Ереван, 21.Февраль.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
CBS: военные США готовы к удару по Ирану 21 февраля Арцахское движение стало точкой опоры для демократических перемен во всей Восточной Европе: заявление АНК «Сказка о Царе Салтане» Сарика Андреасяна побила в России сразу несколько рекордов Экспорт армянского вина снизился, но подорожал Правоохранители разыскивают участников перестрелки в Ачапняке Постпред Ирана при ООН заявил, что Тегеран «решительно» ответит на агрессию США Армянский скрипач Эдуард Даян удостоен Гран-при престижного конкурса в России Аделия Петросян — в финале после короткой программы в женском фигурном катании на ОИ-2026 «Правосудие» превращенное в шоу: истинная цель дела Ваге Акопяна Bloomberg: акции Nestle упали до минимума на фоне скандала с детским питанием


Ամերիկայի Հայ Ավետարանչական ընկերակցության հավաքված գումարով Արցախում չորս մանկապարտեզ է վերանորոգվելու

Общество

Ամերիկայի Հայ Ավետարանչական ընկերակցության 100-ամյակի առթիվ Սիդնեյում, Արցախի Հանրապետութեան պետական նախարար Արայիկ Հարությունյանի հովանաւորությամբ անցկացված տոնախմբությունների արդյունքում գոյացած 200 հազար դոլար գումարը կուղղվի Արցախի մանկապարտեզների վերանորոգման ծրագրին։ Այս մասին Այս մասին տեղեկացրին Ամերիկայի Հայ Ավետարանչական ընկերակցությունից։

Հաղորդագրության մեջ նշված է. «Ամերիկայի Հայ Աւետարանչական Ընկերակցութիւնը, հիմնուած 1918 թուին, Worcester, MA, որպէս պատասխան հայ ժողովուրդի կրած ահաւոր տառապանքներուն, արդարացուած է. « Մենք հիմնեցինք Հայ Աւետարանչական Ընկերակցութիւնը հաւատալով թէ մեր մարտիրոսացեալ հայ ազգը պիտի ապրէր իբրեւ ազգ… Ուրեմն հարկ եւ անհրաժեշտ էր ամէն գնով սատարել մեր ազգային եւ հոգեւոր վերականգման գործին։»  (Վեր. Միհրան Թ. Գալայճեան, առաջին գործադիր տնօրէն Ամերիկայի Հայ Աւետարանչական Ընկերակցութեան, 1918)։

Տօնախմբելու հարիւրամեայ ծառայութիւնը աշխարհասփիւռ հայ գաղութներու մէջ եւ իրականացնելու հարիւրամեակի 20 միլիոն տոլարի հանգանակութեան արշաւը, Հայ Աւետարանչական Ընկերակցութիւնը, իր գործակիցներուն հետ մէկտեղ, կը կազմակերպէ համաշխարհային տօնախմբութիւններ 2017-2018 տարեշրջանի ընթացքին, որու առաջինը կայացաւ Ամերիկայի Միացեալ Նահանգներու New Jersey Նահանգին մէջ, 21 Հոկտեմբեր 2017-ին։

Երկրորդ տօնախմբութիւնը տեղի ունեցաւ Սիտնի, Աւստրալիա 15-18 Մարտ 2018-ին, Աւստրալիոյ Հայ Աւետարանչական Ընկերակցութեան նախաձեռնութեամբ, որուն Նախագահ եւ Գործադիր Տնօրէնն է Վեր. Դոկտ. Գրիգոր Եումշաճըգեան։ 100 ամեակի հանգանակութեան իր բերած բաժինով, Աւստրալիոյ Աւետարանչականը որոշեց ստանձնել վերանորոգումը Արցախի չորս մանկապարտէզներուն, որոնք են Ստեփանակերտի Յակոբ եւ Լիտիա Պաղտիկեան Մանկապարտէզը, Շուշիի Յակոբ Կարապետ Պիլէզիքեան Մանկապարտէզը, Մարտակերտի Վեր.Դոկտ. Մովսէս Ճանպազեան Մանկապարտէզը եւ Ասկերանի Մանկապարտէզը։ Միջոցառումները կայացան Արցախի Հանրապետութեան յարգոյ Պետնախարար Պր. Արայիկ Հարությունյանի հովանաւորութեամբ։ Ան ժամանած էր Սիտնի, Աւստրալիոյ Աւետարանչականի հրաւէրով՝ որպէս ներկայացուցիչ Արցախի Հանրապետութեան եւ Հանրապետութեան Նախագահ՝ Տիար Բակո Սահակյանի։ Հանդիսութիւններուն ներկայ գտնուեցան արտասահմանէն ժամանած հիւրեր՝ Հայաստան, Ֆրանսա, Լիբանան, Սուրիա եւ ԱՄՆ։ Հիւրաբար ներկայ էին նաեւ Ամերիկայի Հայ Աւետարանչական Ընկերակցութեան Նախագահ Տօքթ. Նազարէթ Տարագճեան եւ Գործադիր Տնօրէն Զաւէն Խանճեան։ 

Սիտնիի մէջ Հարիւր ամեակի տօնակատարութիւնները սկսան Հինգշաբթի 15 Մարտին, Բեմադրիչ Ճիւան Աւետիսյանի «Վերջին Բնակիչը» շարժապատկերի ցուցադրութեամբ, որ կը ներկայացնէ Ատրպէյճանի մէջ հայկական գիւղի՝ Կիւրճեւանի բնակչութեան տեղահանումը 1988 թուականին։ Շարժապատկերի ցուցադրութիւնը տեղի ունեցաւ Hoyts Պատկերասրահին մէջ։  Յաջորդ օր, 16 Մարտին կայացաւ Մշակութային, Գեղարուեստական Երեկոյ մը Concourse Թատերասրահին մէջ, ուր հանդէս եկան Հայ եւ այլ ազգի արուեստագէտներ։ Շարք մը պատկառելի հիւրեր ներկայ գտնուեցան երկու միջոցառումներուն, ինչպէս՝ տեղական խորհրդարանի եւ պետական պաշտօնեաներ, Աւստրալիոյ Միացեալ Եկեղեցիի ներկայացուցիչներ, ինչպէս նաեւ Գերաշնորհ Տէր Հայկազուն Եպիսկոպոս Նաճարեան՝ Առաջնորդ Աւստրալիոյ եւ Նոր Զիլանտայի Հայ Առաքելական Եկեղեցիներու։ Արցախի Հանրապետութեան Նախարար՝ Պրն. Արայիկ Հարությունյանը յայտնեց իր ջերմագին երախտագիտութիւնը, թէ՛ հրաւէրին եւ թէ՛ Աւետարանչականի տարած աշխատանքին հանդէպ, որուն նպատակն է զօրակցիլ հերոս Արցախին։ Մշակութային երեկոն աւարտեցաւ Առաջնորդ Եպիսկոպոս Նաճարեանի խօսքերով եւ օրհնութեան աղօթքով։ 

Հայ Աւետարանչական Ընկերակցութեան 100 ամեակի Փառաբանութեան Պաշտամունքը տեղի ունեցաւ Կիրակի 18 Մարտին, Սիտնիի Հայ Աւետարանական Միացեալ Եկեղեցիին մէջ, առաջնորդութեամբ Եկեղեցիի Հովիւ՝ Վեր. Յակոբ Սարգիսեանի։ Խուռն էր ներկայութիւնը եկեղեցասրահին ու անոր կից գտնուող սրահին մէջ ուր պաստառի վրայ կը ցուցադրուէր պաշտամունքը։ Պաշտամունքին ներկայ էին Արցախի Պետնախարար Պրն. Հարությունյան, Աւստրալիոյ մէջ Արցախի մշտական ներկայացուցիչ Պրն. Գայլար Միաքայէլեան, NSW-ի Նախարարապետ Ազնուափայլ Օրդ. Կլատիս Պերեճիքլեան, Willoughby-ի քաղաքապետ Վսեմաշուք Gail Giles-Gidney, Rob Floyed, որ կը ներկայացնէր Աւստրալիոյ Միացեալ Եկեղեցիի նախագահը՝ Stuart McMillan, եւ այլ մեծապատիւ հիւրեր։ 

Փորագիր յուշանուէր մը յանձնուեցաւ Նախարարապետ Օրդ. Պերեճիքլեանին, որ ողջունեց ներկաները եւ շնորհակալութիւն յայտնեց իւրայատուկ պարգեւին համար։ Ան շնորհաւորեց Հայ Աւետարանչական Ընկերակցութիւնը իր մատուցած հարիւրամեայ ծառայութեան համար եւ մաղթեց, որ կազմակերպութիւնը յարատեւէ իր գործունէութիւններով։ Խօսք առաւ նաեւ Ամերիկայի Հայ Աւետարանչական Ընկերակցութեան Գործադիր Տնօրէն Զաւէն Խանճեան, փոխանցելով համայն աշխարհի Աւետարանչական ընտանիքի ողջոյնը եւ խտացնելով երկրորդ հարիւրամեակի տեսլականը: Վերապատուելի Դոկտ. Ռընէ Լեւոնեան՝ ԵւրԱսիայի Հայ Աւետարանական Եկեղեցիներու Միութեան Նախագահ, իր պատգամին մէջ խօսեցաւ Հայ Աւետարանչական Ընկերակցութեան եւ առ հասարակ, համայն աշխարհի Հայ Աւետարանական Եկեղեցիներու առաքելութեան մասին։ Արտասահմանէն ժամանած բոլոր հովիւները մաս կազմեցին աղօթքներուն եւ Աստուածաշունչի ընթերցումներուն։ 

Հարիւրամեակի տօնակատարութիւններէն ամենէն ուշագրաւը հանդիսացաւ Սիտնիի Miramare Gardens-ի մէջ կայացած Հացկերոյթը շուրջ 280 հիւրերու ներկայութեամբ։ Ներկայ էին Աւստրալիոյ Միացեալ Եկեղեցիէն ներկայացուցիչներ, Գերաշնորհ Տէր Հայկազուն Եպիսկոպոս Նաճարեան՝ Առաջնորդ Աւստրալիոյ եւ Նոր Զիլանտայի Հայ Առաքելական Եկեղեցիներու եւ Հայր Բարսեղ Սուսանեան՝ Պատրիարքական Փոխանորդ Աւստրալիոյ Հայ Կաթողիկէ Եկեղեցւոյ։

Ամերիկայի Հայ Աւետարանչական Ընկերակցութեան Նախագահ Տօքթ. Տարագճեան իր խօսքին մէջ ներկայացուց Աւետարանչականի պատմականը եւ անդրադարձաւ կազմակերպութեան ռահվիրաներուն՝ ինչպէս Վերապատուելի Դոկտ. Կիրակոս Չոփուրեան եւ Վեր. Դոկտ. Մովսէս Ճանպազեան, եւ անոնց ազդու ղեկավարութեան։ «Մեր պարտականութիւնն է հաւատարիմ մնալ այս ժառանգութեան եւ զայն փոխանցել ապագայ սերունդներուն» ըսաւ Տօթք. Տարագճեան։ Ամերիկայի Հայ Աւետարանչական Ընկերակցութեան Գործադիր Տնօրէն Զաւէն Խանճեան փոխանցեց օրուան պատգամը, աւարտելով՝ «Յառաջ նայելով, Հայ Աւետարանչական Ընկերակցութիւնը կը շարունակէ իր բարեսիրական ուղեւորութիւնը։ Աստուած մեզի վստահած է պարտականութիւնը մեր ժողովուրդին դիմակալած նիւթաբարոյական մարտահրաւէրները յաղթահարելու։ Մեր առաքելութիւնն է յոյս ցանել, ժպիտներ քաղել, երազներ իրականացնել, սովածը կերակրել եւ հոգիներ փրկել»։  Խանճեան աւարտեց իր խօսքը շնորհակալութիւն յայտնելով բոլոր անոնց, որոնք իրենց ներդրումն ունեցած էին այս պատմական ու յիշարժան տօնախմբութեան իրագործման մէջ։

Երեկոյի ընթացքին յարգանքի տուրք մատուցուեցաւ Ընկերակցութեան նախկին Գործադիր Տնօրէն՝ հանգուցեալ Վեր. Դոկտ. Մովսէս Ճանպազեանին, իր հաւատարիմ ծառայութեան համար, ինչպէս նաեւ 18 տարի առաջ Աւստրալիոյ մէջ Աւետարանչական Ընկերակցութեան մասնաճիւղ մը բանալու իր մտայղացման համար։ Այս առթիւ՝ ՆՍՕՏՏ Մեծի Տանն Կիլիկիոյ Արամ Ա. Կաթողիկոսի Վեր. Ճանպազեանի ուղղած կոնդակը ընթերցեց Վեր. Դոկտ. Գրիգոր Եումշաճըգեան, ապա զայն յանձնեց Վեր. Ճանպազեանի տիկնոջ՝ Լուիզա Ճանպազեանին։ Ընտանիքին անունով, Վահագ Ճանպազեան շնորհակալութիւն յայտնեց իր հօր յիշատակը վեր առնող  այս յատուկ յարգանքին համար։ Հանգուցեալ Վեր. Մովսէս Ճանպազեանին եղբայրը՝ Յակոբ Ճանպազեան, որ չէր կրցած ներկայ գտնուիլ հանդիսութեան, ճարտարօրէն յայտնեց իր երախտագիտութիւնը տեսագրութեան միջոցով, զորս ցուցադրուեցաւ պաստառի վրայ։

Վեր. Դոկտ. Եումշաճըգեան, Աւստրալիոյ Հայ Աւետարանչական Ընկերակցութեան անունով փորագիր յուշանուէրներ փոխանցեց բարերարներուն, նուիրատուներուն, հիւրերուն, ինչպէս նաեւ Պրն. Հարությունյանին, որ կատարած էր այս ճամբորդութիւնը միանալու Աւետարանչականի հարիւրամեակի տօնակատարութիւններուն։

Իր փակման խօսքին մէջ, Պրն. Հարությունյան անգամ մը եւս շնորհակալութիւն յայտնեց Աւստրալիոյ Հայ Աւետարանչական Ընկերակցութեան, Արցախի Հանրապետութիւնը ներկայացնելու սոյն հրաւէրին համար եւ խօսեցաւ Արցախի ներկայ դրութեան մասին։ Ան ըսաւ. «Ես բարձր կը գնահատեմ Հայ Աւետարանչական Ընկերակցութեան Արցախի մէջ կատարած աշխատանքները եւ յատկապէս ա՛յն գործը որ կը կատարէ Արցախի երեխաներու բարօրութեան համար, որոնք են մեր ապագան»։ 

Երեկոն աւարտեցաւ Տէրունական Աղօթքի երգեցողութեամբ եւ Հայ Աւետարանական Համաշխարհային խորհուրդի Նախագահ՝ Վեր. Պերճ Ճամպազեանի Առաքելական Օրհնութեամբ։

Շաբթուան ընթացքին, արտասահմանի հիւրերը պաշտօնական այցելութիւններ կատարեցին Հայ Առաքելական Եկեղեցւոյ առաջնորդ Եպիսկոպոս Նաճարեանին, Կաթողիկէ Եկեղեցւոյ Պատրիարքական Փոխանորդ Հայր Սուսանեանին, ինչպէս նաեւ Համազգային Գօլստըն Ճեմարանի եւ ՀԲԸՄ Ալէքսանտր Վարժարանի Տնօրէնութեան»։

Ваагн Хачатурян на что-то намекает Николу Пашиняну? «Паст» Общество опровергает «опровержение» МОНКС: «Паст»Ни шага не делают, ни окончательного ответа не дают: «Паст»CBS: военные США готовы к удару по Ирану 21 февраляЗакажите карту Arca Classic от IDBank и получайте до 2% кэшбэкa Арцахское движение стало точкой опоры для демократических перемен во всей Восточной Европе: заявление АНК IDBank подвел итоги розыгрыша, проведенного в рамках IDsalary: 55 счастливчиков получили свои призы «Сказка о Царе Салтане» Сарика Андреасяна побила в России сразу несколько рекордовЭкспорт армянского вина снизился, но подорожалПравоохранители разыскивают участников перестрелки в АчапнякеUcom и Hero House Yerevan продолжают сотрудничество Постпред Ирана при ООН заявил, что Тегеран «решительно» ответит на агрессию СШАСтипендиат программы «Армянские Виртуозы» фонда «Музыка во имя будущего» Эдуард Даян был удостоен Гран-ПриСурен Суренянц представил новое народное движение «Нет Западному Азербайджану»Я работаю в направлении Трибунала Национального Достоинства. Если у вас есть дополнительные вопросы или предложения, прошу написать мнеСтартовала презентация Мониторинга дружественности коммуникационных режимов - 2025 (Фото, Видео)О каких «достижениях» говорят власти? «Паст»«Оппозиционные силы должны объединиться в несколько крупных идеологических блоков и нанести поражение действующему режиму»: «Паст»Через два дня после «открытия» избирательного сезона губернатор Сюника раздал жителям финансовую помощь: «Паст»В «ГД» снова происходят внутренние брожения: «Паст»«Правосудие» превращенное в шоу: истинная цель дела Ваге Акопяна: «Паст»Нужно объединиться вокруг повестки «Нет Западному Азербайджану»: письмо представителям ООН (Видео)В Арташате открылся новый филиал Америабанка: специальные предложения для новых клиентовОпасная щедрость: IDBank предупреждает о росте числа фальшивых социологических опросов в интернете.Армянский скрипач Эдуард Даян удостоен Гран-при престижного конкурса в РоссииАделия Петросян — в финале после короткой программы в женском фигурном катании на ОИ-2026«Правосудие» превращенное в шоу: истинная цель дела Ваге АкопянаBloomberg: акции Nestle упали до минимума на фоне скандала с детским питаниемРоссия и Иран с 1 апреля приступят к реализации проекта ж/д линии Решт - Астара В приграничных сёлах Армении закрывают школы Вэнс: возможное ядерное оружие Ирана не должно попасть в третьи рукиДействовать исключительно в рамках закона и конституционных полномочий. Движение "Всеармянский Фронт"Ватикан не войдет в состав Совета мира по ГазеВ Иране в отношении протестующих возбудили не менее 23 тысяч уголовных делВТБ (Армения) открыл обновленный офис в городе АштаракИнициатива Idram-а, Mediamax-а и фонда «Айорди» к Дню дарения книгКлеймированный стигмой стыда и позора: кого радуют действия властей Армении? «Паст»«АйаКве» представляет политическую заявку с повесткой смены власти: «Паст»Какие планы у Запада и Пашиняна относительно железной дороги? «Паст»Глава крупнейшего в Европе завода по производству вооружения: Война в Украине не закончится в 2026 годуЦентральный комитет АРФ Дашнакцутюн в Греции: Считаем неуместным встречаться с президентом АрменииIDBank открыл представительство в Глендейле, штат КалифорнияБилл Гейтс обсудил в Китае сельское хозяйство, медицину и сферу ИИПослание Католикоса: Наши души тревожатся из-за многочисленных нападок на нашу Святую Церковь Архиепископа Микаэла Аджапахяна 17 февраля выпишут из больницыВласти Армении передали Австрии обвиняемого в совершении краж гражданинаАкция в защиту Гарегина Второго в соборе Святых Гевондянц в БербанкеСледственный комитет «опровергнув», по сути фактически подтвердил: «Паст»«Серии» нападок на Национальную идентичность: «Паст»Впечатляющая заявка «Сильной Армении» и неприкрытая паника «Гражданского договора»: «Паст»