԱՄՆ-ում, պետությունն օժանդակում է քեզ։ Իրենք քեզ վճարում են սովորելու համար։ Որպես ուսանող՝ ես ապահոված եմ և կարողանում հոգալ իմ ծախսերը։

-Բավարարո՞ւմ է։

-Միշտ էլ չի բավարարի, բայց այն ժամերը, որ ես գտնում եմ աշխատելու համար, ներդնում եմ իմ պրոֆեսիոնալ գիտելիքի մեջ։ Ես նկարահանվում եմ ամենատարբեր դերերում՝ աշխատելով 12-13 ժամ։ Դա կարող է չնչին դեր լինի, բայց այդտեղ քո հնարավորությունը շատ ավելի մեծ է։ Բացի այդ, դու դրա համար վարձատրվում ես, ԱՄՆ-ում ամեն բան վճարվում է։

- ԱՄՆ մեկնած հայ դերասանները հիմնականում աշխատում են ԱՄՆ-ի հայկական հեռոստաընկերությունների հետ։ Դուք աշխատում եք ամերիկյան ընկերությունների հետ։ Որքանո՞վ էր հեշտ մտնել դաշտ։

-Ամբողջ Կալիֆոռնիան ցանկանում է դառնալ դերասան և մտնել այդ աշխարհ, պարզապես վերջին ժամանակներում շատ են անդրադարձերը հայկական թեմաներին, Ցեղասպանության խնդրին։ Հոլիվուդյան ընկերությունները փնտրում էին 4 դերասանի՝ հայերի մարմնավորելու համար։ Ես ուղարկեցի իմ ռեզյումեն քասթինգ ընկերությանը։ Մոտ 2000 մարդ հայտ էր ներկայացրել, սակայն ես ստացա այդ երջանիկ զանգը։ «Մեկ գիշեր Երևանում» էպիզոդի համար նկարահանման 3 օր ունեցա։ Դա ինձ համար շատ կարևոր եղավ, որովհետև երբ Հոլիվուդյան ֆիլմում ունենում ես նշանակալի մասնակցություն, քեզ տալիս են դեղին «վաուչեր», որը քեզ համար տոմս է դեպի ամերիկյան դերասանական ընկերությունների շուկա։ Դու ունենում ես քո մենեջերները, որոնք քո բազան օգտագործում են տարբեր քասթինգների համար։ Դրանից հետո բավականին շատ առաջարկներ ստացա և մասնակցեցի տարբեր  նախագծերի։

Պիտի նշեմ, որ մինչ այդ շատ էի աշխատել, շատ քասթինգներ չէի անցել, սակայն հայի կերպարի համար միանգամից ընտրեցին ինձ։

-Հիմնականում փո՞քր դերերով եք ներկայացել։

-Այո, դրանք փոքր դերեր էին, բայց մեծ հնարավորություն, որպեսզի առաջ գնաս։ Իմ մասնակցությունն ամերիկյան ֆիլմերում ընդանմենը 2 տարվա  պատմություն ունի, որը քիչ ժամանակահատված է կատարելագործվելու համար։ Ես նաև անընդհատ սովորում եմ, կատարելագործում եմ լեզվի իմացությունս, քանի որ դա շատ կարևոր է։

-Ձեր կինը՝ Նադեժդան, ինչ գործունեություն է ծավալում ԱՄՆ-ում։

-Նադեժդան նույնպես փորձեց դերասանական կարիերա սկսել, մեկ կարևորագույն դեր արդեն ունեցել է և ստացել իր դեղին «վաուչերը», իրեն հիմա պակասում են ևս 2 կարևորագույն դեր, որպեսզի ընդգրկվի «SAG-AFTRA»–ի մեջ։ Քասթինգ ընկերության մեջ Նադյան ընդգրկված է, սակայն դեռևս միության մեջ չէ։

-Հիմա Ձեր ապագան ԱՄՆ-ո՞ւմ եք տեսնում։

-Ես չեմ ասի՝ դա իմ ապագան է, կասեմ՝ դա իմ ներկան է։ Ես իմ ապագան տեսնում եմ երկիր մոլորակի վրա։ Իմ տունը երկրարգունդն է։ Կապ չունի՝ երկրի ո՞ր հատվածում եմ։ Ես գնահատում եմ յուրաքանչյուր ազգության մշակույթը, պատմությունը։

Հայրենասիրությունը կայանում է նաև նրանում, որ դու չես դադարում մտածել քո  հայրնեիքի, քո պարտականության մասին։ Դրսում ապրող հայերի շնորհիվ շատ բան  է արվում Հայաստանի համար։ Նրանց հնարավորությունների և հաջող բիզնեսների շնորհիվ է, որ մենք կարողանում ենք ունենալ մեկ ամբողջ օրգանիզմ՝ Սփյուռք։ Ես կարծում եմ՝ ամբողջ աշխարհում կա հզոր բաբախող 2 սիրտ՝ Հայաստանը և Իսրայելը, որոնց համայնքները ծառայում են իրենց երկրների համար։

       

Նյութը՝ Ամալյա Հովհաննիսյանի

Ֆասթ Բանկի ֆինանսավորմամբ հիմնանորոգվել են Պարոնյան թատրոնի ենթակառուցվածքները «ԱՐԱՐ» երգչախմբի և կոմպոզիտոր Երվանդ Երկանյանի բարեկամության առանցքում են փոխադարձ հարգանքն ու ջերմությունը. «Փաստ»Եկատերինբուրգի այցը․ Փաշինյանը հայտարարեց Ռուսաստանի հետ հարաբերությունների շարունակական զարգացման պատրաստակամության մասին. Արտակ Զաքարյան Սահմանադրությունն ու սահմանադրականությունը չեն կարող կախված լինել քաղաքական իրավիճակից կամ իշխանությունների կամքից. «Փաստ»Ինչո՞ւ է փոփոխությունների անհրաժեշտություն առաջացել «Մեղվաբուծության մասին» օրենքում. «Փաստ»«Ուրսուլա ֆոն դեր Լայենը եկել էր ստանալու նախընտրական շրջանում Նիկոլ Փաշինյանին տրված աջակցության գինը». «Փաստ»«Բանալի» բառը գործելն է. ի՞նչ նոր սկիզբ խթանեց ՍԴ-ն իր որոշմամբ. «Փաստ»Չալաբյանի կալանավորման հարցը հասավ Եվրոպական խորհրդարան. «Փաստ»Ինչո՞ւ է ընդդիմությանը «քլնգելը» դարձել «մոդայիկ», և ի՞նչ է իրականում սպասում հասարակությունը. «Փաստ»Մանդատների կեղծ դիլեման. ինչո՞ւ է ընդդիմության խորհրդարանական բոյկոտի թեման դատարկ օրակարգ. «Փաստ»Իրավական ահաբեկչությունը՝ որպես իշխանության անկման սկիզբ. Գագիկ Ծառուկյանի օրինակը և պատմության դառը դասերը. «Փաստ»Bloomberg-ը կանխատեսել է Իրանի դեմ պատերազմի պատճառով բարձր առանցքային տոկոսադրույքների շրջանՀուլիսի 7-ը հայտարարվել է Կիևում զոհվածների սգո օր«Ուժեղ Հայաստան» դաշինքը դատապարտել է Գագիկ Ծառուկյանի ձերբակալությունըԻսրայելը կարող է փորձել տապալել ԱՄՆ-ի և Իրանի միջև բանակցությունները. Ֆիդան Թրամփը բաց է Պուտինի կողմից իրեն հասցեագրված տեղեկատվությունը լսելու համար. ՊեսկովԲելառուսի բնակիչները խաղաղասեր մարդիկ են և չեն ցանկանում պшտերազմել, սակայն մտադիր չեն գլուխ խnնարհել թշնամnւ առաջ. ԼուկաշենկոՄումբայում տեղատարափ անձրևներից հետո շենքի փլnւզման հետևանքով վեց մարդ է զnhվելՀայաստանի ընդդիմադիր ուժերը վճռականորեն դատապարտում են իշխանությունների կողմից Գագիկ Ծառուկյանի նկատմամբ իրականացվող բռնաճնշումները. ՀայտարարությունԿապանն իր տեղն ունեցավ արվեստի համաշխարհային քարտեզում. Բլոգ Կապան ֆեստ 2026Էքզիստենցիալ սարսափը «Իրականությունից այն կողմ» սարսափ ֆիլմում Կասեցվել է Թալինում գործող լիմոնադի արտադրամասի գործունեությունը. ՍԱՏՄ Գոհար Ավետիսյանը կիսվել է 33-ամյակի ֆոտոշարքով և խոստովանել, որ երազում է գտնել իր սերը«Առողջության օր 2026». թիմային ոգու և առողջ մրցակցության տոնը ԶՊՄԿ-ումՆԱՏՕ-ի երկրներն nւժեղացնում են պաշտպանnւնակությունը Ռուսաստանի հետ պшտերազմի դեպքում. PoliticoԱնմնացորդ վայելում եմ աշխարհի իմ վերջին առաջնությունը. Ռոնալդու ԱՄՆ-ում Անկախության օրը տեղի ունեցած hրաձգnւթյան հետևանքով զnhվել է առնվազն վեց մարդՍահմանադրությունը Հայաստանում փաստացի լիարժեք չի գործում․ Էդմոն ՄարուքյանՎարչական ռեսուրսի օգտագործումն ամենահաճախակի ընտրախախտումն է եղել այս ընտրությունների ժամանակ. Ատոմ ՄխիթարյանԱզգային պետության գաղափարը սպանող հակասահմանադրական օրենքի մասին․ Մենուա ՍողոմոնյանՊոլիտեխնիկի 93-րդ սերնդի ավարտական հանդիսությանը մասնակցել են նաև ԶՊՄԿ-ի ներկայացուցիչներըՖինանսական արկածներից դեպի մեծ հաղթանակներ․ ամփոփվեց Junius ֆինանսական 4-րդ առցանց մրցաշարըՍոցիալական բունտից վախենալով է եկել Ռուսաստան. Արշակ ԿարապետյանԵրկրի ղեկավարն ընտրությունների շրջանում ապացուցեց, որ Հայաստանում ժողովրդավարություն գոյություն չունի. Արամ ՊետրոսյանԱյս իշխանությունը շատ լավ գիտի, որ առանց ռեպրեսիաների իր դիրքերը չի կարող պահպանել. Արմեն ՄանվելյանԵվրոպական խորհրդարանում բարձրացվել է Ավետիք Չալաբյանի կալանավորման հարցըՄի դրամի ուժն ու Սիմֆոնիկ նվագախումբն ամփոփեցին Շիրակում մեկնարկած անտառային նախագիծը Հանրության ուշադրությունը շեղելու նպատակով իշխանությունը կրկին դիմել է ռեպրեսիվ մեթոդների․ Տիգրան Դումիկյան Վենեսուելայում երկրաշարժերի հետևանքով զnhերի թիվը հասել է 3,342-ի Իսրայելը կարող է փորձել տապալել ԱՄՆ-ի և Իրանի միջև բանակցությունները. Ֆիդան Կարծում եմ՝ այս պարտությունը ոչ թե վերջն է, այլ նոր ցիկլի սկիզբը. Անչելոտին՝ իր ապագայի և ԱԱ-2026-ից դուրս մնալու մասին Արտաշատ համայնքում գտնվող՝ շուրջ 97 միլիոն դրամ կադաստրային արժեքով գույքը կվերադարձվի ՀՀ-ին. Գլխավոր դատախազությունը հաշտության համաձայնություն է կնքել Կասեցվել է Թալինում գործող լիմոնադի արտադրամասի գործունեությունը. ՍԱՏՄ «Nissan»-ը դուրս է եկել երթևեկելի գոտուց և գլխիվայր հայտնվել դաշտում. կա վիրավnր Մեր և ձեր պայքարը շարունակելու ենք ամենուր և բոլոր օրինական տարբերակներով հասնելու ենք փոփոխության. Անդրանիկ Գևորգյան Այսօր մի քանի ժամ գազ չի լինի․ հասցեներ Ի՞նչ կա զարմանալու, ասել են՝ վենդետա լինելու է ու սաղին նստացնելու եմ, դա էլ անում են. Շարմազանով Սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ. օդի ջերմաստիճանը կնվազի ևս 2-3 աստիճանով Ռուսաստանից Հայաստան Ադրբեջանի տարածքով կուղարկվի պրոպան գազ 70-ից ավելի հասցեներում կատարվում են միաժամանակյա խուզարկություններ. ՔԿ