Երևան, 17.Սեպտեմբեր.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Հայաստանի նկատմամբ ագրեսիայի հիմնական պատճառը Փաշինյանն է․ Ավետիք Չալաբյան ՔՊ ընտրողներին կոչ է արվում պահանջել պատգամավորի մանդատի շուրջ քաղաքական քննարկում․ Հրայր Կամենդատյան Ձեր թուլակամ որոշման արդյունքում ևս մի քաղաքական ուժ այս դահլիճում չկա․ Նարեկ Կարապետյանը՝ ԿԸՀ նախագահին Զինված ուժերում իշխանության կողմից հռչակած «խաղաղ» պայմաններում արդեն ունենք 35 զոհ․ Արմեն Մանվելյան Իշխանությունը փորձելու է ՏԻՄ ընտրություններով ամրապնդել իր ոչ լեգիտիմ հաղթանակը․ Արեգ Սավգուլյան Ամենամեծ մարտահրավերը աշխարհաքաղաքական զարգացումների անկայունությունը, ինչպես նաև քողարկված սպառնալիքների և վտանգավոր ամբիցիաների առկայությունն է․ Արտակ Զաքարյան Երբ յուրաքանչյուր նվաճող իր նպաստն է բերել. «Փաստ» ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (17 սեպտեմբերի). Ով չի ստացել հուսալիության մասին վկայական, համարվել է ժողովրդի թշնամի. «Փաստ» Պետք է ընտրություն կատարել. ի՞նչ են նախատեսում ԵԱՏՄ հիմնադիր փաստաթղթերը. «Փաստ» Ի՞նչ է հուշում վրացական փորձը. «Փաստ»


«Կու­տակ­վել են հար­ցեր, որոնք դար­ձել են խրո­նիկ և պայ­թյու­նավ­տանգ». «Փաստ»

Հարցազրույց

«Փաստ» օրաթերթը գրում է

2018 թվականը հեղափոխության տարի էր, որն ամբողջությամբ անցավ հենց այդ ֆոնի վրա։ Հասարակության ամենալայն շերտերն այդ ընթացքում շատ երևույթների և գործընթացների նկատմամբ բավականին մեղմ վերաբերմունք էին դրսևորում։ 

Այս կարծիքին է քաղտեխնոլոգ Վիգեն Հակոբյանը, որն, ամփոփելով արդեն 2019 թվականը, «Փաստի» հետ զրույցում անցնող տարվա համար ներքաղաքական առումով այլ իրողություններ արձանագրեց։

2019-ը կորսված հնարավորությունների տարի էր

«2019թ. սկիզբը դրվեց ոչ թե հունվարի 1-ին, այլ դեկտեմբերի 9-ին, երբ տեղի ունեցան ԱԺ ընտրությունները, և իշխանությունն ամբողջովին անցավ հեղափոխական թիմին։ 

Հույս կար, որ իշխանությունն այդպիսով պետք է ավարտված համարեր հեղափոխությունը, պետք է հասկանար, որ տեղի է ունեցել հեղափոխության արդյունքների քաղաքական կապիտալիզացիա, որ գործի անցնելու ժամանակն է՝ իրականացնելու այն ծրագրերը և խոստումները, որոնց մասին խոսվել էր թե՛ նախընտրական թեզերում, թե՛ հեղափոխության ժամանակ։ 

Ցավոք, այդ ակնկալիքները չարդարացան, որովհետև իշխանությունը մինչ օրս էլ պայքարում է, իր խոսքերով ասած, նախկին ռեժիմի դեմ։ Կարծում եմ՝ իրականում ոչ թե պայքարում է, այլ այդպիսի տեսլական է ձևավորում, որ փորձի հանրության որոշակի դժգոհությունները մեղմացնել։ 

Այս ամենին զուգահեռ՝ նաև անընդհատ մեղավորներ է փնտրում»,ասաց քաղտեխնոլոգը՝ նշելով, որ նոր մեղավորներ գտնելը բավականին դժվար է, և այդ պատճառով այսօրվա իշխանությունները հետևողականորեն հիշում են նախկիններին։ 

«2019 թվականը, ցավոք, կորսված հնարավորությունների տարի էր, որովհետև բաժանումներով միգուցե կարելի է գնալ նախկին համակարգերի դեմոնտաժի կամ հեղափոխության, բայց նոր համակարգեր, «նոր Հայաստան» ձևավորելու համար պետք էր փորձել համախմբել հասարակությանը։ 

Բայց սիրո և հանդուրժողականության կոչերն ընդամենը կոչերի մակարդակում էին, հանուն «նոր Հայաստանի» կառուցման համախմբման գործընթաց ամենևին չէր իրականացվում։

 Իշխանության մարտավարության հիմքում պերմանենտ հեղափոխությունն էր՝ «հեղափոխությունն ունի սկիզբ, բայց չունի ավարտ» տրամաբանության մեջ։ 

Ւշխանություններն էլ են հասկանում, որ հեղափոխությունը վաղուց ավարտված է, նախկին իշխանությունն ունի նվազագույն ազդեցություն, բայց վերոնշյալ մարտավարությունն ուղղակի որպես տեխնոլոգիական հնարք է օգտագործում»,-ասաց Վ. Հակոբյանը։

Համակարգային կառավարման բացակայություն և որոշումներ՝ պահի ազդեցության տակ

Նա նշեց, որ 2019թ.-ին մեզ մոտ ոչ այդքան արտաքին, որքան ներքին թշնամու մտատիպարն է գերակշռել. 

«Վերջին շրջանում էլ պարզվեց, որ հեղափոխությանը խանգարում են պետական համակարգը, ուժային կառույցները, ոչ պրոֆեսիոնալ կադրերը, վերլուծաբանները և այլն։ 

Կարծում եմ՝ «հակահերոսներ» փնտրելու մարտավարությունը 2020թ.-ին շարունակվելու է, որովհետև առայժմ կառավարման հիմքում հենց դա է դրված։ Մեծ հաշվով, կա մի անձ, որին պետք չէ ինստիտուցիոնալ պետական կառուցվածք։ 

Նման պարագայում հնարավոր չէ, որ որևէ պետական համակարգ կարողանա էֆեկտիվ գործել, կայանալ, որովհետև նման խնդիր դրված չէ»։ Վիգեն Հակոբյանը հիշեցրեց, որ վարչապետն ինքն է հայտարարում, որ չկան կադրեր, որոնք ի վիճակի են ներկայացնել հայեցակարգեր, օրենսդրական նախաձեռնություններ։ 

«Վերջերս նույնիսկ սրտնեղեց, որ առաջին, երկրորդ դասարանի մակարդակի ինչ-որ փաստաթղթեր է ստանում։ 

Այս պարագայում պե՞տք է զարմանալ, որ իշխանության շատ հայտարարություններ, նախաձեռնություններ անընդհատ հայտնվում են հասարակության քննադատության թիրախում, որոնց թվում միայն ընդդիմադիր հասարակական շերտերը չեն։ 

Այս առումով ես մեկ անգամ էլ եմ առիթ ունեցել ասելու, որ այս իշխանությունն իր բարեկամներին ընդդիմադիր, իսկ ընդդիմադիրներին թշնամի դարձնելու ունիկալ տաղանդ ունի։ Մեծ հաշվով, երկրում ոչ միայն համակարգային կառավարում, այլև այդ կառավարման համար անհրաժեշտ ունակություն, պատրաստակամություն, պատկերացումներ ու հայեցակարգեր չկան։ 

Ըստ այդմ, արդեն կարող ենք փաստել, որ նոր իշխանության մեջ առանցքային դեր կատարող մարդիկ պատրաստ չեն երկրի կառավարման։ Այս ամենի բացակայության պարագայում պահի ազդեցությունների տակ որոշումներ են ընդունվում, հետո պարզվում է, որ այդ որոշումներն իրենք անգամ ի վիճակի չեն իրագործել։ 

Ավելին, անգամ դիմադրողականություն չունեն, որովհետև երբ հասարակության ինտելեկտուալ հատվածներն անգամ չնչին խմբով են բարձրաձայնում այս կամ այն խնդրի մասին, իշխանություններն ընկրկում են։ Իրականում շատ արագ պարզ է դառնում, որ շատ նախաձեռնություններ կեղծ օրակարգեր են։ 

Իհարկե, կան մեծ խնդիրներ, որոնք իշխանությունը մերթընդմերթ փորձում է լուծել, բայց, տեսնելով, որ ատամները կրկին չեն կտրում, հետ է քաշվում։ 

Ընդհանուր առմամբ, կուտակվել են բազմաթիվ հարցեր, որոնք դարձել են խրոնիկ և անընդհատ պայթյունավտանգ են»,-ասաց նա՝ նշելով, որ եթե հանկարծ թե՛ ներսից, թե՛ դրսից պարտադրված բոլոր խնդիրների լուծման վերջնաժամկետները համընկնեն, իշխանությունը խնդիրների առաջ կկանգնի։

«Մարաթոնն» իրենց սպորտաձևը չէ

«Օրինակ է Ստամբուլ յան կոնվենցիան, որի դեպքում ակնհայտ է, որ այն պարտադրվում է Արևմուտքի կողմից։

Օրինակ է Ամուլսարի խնդիրը, որը դարձել է ամենամեծ խնդիրներից մեկը, որովհետև Ամուլսարի շահագործման թե՛ թույլտվությունը, թե՛ արգելումը մեծ խնդիրներ է առաջացնելու իշխանության համար։ Այս սերիայից է նաև Սահմանադրական դատարանի «էպոպեան»։ 

Ուռա գոռալով՝ ինչ-որ հարցեր են փորձում լուծել՝ առանց հետևանքները հաշվարկելու։ Ընդհանուր առմամբ, բոլոր քայլերը ոչ թե մեկ քայլանոց, այլ կես քայլանոց են, որոնք շատ հեշտ կոտրվում են։ 

Օրինակ՝ ՍԴ-ի շուրջ «բլից կրիգ» փորձեցին անել, մեկ էլ հանդիպեցին լուրջ դիմադրության, ու հիմա, կարծես թե, ուզում են ավելի երկար խաղալ։ Այս ամենին գումարվում է նաև Ռոբերտ Քոչարյանի հարցը։ 

Կարծում եմ՝ իշխանություններն այս թեմայի պատանդն են մնացել, և չեն հասկանում՝ ինչպես դուրս գալ իրավիճակից, որովհետև առայժմ պաշտպանական կողմի մարտավարությունը շատ ավելի էֆեկտիվ է։ 

Հեղափոխությունից ավելի քան մեկուկես տարի հետո էլ հանկարծ հիշում են, որ գոյություն ունի Սերժ Սարգսյան, որին ինչ-որ մեղադրանք են ներկայացնում, ինչը, որքանով հասկանում են, ևս անխոցելի չէ։ 

Այս ամենից զատ՝ օրումեջ Արցախի հարցի շուրջ նոր երանգներ են գալիս։ 

Խոսում են երկրում կրթության զարգացման մասին, բայց քայլեր են արվում, որոնք տարակուսանք են առաջացնում։ Այսինքն, ուզում եմ ասել, որ թեպետ ամեն ինչին կպել են, բայց, այդուհանդերձ, բազմաթիվ խնդիրներ կան, որոնք լուծում չեն ստացել։ 

Իշխանության մարտավարությունը գրեթե բոլոր հարցերի շուրջ հետևյալն է. մի հատ գոռգոռանք, սպառնանք, ասենք՝ սա կանենք, նա կանենք։ 

Բայց եթե «բլից կրիգով» չի ստացվում, իրենք երկար վազող չեն։ 

Այս դեպքում կարող ենք համարել, որ «մարաթոնն» իրենց սպորտաձևը չէ. խոսքը քաղաքական, տնտեսական և այլ ոլորտների «մարաթոնների» մասին է»,-ընդգծեց մեր զրուցակիցը։

Չկա նորմալ մենեջմենթ, չկա ընկալում, թե իրենցից ի՞նչ են պահանջում

Վիգեն Հակոբյանի խոսքով, այսօր ընդդիմության համար հեշտ է, որովհետև իշխանություններն իրենք են իրենց գլխին մեծ խնդիրներ սարքում. «Յուրաքանչյուր ելույթ նոր քաղաքական օրակարգ է ձևավորում։ 

Զգացվում է, որ անգամ 30-40 հոգանոց ակցիաներն են խուճապ առաջացնում իրենց մոտ, որովհետև իրենք վստահ չեն, որ ճիշտ քայլեր են անում։ 

Իսկ նշվածի պատճառն այն է, որ չկան նաև հայեցակարգեր, այդ հայեցակարգի հիման վրա կառույցներ, այդ հայեցակարգերի ու կառույցների նպատակահարմարություններից բխող կադրեր։ 

Այստեղ կարելի է բերել օպտիմալացման օրինակը, որով մեկուկես տարի շարունակ ահաբեկում էին ամբողջ պետական համակարգը, ինչից հետո էլ զարմանում են, որ ողջ պետական համակարգը դիմադրում է. երբ պետական համակարգ ես մտնում ու առաջին կամ երկրորդ օրը ում տեսնում, ասում ես՝ դուք բոլորդ կոռուպցիոն համակարգի մասնիկ եք, ապա սա վանում է մարդկանց, այդ թվում՝ նրանց, որոնք ձեզ բերել են իշխանության։ 

Պարզ է, որ դրանից հետո առնվազն խուլ դիմադրություն կլինի, թեպետ պարզվում է, որ, ըստ վարչապետի, համառ դիմադրություն կա»։ 

Տվյալ դեպքում շատ շատերը «հում» են և «խակ»

Երբ հայտարարվում է, որ կառավարման ողջ համակարգը դիմադրում է, ըստ քաղտեխնոլոգի, մեծ հարց է, թե ովքեր են մեղավորները։ Նրա խոսքով, չի բացառվում, որ մեղավորության վեկտորը կրկին նախկին իշխանության ուղղությամբ է։

«Վստահ չեմ, որ Ն. Փաշինյանը նկատի ունի այն, որ իր իսկ նշանակած կադրերը, նախարարները, նրանց տեղակալները, վարչության պետերը կամ քարտուղարներն են դիմադրում հեղափոխությանը կամ տապալում կառավարման համակարգը։ 

Բայց ցանկացած նորմալ երկրում, երբ ղեկավարը համարում է, որ պետական կառավարման համակարգը դիմադրում է կառավարության քաղաքականությանը, այն էլ դիմադրում է մեկ տարի յոթ ամիս, առաջին քայլը նախարարներին փոխելը պետք է լինի։ 

Եթե ասում է, որ կառավարման համակարգը համառորեն է դիմադրում, նշանակում է, որ իր կողմից նշանակված բոլոր նախարարներն ու մարզպետները տապալել են իրենց գործունեությունը, չեն տիրապետում իրենց համակարգերին։ 

Այսինքն, չկա նորմալ մենեջմենթ, չկա ընկալում, թե իրենցից ի՞նչ են պահանջում։ Առանձնակի խիզախություն է ընդունել, որ կադրերի հարցում հնարավոր է նաև սխալվել, ինչը նաև հեղափոխական իշխանությանն է վերաբերում։ 

Միգուցե որևէ մեկն այս պաշտոնին «ձգում» է, բայց մյուս պաշտոնի համար դեռ «հում» է ու «խակ»։ Տվյալ դեպքում շատերը «հում» են և «խակ»։ 

Կարծում եմ՝ քաղաքական կարանտինը, որի մասին ես ժամանակին ասում էի, շատ վաղուց անցել է»,-ասաց քաղտեխնոլոգը՝ մատնանշելով կառավարման համակարգում կադրային փոփոխությունների անհրաժեշտության մասին։

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

 

Յունիբանկը՝ «Ալաշկերտ» ֆուտբոլային ակումբի տիտղոսային հովանավորՇվեդիայի վարչապետը հրաժարական է տվելԿիևյան կամրջի տակ հայտնաբերվել է տղամարդու մարմին, իսկ կամրջի վրա՝ նրան պատկանող «բարսետկան»«Ընտրաթոշակ»-ը որպես ընտրակաշառք. Էդգար ՂազարյանԻնձ պայքարից դուրս մնացած համարող ծաղրածուներին ասում եմ, որ ես այստեղ եմ․ ՏոպուրիաՌեմբրանտի կամ Դյուրերի ինքնանկարները ուսումնասիրեք, ձեր պրոֆեսիոնալիզմի համար օգտակար կլինիԴեռևս չհաշվարկված ձայների պարագայում արված ռիսկային հայտարարություններն իշխանության պատասխանատվության դաշտում են. Գառնիկ ԴավթյանԹուրք ընդդիմադիր գործիչը կոչ է արել բացել Հայաստանի հետ սահմանըՁեր ձայնագրությունները հրապարակվելու են, երբ դուք իշխանություն չլինեք․ Արեգա Հովսեփյանը՝ ՔՊ-ինԱմեն ինչ անելու ենք, որ այս չարիքի իշխանության թաթիկները Տիգրանաշենին չհասնեն․ Սամվել ԿարապետյանՈսկու գինն աճել է 387 դրամով և կազմել 50583 դրամԴուք ժամ առաջ պետք է դադարեք լինել ԿԸՀ նախագահ. Անդրանիկ Գևորգյանը՝ Վահագն Հովակիմյանին Դե ԱԳՆ-ն փակե՛ք, Միրզոյանն ասում ա՝ Մատենադարանի տնօրենը Հաջիևի պատասխանը տվել ա․ Աբրահամյան Դեռևս չհաշվարկված ձայների պարագայում արված ռիսկային հայտարարություններն իշխանության պատասխանատվության դաշտում են. Գառնիկ Դավթյան Հունիսի 7-ի լույս 8-ի գիշերը Փաշինյանի Վոթսափից եկած հաղորդագրության մեջ ի՞նչ էր գրված. Ղահրամանյան Կրթությունն ու արդյունաբերությունը՝ մեկ հարթակում․ գործակցություն Կապանի ԼՀԿ-ի և Պոլիտեխնիկի միջև Ռուսաստանից Հայաստան ներկրվող բնական գազի գնի 4 անգամ բարձրացումը կհանգեցնի էլեկտրաէներգիայի վերջնական սպառողական սակագների մոտ 2.2-ից 2.5 անգամ աճի. Հրայր ԿամենդատյանԴուք ի՞նչ նպատակով եք հանդիպում այլ երկրների դեսպանների հետ․ Էդգար Ղազարյանը՝ ԿԸՀ նախագահինՀայաստանի նկատմամբ ագրեսիայի հիմնական պատճառը Փաշինյանն է․ Ավետիք ՉալաբյանՔՊ ընտրողներին կոչ է արվում պահանջել պատգամավորի մանդատի շուրջ քաղաքական քննարկում․ Հրայր ԿամենդատյանԸնդդիմադիր լիդերները դուրս կգան բանտից, իսկ ովքեր արժանի են բանտում լինելու՝ կլինեն բանտում. Սամվել ԿարապետյանԽորհուրդ եմ տալիս թմրապատգամավորին ուշադիր նայել հայելու մեջ և վերջապես հասկանալ, թե իրականում ով ով է․ Արման Աբովյան Հաջորդ վարչապետը ես եմ լինելու, Փաշինյանն էլ ծափահարելու է. Սամվել ԿարապետյանՍերգեյ Սմբատյանի «Երաժշտություն հանուն ապագայի» հիմնադրամը և «Լանգ Լանգ» միջազգային հիմնադրամը հրավիրում են դաշնակահարներին դիմելու Lang Lang Young Scholars հեղինակավոր ծրագրինԵթե դատարանը մի չնչին անկախ լինի, Սամվել Կարապետյանն այսօր անհապաղ պետք է ազատ արձակվի. Տիգրան ԱբրահամյանՁեր թուլակամ որոշման արդյունքում ևս մի քաղաքական ուժ այս դահլիճում չկա․ Նարեկ Կարապետյանը՝ ԿԸՀ նախագահինԴուք վառ արտահայտում եք մեր երկրում հավասարակշռությունների մեխանիզմների բացակայությունը․ Նարեկ Կարապետյանը՝ ԿԸՀ նախագահինԶինված ուժերում իշխանության կողմից հռչակած «խաղաղ» պայմաններում արդեն ունենք 35 զոհ․ Արմեն ՄանվելյանՎստահ եմ՝ դրսի պահանջ է, որ Սամվել Կարապետյանը մնա կալանավորված. Սարգիս Կարապետյան Իշխանությունը փորձելու է ՏԻՄ ընտրություններով ամրապնդել իր ոչ լեգիտիմ հաղթանակը․ Արեգ ՍավգուլյանԱյո՛, սարքել ենք տժվժիկի պատմությունը, որովհետև ներողություն չեք խնդրել իմ բաց թողած օրերի համար Ձեր դիվանագիտական արկածախնդրությունը կենսական խնդիրների է հասցնում․ Էդգար ՂազարյանԱմենամեծ մարտահրավերը աշխարհաքաղաքական զարգացումների անկայունությունը, ինչպես նաև քողարկված սպառնալիքների և վտանգավոր ամբիցիաների առկայությունն է․ Արտակ ԶաքարյանՓաշինյանը հանձնարարեց զբաղվել Երեւանի կենտրոնում ապօրինի գործող «Շառլոտ» ակումբով Բելոռուսի նախագահին մենք էլ հարցեր ունենք, իսկ դուք սրիկա Սաֆարովի հետ կապված Հունգարիային հարցեր չունե՞ք․ Դավիթ ՂազինյանԴատարանը քննում է Սամվել Կարապետյանի խափանման միջոցի հարցը․ ուղիղՄիայն ժողովրդի մեծամասնության աջակցությունը չունեցող իշխանությունն է ընդդիմադիրներին ձերբակալում և սահմանափակում նրանց ազատությունը. «Ուժեղ Հայաստան» Բա Ռուբեն Մխիթարյանին ինչի՞ չեք հարցնում Մեղրիի ՔՊ-ական քաղաքապետի՝ հանքերի թալանի մասին. Վարդևանյան Այսօր`ժամը 15:30-ին, արի' դատարանԿրթական չափորոշիչների ոչ լիարժեք ներդրված լինելու պատճառով է, որ աշակերտները թերանում են ուսման մեջ․ Ատոմ ՄխիթարյանՀայաստանում արտադրված պտուղ-բանջարեղենի ամեն երկրորդի մեջ թունաքիմիկատներ կան. Հարություն ՄնացականյանԵրբ յուրաքանչյուր նվաճող իր նպաստն է բերել. «Փաստ»ԱԳՆ-ի առևտրի առարկան այս ընթացքում Հայաստանի հողերն են եղել. Նարեկ ԿարապետյանՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (17 սեպտեմբերի). Ով չի ստացել հուսալիության մասին վկայական, համարվել է ժողովրդի թշնամի. «Փաստ»ԵՊՀ-ն ազգային ինքնության և հայրենասիրության պահպանման կարևորագույն կառույց է․ Մենուա ՍողոմոնյանԱդրբեջանը պատերազմում է մեր ինքնության դեմ, իսկ դուք ինքնիշխան հեզությամբ լռում եք․ Սյուզաննա Ավետիսյանը՝ ՔՊ-ինՊետք է ընտրություն կատարել. ի՞նչ են նախատեսում ԵԱՏՄ հիմնադիր փաստաթղթերը. «Փաստ»Ի՞նչ է հուշում վրացական փորձը. «Փաստ»Հին լուսանկարները՝ նոր շնչով. Թումանյան քաղաքում կյանքի կոչվեց «Հետևելով ակունքին» արտ-նախագիծը. «Փաստ»«Եղբայրս աշխույժ էր, ճարպիկ, ընկերասեր ու շփվող». Վահագն Սարգսյանն անմահացել է սեպտեմբերի 14-ին Իշխանասարում. «Փաստ»