Կոնգոյում խռովարարները մեկ միլիոն դոլար են պահանջել վրացի օդաչուի համար
International newsԿոնգոյի Դեմոկրատական Հանրապետությունում խռովարարները գերի են պահում Վրաստանի զինված ուժերի պաշտոնաթող գնդապետին եւ նրա համար մեկ միլիոն դոլար են պահանջում: Այս մասին, ինչպես տեղեկացնում Է Արմենպրեսը, հաղորդել Է «Ռուսթավի 2»-ը:
Հեռուստաալիքի տվյալներով՝ հունվարի 27-ին ապստամբները խփել են երկու ուղղաթիռ, որոնցից մեկը վարում Էր Սոսո Օսուրաուլին, եւ նրան պատանդ են վերցրել:
Վրաստանի արտաքին գործերի նախարարությունում հայտարարել են, որ առայժմ որեւԷ տեղեկատվություն չունեն այդ միջադեպի վերաբերյալ: