Երևան, 11.Հուլիս.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Լինելու ենք Հայաստանի բոլոր մարզերում, դառնալու ենք մեր ժողովրդի ձայնը ԱԺ-ում. Նարեկ Կարապետյան Ինչպես մարդիկ որոշեցին կերակուր պատրաստել հենց կենդանու կաշվի մեջ. «Փաստ» ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (11 հուլիսի). Սկսվել են տավուշյան բախումները. «Փաստ» Ժողովրդավարությունը չափվում է հենց նրանով, թե որքան անվտանգ է Հայաստանում այլակարծությունը` բոլոր սեռերի դեպքում, իսկ կանանց պարագայում` հատկապես և առանձնապես. Ա. Կոստանյան Աշխարհաքաղաքական իրողությունների փոփոխվող կառուցակարգը. «Փաստ» Ոչ միայն անհեռատես, այլ նաև կործանարար. խոստումները կան, իսկ առարկայական ոչինչ չկա. «Փաստ» Համընդհանուր ամոթի, նվաստացման և դեգրադացիայի նորանոր ռեկորդներ. «Փաստ» «Սամվելը սիրում էր կյանքը, սիրված էր շրջապատում, մարդասեր էր իր տեսակով». Սամվել Խաչատրյանն անմահացել է հոկտեմբերի 11-ին Ջրականում. «Փաստ» Բուհական համակարգն էլ են ներքաշում ճահճի մեջ. «Փաստ» «Այս մարդիկ իրականում վարում են հակապետական և հակահայկական քաղաքականություն». «Փաստ»


Ինչո՞ւ է աղմկում Քոչարյանը

Հասարակություն

Նախօրեին փոքրաթիվ քաղաքացիներ սկսել են ակցիաների շարք՝ ի պաշտպանություն Ռոբերտ Քոչարյանի՝ պահանջելով նրան ազատ արձակել կալանքից: Քոչարյանի շուրջ տեղեկատվական աղմուկը որոշակիորեն թուլացել էր արտահերթ խորհրդարանական ընտրությունների գործոնով պայմանավորված: Հիմա, երբ այդ ընտրություններն արդեն կայացել են, ավելին՝ նոր խորհրդարանում չեն հայտնվել ՀՀԿ–ն ու ՀՅԴ–ն, Քոչարյանի գործոնը կրկին ակտիվացել է: ՀՀԿ–ի ու ՀՅԴ–ի՝ անցողիկ շեմը չհաղթահարելու հանգամանքն այս դեպքում հիշատակման արժանի է այն իմաստով, որ իր քաղաքական վերադարձի ու ընդհանրապես ընդդիմադիր նոր կարգավիճակի մասին խոսելիս Քոչարյանը քանիցս ակնարկել է լայն քաղաքական կոնսոլիդացիայի ու ընդդիմադիր միասնական բևեռի ստեղծման մասին: 

Ինչևէ. առաջին հայացքից էլ ակնհայտ է, որ ինչպես մի քանի ամիս առաջ, այդպես էլ հիմա Քոչարյանը չի կարող հպարտանալ առանձնապես զգալի հասարակական աջակցության առկայությամբ: Այդ աջակցությունը չկա թե՛ հասարակության շրջանում, թե՛ քաղաքական ուժերի: Նույնիսկ այն պարագայում, որ մինչև արտահերթ ընտրությունները ՀՅԴ–ից ու ՀՀԿ–ից հնչում էին Քոչարյանի հետ համագործակցության հնարավորությունը չբացառող հայտարարություններ, նկատելի էր, որ այդ երկու ուժերը համագործակցելու պատրաստ են, եթե առաջին քայլն անի Քոչարյանը:

Ու չնայած այն հանգամանքին, որ թե՛ ընտրություններից առաջ, թե՛ հիմա ակնհայտ է, որ այդ երկու ուժերն ու Քոչարյանը ունեն շահերի համընկնումներ, չկա այդ շահերի միասնական արտահայտման որևէ հարթակ: Այդ հարթակը կար, երբ Քոչարյանը ուներ իշխանություն: Բայց հիմա Քոչարյանն ունի միայն ահռելի ֆինանսական հնարավորություններ: Թերևս հենց այստեղ է, որ արգելակվում է Քոչարյանի ու նրա հետ արտաքուստ նույն շահերն ունեցող խմբերի միջև միասնական հարթակի ստեղծումը: Քոչարյանը չունի քաղաքական հենարան և փորձում է այն գնել ֆինանսական ահռելի միջոցներով ու իր անձի շուրջ առկա որոշակի էպիտետներով, իսկ վերոնշյալ ուժերն էլ կարծում են, որ իրենք քաղաքական կայացած կառույցներ են, ու հենց Քոչարյանը պետք է անի առաջին քայլը, ոչ թե իրենք:

Թերևս այստեղ մոտենում ենք Ռոբերտ Քոչարյան քաղաքական գործչի հիմնական խնդրին, խնդիր, որ դրսևորվում էր նախորդ տասը տարիներին, երբ Քոչարյանը իր շուրջ հյուսում էր միֆական վերադարձի քողը, բայց այդպես էլ չէր վերադառնում: Չէր վերադառնում, որովհետև սպասում էր հանգամանքների ու իրավիճակի. այդպես էր հնչում Քոչարյանի հիմնավորումը: Իրականում, սակայն, Քոչարյանը չէր վերադառնում, որովհետև չէր կարողանում, վերադարձի համար անհրաժեշտ էին ոչ միայն հանգամանքներ ու նպաստավոր իրավիճակ, այլև քաղաքական հենարան, որ կապահովեր այդ վերադարձը: Իշխանափոխությունից հետո Քոչարյանի շուրջ սկսված գործընթացը, երբ Քոչարյանը ուզեր, թե չուզեր, արդեն վերադարձել էր կամ նրան վերադարձրել էին, ցույց տվեցին, որ միֆական վերադարձի՝ տարիներ շարունակ հյուսված թեզը իրատեսական որևէ հիմք չուներ: Առաջին հայացքից իշխանափոխությունը պետք է լիներ այն իրավիճակը, որին տարիներ շարունակ Քոչարյանը սպասում էր: Խոսքը մասնավորապես ջլատված ու ջախջախված վերնախավի մասին էր, որը դարձել էր իշխանափոխության թիրախ և պատրաստ էր միավորվել ու իր կենսունակությունն ապահովել, եթե լիներ դրա որևէ իրական հնարավորություն: Քոչարյանը չկարողացավ լինել այդ ազդակը, չնայած Արցախի ու Հայաստանի նախագահ, Արցախի հերոս լինելու հանգամանքին, չնայած Մոսկվայում ունեցած կապերին ու ահռելի ֆինանսական ռեսուրսներին: Ու կրկին նույն պատճառով՝ նա չուներ ուղղակի քաղաքական հենարան, ինչպես որ չուներ իշխանության տարիներին, երբ հայտարարում էր, որ իր կուսակցությունը ժողովուրդն է, իսկ ՀՅԴ–ի ու ՀՀԿ–ի հետ համագործակցությունը կրում էր իրավիճակային բնույթ: 

Քոչարյանը հիմա փորձում է գտնել կամ գնել քաղաքական հենարաններ: Ու անկախ այն հանգամանքից, որ հիմա, առավել քան երբևէ, դաշտում կան ուժեր, որոնք Քոչարյանի հետ ունեն ընդհանուր շահեր և ընդհանուր հակառակորդ՝ ի դեմս հեղափոխության և իշխանության, Քոչարյանի և այդ ուժերի միջև համագործակցությունը չի կայանում: Թերևս այն պատճառով, որ Քոչարյանը համարում է, որ իր կարգավիճակն ու ֆինանսական հնարավորություններն են գերակա, իսկ այդ ուժերը, այս դեպքում արդարացիորեն վստահ են, որ քաղաքական կապիտալը գերակա է ֆինանսական կապիտալից: 

Հ.Գ. Վերջին շրջանում շատ է ընդունված խոսել ՀՀՇ–ից: Շատերը ՀՀՇ–ին օրինակ են բերում նոր իշխանություններին՝ մատնանշելով այն վտանգները, որոնց առերեսվեց ՀՀՇ–ն իշխանության կորստից հետո: Շատերն էլ ՀՀՇ–ն ու ՀՀԿ–ն դնում են նույն շարքում՝ մատնանշելով, որ այս ուժերը իշխանությունից հետո ջախջախվեցին: Այն, որ թե՛ ՀՀՇ–ն, թե՛ ՀՀԿ–ն իշխանությունից հեռանալուց հետո ակնհայտորեն կորցրեցին իրենց հզորության հիմնական ծավալը, պարզ է: Բայց երկուսն էլ փաստացի վերջնական ջախջախված չեն: Հարկ է հիշել 2008թ. Տեր–Պետրոսյանի վերադարձը, որը չէր լինի այդքան մասշտաբային, եթե չլիներ ՀՀՇ–ն՝ քաղաքական հենարանի դերում: ՀՀՇ–ն՝ ջախջախված ու ջլատված, բայց փաստացի 2000–ականներից զբաղված էր Տեր–Պետրոսյանի վերադարձի համար հասարակական–քաղաքական հիմքեր ստեղծելով: Քոչարյանը, փաստացի, չունի իր ՀՀՇ–ն ու շարունակում է կարծել, որ նախկին նախագահի կարգավիճակով և ֆինանսական ռեսուրսներով հնարավոր է գնել քաղաքական կապիտալ:

Փաշինյանն ընտրություններից հետո այլևս ոչ մեկին չի այցելում և քաղցրավենիք չի բաժանում. Հրայր ԿամենդատյանԱյն գործարարները, որոնք այժմ աջակցում են Փաշինյանին, երկար այդպես շարունակել չեն կարող. Մենուա ՍողոմոնյանՄաքուր էներգիայի ապագան. լողացող արևային էլեկտրակայաններ Ընդդիմադիր ուժերը իրենց տարաձայնությունները պետք է մի կողմ դնեն և միավորվեն Փաշինյանին հեռացնելու համար. Աննա ԿոստանյանՊետք է կոտրենք վախի և անտարբերության մթնոլորտը՝ մեր ձայնը լսելի դարձնելով. Կարուշ Հովեյան«Իմ անտառ Հայաստան» ՀԿ-ն՝ «Մի դրամի ուժի» հուլիս ամսվա շահառու Դարձի՛ր Յունիբանկի բաժնետեր և օգտվի՛ր ներդրումային շահավետ առաջարկից Լինելու ենք Հայաստանի բոլոր մարզերում, դառնալու ենք մեր ժողովրդի ձայնը ԱԺ-ում. Նարեկ ԿարապետյանԻնչպես մարդիկ որոշեցին կերակուր պատրաստել հենց կենդանու կաշվի մեջ. «Փաստ»Մեր ուժը մեր աշխատակիցներն են. ԶՊՄԿՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (11 հուլիսի). Սկսվել են տավուշյան բախումները. «Փաստ»Ժողովրդավարությունը չափվում է հենց նրանով, թե որքան անվտանգ է Հայաստանում այլակարծությունը` բոլոր սեռերի դեպքում, իսկ կանանց պարագայում` հատկապես և առանձնապես. Ա. Կոստանյան«ՀայաՔվեի» աջակցությամբ նկարահանված «Ծիծեռնակի հավատի կենացը» ֆիլմը հուլիսի 18-ին՝ ժամը 17։00-ին, կցուցադրվի «Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնի շրջանակումԻշխանության կամքին ենթարկվելով՝ ԿԸՀ-ն ոչնչացրեց իր միակ առաքելությունը, ընտրական գործընթաց կազմակերպելը. Աննա ԿոստանյանԱշխարհաքաղաքական իրողությունների փոփոխվող կառուցակարգը. «Փաստ»«ՀայաՔվեն» վճռական է մեր համակարգող, քաղբանտարկյալ Ավետիք Չալաբյանի և մյուս բոլոր քաղբանտարկյալների շուտափույթ ազատ արձակման հարցումՈչ միայն անհեռատես, այլ նաև կործանարար. խոստումները կան, իսկ առարկայական ոչինչ չկա. «Փաստ»Հայաստանում ներդրումային մթնոլորտը շատ վատն է, քանի որ գործարարներից շատերը կալանավորված են. Արմեն ՄանվելյանՀայրենակիցներ ջան, ընտրություններից հետո էլ ենք գալիս. մեր առաջին հետընտրական այցը Մասիս համայնքի Նիզամի և Սիս բնակավայրեր. Ն. ԿարապետյանՀամընդհանուր ամոթի, նվաստացման և դեգրադացիայի նորանոր ռեկորդներ. «Փաստ»«Սամվելը սիրում էր կյանքը, սիրված էր շրջապատում, մարդասեր էր իր տեսակով». Սամվել Խաչատրյանն անմահացել է հոկտեմբերի 11-ին Ջրականում. «Փաստ»Բուհական համակարգն էլ են ներքաշում ճահճի մեջ. «Փաստ»Անկախության հռչակագիրը Հայաստանի Հանրապետության ծննդյան վկայականն է. Նարեկ Կարապետյան«Այս մարդիկ իրականում վարում են հակապետական և հակահայկական քաղաքականություն». «Փաստ»Շատերն են անընդունելի արարքները փորձել արդարացնել «վեհ գաղափարներով», բայց... «Փաստ»Օտարերկրացիների՝ Հայաստանում ձեռք բերած ապրանքների արտահանման դեպքում ԱԱՀ-ի վերադարձի նոր կարգավորումներ կսահմանվեն. նախագիծ. «Փաստ»Սեփականության իրավունքի նկատմամբ ոտնձգություններ. ի՞նչ սպասել ապագայում. «Փաստ»«Փաշինյանի մոսկովյան այցը ցույց տվեց նրա քաղաքականության սնանկությունը». «Փաստ»Ինչպե՞ս ու ի՞նչ ժամկետներում է ձևավորվելու նոր կառավարությունը. «Փաստ»Իրավական կամայականության հերթական արարը. դատարանները շարունակում են «դակել» Սամվել Կարապետյանի անօրինական կալանքը. «Փաստ»Հանրային տարբեր ոլորտների 100-ից ավելի ներկայացուցիչներ հանդես են եկել ի պաշտպանություն Գագիկ ԾառուկյանիՔաղաքականությունից՝ գործի․ հանդիպումներ Արարատի մարզի գյուղերում․ Մարիաննա ՂահրամանյանԵրբ քաղաքական պայքարը դառնում է բանտի գոյատևման ուղեցույց. Աննա ԿոստանյանԻշխանականներն իրենց ճակատին կրում են 50 հազար գողացված ձայների դրոշմը․ Նարեկ ԿարապետյանԺողովրդին պետք է համախմբել և շարժվել օրենքով թույլատրելի ճանապարհներով. Ցոլակ ԱկոպյանՈւ՞մ շահերից էր գործում Փաշինյանը փաստացի փչացնելով հարաբերությունները Ռուսաստանի հետ․ Հարցում Իսկ ո՞վ լինի մեզ ղեկավար, որ տեր կկանգնի մեր երկրին. Հարցում Ի՞նչ է ստացվում, այն ինչի համար նախկիններին էր մեղադրում, հիմա ինքն է անում. հարցում Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատն արդեն 4-րդ անգամ ռազմամարզական «Դավիթբեկյան խաղեր»-ի կողքին է և հանդիսանում է մշտական հովանավորըՀայաստանում ներդրումային մթնոլորտը շատ վատն է, քանի որ գործարարներից շատերը կալանավորված են. Արմեն Մանվելյան«Սիրելի՛ եղբայր, դու ուժեղ և անկոտրում առաջնորդ ես». միջազգային մարզական համայնքը՝ Ծառուկյանի կողքին Երևանի պետական համալսարանը չպետք է լինի մի վայր, որտեղ աշխատանքի երաշխիքը լռությունն է կամ լոյալությունը. ՀայաՔվեԳյուղական բնակավայրերում աշակերտների սովորելու ձգտումն ավելի մեծ է, քան Երևանում. Ատոմ ՄխիթարյանՄենք պետք է սկսենք տեր կանգնել մեր ազգային ինքնությանն ու իրավունքներին. Արսեն ԳրիգորյանԱյսօրվանից ուժի մեջ է մտնում «ծնողական ժամ» կարգավորումը Սպասվում է առանց տեղումների եղանակ. ջերմաստիճանը կբարձրանա ևս 3-5 աստիճանով Ադրբեջանի տարածքով Հայաստան կուղարկվեն պրոպան և պարարտանյութեր Հուլիսի 11-ին «Գառնի» արգելոցի մուտքը կլինի Triangulum-ի էլեկտրոնային երաժշտության փառատոնի տոմսերով Բասկետբոլի Հայաստանի Մ16 հավաքականը խմբային խաղերով դուրս է եկել կիսաեզրափակիչ «Ծիծեռնակի հավատի կենացը» ֆիլմը հուլիսի 18-ին կցուցադրվի «Ոսկե ծիրան» կինոփառատոնի շրջանակում` Կինոյի տան մեծ դահլիճում