Երևան, 27.Հուլիս.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Բաքվի բանտերից հղվող հայերի ուղերձները տարբեր են, սակայն դրանցում կարմիր թելով անցնում է հայկական պետականության պաշտպանության գերակայությունը․ Աբրահամյան Փաշինյանը դատական մաֆիան հանել է իմ դեմ. Էդմոն Մարուքյան Սիրահարների այգում տեղի ունեցավ հանրային քննարկում․ Հայաքվե Չինական մենաշնորհի վե՞րջը. ԱՄՆ-ն գործարկում է ամենամեծ արևային վահանակների գործարանը՝ օրական 16,700 հատ արտադրությամբ Երբ գերմանական խմիչքն ավելի սիրելի է ԱՄՆ-ում, քան հենց Գերմանիայում. «Փաստ» ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (25 հուլիսի). Իրականացվել է շոգեքարշի առաջին փորձարկումը. «Փաստ» «Ես հետ չեմ գալու, մամայիս կասեք, որ իրեն շատ եմ սիրում». կրտսեր սերժանտ Համլետ Ունուսյանն անմահացել է հոկտեմբերի 11-ին Հադրութում, տուն «վերադարձել»... յոթ ամիս անց. «Փաստ» Ձկնաբուծության ոլորտի անորոշ ապագան ու ծանրագույն ներկան. «Փաստ» «Հայ-ռուսական հարաբերությունները շարունակելի դեգրադացիայի փուլում են». «Փաստ» Անկայունություն, վտանգներ, մտահոգիչ ցուցանիշներ. ի՞նչ խնդիրներ է բացահայտում ՀԲ ամփոփագիրը. «Փաստ»


«Իշխանություն ասելն այս պարագայում ամպագոռգոռ է». «Փաստ»

Քաղաքական

«Փաստ» օրաթերթը գրում է

Օրակարգերի ձևավորման խնդիրը, դրանց բացակայությունը կամ, լավագույն դեպքում, այդ օրակարգերի մակարդակն ու նշաձողը հայաստանյան քաղաքական իրականության համատեքստում մշտապես են հարցադրումների առիթ տվել։ 

Այս առումով բացառություն չեն նաև ներկայիս ժամանակները, հատկապես, երբ գործընթացներն ուղեկցվում են ներքաղաքական որոշակի հստակեցումներով, նոր ուժերի ձևավորմամբ ու որոշակի վերադասավորումներով։ 

Քաղաքագետ Ստեփան Դանիելյանի հետ զրույցում խոսել ենք վերոնշյալ թեմայի, ինչպես նաև մի շարք այլ հարցերի շուրջ, որոնք վերաբերում են առաջնահերթություններին, դրանցից բխող սահմանումներին և խնդիրներին, որոնք այդպես էլ չեն ձևակերպվել ու պատասխաններ չեն ստացել։ Անդրադառնալով օրակարգին՝ Ստեփան Դանիելյանը խոսեց մի շարք հանգամանքների մասին։ «Գործող կառավարությունը չունի քաղաքական օրակարգ, թեպետ իրենց դեպքում կարելի է ասել՝ պետության զարգացման օրակարգ։ 

Արտախորհրդարանական ուժերը նույնպես օրակարգի հետ կապված խնդիրներ ունեն և չեն կարողանում ձևակերպել այն։ Իմ տեսակետից՝ հանրությունը նույնպես անորոշության մեջ է»,-«Փաստի» հետ զրույցում ասաց քաղաքագետը։ Իսկ թե ի՞նչն է խանգարում օրակարգ ձևավորել՝ քաղաքագետը նկատում է. 

«Եթե խոսում ենք իշխանության մասին, ապա առաջին հերթին քաղաքական մտածողություն է պետք։ Իսկ քաղաքական մտածողության առումով, օրինակ՝ նույն խորհրդարանում հիմնականում ոչ քաղաքական մտածողության մարդիկ են, որոնք չեն կարողանում ձևակերպումներ տալ։ 

Իրենք անգամ դրա իրավունքն էլ չունեն, որովհետև միայն մեկ մարդ է որոշում կայացնողը։ 

Ինչ վերաբերում է ընդդիմությանը, ապա ընդդիմության այն հատվածը, որը նախկինում եղել է իշխանություն, նույնպես խնդիրներ ունի. իրենք առաջին հերթին պետք է կարողանան վերլուծել իրենց անցյալը, իրենք իրենց գնահատական տալ այն առումով, թե ինչո՞ւ ձախողվեցին, ինչո՞ւ հանրությունն իրենց դեմ դուրս եկավ, և ո՞րն է պատճառը։ 

Դրանից հետո միայն կարող էին առաջ անցնել և իրենց ապագա գործունեության օրակարգը մշակել։ 

Իսկ ուժերը, որոնք նոր են ձևավորվում, չեն կարողանում դուրս գալ ինչ-որ մի փակ շղթայից ու այս ամենին վերևից նայել»։ Փակ շղթայից դուրս չգալու խնդիրը քաղաքագետը նաև ավելի լայն համատեքստում է դիտարկում։ 

«Քանի դեռ չի վերլուծվել մինչև 2018թ. առկա իրավիճակը, քանի դեռ հստակ, մի շարք կետերով չտրվի գնահատականը, թե ինչո՞ւ այդպես եղավ և ինչո՞ւ առաջացավ այսպիսի մի ուժ, օրակարգ ձևավորելը դժվար կլինի։ 

Պետք է նկատել, որ առաջացած ուժն իր տեսակով նույնպես դեստրուկտիվ է, թեպետ այդ հանգամանքը ևս ունի իր պատճառը. նրանք նույնպես նախկինում առկա իրավիճակի հետևանքներն են։ 

Միայն այս գնահատականներից հետո կկարողանային փակ շղթայից դուրս գալ ու այս ամենին ավելի լայնորեն նայել, որի արդյունքում արդեն հստակ ինստիտուցիոնալ փոփոխություններ կառաջարկեին Հայաստանին»,- ասաց քաղաքագետը։ 

Ստեփան Դանիելյանը նկատում է՝ այսօր հետհայացք կա դեպի անցյալ, բայց դրանով այլ խնդիր է լուծվում։ «Հարցն այն է, թե անցյալ նայելն ի՞նչ նպատակի համար է։

 Եթե խոսենք գործող իշխանության մասին, ապա իրենք դեպի անցյալ են նայում մեղադրանքների և այս կամ այն ձախողումը արդարացնելու համար։ 

Բայց եթե անցյալ նայեին՝ հասկանալու 90-ականներից սկսված գործընթացը, թե ո՞րն էր պատճառը, որ ընտրությունները սկսվեցին կեղծվել, ինչո՞ւ այդ ամենը տեղի ունեցավ, ինչո՞ւ չենք կարողանում այդ հետևանքները մինչ օրս հաղթահարել, ո՞րն էր ոչ լեգիտիմ սեփականության հարցը, ինչի մասին այսօր գործող իշխանությունը շատ է շահարկում, այլ խնդիր կլուծվեր։ 

Եթե հայացք է նետվում՝ հասկանալու, թե այս ոչ անձնավորված գործընթացի հետևանքներն ինչպե՞ս պետք է հաղթահարել, ապա նման ձևով դեպի անցյալ նայելը կարևոր է։ 

Իսկ եթե դա արվում է շահարկելու, հասարակությանը մասերի, սև ու սպիտակի բաժանելու, հայհոյանքների ու ատելության համար, ապա դա վատ տեղ է տանելու։ 

Իրականում դեպի անցյալ հայացք նետելը կարող է հետապնդել և՛ ստեղծագործ, և՛ չարացնելու, ատելություն մտցնելու նպատակ»,-նշեց մեր զրուցակիցը։

Նրա խոսքով, որոշակի հարցերին գնահատականներ չտալու դեպքում այս իշխանությունը ևս կարող է գնալ անցյալում արձանագրված սխալ ճանապարհով։ 

«Իշխանափոխության ժամանակ ինչ-որ տեղ կարելի էր հասկանալ, որ աշխատող մեխանիզմներ էին ատելությունը, սևն ու սպիտակը և այլն։ 

Կարելի էր չընդունել դա, բայց հասկանալ՝ այո, որովհետև գործ ունենք քաղաքականության հետ, իսկ քաղաքականությունը, ընդհանուր առմամբ, այդքան էլ բարոյական երևույթ չէ։ 

Բայց երբ մեկուկես տարի է անցնում, և այդ ամենը կրկին շարունակվում է, նշանակում է, որ գործող իշխանությունն ուղղակի չի կարողանում իրեն այլ կերպ դրսևորել, և մինչև վերջ փորձելու է շահարկել անցյալը»,-ընդգծեց Ս. Դանիելյանը։

Քաղաքագետը նույն տրամաբանության մեջ է դիտարկում առաջնահերթությունների խնդիրն ու նշում պատճառները.

 «Առաջնահերթությունների առումով առանձնապես ոչ մի տեղ չենք հասել, որովհետև այն հարցերի պատասխանները, որոնք պետք է տար գործող իշխանությունը, չի տալիս ու չի կարողանում տալ՝ գուցե քաղաքական մտածողության, քաղաքական ինտելեկտի ոչ բավարար լինելու պատճառով։ 

Մյուս պատճառն այն է, որ եթե չունես ապագայի նախագծեր, պետք է անընդհատ անցյալ նայես, քանի որ բոլոր ձախողումները պետք է հիմնավորել անցյալով։ 

Մեծ հաշվով, խնդիրն առաջին հերթին ապագայի նախագիծ չունենալն է»։ 

Ստեփան Դանիելյանը նկատեց, որ որոշակի ինստիտուտների նկատմամբ առկա գործընթացներն ու վերաբերմունքը ևս իր արմատներն ունի։ 

«Իշխանությունը կարողացել է վերցնել Ազգային ժողովի, կառավարության հատվածը, բայց պետական ինստիտուտներ կան, որոնց իրենք ամբողջովին չեն տիրապետում։ 

Հարցն այն է, որ այդ ինստիտուտներն իրենց ներքին արժեհամակարգը, հարաբերություններն ունեն, և երկրորդ՝ գործող իշխանություններն իրենց համար անհասկանալի են։ Խոսքն առաջին հերթին զինված ուժերի, ոստիկանության մասին է։ 

Իսկ այդ փոխադարձ անվստահությունը միշտ հանգեցնում է այնպիսի հետևանքների, երբ իշխանությունը նրանց մեջ պոտենցիալ վտանգներ է տեսնում ու փորձում է նման կերպ չեզոքացնել»,-նշեց նա։ 

Ստեփան Դանիելյանի դիտարկմամբ, հասարակության մեջ կան շերտեր, որոնք տարբեր գրագիտության մակարդակ, կենսափորձ ունեն, և նրանց վերաբերմունքը իշխանության նկատմամբ ևս տարբեր է։ 

«Այդ վերաբերմունքը գնալով փոփոխվում է։ 

Այն հռետորաբանությունը, որն օգտագործում է Նիկոլ Փաշինյանը, հանրության զգալի հատվածի վրա անկասկած իր ազդեցությունն ունի։ 

Մյուս կողմից՝ պետք է նկատենք, որ ինչ-որ հաջողություններ արձանագրվել են, օրինակ՝ տնտեսության մի հատվածը ստվերից դուրս է եկել, ինչը բյուջեի վրա իր ազդեցությունն է ունեցել, որոշ հարցերում ևս առաջընթաց կա։ 

Այդուհանդերձ, տնտեսությունն այն հիմնական հարցն է, որը, ըստ իս, ապագայում խնդիրներ կառաջացնի, եթե արմատական փոփոխություններ չլինեն։ 

Իսկ փոփոխություններ, որպես այդպիսին, կարծես չեն երևում։ 

Ըստ այդմ, որոշ ժամանակ հետո մարդիկ կփորձեն իրենց կենսամակարդակի համեմատությամբ կարծիք ձևավորել»,-ասաց քաղաքագետը։ 

Ստեփան Դանիելյանը նշեց, որ որոշ ժամանակ ղեկավարելուց հետո մարդը սկսում է կտրվել իրականությունից։ Ըստ նրա, այսօր ևս այդ առումով բացառություն չունենք։ 

«Նիկոլ Փաշինյանի պարագայում էլ ենք նման գործընթացի ականատես լինում։ 

Բայց եթե խոսենք իշխանության մասին, ապա այստեղ պետք է շեշտել հետևյալը. իշխանություն ասելն այս պարագայում ամպագոռգոռ է, որովհետև մեկ անձ է որոշում կայացնում, իսկ մնացածը, կարծես, հիմնականում ինքնուրույնությունից զրկված մարդիկ լինեն։ 

Խոսքը խորհրդարանական մեծամասնության պատգամավորների, կառավարության շատ անդամների մասին է։ 

Դրա համար փորձում են լռել, որովհետև երբ խոսում են, ծիծաղի առարկա են դառնում, հանրության արձագանքին են արժանանում հիմնականում ոչ գրագետ մտքերի համար»,-եզրափակեց մեր զրուցակիցը։

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

 

Կոլումբիան կփակի Ադրբեջանում իր դեսպանատունըՌԴ-ում ուկրաինական հարվածներից 86 խաղաղ բնակիչ է զոհվել հուլիսի 15-24-ը. ԶախարովաՀայ-իրանական դարավոր բարեկամությունը շատ ավելի ամուր է, քան ցանկացած սուտ մատնություն. Իվետա ՏոնոյանՎրաստանում սողանքից տներ են վնասվել, կառավարությունը աղետից տուժած 10 ընտանիքի կփոխհատուցիՓրկարարներն արագիլին դուրս են բերել արգելափակումից և տեղափոխել անասնաբուժական կլինիկա«Մանթաշի» ջրամբարի ջրթող փականը վնասվել է․ 11 գյուղում ջուր չի լինիԱրարատ Ավետիսյանը կիսաեզրափակչում 1:4 հաշվով պարտվել է ղազախստանցի ըմբիշին«Սևանի շուրջը» սիրողական հեծանվային արշավ. հայտերի ընդունման ժամկետը երկարաձգվել էՊուտինը համոզված է, որ Արևմուտքին չի հաջողվի իր գործողություններով պառակտել ռուս հասարակությունը«Թույլ տվեք` զանգի կնոջը». հայ գերի Լյուդվիգ Մկրտչյանի փաստաբանը դիմել է ԱլիևինՀՀ ընտրություններում այսպիսի զանգվածային ընտրախախտումներ շուտվանից չէին արձանագրվել․ Ավետիք ՉալաբյանԱկնհայտ է Զվարթնոց օդանավակայանի ուղևորահոսքի աճի դինամիկան, ինչը ենթադրում է, որ եթե աճի այս տեմպերը շարունակվեցին, շուտով երկու ժամ հերթերում սպասելուն երանի ենք տալու. Ա. ԿոստանյանԴիմորդները չեն կարողանում հաղթահարել համալսարանի անցողիկ շեմը դպրոցական գիտելիքներով. Ատոմ ՄխիթարյանՓաշինյանը ամենօրյա քայլերով քանդում է ընդդիմությունը. Արեգ ՍավգուլյանԿա՞ն արդյոք Հայաստանում 88-ից հետո Ադրբեջանից տեղահանված հայեր, ովքեր շարունակում են պահպանել փախստականի կարգավիճակը. Աննա ԿոստանյանՊարզվում է՝ խորհրդարանական ընդդիմությունը միայն 600 միլիոն դրամ պարգևավճար է ստացել. Էդմոն ՄարուքյանՆավթի դարաշրջանը ավարտվում է. Նարեկ ԿարապետյանԵթե Փաշինյանը հաստատի, որ Հայաստանում կան քաղբանտարկյալներ, դա կլինի իր վախճանը. Աննա Կոստանյան«Հորիզոն» փառատոնը Հայաստան է բերում Stephan Bodzin-ին, Satori-ին, Son of Son-ին և Tamada-ինՔննադատությունը հնչեցնողը որտե՞ղ էր այն պահին, երբ այդ պայքարը իրական էր. Հենրիխ ԴանիելյանԲաքվի բանտերից հղվող հայերի ուղերձները տարբեր են, սակայն դրանցում կարմիր թելով անցնում է հայկական պետականության պաշտպանության գերակայությունը․ Աբրահամյան Ադրբեջանն ինտենսիվ մտնում է այն շուկաները, որտեղից մենք ինտենսիվ դուրս ենք գալիս. Գագիկ Ծառուկյան Քաջարանի հանքավայրի փոշեճնշիչ թնդանոթները` գործողության մեջԱվետիք Չալաբյանի ուղերրձը «Արմավիր» ՔԿՀ-իցՆարեկ Կարապետյանի հերթական խոստումը կատարված էՄեր երկրում ազատության և իրական խաղաղության համար պայքարող մարդիկ, ցավոք սրտի, հալածվում են. Ցոլակ ԱկոպյանՆավթի դարաշրջանն ավարտվում է, Ադրբեջանի դարաշրջանն ավարտվում է․ Նարեկ Կարապետյան Փաշինյանը դատական մաֆիան հանել է իմ դեմ. Էդմոն Մարուքյան Սիրահարների այգում տեղի ունեցավ հանրային քննարկում․ ՀայաքվեՉինական մենաշնորհի վե՞րջը. ԱՄՆ-ն գործարկում է ամենամեծ արևային վահանակների գործարանը՝ օրական 16,700 հատ արտադրությամբՆիկոլ Փաշինյանը գողացել է ժողովրդի քվեները․ Ավետիք ՉալաբյանՍլովակիայի նախկին վարչապետը դիմել է երկրի նախագահին՝ խնդրելով օգնել Ադրբեջանում դատապարտված հայ բանտարկյալների ազատ արձակմանը Ներկա պահին մեր տնտեսվարողները պատրաստ չեն ԵՄ բուսասանիտարական ստուգումներին. Հրայր ԿամենդատյանԱվետիք Չալաբյանի ապօրինի կալանքն անհամատեղելի է նրա առողջության հետ. Մենուա ՍողոմոնյանԱրամ Վարդևանյան՝ ազատության փաստաբան․ Արթուր Ղամբարյան Հայկ Սուքիասյանի և Դավիթ Ղազինյանի ազատ արձակումը ոչ թե արդարադատության հաղթանակի, այլ երկար ժամանակ թույլ տրված անարդարության հերթական ապացույցն է․ Մխիթարյան ««Ուժեղ Հայաստան»-ի դեմ իրականացվող քրեական հետապնդումներն անհիմն են»․ Արթուր Միքայելյան «ՀայաՔվեի» համակարգող Ավետիք Չալաբյանն արդեն մեկ ամիս է` ապօրինաբար կալանավորված է. Արմեն ՄանվելյանRISE Powered by Silicon Mountains 2026 ֆորումը մեկ հարթակում համախմբեց տեխնոլոգիական ոլորտի առաջատարներին Երբ գերմանական խմիչքն ավելի սիրելի է ԱՄՆ-ում, քան հենց Գերմանիայում. «Փաստ»Ավետիք Չալաբյանին կալանավորել են առանց որևէ լուրջ մեղադրանքի և արգելում են տեսակցել իր երեխաներին. Սոֆյա ՀովսեփյանՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (25 հուլիսի). Իրականացվել է շոգեքարշի առաջին փորձարկումը. «Փաստ»Հսկայական արևային էլեկտրակայան Իսիկ-Կուլում. Ինչի՞ համար է այն Բարեկեցությունը չի կարող կառուցվել իրականությունը ժխտելու և հեքիաթներին հավատալու վրա. «Փաստ»«Ես հետ չեմ գալու, մամայիս կասեք, որ իրեն շատ եմ սիրում». կրտսեր սերժանտ Համլետ Ունուսյանն անմահացել է հոկտեմբերի 11-ին Հադրութում, տուն «վերադարձել»... յոթ ամիս անց. «Փաստ»Ձկնաբուծության ոլորտի անորոշ ապագան ու ծանրագույն ներկան. «Փաստ»«Հայ-ռուսական հարաբերությունները շարունակելի դեգրադացիայի փուլում են». «Փաստ»Անկայունություն, վտանգներ, մտահոգիչ ցուցանիշներ. ի՞նչ խնդիրներ է բացահայտում ՀԲ ամփոփագիրը. «Փաստ»Բանակը «ֆուդ-կորտ» չէ, այն ամենից առաջ կարգապահություն է ու պատասխանատվություն. «Փաստ»Ո՞ր ճանապարհներին և ինչո՞ւ չի թույլատրվի գովազդային վահանակների տեղադրումը. «Փաստ»