ՀՀ ՊՆ հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչության պետ Արծրուն Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«Րոպեներ առաջ ավարտվել է ՀՀ պաշտպանության նախարարի առաջին տեղակալ Դավիթ Տոնոյանը հանդիպումը Անջեյ Կասպրշիկի հետ: Դավիթ Տոնոյանը կարևորել է ուղղաթիռի անկման վայրում շուտափույթ մոնիտորինգի անցկացման անհրաժեշտությունը օդաչուների ճակատագրի հստակեցման և այդ ուղղությամբ անհրաժեշտ գործողությունների իրականացման նպատակով:
Ավելի վաղ Ադրբեջանի զինված ուժերի կողմից խոցված անզեն ուղղաթիռի հարցով ԼՂՀ ռազմագերիների, պատանդների եւ անհայտ կորածների հարցերով պետական հանձնաժողովն էր դիմել Լեռնային Ղարաբաղում Կարմիր Խաչի Միջազգային Կոմիտեի առաքելությանը: Սակայն մինչ այժմ Կարմիր խաչի միջազգային կոմիտեից որևէ պատասխան չի ստացվել»: