Երևան, 15.Հոկտեմբեր.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Ինչպես դեղաթուրմը ժամանակի հետ դարձավ ալկոհոլային խմիչք. «Փաստ» ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (15 հոկտեմբերի). Միջուկային պատերազմի շեմին. «Փաստ» Գողն առաջինն է գոռում՝ բռնեք գողին. ի՞նչ է թաքնված Ադրբեջանի «կանաչ» կարգախոսների հետևում. «Փաստ» Ի՞նչ կլինի, երբ Մակրոնը լքի Ելիսեյան պալատը. «Փաստ» Մեծերի խաղը, փոքրերի վճարելիքը. ի՞նչ է սպասվում աշխարհաքաղաքական բախման հանգուցակետում հայտնված երկրներին. «Փաստ» «Իմ ուժը քոնն է, քո պահապանն եմ, չմտածես». կամավոր Սարգիս Օխոյանն անմահացել է հոկտեմբերի 17-ին Ջրականում. «Փաստ» «Եթե պետական հիշողությունը, ազգային իղձերը կորցնում ենք, այդ դեպքում ի՞նչն ենք պաշտպանում». «Փաստ» Ե՞րբ կսկսվի ձմեռային զորակոչը. «Փաստ» Michelin-ի գաղտնի տեսուչները Հայաստանում. ո՞վ կարող է արժանանալ առաջին աստղին. «Փաստ» Երբ ջնջվում է... ոգին. «Փաստ»


Իսկ դուք թեյը խմո՞ւմ եք, թե՞ ուտում

Մենք գիտենք, որ...

Թեյը միայն ըմպելիք է:

Իրականում այնքան էլ այդպես չէ:

Թեյը, բացի այն, որ լավ ըմպելիք է, նաև օգտագործվում է տարբեր այլ ոլորտներում: Թեյը (չիներեն – «չա»), անուշաբույր ըմպելիք է, որը սովորաբար պատրաստվում է տաք կամ եռացող ջրի մեջ թեյի թփի տերևները թրմելուց։ Թեյի թուփը թեյազգիների ընտանիքի կամելա տեսակի մշտադալար բույս է՝ ասիական ծագմամբ։ 

Դեռևս շատ վաղ ժամանակներից հայտնի է եղել թեյի բակտերիոցիդ հատկությունը, որը ներկայումս հաստատված է փորձնական հետազոտություններով: Անգամ այն ժամանակ թեյի տերևները ըմպելիքի տեսքով օգտագործելուց բացի օգտագործվել են նաև չոր փոշու, մզվածքի (էքստրակտի) կամ թուրմի (սպիրտի օգտագործումով) տեսքով խոցերի, այրվածքների, աչքերի վարակների ու այլ հիվանդությունների բուժման նպատակով: Ժամանակակից դեղագործական արդյունաբերությունը թեյի տերևներից (նաև թեյարտադրության թափոններից) ստանում է կոֆեինի և վիտամին P–ի դեղանյութեր: Թեյի մզվածքը օգտագործվում է բժշկությունում որպես հանգստացնող և ցավազրկող միջոց՝ որոշ դեպքերում անգամ փոխարինելով մորֆինին:

Թեյը Չինաստանում և մի շարք այլ երկրներում օգտագործվում է խոհարարության մեջ ոչ որպես ըմպելիք: Թեյի տերևների չոր փոշին Չինաստանում և վերջինիս հարակից շատ երկրներում օգտագործվում է որպես համեմունք: Հետաքրքիր է, որ Չինաստանում և Բիրմայում այս համեմունքը հաճախ խոհանոցում օգտագործվում է սխտորի հետ խառնած վիճակում: Այս համադրությամբ ոչ միայն համատեղվում են թեյի և սխտորի սննդարար և բակտերիոցիդ հատկությունները, այլ նաև թեյը չեզոքացնում է սխտորի տհաճ հոտը, որը շատերը չեն սիրում: Բիրմայում թարմ թեյի տերևները հում վիճակում օգտագործում են որպես «կանաչեղեն», իսկ Տիբեթում լցնում են ապուրների մեջ: Բացի այդ, որոշ երկրներում թեյի տերևներից թթու են պատրաստում, որին Տիբեթում անվանում են լեպպետ–սո, իսկ Թայլանդում՝ միանգ: Թթվի այս տեսակները պատրաստելու համար վերցնում են թեյի թարմ տերևները, թեթևակի եփում, մի քանի րոպե չորացնում, ապա դարսում բամբուկի բներից պատրաստված անոթի կամ հաստ բամբուկի բների դատարկ միջուկների մեջ: Տերևների զանգվածը հետագայում մամլվում է դրանց վրա տեղադրած ծանրությունների միջոցով: Այս վիճակում թեյի թթուն պահպանվում է անգամ մինչև մեկ տարի: Ուտելուց առաջ այն մի քանի րոպե եփում են թեթև աղաջրի մեջ:

Թեյի տերևները օգտագործվում են նաև սննդի և օծանելիքի արտադրություններում՝ դրաժեների, մարմելադների, մազի ներկերի և այլնի արտադրության համար: Թեյից կարելի է ստանալ դեղին, կանաչ և դարչնագույն ներկեր: Այս ներկանյութերի առավելությունն այն է, որ դրանք միանգամայն անվնաս են մարդկանց օրգանիզմի համար, ավելին՝ դրանք պարունակում են վիտամին P:

Թեյի թփի սերմերից սառը մամլման միջոցով ստանում են թեյի յուղ: Այն օգտագործվում է ճշգրիտ գործիքաշինության մեջ, իսկ սննդի մեջ այն կարող է փոխարինել ձիթապտղի յուղին, որոշ դեպքերում այս յուղից օճառ են ստանում, ի դեպ՝ ստացվում է շատ բարձրորակ օճառ շնորհիվ նրա, որ թեյի յուղը պարունակում է լավ լվացող հատկություններ և բակտերիոցիդ էֆեկտ ունեցող սապոնին: Այս յուղը օգտագործվում է նաև օծանելիքի արտադրության մեջ, իսկ գինեգործության մեջ այն օգտագործվում է փայտյա տակառները յուղելու համար. տակառները կայունություն են ձեռք բերում հոտերի և խոնավության նկատմամբ: Չինաստանում թեյի թփի սերմերը փոշու տեսքով օգտագործվում են որպես այգիներում և դաշտերում վնասատուների դեմ պայքարի միջոց:

Կամո Խաչիկյան

Ադրբեջանցի զինծառայողի հետ կապված միջադեպը Փաշինյանի խոստացած խաղաղության կեղծ լինելու վառ ապացույցն է. տեսանյութԵկեղեցու վրա հարձակվելով՝ իշխանությունները փորձում են Սփյուռքն անջատել Հայաստանից․ Արմեն ՄանվելյանԿենսաբազմազանությունը պաշտպանելուն զուգահեռ պաշտպանեք մարդուն, նրա հայրենիքը, ազատությունն ու արժանապատիվ կյանքի իրավունքը. Աննա ԿոստանյանԼսե'ք՝ իրականում ինչ է ուզում հայ ժողովուրդը. գերիները պիտի ազատ արձակվեն, արցախցիները՝ վերադառնան. Մենուա Սողոմանյան Մենք վերջ կդնենք Փաշինյանի զիջողական քաղաքականությանը. տեսանյութՀաջողություն եմ ցանկանում Հրայրին և մեր բոլոր ընկերներին, և ամենայն բարիք՝ Գավառի մեր ժողովրդին. Ավետիք ՉալաբյանCOP17 շրջանակներում կառավարության շենքի մոտ իրականացվեց ակցիա Հայաստանում կենսաբազմազանության մասին համաժողովին ընդառաջ. Աննա ԿոստանյանՀՀ իշխանությունը ԵՄ-ի հետ հարաբերություններում առաջնորդվում է երկակի ստանդարտներով․ ԱննաԿոստանյանԽաղաղության մասին Փաշինյանի ելույթները չեն արժանանում բարձր գնահատականի․ Մենուա Սողոմոնյան Գորիս համայնքի ապագան սկսվում է քո ընտրությունից. Քվեարկի՛ր «Ապրելու քվե» դաշինքի օգտինԻշխանությունները ԵՄ-ի հետ հարաբերություններում առաջնորդվում են երկակի ստանդարտներով․ Աննա ԿոստանյանԻնչպես դեղաթուրմը ժամանակի հետ դարձավ ալկոհոլային խմիչք. «Փաստ»Բիզնեսի և հանքարդյունաբերության առաջնորդներից Մարկ Կուտիֆանին երրորդ Mining Armenia Forum-ի գլխավոր խոսնակն էՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (15 հոկտեմբերի). Միջուկային պատերազմի շեմին. «Փաստ»Գողն առաջինն է գոռում՝ բռնեք գողին. ի՞նչ է թաքնված Ադրբեջանի «կանաչ» կարգախոսների հետևում. «Փաստ»Արտյոմ Պետրոսյան․ միջազգային կրթություն և ավելի քան 15 տարվա փորձ հանքարդյունաբերության ու կորպորատիվ կառավարման ոլորտներումԻ՞նչ կլինի, երբ Մակրոնը լքի Ելիսեյան պալատը. «Փաստ»Եվրոպայի հայկական Միությունների ֆորումի նախագահության և «Հայ Առաքելական եկեղեցու պաշտպանության» կոմիտեի նախագահության հայտարարությունըՆոր մեկնարկ, հզոր համայնք. Գավառում ընտրի´ր «Հայկական քվե» կուսակցությանը Մեծերի խաղը, փոքրերի վճարելիքը. ի՞նչ է սպասվում աշխարհաքաղաքական բախման հանգուցակետում հայտնված երկրներին. «Փաստ»«Իմ ուժը քոնն է, քո պահապանն եմ, չմտածես». կամավոր Սարգիս Օխոյանն անմահացել է հոկտեմբերի 17-ին Ջրականում. «Փաստ»«Եթե պետական հիշողությունը, ազգային իղձերը կորցնում ենք, այդ դեպքում ի՞նչն ենք պաշտպանում». «Փաստ»Ե՞րբ կսկսվի ձմեռային զորակոչը. «Փաստ»Michelin-ի գաղտնի տեսուչները Հայաստանում. ո՞վ կարող է արժանանալ առաջին աստղին. «Փաստ»Երբ ջնջվում է... ոգին. «Փաստ»Մենաշնորհային «պատնեշների» փլուզումը. ինչպես է դեղերի էժանացման գործընթացը 1,3 մլն քաղաքացու համար ապահովելու հարյուր հազարավոր դրամների խնայողություն. «Փաստ»Քաղաքական «մարտեր առանց կանոնների». «Փաստ»Ինչպես Հայկ Ալոյանի ու իշխանության քաղաքական «առևտրով» Ամուլսարի շուրջ սառույցը «հալվեց». «Փաստ»Մեղրիում ՔՊ-ի թեկնածուն երևանաբնակ է. ինչպե՞ս կարձագանքեն տեղացիները. «Փաստ»Կոռուպցիոն սկանդալի հետքերով. ինչպես են պետական միջոցները վատնվել աստղաբաշխական գներով. «Փաստ»Ի՞նչ եղանակ սպասել հոկտեմբերի 15-ից 19-ինԸմբիշ Արամայիս Հարությունյանը հաղթեց ադրբեջանցի մրցակցինՖրանսիան այլևս ի վիճակի չէ ֆինանսական օգնություն տրամադրել Ուկրաինային․ Մարին Լը ՊենԻրանում սպանել են «Բասիջ» ստորաբաժանման կին հրամանատարին«Հավատք և ինքնություն․ մասունքներ Հայաստանի պատմության թանգարանից»․ ժամանակավոր ցուցադրություն Բյուզանդական թանգարանումՀռոմի պապը վիրահատությունից հետո աստիճանաբար ապաքինվում էՊուտինը հաջորդ ամիս կայցելի Չինաստան՝ մասնակցելու ԱՏՀԳ գագաթնաժողովին. ԼավրովՆարեկ Գրիգորյանը` Եվրոպայի առաջնության չեմպիոնՍամվել Կարապետյանի մեծ անակնկալը գյումրեցիներին՝ հայրաքաղաքի օրվա կապակցությամբ. Ուժեղ տոն՝ ուժեղ Գյումրիի համարՍմոլենսկի մարզի Ռուդնյա քաղաքում հանդիսավորությամբ բացվեց բարեկամության, հավատքի և ժողովուրդների հոգևոր միասնության խորհրդանիշ խաչքարԵվրոպական միությունն արձանագրել է «Հայաքվե»-ի բարձրացրած հարցերը՝ Ավետիք Չալաբյանի գործովԱրամ Վարդևանյանը հոկտեմբերի 14-ին հանդիպել է մեր երկրում Ֆրանսիայի Հանրապետության արտակարգ և լիազոր նորանշանակ դեսպան Ֆլորիան Էսկյուդիեի հետՄեր ժողովրդի մի ստվար զանգված վարկային բեռի տակ է. Հայկ Ֆարմանյան36 ժամ գազ չի լինիԵրբ Նիկոլ Փաշինյանը դառնում է ադրբեջանցի զինվորի փաստաբանըՍԴ նախագահ չի ընտրվել, նոր ընտրություն կանցկացվիՓայտանյութով բեռնված «ՈւԱԶ»-ի վարորդը փորձել է դիմել փախուստի, ինչի ընթացքում ավտոմեքենան կողաշրջվել էԱրհեստական բանականությամբ ստեղծված կեղծ լուսանկարներ․ Ի՞նչ անել, եթե ձեզանից գումար են շորթում․ ՆԳՆ-ն մանրամասներ է ներկայացրել Որտեղ է խաղաղությունը, երբ ադրբեջանցի զինվորը կարողանում է կրակել հայ մոր վրա, որն իր երեխաներին էր պաշտպանում․ Լենա ՄաթևոսյանԻնդոնեզիայում երկինքը դարձել է նարնջագույն․ հրդեհներից առաջացած ծխի խիտ շերտը ծածկել է բնակեցված տարածքները