Երևան, 13.Հուլիս.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Կապան ֆեստի վիեննական պարահանդեսին մնաց երկու օր․ ամփոփում Փաշինյանի վիճակը խախուտ է, իր նպատակին չի հասել, ահաբեկում է, որ Բաքվի ծրագիրն իրականացնի․ Մանվելյան Երևանում տաքսու գները՝ վերահսկողությունից դուրս. ո՞վ է պատասխանատու․ Հրայր Կամենդատյան Հայաքվեն և երիտասարդը. Հրայր Կամենդատյան Փոքր լողավազան փակող և խրտվիլակ բռնագրավող, արի քեզ ենք սպասում. Հրայր Կամենդատյան Վանաձորում պատարագի են մասնակցել «Համահայկական ճակատ»-ի անդամներն ու «Մեծ Հայք» քարտեզների նախաձեռնության հիմնադիրը Ինչո՞ւ է Փաշինյանն ինձ դատի տվել. հիմա շատ հարցերի ինքը պետք է պատասխանի. Էդմոն Մարուքյան Թափանցիկ արևային վահանակներ, որոնք կարող են ամրացվել ապակե դռներին Լինելու ենք Հայաստանի բոլոր մարզերում, դառնալու ենք մեր ժողովրդի ձայնը ԱԺ-ում. Նարեկ Կարապետյան Ինչպես մարդիկ որոշեցին կերակուր պատրաստել հենց կենդանու կաշվի մեջ. «Փաստ»


Ահազանգ. Դիլիջանում ոստիկանը կրակել է շան վրա (ֆոտո)

Հասարակություն

Օրերս Հայաստանում կենդանիների նկատմամբ դաժան վերաբերմունքի հերթական դեպքն է արձանագրվել. Դիլիջան քաղաքում հասարակական վայրում հրազենով կրակել են բակի շան վրա: Ըստ կենդանասերների ահազանգի՝ կրակողը եղել է ՀՀ ոստիկանության ծառայող, հաղորդում է «EcoNews.am»-ը: 

Այս մասին գրառում է կատարել է նաեւ «Դինգո թիմը». «Դիլիջանում միշտ անտուն կենդանիների վրա ակտիվ որս են անում հենց ոստիկանները: Այդ ցավալի պրակտիկան արդեն տարիների պատմություն ունի: Անտուն կենդանիների որսի ժամանակ զոհ են դառնում նաեւ ՏԵՐՈՎ կենդանիները ու հենց սեփական բակերի ներսում: Սա եզակի դեպք ՉԷ»:

Նշված տեղեկությունները ճշտվում են եւ շուտով հայտնի կդառնան մանրամասներ: Ընդգծենք, որ կենդանու նկատմամբ դաժան վերաբերմունքի համար «Վարչական իրավախախտումների վերաբերյալ» ՀՀ օրենսգրքի 92-րդ հոդվածը վարչական պատասխանատվություն է սահմանում:

92-րդ հոդվածն ասում է. «Կենդանիների նկատմամբ դաժան վերաբերմունքը, որը հանգեցրել է դրանց ոչնչացման կամ խեղման, ինչպես նաեւ կենդանիներին խոշտանգելը` առաջացնում է տուգանքի նշանակում քաղաքացիների նկատմամբ` սահմանված նվազագույն աշխատավարձի երեսնապատիկից մինչեւ հիսնապատիկի չափով, իսկ պաշտոնատար անձանց նկատմամբ` ութսունապատիկից մինչեւ հարյուրապատիկի չափով»:

Այն, որ շան վրա կրակել է ՀՀ ոստիկանության ծառայող, վկայում են օգտատերերի մեկնաբանությունները, որոնք ներկայացնում են ստորեւ: Տեղեկություններ են հաղորդվում նաեւ մի քանի այլ շների դիակների մասին:

Ոլորտում առկա ընդհանուր իրավիճակի մասին մենք խոսեցինք նաեւ «Փրո Փոուզ» միջազգային բարեգործական կենդանապաշտպան կազմակերպության հայաստանյան ներկայացուցիչ Նարե Արամյանի հետ, ով ասաց. «Տարիներ շարունակ մենք ահազանգել ենք այն մասին, որ թե՛ հատուկ ծառայությունները, թե՛ իրավապահ մարմինները պետք է անպատճառ վերահասու լինեն իրավիճակին՝ սկսած ԱԻՆ-ից մինչեւ ոստիկանություն, որովհետեւ կախված կենդանիների շուրջ առաջացած խնդիրներից, այստեղ պետք են հատուկ միջոցներ ձեռնարկել, այդ թվում նաեւ բնակչության վերահսկողության տեսանկյունից: Եվ երբ մենք խոսում ենք սեփականության կամ տիրապետման իրավունքով կենդանիներ ունենալու մասին, ապա այստեղ միանշանակ դաժան վերաբերմունքից մինչեւ նրանց պահման կանոններ, ընդհանուր բնակչության համակեցության խնդիրներ, առաջ գալիս են»:

Տարիներ շարունակ կենդանասերներն ու կենդանապաշտպանները բարձրաձայնում են կենդանիների նկատմամբ պատասխանատու վերաբերմունք սահմանող օրենքի անհրաժեշտության մասին, սակայն այն այդպես էլ իրականություն չի դառնում: Համալիր օրենքի բացակայության պայմաններում կենդանապաշտպանները ստեղծված իրավիճակի լուծում են փնտրում արդեն գոյություն ունեցող թերի եւ ոչ լիարժեք օրենսդրական ակտերի տարբեր դրույթներում:

Հավելենք, որ «Անասնաբուժության մասին» ՀՀ օրենքի հոդված 35-ի /Կենդանիների բարեկեցությունը պահպանելու գործում անձանց պարտականությունները եւ սահմանափակումները/ 2-րդ մասում ասվում է.

2. Արգելվում է` ... 2) կենդանիների նկատմամբ դաժանությունը`

ա. կենդանուն սպանդի ենթարկելը` խեղդելու, կախելու, մասնատման, ուժեղ հարվածի կամ մտրակման միջոցով,

բ. մաշկահանում, անդամատում կամ դիազերծում` մինչեւ սպանդը,

գ. կրակի վրա նետելը, դաժան միջոցներ կիրառելը, բարձրությունից կամ փոխադրամիջոցներից նետելը,

դ. թունավորում կամ այնպիսի նյութի ներարկում, որը հանգեցնում է դաժան եւ ցավոտ մահվան...

Նշենք, որ այս տարվա օգոստոս ամսին Գեղարքունիքի մարզի Ճամբարակ համայնքում քաղաքացին առանց պետհամարանիշի մեքենայով երկու շան էր քարշ տվել: Այս դեպքն առանձնանում է նրանով, որ ՀՀ ոստիկանությունը երկար տարիներ կենդանիների նկատմամբ դաժան վերաբերմունքի մասին ահազանգերին պատշաճ արձագանք չտալուց հետո, առաջին անգամ հայտնաբերեց տվյալ անձին եւ վերջինս պատժվեց օրենքի ուժով:

Սույն հրապարակումը հանդիսանում է հաղորդագրություն հանցագործության մասին, ուստի EcoNews.am բնապահպանական տեղեկատվական կայքը հրավիրում է ՀՀ ոստիկանության, Տավուշի մարզպետարանի եւ Դիլիջանի քաղաքապետարանի ուշադրությունը:

 

Մենք պետք է մեզ պաշտպանենք. եկեք ստորագրահավաքին, այն ընթացքի մեջ է․ Արշակ ԿարապետյանՆիկոլ Փաշինյանը պատրաստ է մեր ինքնության ցանկացած բաղադրիչ զոհաբերել իր և իր վարչախմբի իշխանությունը երկարաձգելու համար․ Ավետիք ՉալաբյանԿապան ֆեստի վիեննական պարահանդեսին մնաց երկու օր․ ամփոփում Մոսկվայում հայ համայնքը միասնական աղոթքի կհավաքվի՝ ի պաշտպանություն Գագիկ ԾառուկյանիՓաշինյանի վիճակը խախուտ է, իր նպատակին չի հասել, ահաբեկում է, որ Բաքվի ծրագիրն իրականացնի․ Մանվելյան Երևանում տաքսու գները՝ վերահսկողությունից դուրս. ո՞վ է պատասխանատու․ Հրայր ԿամենդատյանՀայաքվեն և երիտասարդը. Հրայր ԿամենդատյանՓոքր լողավազան փակող և խրտվիլակ բռնագրավող, արի քեզ ենք սպասում. Հրայր Կամենդատյան Վանաձորում պատարագի են մասնակցել «Համահայկական ճակատ»-ի անդամներն ու «Մեծ Հայք» քարտեզների նախաձեռնության հիմնադիրըԻնչո՞ւ է Փաշինյանն ինձ դատի տվել. հիմա շատ հարցերի ինքը պետք է պատասխանի. Էդմոն Մարուքյան Թափանցիկ արևային վահանակներ, որոնք կարող են ամրացվել ապակե դռներինՍԴ որոշմամբ ապօրինությունները չհաղթահարվեցին, իսկ քաղբանտարկյալների թիվը պատմական ռեկորդի մոտեցավ. Արամ ՎարդևանյանԳույքագրում ենք Սիս համայնքի խնդիրները. Նարեկ ԿարապետյանԳագիկ Ծառուկյանի պաշտպանական կողմը հրապարակել է իրանական դատարանի վճիռն ու պարտավորագիրըՆախընտրական շրջանում քաղաքական պայքարը քրեական բարքերի տիրույթում էր. Արեգ Սավգուլյան«Ուժեղ Հայաստան» դաշինքի անդամները այցելել են Մասիս համայնքի Նիզամի և Սիս բնակավայրերՓաշինյանն ընտրություններից հետո այլևս ոչ մեկին չի այցելում և քաղցրավենիք չի բաժանում. Հրայր ԿամենդատյանԱյն գործարարները, որոնք այժմ աջակցում են Փաշինյանին, երկար այդպես շարունակել չեն կարող. Մենուա ՍողոմոնյանՄաքուր էներգիայի ապագան. լողացող արևային էլեկտրակայաններ Ընդդիմադիր ուժերը իրենց տարաձայնությունները պետք է մի կողմ դնեն և միավորվեն Փաշինյանին հեռացնելու համար. Աննա ԿոստանյանՊետք է կոտրենք վախի և անտարբերության մթնոլորտը՝ մեր ձայնը լսելի դարձնելով. Կարուշ Հովեյան«Իմ անտառ Հայաստան» ՀԿ-ն՝ «Մի դրամի ուժի» հուլիս ամսվա շահառու Դարձի՛ր Յունիբանկի բաժնետեր և օգտվի՛ր ներդրումային շահավետ առաջարկից Լինելու ենք Հայաստանի բոլոր մարզերում, դառնալու ենք մեր ժողովրդի ձայնը ԱԺ-ում. Նարեկ ԿարապետյանԻնչպես մարդիկ որոշեցին կերակուր պատրաստել հենց կենդանու կաշվի մեջ. «Փաստ»Մեր ուժը մեր աշխատակիցներն են. ԶՊՄԿՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (11 հուլիսի). Սկսվել են տավուշյան բախումները. «Փաստ»Ժողովրդավարությունը չափվում է հենց նրանով, թե որքան անվտանգ է Հայաստանում այլակարծությունը` բոլոր սեռերի դեպքում, իսկ կանանց պարագայում` հատկապես և առանձնապես. Ա. Կոստանյան«ՀայաՔվեի» աջակցությամբ նկարահանված «Ծիծեռնակի հավատի կենացը» ֆիլմը հուլիսի 18-ին՝ ժամը 17։00-ին, կցուցադրվի «Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնի շրջանակումԻշխանության կամքին ենթարկվելով՝ ԿԸՀ-ն ոչնչացրեց իր միակ առաքելությունը, ընտրական գործընթաց կազմակերպելը. Աննա ԿոստանյանԱշխարհաքաղաքական իրողությունների փոփոխվող կառուցակարգը. «Փաստ»«ՀայաՔվեն» վճռական է մեր համակարգող, քաղբանտարկյալ Ավետիք Չալաբյանի և մյուս բոլոր քաղբանտարկյալների շուտափույթ ազատ արձակման հարցումՈչ միայն անհեռատես, այլ նաև կործանարար. խոստումները կան, իսկ առարկայական ոչինչ չկա. «Փաստ»Հայաստանում ներդրումային մթնոլորտը շատ վատն է, քանի որ գործարարներից շատերը կալանավորված են. Արմեն ՄանվելյանՀայրենակիցներ ջան, ընտրություններից հետո էլ ենք գալիս. մեր առաջին հետընտրական այցը Մասիս համայնքի Նիզամի և Սիս բնակավայրեր. Ն. ԿարապետյանՀամընդհանուր ամոթի, նվաստացման և դեգրադացիայի նորանոր ռեկորդներ. «Փաստ»«Սամվելը սիրում էր կյանքը, սիրված էր շրջապատում, մարդասեր էր իր տեսակով». Սամվել Խաչատրյանն անմահացել է հոկտեմբերի 11-ին Ջրականում. «Փաստ»Բուհական համակարգն էլ են ներքաշում ճահճի մեջ. «Փաստ»Անկախության հռչակագիրը Հայաստանի Հանրապետության ծննդյան վկայականն է. Նարեկ Կարապետյան«Այս մարդիկ իրականում վարում են հակապետական և հակահայկական քաղաքականություն». «Փաստ»Շատերն են անընդունելի արարքները փորձել արդարացնել «վեհ գաղափարներով», բայց... «Փաստ»Օտարերկրացիների՝ Հայաստանում ձեռք բերած ապրանքների արտահանման դեպքում ԱԱՀ-ի վերադարձի նոր կարգավորումներ կսահմանվեն. նախագիծ. «Փաստ»Սեփականության իրավունքի նկատմամբ ոտնձգություններ. ի՞նչ սպասել ապագայում. «Փաստ»«Փաշինյանի մոսկովյան այցը ցույց տվեց նրա քաղաքականության սնանկությունը». «Փաստ»Ինչպե՞ս ու ի՞նչ ժամկետներում է ձևավորվելու նոր կառավարությունը. «Փաստ»Իրավական կամայականության հերթական արարը. դատարանները շարունակում են «դակել» Սամվել Կարապետյանի անօրինական կալանքը. «Փաստ»Հանրային տարբեր ոլորտների 100-ից ավելի ներկայացուցիչներ հանդես են եկել ի պաշտպանություն Գագիկ ԾառուկյանիՔաղաքականությունից՝ գործի․ հանդիպումներ Արարատի մարզի գյուղերում․ Մարիաննա ՂահրամանյանԵրբ քաղաքական պայքարը դառնում է բանտի գոյատևման ուղեցույց. Աննա ԿոստանյանԻշխանականներն իրենց ճակատին կրում են 50 հազար գողացված ձայների դրոշմը․ Նարեկ Կարապետյան