Երևան, 11.Հուլիս.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Լինելու ենք Հայաստանի բոլոր մարզերում, դառնալու ենք մեր ժողովրդի ձայնը ԱԺ-ում. Նարեկ Կարապետյան Ինչպես մարդիկ որոշեցին կերակուր պատրաստել հենց կենդանու կաշվի մեջ. «Փաստ» ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (11 հուլիսի). Սկսվել են տավուշյան բախումները. «Փաստ» Ժողովրդավարությունը չափվում է հենց նրանով, թե որքան անվտանգ է Հայաստանում այլակարծությունը` բոլոր սեռերի դեպքում, իսկ կանանց պարագայում` հատկապես և առանձնապես. Ա. Կոստանյան Աշխարհաքաղաքական իրողությունների փոփոխվող կառուցակարգը. «Փաստ» Ոչ միայն անհեռատես, այլ նաև կործանարար. խոստումները կան, իսկ առարկայական ոչինչ չկա. «Փաստ» Համընդհանուր ամոթի, նվաստացման և դեգրադացիայի նորանոր ռեկորդներ. «Փաստ» «Սամվելը սիրում էր կյանքը, սիրված էր շրջապատում, մարդասեր էր իր տեսակով». Սամվել Խաչատրյանն անմահացել է հոկտեմբերի 11-ին Ջրականում. «Փաստ» Բուհական համակարգն էլ են ներքաշում ճահճի մեջ. «Փաստ» «Այս մարդիկ իրականում վարում են հակապետական և հակահայկական քաղաքականություն». «Փաստ»


Թուրքագետ. «Ինչը խանգարեց այն ժամանակ, խանգարելու է նաև հիմա»

Հասարակություն

Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ Հայաստանը պատրաստ է ուղիղ դիվանագիտական հարաբերություններ հաստատել Թուրքիայի հետ` առանց նախապայմանների: Պաշտոնական Թուրքիան դեռ չի արձագանքել հայտարարությանը, փոխարենը Թուրքիայի նախագահի աշխատակազմից ադրբեջանական «Trend» գործակալությանը հայտնել են կարգավորման իրենց հայտնի պայմանները:

Անդրադառնալով թեմային՝ թուրքագետ Անդրանիկ Իսպիրյանը նախ շեշտեց, որ գործակալության տված պատասխանն անգամ «ոչ պաշտոնական» որակելը ճիշտ չէ:

«Հայաստանի վարչապետի հայտարարությունը դեռ որևէ արձագանք չի գտել Թուրքիայի կողմից, գուցեև չգտնի, եթե կոնկրետ հարցադրում չարվի: Այսինքն, եթե որևէ լրագրող այդ թեմայի առնչությամբ հարցադրում չանի Թուրքիայի ԱԳ նախարարին, վարչապետին կամ նախագահին: Իսկ հիմա՝ ի՞նչ ասաց Ն. Փաշինյանը և ի՞նչ էին ասում իր նախորդները: ՀՀ բոլոր առաջնորդներն էլ Թուրքիայի հետ առանց նախապայմանների հարաբերություններ կարգավորելու պատրաստակամություն են ունեցել: Ամենամեծ ջատագովը եղել է առաջին նախագահ Լևոն Տեր– Պետրոսյանը, որն ամենաշատն էր մոտ Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորմանը: Նա արևելագետ էր, իսկ հանդիպումներն ավելի սերտ էին այն ժամանակվա թուրք պաշտոնյաների հետ: Այդուհանդերձ, ոչինչ տեղի չունեցավ: Ռոբերտ Քոչարյանի պաշտոնավարման տարիներին ևս փոխադարձ հայտարարություններ եղան, բայց դրանից ավելի ոչինչ չեղավ: Ս. Սարգսյանի օրոք այդ ամենն առարկայական դարձավ, ստորագրվեցին հայ–թուրքական արձանագրությունները: Սակայն ինչը խանգարեց այն ժամանակ, խանգարելու է նաև հիմա. Արցախյան հարցի չկարգավորված լինելը Թուրքիայի համար թիվ մեկ նախապայմանն է: Թե՛ արձանագրությունները ստորագրելու ընթացքում, թե՛ դրանից առաջ և թե՛ հետո Թուրքիայի այն ժամանակվա վարչապետ, այժմյան նախագահ Էրդողանը շեշտում էր՝ մինչև Արցախյան հարցը չկարգավորվի, սահմանը չենք բացելու»,–«Orer»- ի  հետ զրույցում ասաց թուրքագետը:

Վերադառնալով Ն. Փաշինյանի հայտարարությանը՝ թուրքագետն այն որակեց ադեկվատ և նորմալ. «Եկել է նոր իշխանություն և հայտարարում է, որ հարևանի հետ առանց նախապայմանի պատրաստ է հարաբերությունները կարգավորել: Սակայն Թուրքիան ինչպե՞ս կպատասխանի կամ ի՞նչ դրական ակնկալիքներ կարող են լինել. այս պահին Թուրքիայում որևէ իրադարձություն չկա, որը կնպաստի դրական պատասխանի»:

Անդրանիկ Իսպիրյանն այժմյան իրավիճակը վերոնշյալ առումով ավելի վատ է որակում. «Սերժ Սարգսյանի օրոք կար Հայկական հարցի հետ կապված Թուրքիայի մտահոգությունը, ողջ աշխարհում Հայոց ցեղասպանության ճանաչման բավականին հաջող գործընթաց էր ծավալվում: Տարբեր երկրներ ճանաչեցին Հայոց ցեղասպանությունը: Իսկ Թուրքիան դրանց դեմն առնելու համար հայ–թուրքական հարաբերությունների կարգավորման իմիտացիոն քայլ արեց: Այս պահին այդ իմիտացիայի կարիքն այլևս չկա: Այս պահին չկա Հայոց ցեղասպանության ճանաչման և, դրա հետ կապված, Թուրքիայի հեղինակությանը հարվածող լուրջ վտանգ: Բնականաբար, չկա նաև այդ հարաբերությունների կարգավորման իմիտացիա անելու անհրաժեշտությունը: Այդուհանդերձ՝ հայ–թուքական հարաբերությունները կարող են սկսել կարգավորվել ցանկացած պահի՝ Թուրքիային հարմար և ձեռնտու աշխարհաքաղաքական ինչ–որ ժամանակահատվածում: Հայաստանը միշտ հայտարարել է, որ պատրաստ է, բայց խնդիրը Թուրքիայի կողմում է: Երբ Թուրքիային ավելի անհրաժեշտ կլինի՝ կգնա սահմանի բացմանը: Ավելի ուղիղ ասեմ, երբ Թուրքիայի համար սահմանի բացումը ինչ–ինչ պատճառներից ելնելով՝ ավելի կարևոր կլինի, քան Ադրբեջանը: Այս պահին, սակայն, նման իրավիճակ նույնիսկ հեռանկարում չի երևում: Նման պատճառներ Թուրքիան այս պահին չունի»:

Թեև Ն. Փաշինյանի հայտարարությունը ողջունելի է համարում, բայց Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորման առումով մեր զրուցակիցը մի հանգամանք է շեշտում. «Հետագայում գուցեև Թուրքիայից լինեն դրական ազդակներ, սակայն իշխանությունը պետք է հաշվի առնի նախորդների սխալները, Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորման նախաձեռնության մեջ գլխավորապես շեշտը դնի նախորդների սխալների վրա: Երբ նախկինում Էրդողանը հայտարարում էր նաև, որ մինչև Արցախի հարցը չկարգավորվի, բացառված է հայ– թուրքական հարաբերությունների կարգավորումն ու սահմանի բացումը, զուգահեռ մեր ԱԳՆ –ում, նախագահականում շեշտում էին, թե՝ ո՛չ, շուտով բացվելու է սահմանը, կարգավորվելու է: Այս հանգամանքը պետք է հաշվի առնել և մի քիչ ավելի ուշադիր լինել»:

Ընդդիմադիր ուժերը իրենց տարաձայնությունները պետք է մի կողմ դնեն և միավորվեն Փաշինյանին հեռացնելու համար. Աննա ԿոստանյանՊետք է կոտրենք վախի և անտարբերության մթնոլորտը՝ մեր ձայնը լսելի դարձնելով. Կարուշ Հովեյան«Իմ անտառ Հայաստան» ՀԿ-ն՝ «Մի դրամի ուժի» հուլիս ամսվա շահառու Դարձի՛ր Յունիբանկի բաժնետեր և օգտվի՛ր ներդրումային շահավետ առաջարկից Լինելու ենք Հայաստանի բոլոր մարզերում, դառնալու ենք մեր ժողովրդի ձայնը ԱԺ-ում. Նարեկ ԿարապետյանԻնչպես մարդիկ որոշեցին կերակուր պատրաստել հենց կենդանու կաշվի մեջ. «Փաստ»Մեր ուժը մեր աշխատակիցներն են. ԶՊՄԿՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (11 հուլիսի). Սկսվել են տավուշյան բախումները. «Փաստ»Ժողովրդավարությունը չափվում է հենց նրանով, թե որքան անվտանգ է Հայաստանում այլակարծությունը` բոլոր սեռերի դեպքում, իսկ կանանց պարագայում` հատկապես և առանձնապես. Ա. Կոստանյան«ՀայաՔվեի» աջակցությամբ նկարահանված «Ծիծեռնակի հավատի կենացը» ֆիլմը հուլիսի 18-ին՝ ժամը 17։00-ին, կցուցադրվի «Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնի շրջանակումԻշխանության կամքին ենթարկվելով՝ ԿԸՀ-ն ոչնչացրեց իր միակ առաքելությունը, ընտրական գործընթաց կազմակերպելը. Աննա ԿոստանյանԱշխարհաքաղաքական իրողությունների փոփոխվող կառուցակարգը. «Փաստ»«ՀայաՔվեն» վճռական է մեր համակարգող, քաղբանտարկյալ Ավետիք Չալաբյանի և մյուս բոլոր քաղբանտարկյալների շուտափույթ ազատ արձակման հարցումՈչ միայն անհեռատես, այլ նաև կործանարար. խոստումները կան, իսկ առարկայական ոչինչ չկա. «Փաստ»Հայաստանում ներդրումային մթնոլորտը շատ վատն է, քանի որ գործարարներից շատերը կալանավորված են. Արմեն ՄանվելյանՀայրենակիցներ ջան, ընտրություններից հետո էլ ենք գալիս. մեր առաջին հետընտրական այցը Մասիս համայնքի Նիզամի և Սիս բնակավայրեր. Ն. ԿարապետյանՀամընդհանուր ամոթի, նվաստացման և դեգրադացիայի նորանոր ռեկորդներ. «Փաստ»«Սամվելը սիրում էր կյանքը, սիրված էր շրջապատում, մարդասեր էր իր տեսակով». Սամվել Խաչատրյանն անմահացել է հոկտեմբերի 11-ին Ջրականում. «Փաստ»Բուհական համակարգն էլ են ներքաշում ճահճի մեջ. «Փաստ»Անկախության հռչակագիրը Հայաստանի Հանրապետության ծննդյան վկայականն է. Նարեկ Կարապետյան«Այս մարդիկ իրականում վարում են հակապետական և հակահայկական քաղաքականություն». «Փաստ»Շատերն են անընդունելի արարքները փորձել արդարացնել «վեհ գաղափարներով», բայց... «Փաստ»Օտարերկրացիների՝ Հայաստանում ձեռք բերած ապրանքների արտահանման դեպքում ԱԱՀ-ի վերադարձի նոր կարգավորումներ կսահմանվեն. նախագիծ. «Փաստ»Սեփականության իրավունքի նկատմամբ ոտնձգություններ. ի՞նչ սպասել ապագայում. «Փաստ»«Փաշինյանի մոսկովյան այցը ցույց տվեց նրա քաղաքականության սնանկությունը». «Փաստ»Ինչպե՞ս ու ի՞նչ ժամկետներում է ձևավորվելու նոր կառավարությունը. «Փաստ»Իրավական կամայականության հերթական արարը. դատարանները շարունակում են «դակել» Սամվել Կարապետյանի անօրինական կալանքը. «Փաստ»Հանրային տարբեր ոլորտների 100-ից ավելի ներկայացուցիչներ հանդես են եկել ի պաշտպանություն Գագիկ ԾառուկյանիՔաղաքականությունից՝ գործի․ հանդիպումներ Արարատի մարզի գյուղերում․ Մարիաննա ՂահրամանյանԵրբ քաղաքական պայքարը դառնում է բանտի գոյատևման ուղեցույց. Աննա ԿոստանյանԻշխանականներն իրենց ճակատին կրում են 50 հազար գողացված ձայների դրոշմը․ Նարեկ ԿարապետյանԺողովրդին պետք է համախմբել և շարժվել օրենքով թույլատրելի ճանապարհներով. Ցոլակ ԱկոպյանՈւ՞մ շահերից էր գործում Փաշինյանը փաստացի փչացնելով հարաբերությունները Ռուսաստանի հետ․ Հարցում Իսկ ո՞վ լինի մեզ ղեկավար, որ տեր կկանգնի մեր երկրին. Հարցում Ի՞նչ է ստացվում, այն ինչի համար նախկիններին էր մեղադրում, հիմա ինքն է անում. հարցում Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատն արդեն 4-րդ անգամ ռազմամարզական «Դավիթբեկյան խաղեր»-ի կողքին է և հանդիսանում է մշտական հովանավորըՀայաստանում ներդրումային մթնոլորտը շատ վատն է, քանի որ գործարարներից շատերը կալանավորված են. Արմեն Մանվելյան«Սիրելի՛ եղբայր, դու ուժեղ և անկոտրում առաջնորդ ես». միջազգային մարզական համայնքը՝ Ծառուկյանի կողքին Երևանի պետական համալսարանը չպետք է լինի մի վայր, որտեղ աշխատանքի երաշխիքը լռությունն է կամ լոյալությունը. ՀայաՔվեԳյուղական բնակավայրերում աշակերտների սովորելու ձգտումն ավելի մեծ է, քան Երևանում. Ատոմ ՄխիթարյանՄենք պետք է սկսենք տեր կանգնել մեր ազգային ինքնությանն ու իրավունքներին. Արսեն ԳրիգորյանԱյսօրվանից ուժի մեջ է մտնում «ծնողական ժամ» կարգավորումը Սպասվում է առանց տեղումների եղանակ. ջերմաստիճանը կբարձրանա ևս 3-5 աստիճանով Ադրբեջանի տարածքով Հայաստան կուղարկվեն պրոպան և պարարտանյութեր Հուլիսի 11-ին «Գառնի» արգելոցի մուտքը կլինի Triangulum-ի էլեկտրոնային երաժշտության փառատոնի տոմսերով Բասկետբոլի Հայաստանի Մ16 հավաքականը խմբային խաղերով դուրս է եկել կիսաեզրափակիչ «Ծիծեռնակի հավատի կենացը» ֆիլմը հուլիսի 18-ին կցուցադրվի «Ոսկե ծիրան» կինոփառատոնի շրջանակում` Կինոյի տան մեծ դահլիճումԹուրքիայի կողմից ՌԴ-ից գնված S-400-ները վաճառվել են Պարսից ծոցի երկրներից մեկին. թուրքական ԶԼՄ-ներ Բացահայտվել է վառելիքի ոլորտում տնտեսվարող սուբյեկտի կողմից չստուգաչափված սարքավորումների շահագործման դեպք Ալիևի փաստաբանը համառորեն լռեցնում է այն թեման՝ Ադրբեջանի քաղաքական ղեկավարությունը ուղիղ տեքստով հայտարարել է, որ «Հայաստանը զшվթելը իրենց ազգային նոր նպատակն է»․ Հայրապետյան