Կոնգոյում խռովարարները մեկ միլիոն դոլար են պահանջել վրացի օդաչուի համար
Международные новостиԿոնգոյի Դեմոկրատական Հանրապետությունում խռովարարները գերի են պահում Վրաստանի զինված ուժերի պաշտոնաթող գնդապետին եւ նրա համար մեկ միլիոն դոլար են պահանջում: Այս մասին, ինչպես տեղեկացնում Է Արմենպրեսը, հաղորդել Է «Ռուսթավի 2»-ը:
Հեռուստաալիքի տվյալներով՝ հունվարի 27-ին ապստամբները խփել են երկու ուղղաթիռ, որոնցից մեկը վարում Էր Սոսո Օսուրաուլին, եւ նրան պատանդ են վերցրել:
Վրաստանի արտաքին գործերի նախարարությունում հայտարարել են, որ առայժմ որեւԷ տեղեկատվություն չունեն այդ միջադեպի վերաբերյալ: