ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է, որ Մերձմոսկովյան Ալաբինոյում անցկացված տանկային բիաթլոնի աշխարհի առաջնության եզրափակիչ փուլի արդյունքում Հայաստանի հավաքականը գրավել է երկրորդ տեղը : «Վերջնական երկրորդ տեղը հաստատվեց, փայլուն է։ Աշխարհի հզորագույն երկրների հետ մրցապայքարում սա փայլուն արդյունք է»,- ընդգծել է պարոն Հովհաննիսյանը: