Երևան, 11.Հոկտեմբեր.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Սիրելի´ հայրենակիցներ, Երևանը մեր պատմական ժառանգությունն է, մերօրյա պատասխանատվությունն ու գալիք սերունդներին փոխանցվելիք ազգային արժեքը. «Համահայկական ճակատ» կուսակցություն Երևանի համար հնարավոր է հաստատել խաղաղություն առանց զիջումների. «Ուժեղ Հայաստան» Ողջունում ենք Եվրոպական խորհրդարանի բանաձևը, որով պահանջվում է ազատ արձակել Բաքվում պահվող հայ քաղբանտարկյալներին և ռազմագերիներին. «Ուժեղ Հայաստան» Նիկոլն ու ՔՊ-ն հրաժարվում են մեր ժողովրդի բազմաշերտ ու հարուստ պատմությունից․ Արտակ Զաքարյան Հուսով եմ՝ Հայաստանը նույնպես որոշում կկայացնի ստանձնել ԱՊՀ-ում նախագահությունը՝ հերթականությանը համապատասխան, 2029 թվականին. Լուկաշենկո Արհեստական ճգնաժամ հրահրելով՝ իշխանությունը խորացնում է առանց այդ էլ ներհասարակական մակարդակում առկա ատելnւթյունն ու թշնամnւթյունը. Տիգրան Աբրահամյան Ադրբեջանը պատրաստ է ստանձնել ԱՊՀ-ում նախագահությունը 2028 թվականին. Ալիև Մոսկվան Արևմտյան Եվրոպայի հետ զինվшծ hակամարտության պլաններ չունի. Զախարովա Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունել է ԱՄՆ Հայոց Արևմտյան թեմի ուխտավորներին Ուկրաինայում hակամարտության դիվանագիտական կարգավորմանն առայժմ դժվար է հասնել. Ռուբիո


Ամերիկայի Հայ Ավետարանչական ընկերակցության հավաքված գումարով Արցախում չորս մանկապարտեզ է վերանորոգվելու

Ամերիկայի Հայ Ավետարանչական ընկերակցության 100-ամյակի առթիվ Սիդնեյում, Արցախի Հանրապետութեան պետական նախարար Արայիկ Հարությունյանի հովանաւորությամբ անցկացված տոնախմբությունների արդյունքում գոյացած 200 հազար դոլար գումարը կուղղվի Արցախի մանկապարտեզների վերանորոգման ծրագրին։ Այս մասին Այս մասին տեղեկացրին Ամերիկայի Հայ Ավետարանչական ընկերակցությունից։

Հաղորդագրության մեջ նշված է. «Ամերիկայի Հայ Աւետարանչական Ընկերակցութիւնը, հիմնուած 1918 թուին, Worcester, MA, որպէս պատասխան հայ ժողովուրդի կրած ահաւոր տառապանքներուն, արդարացուած է. « Մենք հիմնեցինք Հայ Աւետարանչական Ընկերակցութիւնը հաւատալով թէ մեր մարտիրոսացեալ հայ ազգը պիտի ապրէր իբրեւ ազգ… Ուրեմն հարկ եւ անհրաժեշտ էր ամէն գնով սատարել մեր ազգային եւ հոգեւոր վերականգման գործին։»  (Վեր. Միհրան Թ. Գալայճեան, առաջին գործադիր տնօրէն Ամերիկայի Հայ Աւետարանչական Ընկերակցութեան, 1918)։

Տօնախմբելու հարիւրամեայ ծառայութիւնը աշխարհասփիւռ հայ գաղութներու մէջ եւ իրականացնելու հարիւրամեակի 20 միլիոն տոլարի հանգանակութեան արշաւը, Հայ Աւետարանչական Ընկերակցութիւնը, իր գործակիցներուն հետ մէկտեղ, կը կազմակերպէ համաշխարհային տօնախմբութիւններ 2017-2018 տարեշրջանի ընթացքին, որու առաջինը կայացաւ Ամերիկայի Միացեալ Նահանգներու New Jersey Նահանգին մէջ, 21 Հոկտեմբեր 2017-ին։

Երկրորդ տօնախմբութիւնը տեղի ունեցաւ Սիտնի, Աւստրալիա 15-18 Մարտ 2018-ին, Աւստրալիոյ Հայ Աւետարանչական Ընկերակցութեան նախաձեռնութեամբ, որուն Նախագահ եւ Գործադիր Տնօրէնն է Վեր. Դոկտ. Գրիգոր Եումշաճըգեան։ 100 ամեակի հանգանակութեան իր բերած բաժինով, Աւստրալիոյ Աւետարանչականը որոշեց ստանձնել վերանորոգումը Արցախի չորս մանկապարտէզներուն, որոնք են Ստեփանակերտի Յակոբ եւ Լիտիա Պաղտիկեան Մանկապարտէզը, Շուշիի Յակոբ Կարապետ Պիլէզիքեան Մանկապարտէզը, Մարտակերտի Վեր.Դոկտ. Մովսէս Ճանպազեան Մանկապարտէզը եւ Ասկերանի Մանկապարտէզը։ Միջոցառումները կայացան Արցախի Հանրապետութեան յարգոյ Պետնախարար Պր. Արայիկ Հարությունյանի հովանաւորութեամբ։ Ան ժամանած էր Սիտնի, Աւստրալիոյ Աւետարանչականի հրաւէրով՝ որպէս ներկայացուցիչ Արցախի Հանրապետութեան եւ Հանրապետութեան Նախագահ՝ Տիար Բակո Սահակյանի։ Հանդիսութիւններուն ներկայ գտնուեցան արտասահմանէն ժամանած հիւրեր՝ Հայաստան, Ֆրանսա, Լիբանան, Սուրիա եւ ԱՄՆ։ Հիւրաբար ներկայ էին նաեւ Ամերիկայի Հայ Աւետարանչական Ընկերակցութեան Նախագահ Տօքթ. Նազարէթ Տարագճեան եւ Գործադիր Տնօրէն Զաւէն Խանճեան։ 

Սիտնիի մէջ Հարիւր ամեակի տօնակատարութիւնները սկսան Հինգշաբթի 15 Մարտին, Բեմադրիչ Ճիւան Աւետիսյանի «Վերջին Բնակիչը» շարժապատկերի ցուցադրութեամբ, որ կը ներկայացնէ Ատրպէյճանի մէջ հայկական գիւղի՝ Կիւրճեւանի բնակչութեան տեղահանումը 1988 թուականին։ Շարժապատկերի ցուցադրութիւնը տեղի ունեցաւ Hoyts Պատկերասրահին մէջ։  Յաջորդ օր, 16 Մարտին կայացաւ Մշակութային, Գեղարուեստական Երեկոյ մը Concourse Թատերասրահին մէջ, ուր հանդէս եկան Հայ եւ այլ ազգի արուեստագէտներ։ Շարք մը պատկառելի հիւրեր ներկայ գտնուեցան երկու միջոցառումներուն, ինչպէս՝ տեղական խորհրդարանի եւ պետական պաշտօնեաներ, Աւստրալիոյ Միացեալ Եկեղեցիի ներկայացուցիչներ, ինչպէս նաեւ Գերաշնորհ Տէր Հայկազուն Եպիսկոպոս Նաճարեան՝ Առաջնորդ Աւստրալիոյ եւ Նոր Զիլանտայի Հայ Առաքելական Եկեղեցիներու։ Արցախի Հանրապետութեան Նախարար՝ Պրն. Արայիկ Հարությունյանը յայտնեց իր ջերմագին երախտագիտութիւնը, թէ՛ հրաւէրին եւ թէ՛ Աւետարանչականի տարած աշխատանքին հանդէպ, որուն նպատակն է զօրակցիլ հերոս Արցախին։ Մշակութային երեկոն աւարտեցաւ Առաջնորդ Եպիսկոպոս Նաճարեանի խօսքերով եւ օրհնութեան աղօթքով։ 

Հայ Աւետարանչական Ընկերակցութեան 100 ամեակի Փառաբանութեան Պաշտամունքը տեղի ունեցաւ Կիրակի 18 Մարտին, Սիտնիի Հայ Աւետարանական Միացեալ Եկեղեցիին մէջ, առաջնորդութեամբ Եկեղեցիի Հովիւ՝ Վեր. Յակոբ Սարգիսեանի։ Խուռն էր ներկայութիւնը եկեղեցասրահին ու անոր կից գտնուող սրահին մէջ ուր պաստառի վրայ կը ցուցադրուէր պաշտամունքը։ Պաշտամունքին ներկայ էին Արցախի Պետնախարար Պրն. Հարությունյան, Աւստրալիոյ մէջ Արցախի մշտական ներկայացուցիչ Պրն. Գայլար Միաքայէլեան, NSW-ի Նախարարապետ Ազնուափայլ Օրդ. Կլատիս Պերեճիքլեան, Willoughby-ի քաղաքապետ Վսեմաշուք Gail Giles-Gidney, Rob Floyed, որ կը ներկայացնէր Աւստրալիոյ Միացեալ Եկեղեցիի նախագահը՝ Stuart McMillan, եւ այլ մեծապատիւ հիւրեր։ 

Փորագիր յուշանուէր մը յանձնուեցաւ Նախարարապետ Օրդ. Պերեճիքլեանին, որ ողջունեց ներկաները եւ շնորհակալութիւն յայտնեց իւրայատուկ պարգեւին համար։ Ան շնորհաւորեց Հայ Աւետարանչական Ընկերակցութիւնը իր մատուցած հարիւրամեայ ծառայութեան համար եւ մաղթեց, որ կազմակերպութիւնը յարատեւէ իր գործունէութիւններով։ Խօսք առաւ նաեւ Ամերիկայի Հայ Աւետարանչական Ընկերակցութեան Գործադիր Տնօրէն Զաւէն Խանճեան, փոխանցելով համայն աշխարհի Աւետարանչական ընտանիքի ողջոյնը եւ խտացնելով երկրորդ հարիւրամեակի տեսլականը: Վերապատուելի Դոկտ. Ռընէ Լեւոնեան՝ ԵւրԱսիայի Հայ Աւետարանական Եկեղեցիներու Միութեան Նախագահ, իր պատգամին մէջ խօսեցաւ Հայ Աւետարանչական Ընկերակցութեան եւ առ հասարակ, համայն աշխարհի Հայ Աւետարանական Եկեղեցիներու առաքելութեան մասին։ Արտասահմանէն ժամանած բոլոր հովիւները մաս կազմեցին աղօթքներուն եւ Աստուածաշունչի ընթերցումներուն։ 

Հարիւրամեակի տօնակատարութիւններէն ամենէն ուշագրաւը հանդիսացաւ Սիտնիի Miramare Gardens-ի մէջ կայացած Հացկերոյթը շուրջ 280 հիւրերու ներկայութեամբ։ Ներկայ էին Աւստրալիոյ Միացեալ Եկեղեցիէն ներկայացուցիչներ, Գերաշնորհ Տէր Հայկազուն Եպիսկոպոս Նաճարեան՝ Առաջնորդ Աւստրալիոյ եւ Նոր Զիլանտայի Հայ Առաքելական Եկեղեցիներու եւ Հայր Բարսեղ Սուսանեան՝ Պատրիարքական Փոխանորդ Աւստրալիոյ Հայ Կաթողիկէ Եկեղեցւոյ։

Ամերիկայի Հայ Աւետարանչական Ընկերակցութեան Նախագահ Տօքթ. Տարագճեան իր խօսքին մէջ ներկայացուց Աւետարանչականի պատմականը եւ անդրադարձաւ կազմակերպութեան ռահվիրաներուն՝ ինչպէս Վերապատուելի Դոկտ. Կիրակոս Չոփուրեան եւ Վեր. Դոկտ. Մովսէս Ճանպազեան, եւ անոնց ազդու ղեկավարութեան։ «Մեր պարտականութիւնն է հաւատարիմ մնալ այս ժառանգութեան եւ զայն փոխանցել ապագայ սերունդներուն» ըսաւ Տօթք. Տարագճեան։ Ամերիկայի Հայ Աւետարանչական Ընկերակցութեան Գործադիր Տնօրէն Զաւէն Խանճեան փոխանցեց օրուան պատգամը, աւարտելով՝ «Յառաջ նայելով, Հայ Աւետարանչական Ընկերակցութիւնը կը շարունակէ իր բարեսիրական ուղեւորութիւնը։ Աստուած մեզի վստահած է պարտականութիւնը մեր ժողովուրդին դիմակալած նիւթաբարոյական մարտահրաւէրները յաղթահարելու։ Մեր առաքելութիւնն է յոյս ցանել, ժպիտներ քաղել, երազներ իրականացնել, սովածը կերակրել եւ հոգիներ փրկել»։  Խանճեան աւարտեց իր խօսքը շնորհակալութիւն յայտնելով բոլոր անոնց, որոնք իրենց ներդրումն ունեցած էին այս պատմական ու յիշարժան տօնախմբութեան իրագործման մէջ։

Երեկոյի ընթացքին յարգանքի տուրք մատուցուեցաւ Ընկերակցութեան նախկին Գործադիր Տնօրէն՝ հանգուցեալ Վեր. Դոկտ. Մովսէս Ճանպազեանին, իր հաւատարիմ ծառայութեան համար, ինչպէս նաեւ 18 տարի առաջ Աւստրալիոյ մէջ Աւետարանչական Ընկերակցութեան մասնաճիւղ մը բանալու իր մտայղացման համար։ Այս առթիւ՝ ՆՍՕՏՏ Մեծի Տանն Կիլիկիոյ Արամ Ա. Կաթողիկոսի Վեր. Ճանպազեանի ուղղած կոնդակը ընթերցեց Վեր. Դոկտ. Գրիգոր Եումշաճըգեան, ապա զայն յանձնեց Վեր. Ճանպազեանի տիկնոջ՝ Լուիզա Ճանպազեանին։ Ընտանիքին անունով, Վահագ Ճանպազեան շնորհակալութիւն յայտնեց իր հօր յիշատակը վեր առնող  այս յատուկ յարգանքին համար։ Հանգուցեալ Վեր. Մովսէս Ճանպազեանին եղբայրը՝ Յակոբ Ճանպազեան, որ չէր կրցած ներկայ գտնուիլ հանդիսութեան, ճարտարօրէն յայտնեց իր երախտագիտութիւնը տեսագրութեան միջոցով, զորս ցուցադրուեցաւ պաստառի վրայ։

Վեր. Դոկտ. Եումշաճըգեան, Աւստրալիոյ Հայ Աւետարանչական Ընկերակցութեան անունով փորագիր յուշանուէրներ փոխանցեց բարերարներուն, նուիրատուներուն, հիւրերուն, ինչպէս նաեւ Պրն. Հարությունյանին, որ կատարած էր այս ճամբորդութիւնը միանալու Աւետարանչականի հարիւրամեակի տօնակատարութիւններուն։

Իր փակման խօսքին մէջ, Պրն. Հարությունյան անգամ մը եւս շնորհակալութիւն յայտնեց Աւստրալիոյ Հայ Աւետարանչական Ընկերակցութեան, Արցախի Հանրապետութիւնը ներկայացնելու սոյն հրաւէրին համար եւ խօսեցաւ Արցախի ներկայ դրութեան մասին։ Ան ըսաւ. «Ես բարձր կը գնահատեմ Հայ Աւետարանչական Ընկերակցութեան Արցախի մէջ կատարած աշխատանքները եւ յատկապէս ա՛յն գործը որ կը կատարէ Արցախի երեխաներու բարօրութեան համար, որոնք են մեր ապագան»։ 

Երեկոն աւարտեցաւ Տէրունական Աղօթքի երգեցողութեամբ եւ Հայ Աւետարանական Համաշխարհային խորհուրդի Նախագահ՝ Վեր. Պերճ Ճամպազեանի Առաքելական Օրհնութեամբ։

Շաբթուան ընթացքին, արտասահմանի հիւրերը պաշտօնական այցելութիւններ կատարեցին Հայ Առաքելական Եկեղեցւոյ առաջնորդ Եպիսկոպոս Նաճարեանին, Կաթողիկէ Եկեղեցւոյ Պատրիարքական Փոխանորդ Հայր Սուսանեանին, ինչպէս նաեւ Համազգային Գօլստըն Ճեմարանի եւ ՀԲԸՄ Ալէքսանտր Վարժարանի Տնօրէնութեան»։

Երկուշաբթի լույս չի լինիԲրազիլում ոստիկաններն ազատել են մանկապարտեզում պատանդ պահվող 13 երեխաների․ հարձակվողը սպանվել էԳերմանիայի Բունդեսլիգայի 5-րդ տուրում «Բավարիան» ոչ-ոքի խաղաց «Աուգսբուրգի» հետԻնչ եղանակ է սպասվում առաջիկա օրերինԵրեխան մեքենայում առանց աթոռակի. տուգանքը կկրկնապատկվի և կավելանա տուգանային միավորԱռաջարկում եմ, որ Ուկրաինան նոր ղեկավար ունենա, որը կկարողանա գործարք կնքել․ Թրամփ1 զոհ, 1 վիրավոր, մաhացածը վարորդներից մեկի կինն է․ բախվել են «MERCEDES»-ն ու «NISSAN»-ըԳեղարքունյաց թեմի առաջնորդ Գերաշնորհ Տեր Իսահակ եպիսկոպոս Պողոսյանը օծեց Լճաշենի նորակառույց Սուրբ Մարիամ եկեղեցու խաչերն ու զանգըԱշխարհահռչակ տենոր Անդրեա Բոչելին շնորհակալություն է հայտնել Հենրիխ Մխիթարյանին նվերի համարԱյսօր մահացած զինծառայող Արմեն Ղազարյանը երեք ամսվա զինծառայող էր, տան միակ տղան էրՄայամիում քննարկվել են Ուկրաինայում պատերազմն ավարտելու հնարավոր ուղիներըՔաղաքաշինության ներկան և զարգացման հեռանկարները․ Երևանում կայացել է Կառուցապատողների հայկական ասոցիացիայի աշխատաժողովըՀունաստանում բացվել է «Հունաստանը՝ հայերենով» խորագրով գրքերի ցուցահանդեսՖուտբոլի Հայաստանի Պրեմիեր լիգայի 9-րդ տուրի մեկնարկային խաղում «Վանը» հաղթեց «Գանձասարին»Ամուլսարի «սպանդը». ուրացման, էկոլոգիական հանցագործության և պետականության դեմ դավադրության մանիֆեստՈւկրաինայի խաղաղության բանակցությունները փակուղի են մտել Թրամփի և Պուտինի միջև ռուսական վառելիքի վերաբերյալ համաձայնագրից հետո․ The New York TimesՄաղթում եմ, որ Ամուլսարի նկատմամբ կայացված որոշման պատասխանատվությունն ու դրա հետևանքները մինչև կյանքի վերջ ուղեկցեն Նիկոլ Փաշինյանին. բնապահպանԵՄ-ն պատրաստվում է խստացնել Ռուսաստանի դեմ պատժամիջոցներըԿանանց Հայաստանի Մ-19 հավաքականը խոշոր հաշվով պարտվեց Բուլղարիայի ընտրանունՈւկրաինական պատվիրակությունը ցնցված է և չի ցանկանում շարունակել բանակցություններըՄենք շարունակելու ենք պայքարել փոփոխությունների համար. Ուժեղ ՀայաստանԿայքեր մտնելու համար տուգանք վճարելու հաղորդագրություններն իրական չեն․ ՆԳՆ-ն զգուշացնում էՍտեփանավան-Պուշկինո ճանապարհին «ՈւԱԶ»-ը հայտնվել է ձորում․ կա 1 զոհ, 3 վիրավորԶՊՄԿ-ն՝ օրինակելի գործատու և Հայաստանի առաջատար հարկատու Եսասիրությունը չպետք է հաղթի հայրենասիրությանը, եսապաշտությունը՝ հայրենապաշտությանը, իսկ օտարամտությունը՝ ազգային մտածողությանը. Մհեր ԱվետիսյանՓաշինյանի իշխանությունը ոչ մի անվտանգային երաշխիք չի տալիս քաղաքացիներին. Ավետիք ՉալաբյանԱդրբեջանը շատ լավ տեղյակ է Հայաստանի ներքին կյանքից և բանակում տիրող իրավիճակից. Արմեն ՄանվելյանMichelin-ի գաղտնի տեսուչները Հայաստանում․ ո՞վ կարող է արժանանալ առաջին աստղին Այսօր սուրբ թարգմանիչների տոնն է. Մենուա ՍողոմոնյանԻնչպիսի Երևան ենք ցանկանում տեսնել. Շնորհավո՛ր տոնդ, մեր սիրելի՛ մայրաքաղաք. տեսանյութԻշխանության նպատակն է հայ ժողովրդին ադապտացնել գաղութային կյանքին. Արեգ ՍավգուլյանՏԻՄ ընտրություններում կուսակցական բաղադրիչը ոչ մի նշանակություն չունի. Մենուա ՍողոմոնյանԴպրոցներում ուսուցչական անձնակազմը գտնվում է քաղաքական լուրջ ճնշման տակ. Ատոմ ՄխիթարյանՍիրելի´ հայրենակիցներ, Երևանը մեր պատմական ժառանգությունն է, մերօրյա պատասխանատվությունն ու գալիք սերունդներին փոխանցվելիք ազգային արժեքը. «Համահայկական ճակատ» կուսակցությունԷրեբունուց Երևան դարձած մեր մայրաքաղաքը երբեք Էրիվան չի դառնալու. Սամվել ԿարապետյանՓաշինյանը պայծառատես է, իր ապագան տեսնում է. Ավետիք Չալաբյան Երևանի համար հնարավոր է հաստատել խաղաղություն առանց զիջումների. «Ուժեղ Հայաստան»Ռուսաստանում առաջարկել են ուժեղացնել ներգաղթյալների նկատմամբ ճնշումըՀրշեջ-փրկարարները մարել են Բենյամին բնակավայրում բռնկված հրդեհը և կանխել կրակի տարածումը դեպի հարակից տունԱդամյանը Բաքվում փայլուն հաղթանակ է տարել ադրբեջանցի Օլիմպիական չեմպիոնի նկատմամբՊանամայի ափերի մոտ 7,6 մագնիտուդով երկրաշարժից հետո նոր՝ 6,0 մագնիտուդով ցնցում է գրանցվելՍպասվում է անձրև, հնարավոր է նաև ամպրոպ․ եղանակն՝ առաջիկա օրերինՄիկել Արտետան դարձել է երկրորդ ամենաբարձր վարձատրվող մարզիչն աշխարհումՀոկտեմբերի 12/13-ին ջուր չի լինելուՀայաստանի պետական շահն ու արժանապատվությունը՝ քաղաքական զիջումների ստվերում. Հրայր ԿամենդատյանՎարչապետի լիազորությունները դատապարտյալների փոխանցման հարցում․ ի՞նչ է սահմանում օրենքը. Հրայր ԿամենդատյանՀայաստանը ՀԱՊԿ-ի և նոր մարտահրավերների միջև․ ինչ է կանգնած Գյումրիի ռազմաբազայի շուրջ քննարկումների հետևումՈւժեղ տոն՝ ուժեղ Գյումրիի համար. «Տաշիր» բարեգործական հիմնադրամը սիրով հրավիրում է բոլոր գյումրեցիներին՝ միասին տոնելու հայրաքաղաքի տոնըԱվտովթարից մահացել է Արարատի փոխհամայնքապետի եղբայրըԷդգար Ղազարյանից վախենում են, դրա համար ամեն ինչ անում են, որ նա իր տաղանդները չցուցաբերի․ Սամվել Կարապետյան