Կոնգոյում խռովարարները մեկ միլիոն դոլար են պահանջել վրացի օդաչուի համար
ՄիջազգայինԿոնգոյի Դեմոկրատական Հանրապետությունում խռովարարները գերի են պահում Վրաստանի զինված ուժերի պաշտոնաթող գնդապետին եւ նրա համար մեկ միլիոն դոլար են պահանջում: Այս մասին, ինչպես տեղեկացնում Է Արմենպրեսը, հաղորդել Է «Ռուսթավի 2»-ը:
Հեռուստաալիքի տվյալներով՝ հունվարի 27-ին ապստամբները խփել են երկու ուղղաթիռ, որոնցից մեկը վարում Էր Սոսո Օսուրաուլին, եւ նրան պատանդ են վերցրել:
Վրաստանի արտաքին գործերի նախարարությունում հայտարարել են, որ առայժմ որեւԷ տեղեկատվություն չունեն այդ միջադեպի վերաբերյալ: