Երևան, 12.Հուլիս.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Թափանցիկ արևային վահանակներ, որոնք կարող են ամրացվել ապակե դռներին Լինելու ենք Հայաստանի բոլոր մարզերում, դառնալու ենք մեր ժողովրդի ձայնը ԱԺ-ում. Նարեկ Կարապետյան Ինչպես մարդիկ որոշեցին կերակուր պատրաստել հենց կենդանու կաշվի մեջ. «Փաստ» ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (11 հուլիսի). Սկսվել են տավուշյան բախումները. «Փաստ» Ժողովրդավարությունը չափվում է հենց նրանով, թե որքան անվտանգ է Հայաստանում այլակարծությունը` բոլոր սեռերի դեպքում, իսկ կանանց պարագայում` հատկապես և առանձնապես. Ա. Կոստանյան Աշխարհաքաղաքական իրողությունների փոփոխվող կառուցակարգը. «Փաստ» Ոչ միայն անհեռատես, այլ նաև կործանարար. խոստումները կան, իսկ առարկայական ոչինչ չկա. «Փաստ» Համընդհանուր ամոթի, նվաստացման և դեգրադացիայի նորանոր ռեկորդներ. «Փաստ» «Սամվելը սիրում էր կյանքը, սիրված էր շրջապատում, մարդասեր էր իր տեսակով». Սամվել Խաչատրյանն անմահացել է հոկտեմբերի 11-ին Ջրականում. «Փաստ» Բուհական համակարգն էլ են ներքաշում ճահճի մեջ. «Փաստ»


«Օլիգարխ», բայց երբեմն միայն հայտարարագրով

Հասարակություն

Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովում հրապարակվող հայտարարագրերի, պաշտոնատար անձանց ներկայացրած ունեցվածքի վերաբերյալ Orer.am-ը պարբերաբար տվյալներ է փոխանցում: Այդ առումով, սակայն, որոշ դեպքերում թյուրըմբռնում է լինում: Ներկայացված հայտարարագրից շատ դեպքերում կարելի է կարծել, թե պաշտոնյան օլիգարխ է, բայց պարզվում է՝ այդքան էլ այդպես չէ: Եղել են դեպքեր, երբ պաշտոնյաները զանգահարել են ու փոխանցել մտահոգությունը՝ հասկանալով, իհարկե, որ խնդիրը լրատվամիջոցինը չէ: Ավելի առարկայական օրինակ բերենք: Որպես ունեցվածք հայտարարագրվում է «Բազմաբնակարան բնակելի շենքը`մեկից ավելի բնակարաններ, ոչ բնակելի և ընդհանուր օգտագործման տարածքներ ունեցող շինությունը»: Այսինքն՝ կարդալիս կարելի է եզրակացնել, որ տվյալ պաշտոնյան բազմաբնակարան շենք ունի, բայց իրականում խոսքը մեկ բնակարանի մասին է, այնինչ հայտարարագրում չի մասնավորեցվում և գրվում է միայն տվյալ տողը: Խնդիր կա նաև, օրինակ, հողամասի դեպքում, երբ մի քանի հողամաս է հայտարարագրվում, սակայն պարզվում է՝ չափն այդքան էլ մեծ չէ, բայց «8 հողամաս» արտահայտությունն արդեն մի մեծ տարածքի կամ ահռելի կարողության տպավորություն է թողնում: Որքան էլ կարող է զարմանալի թվալ, բայց կան պաշտոնյաներ, ովքեր իրենց մտահոգությունը հայտնելով՝ նշում են, որ ցանկալի կլիներ անգամ հողատարածքի չափը նշել, կամ մեքենայի տարեթիվը, որը կօգներ իրական ունեցվածքի մասին պատկերացում կազմել: 

Նշված հարցերի շուրջ զրուցել ենք Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովի նախագահ Սիրանուշ Սահակյանի հետ: Անդրադառնալով նախ «Բազմաբնակարան բնակելի շենքը…» վերոնշյալ ձևակերպմանը՝ նա ընդգծեց.

«Անշարժ գույքի դասակարգումները, դրանց տեսակավորումը մենք ոչ թե ինքնուրույնաբար ենք անում, այլ հենվում ենք անշարժ գույքի պետական կադաստրի կողմից տրամադրվող դասակարգիչների վրա, որովհետև տվ յալ ոլորտում ունենք իրավասու մարմին, որն էլ արել է գույքերի դասակարգումը: Այդ բազան օգտագործելով՝ մենք հենվում ենք գոյություն ունեցող դասակարգիչների վրա: Հետևաբար՝ բնակելի տուն, շենք, բազմաբնակարան շենքում առանձնացված տարածք, բազմաբնակարան շենքում առանձնացված բնակարան և այլ դասակարգիչները կադաստրի կողմից են տրամադրված և մենք դա օգտագործում ենք: Դրանք անշարժ գույքի տեսակավորման ընդունված հայտանիշներ են»:

Հարցին, այնուամենայնիվ, հնարավո՞ր չէ այնպես անել, որ որոշակի ձևակերպումներ փոխվեն, հասարակության համար ավելի մատչելի լինեն, նա արձագանքեց. «Կարճեցնել, պարզեցնելու հնարավորությունը կա: Ուղղակի, երբ տվյալ հարցերով զբաղվող կառույցը բավականին փորձ ու գիտելիքներ գեներացնելուց հետո օգտագործում է այդ դասակարգիչը ու դա նաև անշարժ գույքի գրանցամատյաններում է գրվում, և այն նաև տեսանելի է վկայականներում, դրա վրա չհենվելը և նոր մոտեցումներ որդեգրելը հիմնավորված չի լինի: Վերջիվերջո՝ իրավունքի պետական գրանցում իրականացնելիս մարմինը նման դասակարգում է տալիս: Եվ դա պետք է կողմերը ելակետ ընդունեն: Մենք էլ, բնականաբար, հենվում ենք այն գրանցման և այն դասակարգման վրա, որը տալիս է կադաստրը, որովհետև հետագայում մենք այդ տվյալները համադրում ենք կադաստրի տվյալների հետ՝ նույն երևույթի նկատմամբ մեր ընկալումները և լեզվաբանությունը պետք է նույնական լինեն»:

Ս. Սահակյանը նաև շեշտեց, որ դասակարգիչն ընտրում են հենց պաշտոնյաները վերը նշված տարբերակներից: Ինչ վերաբերում է գույքերի չափերին, մեր զրուցակիցը շեշտեց, որ անշարժ գույքի չափն առհասարակ ինքնուրույն հայտարարագրման ենթակա տվյալ չէ, բայց միաժամանակ հայտնեց. «Ապագա մոդելում մենք առանձնացրել ենք նաև նույնականացման համար, որը ինքնատիպ է և այն եզակի տվյալն է, որի միջոցով մենք նույնականացնելու ենք գույքը և համապատասխանաբար տեսնենք տվյալներ քառակուսի մետրերի վերաբերյալ: Բայց գործող համակարգում հանձնաժողովին ևս տեղեկատվություն չի ներկայացվում, թե, օրինակ, անշարժ գույքը, որը հայտարարագրվում է, քանի քառակուսի մետր է: Հետևաբար՝ եթե տվյալը չի տրամադրվում, հրապարակման մասին խոսք լինել չի կարող»: Սիրանուշ Սահակյանի խոսքով՝ մյուս կողմից հրապարակման ենթակա տվյալները ոչ թե հանձնաժողովն է որոշում, այլ՝ կառավարությունը: «Կառավարությունն ինչ ռեժիմ նախատեսեց՝ մենք դրա կիրառումն ենք ապահովում, բայց օրենսդրությունը հրապարակայնացման ենթակա տվյալների ցանկը որոշելու լիազորությունը թողել է ոչ թե հանձնաժողովին, որը մասնագիտացված կառույցն է ոլորտում, այլ կառավարությանը: Մենք այստեղ կարող ենք երկխոսել, մենք կարող ենք առաջարկություններ անել, համագործակցության միջոցով հասնել որոշ փոփոխությունների, բայց լիազորություն իրականացնողը կառավարությունն է»,–ասաց նա՝ նկատելով, որ որոշակի տվյալներ նախկինում ընդլայնվել են:

Ինչ վերաբերում է գույքի գնին, նա նշեց. «Ցանկացած անշարժ գույքի, թանկարժեք գույքի, ավտոտրանսպորտային գույքի ձեռքբերման կամ օտարման պարագայում գինը հայտարարագրվում է: Միակ բանը, որը թիվ չունի, ստանձնման պահին եղած գույքն է: Եթե պաշտոնատար անձը ընդամենը նշում է, թե ստանձնելու պահին ինչ գույք ունի, որի հետ կապված նոր գործարք չի արել, նա չի ծանրաբեռնվել դրա արժեքը որոշելու պարտականությամբ: Պարզապես մատնանշում է գույքային միավորները, բայց եթե պաշտոնավարման ընթացքում որևէ հայտարարագրման ենթակա գույքի առնչությամբ գործարք է իրականացնում, գործարքի գինը հայտարարագրման ենթակա տվյալ է և այն հրապարակվում է»:

Հետաքրքրվեցինք՝ նոր առաջարկներ կա՞ն, որոնք նաև մեր կողմից նշված հարցերի համատեքստում են: «Նոր առաջարկներ կան: Մենք OGP–ի (Open Government Partnership)՝ բաց կառավարման պլատֆորմի շրջանակներում հանձնառություն ենք վերցրել, որ որոշ տվյալներ ավելի հրապարակային դարձնենք, որ ավելի հրապարակային ձևով որոշ տվյալներ ներկայացվեն հանրությանը: Հասցեն անհատական է, բայց հասցեի տարր է հանդիսանում երկիրը, քաղաքը, որն իր մեջ անհատական տվյալ չի պարունակում: Օրինակ՝ առաջարկում ենք չբացել հասցեն, փողոցը, բնակարանի համարը, բայց առնվազն երկիրը, քաղաքը կհրապարակայնացվի, որը հասարակությանը հնարավորություն կտա հասկանալու, թե, օրինակ, պաշտոնյայի գույքը գտնվում է ՀՀ որևէ մարզում, որի արժեքն ավելի ցածր կլինի, թե՞ Լոնդոնում: Որոշակի նախաձեռնություններ կան կապված նվիրատուների հետ, որոնք քննարկման փուլում են»:

Թափանցիկ արևային վահանակներ, որոնք կարող են ամրացվել ապակե դռներինՍԴ որոշմամբ ապօրինությունները չհաղթահարվեցին, իսկ քաղբանտարկյալների թիվը պատմական ռեկորդի մոտեցավ. Արամ ՎարդևանյանԳույքագրում ենք Սիս համայնքի խնդիրները. Նարեկ ԿարապետյանԳագիկ Ծառուկյանի պաշտպանական կողմը հրապարակել է իրանական դատարանի վճիռն ու պարտավորագիրըՆախընտրական շրջանում քաղաքական պայքարը քրեական բարքերի տիրույթում էր. Արեգ Սավգուլյան«Ուժեղ Հայաստան» դաշինքի անդամները այցելել են Մասիս համայնքի Նիզամի և Սիս բնակավայրերՓաշինյանն ընտրություններից հետո այլևս ոչ մեկին չի այցելում և քաղցրավենիք չի բաժանում. Հրայր ԿամենդատյանԱյն գործարարները, որոնք այժմ աջակցում են Փաշինյանին, երկար այդպես շարունակել չեն կարող. Մենուա ՍողոմոնյանՄաքուր էներգիայի ապագան. լողացող արևային էլեկտրակայաններ Ընդդիմադիր ուժերը իրենց տարաձայնությունները պետք է մի կողմ դնեն և միավորվեն Փաշինյանին հեռացնելու համար. Աննա ԿոստանյանՊետք է կոտրենք վախի և անտարբերության մթնոլորտը՝ մեր ձայնը լսելի դարձնելով. Կարուշ Հովեյան«Իմ անտառ Հայաստան» ՀԿ-ն՝ «Մի դրամի ուժի» հուլիս ամսվա շահառու Դարձի՛ր Յունիբանկի բաժնետեր և օգտվի՛ր ներդրումային շահավետ առաջարկից Լինելու ենք Հայաստանի բոլոր մարզերում, դառնալու ենք մեր ժողովրդի ձայնը ԱԺ-ում. Նարեկ ԿարապետյանԻնչպես մարդիկ որոշեցին կերակուր պատրաստել հենց կենդանու կաշվի մեջ. «Փաստ»Մեր ուժը մեր աշխատակիցներն են. ԶՊՄԿՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (11 հուլիսի). Սկսվել են տավուշյան բախումները. «Փաստ»Ժողովրդավարությունը չափվում է հենց նրանով, թե որքան անվտանգ է Հայաստանում այլակարծությունը` բոլոր սեռերի դեպքում, իսկ կանանց պարագայում` հատկապես և առանձնապես. Ա. Կոստանյան«ՀայաՔվեի» աջակցությամբ նկարահանված «Ծիծեռնակի հավատի կենացը» ֆիլմը հուլիսի 18-ին՝ ժամը 17։00-ին, կցուցադրվի «Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնի շրջանակումԻշխանության կամքին ենթարկվելով՝ ԿԸՀ-ն ոչնչացրեց իր միակ առաքելությունը, ընտրական գործընթաց կազմակերպելը. Աննա ԿոստանյանԱշխարհաքաղաքական իրողությունների փոփոխվող կառուցակարգը. «Փաստ»«ՀայաՔվեն» վճռական է մեր համակարգող, քաղբանտարկյալ Ավետիք Չալաբյանի և մյուս բոլոր քաղբանտարկյալների շուտափույթ ազատ արձակման հարցումՈչ միայն անհեռատես, այլ նաև կործանարար. խոստումները կան, իսկ առարկայական ոչինչ չկա. «Փաստ»Հայաստանում ներդրումային մթնոլորտը շատ վատն է, քանի որ գործարարներից շատերը կալանավորված են. Արմեն ՄանվելյանՀայրենակիցներ ջան, ընտրություններից հետո էլ ենք գալիս. մեր առաջին հետընտրական այցը Մասիս համայնքի Նիզամի և Սիս բնակավայրեր. Ն. ԿարապետյանՀամընդհանուր ամոթի, նվաստացման և դեգրադացիայի նորանոր ռեկորդներ. «Փաստ»«Սամվելը սիրում էր կյանքը, սիրված էր շրջապատում, մարդասեր էր իր տեսակով». Սամվել Խաչատրյանն անմահացել է հոկտեմբերի 11-ին Ջրականում. «Փաստ»Բուհական համակարգն էլ են ներքաշում ճահճի մեջ. «Փաստ»Անկախության հռչակագիրը Հայաստանի Հանրապետության ծննդյան վկայականն է. Նարեկ Կարապետյան«Այս մարդիկ իրականում վարում են հակապետական և հակահայկական քաղաքականություն». «Փաստ»Շատերն են անընդունելի արարքները փորձել արդարացնել «վեհ գաղափարներով», բայց... «Փաստ»Օտարերկրացիների՝ Հայաստանում ձեռք բերած ապրանքների արտահանման դեպքում ԱԱՀ-ի վերադարձի նոր կարգավորումներ կսահմանվեն. նախագիծ. «Փաստ»Սեփականության իրավունքի նկատմամբ ոտնձգություններ. ի՞նչ սպասել ապագայում. «Փաստ»«Փաշինյանի մոսկովյան այցը ցույց տվեց նրա քաղաքականության սնանկությունը». «Փաստ»Ինչպե՞ս ու ի՞նչ ժամկետներում է ձևավորվելու նոր կառավարությունը. «Փաստ»Իրավական կամայականության հերթական արարը. դատարանները շարունակում են «դակել» Սամվել Կարապետյանի անօրինական կալանքը. «Փաստ»Հանրային տարբեր ոլորտների 100-ից ավելի ներկայացուցիչներ հանդես են եկել ի պաշտպանություն Գագիկ ԾառուկյանիՔաղաքականությունից՝ գործի․ հանդիպումներ Արարատի մարզի գյուղերում․ Մարիաննա ՂահրամանյանԵրբ քաղաքական պայքարը դառնում է բանտի գոյատևման ուղեցույց. Աննա ԿոստանյանԻշխանականներն իրենց ճակատին կրում են 50 հազար գողացված ձայների դրոշմը․ Նարեկ ԿարապետյանԺողովրդին պետք է համախմբել և շարժվել օրենքով թույլատրելի ճանապարհներով. Ցոլակ ԱկոպյանՈւ՞մ շահերից էր գործում Փաշինյանը փաստացի փչացնելով հարաբերությունները Ռուսաստանի հետ․ Հարցում Իսկ ո՞վ լինի մեզ ղեկավար, որ տեր կկանգնի մեր երկրին. Հարցում Ի՞նչ է ստացվում, այն ինչի համար նախկիններին էր մեղադրում, հիմա ինքն է անում. հարցում Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատն արդեն 4-րդ անգամ ռազմամարզական «Դավիթբեկյան խաղեր»-ի կողքին է և հանդիսանում է մշտական հովանավորըՀայաստանում ներդրումային մթնոլորտը շատ վատն է, քանի որ գործարարներից շատերը կալանավորված են. Արմեն Մանվելյան«Սիրելի՛ եղբայր, դու ուժեղ և անկոտրում առաջնորդ ես». միջազգային մարզական համայնքը՝ Ծառուկյանի կողքին Երևանի պետական համալսարանը չպետք է լինի մի վայր, որտեղ աշխատանքի երաշխիքը լռությունն է կամ լոյալությունը. ՀայաՔվեԳյուղական բնակավայրերում աշակերտների սովորելու ձգտումն ավելի մեծ է, քան Երևանում. Ատոմ ՄխիթարյանՄենք պետք է սկսենք տեր կանգնել մեր ազգային ինքնությանն ու իրավունքներին. Արսեն Գրիգորյան