Երևան, 16.Սեպտեմբեր.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Ռուսական ուժերը ռեակտիվ անօդաչու թռչող սարքերով հարձակվել են Կիեւի վրա Գեղարքունիքի մարզում՝ Սարալանջում, 33-ամյա վարորդը գյուղատնտեսական աշխատանքներ կատարելիս «Բելառուս» տրակտորով կորցրել է կառավարումը և կողաշրջվել․ կա վիրավnր Ի՞նչ կապ ունի կոստյումը ծխախոտի հետ. «Փաստ» ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (15 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ) Դոնալդ Թրամփի ականջը, առաջին տանկերը պատերազմում. «Փաստ» Ինչպե՞ս հասանք այս օրին. մարդկային կապիտալի հիմնարար բաղադրիչի խոր ճգնաժամ. «Փաստ» Ուկրաինայի ԶՈւ-ն hարվածել է ՌԴ-ում Ozon-ի պահեստին. զnhեր և տnւժածներ չկան Իշխանության համար հարգանքի տուրք մատուցելն ու այդ մասին խոսելը դառնում է խիստ «վտանգավոր». հանկարծ ադրբեջանցիները չջղայնանան․ Աբրահամյան Փաշինյանի հռչակած «իրական Հայաստան» քաղաքականությունը ներկայում հանգեցնում է մշտական զիջումների ու կորուստների. «Փաստ» Ոչ բոլոր հայերն են «յուրային». իշխանությունները վերանայում են Սփյուռքի հետ հարաբերությունները. «Փաստ» «Հակոբիցս հետո ուժ տվողը թոռնիկներս դարձան». Հակոբ Հովհաննիսյանն անմահացել է հոկտեմբերի 7-ին Մատաղիսում. «Փաստ»


«Հան­րա­յին սննդի ոլոր­տում կազ­մա­կեր­պու­թյուն­նե­րի 9-10 տո­կո­սը փակ­վել է. կա­ռա­վա­րու­թյու­նը զո­հա­բե­րում է տնտե­սա­կան զար­գա­ցու­մը»․«Փաստ»

Հարցազրույց

«Փաստ» օրաթերթը գրում է

Կարանտինի ռեժիմի մեջ հանրային սննդի ոլորտի մասով թեև որոշ մեղմացումներ կան, բայց կարգավորումների առումով շատ քիչ բան է փոխվել: Անդրադառնալով ոլորտի խնդիրներին, այս փուլում առկա իրավիճակին՝ «Փաստի» հետ զրույցում նման կարծիք հայտնեց հանրային սննդի ոլորտի փորձագետ Աշոտ Բարսեղյանը: «Հանրային սննդի ոլորտի մասով մատնանշված սահմանափակումներն անտրամաբանական են ու չեն արտահայտում իրականությունը:

Առհասարակ, կառավարությունը, պատասխանատու նախարարությունները պետք է իրադարձություններից առաջ լինեն: Բայց մեր պարագայում հակառակն է, կառավարությունը միայն ռեակցիա է տալիս արդեն տեղի ունեցածին, ինչը սխալ է»,-նշեց նա՝ մատնանշելով կառավարման ու ղեկավարման խնդիրը ու ընդգծելով, որ նման պայմաններում ստիպված ինքնակարգավորման գործոնն է աշխատում: «Մյուս կողմից՝ տեսնում ենք, որ համավարակի շուրջ ստեղծված մեդիա իրարանցումը չի արտացոլում իրականությունը, շատ ավելի վտանգավոր հիվանդություններ կան, և այս պարագայում հասկանալի չէ, թե կառավարությունը, շարունակելով այդ պայքարը, ինչ նպատակ է հետապնդում:

Անկյունաքարը տնտեսությունն է և տնտեսական կյանքը, բայց սպանելով ու զոհաբերելով տնտեսությունն ու տնտեսական կյանքը՝ երկրի վերականգնումը կարող է տարիներ տևել: Նժարի մի կողմում առողջապահական, մյուս կողմում տնտեսական հարցերն են, բայց, ցավոք, նկատում եմ, որ կառավարությունը զոհաբերում է տնտեսական զարգացումը: Ինչ վերաբերում է նժարի մյուս՝ առողջապահական կողմին, ապա այստեղ արդյունքները կասկածելի են: Առողջապահության նախարարությունը բազմիցս հայտարարել է, որ արդեն պատրաստ է բոլոր տեսակի ալիքներին, պատրաստ է ընդունել հիվանդներին: Հաշվի առնենք նաև, որ COVID-ով վարակվածների քանակը ևս սարսափելի չէ, բայց, միևնույն ժամանակ, գնում ենք ինչ-որ անհասկանալի և չտրամաբանված սահմանափակումների ճանապարհով, ինչն ուղիղ վնաս է տնտեսությանը, ինչպես նաև հասարակական սննդի ճյուղին:

Այս պարագայում թե՛ ազգաբնակչության, թե՛ բիզնեսի համար անհասկանալի է, թե ինչո՞ւ պետք է ապրեն արհեստական ստեղծված սահմանափակումների մեջ, որոնք ուղիղ հարված են հասցնելու տնտեսությանը »,-շեշտեց մեր զրուցակիցը: Նա ընդգծեց, որ հասարակական սննդի ոլորտը չի վերականգնվել. «Եթե ոչ մի փոփոխություն չլինի, մնա այնպես, ինչպես հիմա է, այս տարի հանրային սննդի ոլորտում, ընդհանուր առմամբ, անցած տարվա շրջանառության մոտ 30 տոկոսն է իրականացվելու: Սա, իհարկե, լավագույն կանխատեսումներով: Բացի այդ, հանրային սննդի օբյեկտներում այցելությունները նվազել են, երկու անգամ նվազել է նաև, այսպես ասած, միջին չեկը. մարդիկ երկու անգամ ավելի քիչ են սպառում, քան անցած տարի, ինչը հասկանալի է, քանի որ կա տնտեսական վատ իրավիճակ ու չկա այն եկամուտը, որը մարդիկ ունեին նախորդ տարի:

Հանրային սննդի ոլորտում փակված ընկերությունների վերաբերյալ վիճակագրական տվյալներ չկան, բայց, իմ գնահատմամբ, այս պահի դրությամբ 9-10 տոկոսը փակվել է: Որոշները փակվել են վերաբացման ակնկալիքով, որոշները վերաբացվել են, բայց չկա այն շրջանառությունը, որը թույլ կտա հետագայում գործունեություն ծավալել: Կցանկանայի, որ գործադիր իշխանությունն այս ամենը ընկալեր, իրականությանը նայեր պարզ աչքերով ու սկսեր տնտեսական քաղաքականությունը վերանայել՝ այն տանելով դեպի զարգացման ուղի: Բայց, ցավոք, կառավարության տնտեսական բլոկի կողմից տնտեսության զարգացմանն ուղղված քայլեր չենք տեսնում, իսկ աջակցության ավելի քան քսան ծրագրերի մեծամասնությունը ոչ էֆեկտիվ է:

Ի դեպ, այդ ծրագրերով չի կարելի պարծենալ, որովհետև դրանց իրականացումն, ամեն դեպքում, պետության ուղիղ պարտականությունն է: Բիզնեսի ներկայացուցիչները չպետք է խնդրեն»: Աշոտ Բարսեղյանը նշեց, որ իրականում այդ ծրագրերի իրականացման փուլն էլ է անցել, և հիմա գործնական քայլերի ժամանակն է. «Մեծ հաշվով, այստեղ օժանդակության խնդիրը չէ, տնտեսությունը պետք է ազատականացնել, որն այդ դեպքում կգնա ինքնակարգավորման ճանապարհով: Տնտեսական կյանքի բաղադրիչները, ազգաբնակչության ձեռնարկատիրական որակները թույլ են տալիս ինքնակարգավորվել ու գնալ զարգացման ճանապարհով:

Եթե կարանտինի անհասկանալի պայմանները վերացվեին, մեզ մոտ մասնավորապես ՌԴ-ից տուրիստական մեծ հոսք էր լինելու, որը միանշանակ դրական կանդրադառնար մեր տնտեսության վրա: Շատ ռեստորաններ ևս կախված են տուրիստական հոսքերից: Բայց անհիմն ու անտրամաբանական որոշումներով մենք տուրիստական վերջին հոսքի հնարավորությունն էլ կորցրինք»:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Էդ ձեր ասած սպանությունների ժամանակ Ռուբեն Մխիթարյանը 12 տարեկան երեխա ա էղել, ի՞նչ հարցեր էիք տալիս. Մամիկոն ԱսլանյանԵթե գերսուպեր զենքեր եք գնել, այդ դեպքում ինչո՞ւ եք ասում՝ Տիգրանաշենն ադրբեջանական ձևով չասենք, կլինի՛ աղետալի պատերազմ. Հայկ ՖարմանյանԱզգային արժեքները սերունդներին փոխանցելու համար պետք է պահպանենք մեր մշակութային ժառանգությունը. Արսեն ԳրիգորյանԱյս մարդիկ հաճույք են ստանում Հայաստանի սուվերեն տարածքները ծվեն-ծվեն անելուց․ Գառնիկ ԴավթյանՀենց սա է մեր տարբերությունը՝ Փաշինյանը ցանկանում է կործանել Տիգրանաշենը, իսկ մենք ցանկանում ենք զարգացնել հայկական Տիգրանաշենը ․ Անուշ ՄիզոյանՄեր քաղաքացիները ճռռում են բանկային բարձր տոկոսների տակ․ Լիանա ՄանուկյանՅունիբանկի Թեժ հեռախոսակապի կենտրոնն աշխատանքային օրերին գործում է շուրջօրյա Ռալֆ Յիրիկյանը Առաջնորդության դպրոցի մասնակիցների հետ քննարկել է ժամանակակից առաջնորդության մարտահրավերներըԴպրոցի հիմնական նպատակը հոգևոր և ազգային արժեքներով քաղաքացի դաստիարակելն է. Ցոլակ ԱկոպյանՌուսական ուժերը ռեակտիվ անօդաչու թռչող սարքերով հարձակվել են Կիեւի վրա 18 արդարների գործով դատկան նիստը տեղի կունենա սեպտեմբերի 17-ինՀայաստանի արժանապատվությունը նվաստացնող ադրբեջանական հայտարարություններին ՔՊ-ն վախենում է պատասխանել․ տեսանյութ Մերձավոր Արևելքում էսկալացիան խորանում է․ Սաուդյան Արաբիան ստիպված է ապավինել սեփական ուժերին․ Արտակ ԶաքարյանԳեղարքունիքի մարզում՝ Սարալանջում, 33-ամյա վարորդը գյուղատնտեսական աշխատանքներ կատարելիս «Բելառուս» տրակտորով կորցրել է կառավարումը և կողաշրջվել․ կա վիրավnր Կայուն զարգացում` հաշվետվությունից դեպի ավելի պատասխանատու կառավարման համակարգՎաղն էլ կասի՝ եթե Ջերմուկը չտանք, պատերազմ կլինի. Ավետիք Չալաբյան Սոչիի օդանավակայանում ժամանակավորապես սահմանափակվել են թռիչքներն ու վայրէջքներըՌԴ ՊՆ․ հարվածներ են հասցվել Ուկրաինայի նավահանգիստներին և երկաթուղային ենթակառուցվածքինՕգոստոսին Հայաստան է այցելել 227,026 զբոսաշրջիկՖուտզալի Հայաստանի ազգային հավաքականը Մոլդովայի ընտրանու հետ ոչ-ոքի խաղացWildberries-ը թույլ է տվել հաճախորդներին զեղչեր խնդրել վաճառողներիցԱնձրև և ամպրոպ, քամու ուժգնացում․ եղանակն՝ առաջիկա օրերինՀայաստան-Չեռնոգորիա խաղի տոմսերն արդեն վաճառվում ենԱրցախից հետո՝ Հայաստան․ ինչի՞ համար է Ադրբեջանը կեղծում պատմությունը. Կարպիս ՓաշոյանReuters․ Սաուդյան Արաբիան եվրոպացիներին զգուշացրել է նավթի մատակարարումների կրճատման մասինՇղթայական ավտովթար՝ Արարատի մարզում․ Այնթապում բախվել է 4 ավտոմեքենա, կա վիրավորԼիտվայի պաշտպանության նախարարության պնդմամբ՝ անցած գիշեր խոցված ԱԹՍ-ը պայթուցիկ էր տեղափոխումԱյս տարի «Ոսկե գնդակը» պետք է բաժին հասնի Յամալին․ Գաբրիել ԺեզուսԶՊՄԿ-ն ներկայացրել է կայուն զարգացման 2025 թվականի հաշվետվությունը՝ նոր գնահատումներով և կլիմայական ռազմավարությամբՊատրաստ եմ պատասխանել Պուտինի կամ Լավրովի զանգերին․ ԿալլասՍեպտեմբերի 16-ին Ջերմուկի կամուրջը փակ է լինելուԱնթիլիասի Մայրավանքում Հայաստանի անկախության 35-ամյակին նվիրված հանրապետական մաղթանք կկատարվիՆիդերլանդներում գնացքների երթևեկության խափանումներից հետո կասկածներ են առաջացել դիվերսիայի վերաբերյալՀայաստանի արժանապատվությունը նվաստացնող ադրբեջանական հայտարարություններին ՔՊ-ն վախենում է պատասխանել. Արամ Վարդևանյան«Renault»-ը Առատաշեն գյուղի «Առատաշեն վայների» գինու գործարանի մոտ գլխիվայր շրջվել էԱրժանապատվության մասին խոսելիս` նայեք ձեզ, նայեք ձեր ուժին, լսե՛ք ձեր ղեկավարի հայտարարությունները. Մարիաննա ՂահրամանյանԴեպի հայկական մեծ երազանք. արվել է Նոայի նոր մարզադաշտի կառուցման առաջին մեծածավալ քայլըՇրջայց Gyurjyan Cascade և Firdus Prime Residence թաղամասերում. ներկայացվել են շինարարական աշխատանքների ընթացքն ու առաջիկա ծրագրերըՖիդանն ու Ալիևը քննարկել են էներգետիկ համագործակցությունըՔՊ-ի կողմից Եկեղեցու դեմ բռնաճնշումները Բաքվի դիկտատորին տվել են մեր կրոնի դեմ գործելու ազատություն․ Սյուզաննա ԱվետիսյանՏիգրանաշենը և սահմանամերձ մյուս գյուղերը պետք է զարգանան․ պատերազմ բերողը դուք եք․ Շիրազ ՄանուկյանՏիգրանաշենում մեզ ասացին՝ առաջին անգամ են պաշտոնյա տեսնում իրենց գյուղում․ ինչու՞ մեկ անգամ չեք գնացել այդ գյուղ․ Անդրանիկ ԳևորգյանԺողովո'ւրդ, կարո՞ղ եք խոստանալ, որ դպրոցներ չեք փակելու․ Տիգան Աբրահամյանը՝ ՔՊ-ինՔՊ-ում Արարատ համայնքի խոշորացման հետ կապված մտահոգություններ կան․ Արամ ՎարդևանյանՔՊ-ն խոշորացված համայնքները կրկին խոշորացնում է․ Անդրանիկ ԳևորգյանԱրցախցիների վերադարձի իրավունքի հարցը երբեք չի եղել Փաշինյանի որոշման տիրույթում. Ավետիք ՉալաբյանՕրենքը բերել եք՝ ձեր հագով կարելու․ Մամիկոն ԱսլանյանՔՊ-ի բերած այս փոփոխության մեջ մի մարդու անուն ազգանուն է բացակայում, որը կարող եք ավելացնել. Տիգրան ԱբրահամյանՊատերազմի կոչ չէ Արցախի հայկական ժառանգությունը պաշտպանելը. Մարիաննա Ղահրամանյան20 տարի ապրած մարդիկ էլ կային, ուզում էին ապրել. Էդգար Ղազարյանը՝ ՔՊ-ականներին