Երևան, 12.Հոկտեմբեր.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
«Գավառի ապագան կառուցվում է այսօր»․ «Հայկական քվե»-ի թիմով կմասնակցեմ ավագանու ընտրություններին Մենք պայքարում ենք նաև ձեզ համար, ստեփանավանցինե՛ր․ «Ուժեղ Հայաստան» 90 վայրկյան՝ Տիգրան Աբրահամյանի հետ․ անկեղծ զրույց՝ առանց պաշտոնական ձևակերպումների Բանակը ֆեյսբուքյան էջ չէ, որտեղ կարելի է սուտը փաթեթավորել ու վաճառել․ Հրայր Կամենդատյան Ամուլսարի հանքի բացման մասին․ «Պայքարը պայքար չկա ու իրականում երբևէ էլ չի եղել». Հայկ Մարտիրոսյան Սիրելի´ հայրենակիցներ, Երևանը մեր պատմական ժառանգությունն է, մերօրյա պատասխանատվությունն ու գալիք սերունդներին փոխանցվելիք ազգային արժեքը. «Համահայկական ճակատ» կուսակցություն Երևանի համար հնարավոր է հաստատել խաղաղություն առանց զիջումների. «Ուժեղ Հայաստան» Ողջունում ենք Եվրոպական խորհրդարանի բանաձևը, որով պահանջվում է ազատ արձակել Բաքվում պահվող հայ քաղբանտարկյալներին և ռազմագերիներին. «Ուժեղ Հայաստան» Նիկոլն ու ՔՊ-ն հրաժարվում են մեր ժողովրդի բազմաշերտ ու հարուստ պատմությունից․ Արտակ Զաքարյան Հուսով եմ՝ Հայաստանը նույնպես որոշում կկայացնի ստանձնել ԱՊՀ-ում նախագահությունը՝ հերթականությանը համապատասխան, 2029 թվականին. Լուկաշենկո


Ծագող արևի երկրի տարազի՝ կիմանոյի գաղտնիքները .«Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է

Ճապոնական ավանդական տարազը, որը բոլորին հայտնի է կիմանո անվամբ (բառացիորեն թարգմանված՝ «հագուստ»), գոյություն է ունեցել դարեր շարունակ: Սկզբնապես ճապոնացիները կրել են կանեփի թելից պատրաստված պարզ հագուստ, որը նման է եղել երկար պոնչոյի և գոտկատեղին ունեցել է գոտի: Դա եղել է Ձյումոնի դարաշրջանում: Այդ հագուստը հարմար է եղել տաք ամառների համար, իսկ ձմռանը այն լրացվել է նմանատիպ հագուստի այլ շերտերով:

Մինչև մ.թ.ա առաջին հազարամյակի սկզբը մայրցամաքային նորաձևության ազդեցության տակ Ճապոնիայում հայտնվել են կորեամանչժուրական տեսակի հագուստներ։ Երբ 5-րդ դարում ճապոնացիները սկսել են Չինաստանի հետ առևտրային հարաբերություններ զարգացնել, իրենց մայրցամաքային այդ հարևանից փոխառել են «հանֆույ» կոչվող չինակական ավանդական հագուստը, որն էլ հենց դարձել է կիմանոյի նախատիպը:

Աստիճանաբար արտասահմանյան նմուշները պատճենած այդ հագուստը սկսել է ստանալ իր ուրույն ճապոնական ոճը: Ճապոնական կիմանոյի հիմնական պահանջները, ներառյալ նորաձևության և գեղեցկության չափանիշները, ձևավորվել են Հեյանի դարաշրջանում (794 - 1185): Մուրոմատի դարաշրջանում (1392-1573) կոսոդե-կիմանոն, որը առաջ համարվում էր ներքնազգեստ, սկսել են կրել առանց հակամա տաբատի, դրա համար հայտնվել է կոսոդեյի- օբի գոտին։

Էդո դարաշրջանում (1603-1867) կիմանոյի թևքերի երկարությունը մեծացել է, օբի գոտին ավելի լայն է դարձել, հայտնվել են այն կապելու տարբեր ձևեր։ Այդ ժամանակվանից կիմանոյի տեսքը գրեթե անփոփոխ է մնացել։ Եթե արևմտյան նորաձևության պատմությունը դրսևորվել է որպես փոփոխվող ուրվագծերի մի շարք, ապա կիմանոյի պատմությունը ավելի շուտ ձևերի և երանգների գունապնակ է, որն ունի ձևի անփոփոխության կանոն:

Ճապոնական կիմանոյի դիզայնի հիմքում ընկած է ուղղանկյունը, իսկ ընդհանուր ձևը նման է «T» տառին: Նման հագուստը համատեղում է տեսքի պարզությունը նրբագեղության և գործածականության հետ, քանի որ ազատ «նստած» հագուստը չափազանց հարմարավետ է Ճապոնիայի խոնավ և տաք կլիմայի պայմաններում: Ճապոնական հագուստը նաև տեղեկացնում է իր սեփականատիրոջ հարստության, զբաղմունքի, տարիքի և նախասիրությունների մասին: Կիմանոյի տեսքի կանոնի հաստատումից ի վեր այդ հագուստի գունային համակցությունների մոտ 200 օրենք է մտցվել: Ճիշտ է, ժամանակի ընթացքում խիստ կանոնները պարզեցվել են, բայց պատկերի և գույնի համադրությունը՝ կապված տարվա, իրադարձության և կրելու վայրի հետ, դեռևս մեծ նշանակություն ունի:

Ավանդաբար պարտադրված է ձմռանը (Ճապոնիայում այն նոյեմբերից փետրվարն է) կրել արտաքինից սպիտակ, իսկ ներսից կարմիր գույների կիմանոներ, գարնանը (մարտ և ապրիլ)՝ նարդոսի գույնի կիմանո՝ կապույտ երեսպատմամբ, ամռանը ավանդական կարմիր կիմանոն է հարգի: Հագուստի վրայի պատկերը ևս պետք է համադրվի սեզոնի հետ, անհնար է պատկերացնել, օրինակ՝ ծաղկող սակուրայի պատկերը ձմեռային կիմանոյի վրա: Կախարդական իմաստ է տրվում հագուստի ձախ և աջ կողմերին: Ճապոնիայում ձախ կողմը կապվում է կյանքի, իսկ աջ կողմը՝ մահվան հետ, ուստի մարդիկ կիմանոյի աջ մասը ծածկում են ձախ մասի փեշով, իսկ ահա հանգուցյալին հագցնում են աջ թևով ձախը ծածկած կիմանո:

19–րդ դարի երկրորդ կեսին՝ Մեյձի դարաշրջանում, արևմտականացումը հանգեցրել է ճապոնական հագուստի հեղափոխության: Եվրոպական նորաձևությունը սկսել է դուրս մղել ճապոնական ավանդական զգեստը։ Հասարակ ճապոնացիների ապրելակերպի «ամերիկանացումը» հանգեցրել է նրան, որ կիմանոն դուրս է մղվել առօրյա կյանքից։ Ներկայումս ճապոնական ավանդական հագուստը հիմնականում օգտագործվում է միայն տոների և պաշտոնական միջոցառումների ժամանակ։

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Նարեկ Կարապետյանն առաջարկում է բանակում տիրող իրավիճակի և անվտանգային խնդիրների հարցով ստեղծել Քննիչ հանձնաժողովԻշխանության հասցեին կոշտ քննադատություն․ սահմանային անվտանգության հարցերից մինչև մեկ անձից գնումների ուռճացված պայմանագրեր. Մարիաննա ՂահրամանյանՓաշինյանն անընդհատ խոսում է իր վախճանի մասին կախաղանի կամ գնդակահարության միջոցով. Ավետիք ՉալաբյանԸնդդիմադիրների համար ՏԻՄ ընտրություններում ներկայանալը շատ դժվար գործընթաց է. Մենուա ՍողոմոնյանԻնչո՞ւ Ֆրանսիայի նախագահը համոզեց հրաժարվել Արցախից. 2027թ․ ընտրություններին ընդառաջ․ ԶաքարյանԻնչու՞ են Հայաստանի սահմաններն այսքան խնդրահարույց․ Գառնիկ Դավթյանն առաջարկում է Շաքիի դեպքը քննել նաև այս համատեքստումԺամանակն է բացահայտելու COP17-ի կազմակերպման ընթացքում Փաշինյանի կառավարության կոռուպցիոն ռիսկերըՀայաստանի արդարադատության հրաշքը. երբ ներդրողը դառնում է մեղադրյալ, իսկ պարտքը՝ հանցագործության պատմություն Բա որ բյուջեն գումարի խնդիր չունի, ինչո՞ւ են նոր վարկեր վերցնում. Մարիաննա Ղահրամանյան Փոխանակ գումար ծախսենք անտեղի տոնակատարությունների վրա, եկեք աջակցենք նրանց, ովքեր ունեն դրա կարիքը. տեսանյութUcom-ը FPWC-ի հետ կմասնակցի COP17-ին՝ ներկայացնելով բնապահպանական համագործակցությունը ՔՊ-ն ԱԺ ամբիոնից հնչեցված՝ պետական միջոցների վատնման մեղադրանքներին հակափաստարկներ չներկայացրեց․ Մարիաննա Ղահրամանյան Կրթության ոլորտում շատ լարված մթնոլորտ է տիրում. Ատոմ ՄխիթարյանՊետք է ստեղծել հանրային խորհրդարան և ներկայացնել հանրության իրական պահանջները. Աննա ԿոստանյանԱյն մասին, թե ով է իրականում այս վարչախմբի հիմնական արտաքին գործընկերը, և ինչում է դա արտահայտվում․ Ավետիք ՉալաբյանՀայաստանը իշխանությունների վարած քաղաքականության արդյունքում այլևս որոշիչ ձայն չունի աշխարհում. Ցոլակ ԱկոպյանՇաքիից մինչև Մեղրի ու բանակի ոչ մարտական կորուստներ․ համակարգայի՞ն ճգնաժամ անվտանգության ոլորտում․ Մարիաննա Ղահրամանյան Հանդիպեցի մեր հայ երիտասարդների հետ ու վստահ ասում եմ՝ մեր ապագան վստահելի ձեռքերում է․ Նարեկ ԿարապետյանԱրագ հարցեր, անկեղծ պատասխաններ․ մեկնարկում ենք «Քաղբլից» նոր հաղորդաշարը․ տեսանյութՊայքար՝ ընդդեմ զիջումների, պայքար՝ ընդդեմ ահաբեկչության լռեցման․ պայքար՝ հանուն մեր ինքնության․ տեսանյութ«Հայոց Ազգային Բանակը պետք է դառնա գիշատիչների բանակ»․ Խաչիկ ԱսրյանԲացվել է Ակբա բանկի նոր գլխամասային գրասենյակըԱմուլսարը պետք է մնա սար․ Հրայր ԿամենդատյանՍադիկ Ազիմով․ միջազգային փորձ և թվային փոխակերպման առաջատար ԶՊՄԿ-ում Ամուլսարի շահագործումը՝ սպառնալիք Հայաստանի բնությանն ու ժողովրդին․ Գևորգ Տերտերյանի ահազանգը «Գավառի ապագան կառուցվում է այսօր»․ «Հայկական քվե»-ի թիմով կմասնակցեմ ավագանու ընտրություններինՄենք պայքարում ենք նաև ձեզ համար, ստեփանավանցինե՛ր․ «Ուժեղ Հայաստան»90 վայրկյան՝ Տիգրան Աբրահամյանի հետ․ անկեղծ զրույց՝ առանց պաշտոնական ձևակերպումներիԲանակը ֆեյսբուքյան էջ չէ, որտեղ կարելի է սուտը փաթեթավորել ու վաճառել․ Հրայր Կամենդատյան Ամուլսարի հանքի բացման մասին․ «Պայքարը պայքար չկա ու իրականում երբևէ էլ չի եղել». Հայկ Մարտիրոսյան Երկուշաբթի լույս չի լինիԲրազիլում ոստիկաններն ազատել են մանկապարտեզում պատանդ պահվող 13 երեխաների․ հարձակվողը սպանվել էԳերմանիայի Բունդեսլիգայի 5-րդ տուրում «Բավարիան» ոչ-ոքի խաղաց «Աուգսբուրգի» հետԻնչ եղանակ է սպասվում առաջիկա օրերինԵրեխան մեքենայում առանց աթոռակի. տուգանքը կկրկնապատկվի և կավելանա տուգանային միավորԱռաջարկում եմ, որ Ուկրաինան նոր ղեկավար ունենա, որը կկարողանա գործարք կնքել․ Թրամփ1 զոհ, 1 վիրավոր, մաhացածը վարորդներից մեկի կինն է․ բախվել են «MERCEDES»-ն ու «NISSAN»-ըԳեղարքունյաց թեմի առաջնորդ Գերաշնորհ Տեր Իսահակ եպիսկոպոս Պողոսյանը օծեց Լճաշենի նորակառույց Սուրբ Մարիամ եկեղեցու խաչերն ու զանգըԱշխարհահռչակ տենոր Անդրեա Բոչելին շնորհակալություն է հայտնել Հենրիխ Մխիթարյանին նվերի համարԱյսօր մահացած զինծառայող Արմեն Ղազարյանը երեք ամսվա զինծառայող էր, տան միակ տղան էրՄայամիում քննարկվել են Ուկրաինայում պատերազմն ավարտելու հնարավոր ուղիներըՔաղաքաշինության ներկան և զարգացման հեռանկարները․ Երևանում կայացել է Կառուցապատողների հայկական ասոցիացիայի աշխատաժողովըՀունաստանում բացվել է «Հունաստանը՝ հայերենով» խորագրով գրքերի ցուցահանդեսՖուտբոլի Հայաստանի Պրեմիեր լիգայի 9-րդ տուրի մեկնարկային խաղում «Վանը» հաղթեց «Գանձասարին»Ամուլսարի «սպանդը». ուրացման, էկոլոգիական հանցագործության և պետականության դեմ դավադրության մանիֆեստՈւկրաինայի խաղաղության բանակցությունները փակուղի են մտել Թրամփի և Պուտինի միջև ռուսական վառելիքի վերաբերյալ համաձայնագրից հետո․ The New York TimesՄաղթում եմ, որ Ամուլսարի նկատմամբ կայացված որոշման պատասխանատվությունն ու դրա հետևանքները մինչև կյանքի վերջ ուղեկցեն Նիկոլ Փաշինյանին. բնապահպանԵՄ-ն պատրաստվում է խստացնել Ռուսաստանի դեմ պատժամիջոցներըԿանանց Հայաստանի Մ-19 հավաքականը խոշոր հաշվով պարտվեց Բուլղարիայի ընտրանունՈւկրաինական պատվիրակությունը ցնցված է և չի ցանկանում շարունակել բանակցությունները