Երևան, 16.Սեպտեմբեր.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Ռուսական ուժերը ռեակտիվ անօդաչու թռչող սարքերով հարձակվել են Կիեւի վրա Գեղարքունիքի մարզում՝ Սարալանջում, 33-ամյա վարորդը գյուղատնտեսական աշխատանքներ կատարելիս «Բելառուս» տրակտորով կորցրել է կառավարումը և կողաշրջվել․ կա վիրավnր Ի՞նչ կապ ունի կոստյումը ծխախոտի հետ. «Փաստ» ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (15 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ) Դոնալդ Թրամփի ականջը, առաջին տանկերը պատերազմում. «Փաստ» Ինչպե՞ս հասանք այս օրին. մարդկային կապիտալի հիմնարար բաղադրիչի խոր ճգնաժամ. «Փաստ» Ուկրաինայի ԶՈւ-ն hարվածել է ՌԴ-ում Ozon-ի պահեստին. զnhեր և տnւժածներ չկան Իշխանության համար հարգանքի տուրք մատուցելն ու այդ մասին խոսելը դառնում է խիստ «վտանգավոր». հանկարծ ադրբեջանցիները չջղայնանան․ Աբրահամյան Փաշինյանի հռչակած «իրական Հայաստան» քաղաքականությունը ներկայում հանգեցնում է մշտական զիջումների ու կորուստների. «Փաստ» Ոչ բոլոր հայերն են «յուրային». իշխանությունները վերանայում են Սփյուռքի հետ հարաբերությունները. «Փաստ» «Հակոբիցս հետո ուժ տվողը թոռնիկներս դարձան». Հակոբ Հովհաննիսյանն անմահացել է հոկտեմբերի 7-ին Մատաղիսում. «Փաստ»


Բարի ճանապարհ ու բարի վերադարձ, հուսամ՝ կհանդիպենք․ «Փաստ»

Հարցազրույց

«Փաստ» օրաթերթը գրում է

«Լուս, վերադարձել ենք Հայաստան, ինչքան աշխատեցինք օտար երկրում, հերիք է, հիմա մեր տունը կարգի կբերենք ու այստեղ կապրենք: Աղջկաս դպրոցի գործերն էլ դասավորեցի, սեպտեմբերից դասի կգնա: Տղաս բանակում ծառայությունն ավարտեց, նորից գնում է հետ, չնայած Հայաստանը շատ է սիրում, դժվարությամբ է հեռանում, բայց ասում է՝ կգնամ, կաշխատեմ, արձակուրդներս էլ այստեղ կանցկացնեմ: Ես էլ հետ գնացողը չեմ, մենակ որպես զբոսաշրջիկ: Հայաստանից լավ տեղ չկա»: «Լուս, օգոստոսի 29-ին գնում ենք»:

«Ո՞ւր»,-զարմանքս չթաքցնելով՝ հարցնում եմ ես: «Իսպանիա: Կգնանք, փաստաթղթերի հետ կապված հարցեր կան, կկարգավորենք, մի երկու ամիս էլ կմնանք»,-պատասխանում է նա: «Իսկ ե՞րբ եք վերադառնալու»: «Չգիտեմ, չգիտեմ ոնց կստացվի: Ամուսնուս աշխատանքից ազատեցին: Գնացել էր արձակուրդ ձևակերպելու, ասել էին՝ կորոնավիրուսի պատճառով չենք աշխատել, դա համարեք արձակուրդ: Ասել էր՝ իմ հաշվին եմ արձակուրդ ուզում, պետք է մեկնեմ, գործեր ունեմ: Պատասխանը եղել էր՝ եթե գնաս, ուրեմն ազատված ես աշխատանքից: Կյանքը դժվարացել է: Պետք է հասկականք՝ ինչը ոնց անենք: Մաման շատ է նեղվում, ասում է՝ մենակ մնացի, մի բան լինի, ո՞ւմ եմ օգնության կանչելու»:

Սրանք իմ և բարեկամուհիներիցս մեկի հետ մեր զրույցներն են մի քանի տարվա տարբերությամբ: Մի դեպքում երկար տարիներ օտար երկրում ապրելով և այնտեղ ծանրագույն աշխատանք կատարելով՝ հինգ հոգանոց ընտանիքով վերջապես վերադարձել էին հայրենիք և այնքան ուրախ էին այդ փաստից, այնքան ոգևորված: Տղան հասցրեց ծառայել հայկական զինված ուժերում, ի դեպ, կարող էր նաև չծառայել, օրենքով կարող էր օգտվել իր այդ իրավունքից, բայց ծառայեց, որ հետագայում մեկ էլ մի բան չփոխվի ու հանկարծ նա զրկվի հայրենիք վերադառնալու հնարավորությունից: Ծառայեց, հետո որոշ ժամանակ ապրեց ու աշխատեց Երևանում: Վստահ ասել չեմ կարող՝ գուցե աշխատանքային պայմանները կամ էլ մեր ապրելակերպին սովոր չլինելը «ստիպեցին» իրեն նորից մեկնել երկրից:

Բայց ամուր թելերով կապված է Հայաստանին, գուցե նաև այն պատճառով, որ այստեղ իր ընտանիքն է: Տարիներ անց այս ընտանիքը երկրից նորից հեռանալու որոշում է կայացնում: Մեծ հաշվով՝ նորից դեպի անհայտություն են գնում: Այնպես չէ, որ երկիրը, ուր նրանք մեկնում են, զերծ է համավարակից, այնտեղ չկան խնդիրներ և ամեն ինչ հարթ է, բայց նրանք փորձում են իրենց ծանոթ միջավայր տեղափոխվելով հասկանալ՝ կարո՞ղ են գոնե ժամանակավորապես իրենց հոգսերը թեթևացնել:

Ճիշտ են ասում՝ տեղի ունեցող ցանկացած գործընթացի՝ քաղաքական, տնտեսական, կրթական, սոցիալական և այլն, ազդեցությունների ու հետևանքների մասին կարող ես խոսել միայն այն ժամանակ, երբ այն անմիջականորեն կառնչվի քեզ, քո ընտանիքին ու բարեկամներին: Մինչև այդ հարցերից շատերին դու ուղղակի հպանցիկ ես նայում, որովհետև դրանք քեզ չեն առնչվում, դրանք քեզ չեն դիպչում: Կորոնավիրուսի հետևանքն անուղղակիորեն նաև մենք զգացինք՝ մեր հարազատները հեռանում են Հայաստանից, բայց ամենասարսափելին այն է, որ վերադառնալու մասին հարցին անորոշ, վերացական պատասխան է հնչում:

Իհարկե, հեռանալիս վերադարձի կամուրջները վերջնական չեն այրում, բայց ամեն դեպքում հավաքում են ճամպրուկները ու որոշում գնալ, իսկ դա արդեն լուրջ որոշում է: Ես, օրինակ՝ այդպես չեմ կարող: Երևի չեմ կարող: Իսկ գուցե օտար երկրում պահող ուժն ավելի զորեղ լինի, քան հայրենիքինը: Ասել չենք կարող: Իսկ ովքե՞ր են մեղավորները: Ախր, նրանք այնքան շատ են, խնդիրներն այնքան բազմազան, որ եթե անգամ թերթի մեկ ամբողջական համարը նվիրես դրանց վերհանմանը, գուցե չբավականացնի, գուցե ինչ-որ հարցերի այդպես էլ չանդրադառնաս:

Զրույցի ավարտին մաղթում եմ՝ բարի ճանապարհ ու բարի վերադարձ: Առանց դրա չի ստացվի, համակերպվել այն մտքի հետ, որ հարազատներիդ կարող ես երկար ժամանակ չտեսնել, սարսափելի է: Փրկության է գալիս հույսն ու խոսքը՝ կհանդիպենք մեր տանը: Երևի կհանդիպենք: Հուսամ՝ կհանդիպենք:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

ՔՊ-ի թեկնածուն 50 անշարժ գույք ունի. Իրինա ՅոլյանՌուբեն Մխիթարյանը քաղբանտարկյալ էր․ պահվում էր այն սենյակում, որտեղ քննում էին հերթականությամբ․ Լիանա ԳասպարյանԳյուղերում խմելու ջուր չկա, կոյուղու ցանց չկա․ Վրույր ԱյվազյանԷդ ձեր ասած սպանությունների ժամանակ Ռուբեն Մխիթարյանը 12 տարեկան երեխա ա էղել, ի՞նչ հարցեր էիք տալիս. Մամիկոն ԱսլանյանԵթե գերսուպեր զենքեր եք գնել, այդ դեպքում ինչո՞ւ եք ասում՝ Տիգրանաշենն ադրբեջանական ձևով չասենք, կլինի՛ աղետալի պատերազմ. Հայկ ՖարմանյանԱզգային արժեքները սերունդներին փոխանցելու համար պետք է պահպանենք մեր մշակութային ժառանգությունը. Արսեն ԳրիգորյանԱյս մարդիկ հաճույք են ստանում Հայաստանի սուվերեն տարածքները ծվեն-ծվեն անելուց․ Գառնիկ ԴավթյանՀենց սա է մեր տարբերությունը՝ Փաշինյանը ցանկանում է կործանել Տիգրանաշենը, իսկ մենք ցանկանում ենք զարգացնել հայկական Տիգրանաշենը ․ Անուշ ՄիզոյանՄեր քաղաքացիները ճռռում են բանկային բարձր տոկոսների տակ․ Լիանա ՄանուկյանՅունիբանկի Թեժ հեռախոսակապի կենտրոնն աշխատանքային օրերին գործում է շուրջօրյա Ռալֆ Յիրիկյանը Առաջնորդության դպրոցի մասնակիցների հետ քննարկել է ժամանակակից առաջնորդության մարտահրավերներըԴպրոցի հիմնական նպատակը հոգևոր և ազգային արժեքներով քաղաքացի դաստիարակելն է. Ցոլակ ԱկոպյանՌուսական ուժերը ռեակտիվ անօդաչու թռչող սարքերով հարձակվել են Կիեւի վրա 18 արդարների գործով դատկան նիստը տեղի կունենա սեպտեմբերի 17-ինՀայաստանի արժանապատվությունը նվաստացնող ադրբեջանական հայտարարություններին ՔՊ-ն վախենում է պատասխանել․ տեսանյութ Մերձավոր Արևելքում էսկալացիան խորանում է․ Սաուդյան Արաբիան ստիպված է ապավինել սեփական ուժերին․ Արտակ ԶաքարյանԳեղարքունիքի մարզում՝ Սարալանջում, 33-ամյա վարորդը գյուղատնտեսական աշխատանքներ կատարելիս «Բելառուս» տրակտորով կորցրել է կառավարումը և կողաշրջվել․ կա վիրավnր Կայուն զարգացում` հաշվետվությունից դեպի ավելի պատասխանատու կառավարման համակարգՎաղն էլ կասի՝ եթե Ջերմուկը չտանք, պատերազմ կլինի. Ավետիք Չալաբյան Սոչիի օդանավակայանում ժամանակավորապես սահմանափակվել են թռիչքներն ու վայրէջքներըՌԴ ՊՆ․ հարվածներ են հասցվել Ուկրաինայի նավահանգիստներին և երկաթուղային ենթակառուցվածքինՕգոստոսին Հայաստան է այցելել 227,026 զբոսաշրջիկՖուտզալի Հայաստանի ազգային հավաքականը Մոլդովայի ընտրանու հետ ոչ-ոքի խաղացWildberries-ը թույլ է տվել հաճախորդներին զեղչեր խնդրել վաճառողներիցԱնձրև և ամպրոպ, քամու ուժգնացում․ եղանակն՝ առաջիկա օրերինՀայաստան-Չեռնոգորիա խաղի տոմսերն արդեն վաճառվում ենԱրցախից հետո՝ Հայաստան․ ինչի՞ համար է Ադրբեջանը կեղծում պատմությունը. Կարպիս ՓաշոյանReuters․ Սաուդյան Արաբիան եվրոպացիներին զգուշացրել է նավթի մատակարարումների կրճատման մասինՇղթայական ավտովթար՝ Արարատի մարզում․ Այնթապում բախվել է 4 ավտոմեքենա, կա վիրավորԼիտվայի պաշտպանության նախարարության պնդմամբ՝ անցած գիշեր խոցված ԱԹՍ-ը պայթուցիկ էր տեղափոխումԱյս տարի «Ոսկե գնդակը» պետք է բաժին հասնի Յամալին․ Գաբրիել ԺեզուսԶՊՄԿ-ն ներկայացրել է կայուն զարգացման 2025 թվականի հաշվետվությունը՝ նոր գնահատումներով և կլիմայական ռազմավարությամբՊատրաստ եմ պատասխանել Պուտինի կամ Լավրովի զանգերին․ ԿալլասՍեպտեմբերի 16-ին Ջերմուկի կամուրջը փակ է լինելուԱնթիլիասի Մայրավանքում Հայաստանի անկախության 35-ամյակին նվիրված հանրապետական մաղթանք կկատարվիՆիդերլանդներում գնացքների երթևեկության խափանումներից հետո կասկածներ են առաջացել դիվերսիայի վերաբերյալՀայաստանի արժանապատվությունը նվաստացնող ադրբեջանական հայտարարություններին ՔՊ-ն վախենում է պատասխանել. Արամ Վարդևանյան«Renault»-ը Առատաշեն գյուղի «Առատաշեն վայների» գինու գործարանի մոտ գլխիվայր շրջվել էԱրժանապատվության մասին խոսելիս` նայեք ձեզ, նայեք ձեր ուժին, լսե՛ք ձեր ղեկավարի հայտարարությունները. Մարիաննա ՂահրամանյանԴեպի հայկական մեծ երազանք. արվել է Նոայի նոր մարզադաշտի կառուցման առաջին մեծածավալ քայլըՇրջայց Gyurjyan Cascade և Firdus Prime Residence թաղամասերում. ներկայացվել են շինարարական աշխատանքների ընթացքն ու առաջիկա ծրագրերըՖիդանն ու Ալիևը քննարկել են էներգետիկ համագործակցությունըՔՊ-ի կողմից Եկեղեցու դեմ բռնաճնշումները Բաքվի դիկտատորին տվել են մեր կրոնի դեմ գործելու ազատություն․ Սյուզաննա ԱվետիսյանՏիգրանաշենը և սահմանամերձ մյուս գյուղերը պետք է զարգանան․ պատերազմ բերողը դուք եք․ Շիրազ ՄանուկյանՏիգրանաշենում մեզ ասացին՝ առաջին անգամ են պաշտոնյա տեսնում իրենց գյուղում․ ինչու՞ մեկ անգամ չեք գնացել այդ գյուղ․ Անդրանիկ ԳևորգյանԺողովո'ւրդ, կարո՞ղ եք խոստանալ, որ դպրոցներ չեք փակելու․ Տիգան Աբրահամյանը՝ ՔՊ-ինՔՊ-ում Արարատ համայնքի խոշորացման հետ կապված մտահոգություններ կան․ Արամ ՎարդևանյանՔՊ-ն խոշորացված համայնքները կրկին խոշորացնում է․ Անդրանիկ ԳևորգյանԱրցախցիների վերադարձի իրավունքի հարցը երբեք չի եղել Փաշինյանի որոշման տիրույթում. Ավետիք ՉալաբյանՕրենքը բերել եք՝ ձեր հագով կարելու․ Մամիկոն Ասլանյան