Երևան, 16.Սեպտեմբեր.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Ռուսական ուժերը ռեակտիվ անօդաչու թռչող սարքերով հարձակվել են Կիեւի վրա Գեղարքունիքի մարզում՝ Սարալանջում, 33-ամյա վարորդը գյուղատնտեսական աշխատանքներ կատարելիս «Բելառուս» տրակտորով կորցրել է կառավարումը և կողաշրջվել․ կա վիրավnր Ի՞նչ կապ ունի կոստյումը ծխախոտի հետ. «Փաստ» ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (15 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ) Դոնալդ Թրամփի ականջը, առաջին տանկերը պատերազմում. «Փաստ» Ինչպե՞ս հասանք այս օրին. մարդկային կապիտալի հիմնարար բաղադրիչի խոր ճգնաժամ. «Փաստ» Ուկրաինայի ԶՈւ-ն hարվածել է ՌԴ-ում Ozon-ի պահեստին. զnhեր և տnւժածներ չկան Իշխանության համար հարգանքի տուրք մատուցելն ու այդ մասին խոսելը դառնում է խիստ «վտանգավոր». հանկարծ ադրբեջանցիները չջղայնանան․ Աբրահամյան Փաշինյանի հռչակած «իրական Հայաստան» քաղաքականությունը ներկայում հանգեցնում է մշտական զիջումների ու կորուստների. «Փաստ» Ոչ բոլոր հայերն են «յուրային». իշխանությունները վերանայում են Սփյուռքի հետ հարաբերությունները. «Փաստ» «Հակոբիցս հետո ուժ տվողը թոռնիկներս դարձան». Հակոբ Հովհաննիսյանն անմահացել է հոկտեմբերի 7-ին Մատաղիսում. «Փաստ»


«Այս դա­վա­դիր ուժն իր լի­ա­զո­րու­թյուն­ներն իրա­կա­նաց­նում է մի­այն աթո­ռը պա­հե­լու ուղ­ղու­թյամբ». «Փաստ»

Հարցազրույց

«Փաստ» օրաթերթը գրում է

Խայտառակ կապիտուլ յացիոն փաստաթղթի ստորագրումից շուրջ մեկուկես ամիս անց դեռևս հնչեղ քրեական գործեր առկա չեն, թեպետ արդեն եղել են հնչեղ հայտարարություններ և փաստեր մի շարք հանցագործությունների վերաբերյալ: Այս մասին ընդգծում է իրավաբան, Պառլամենտարիզմի զարգացման միջազգային կենտրոնի գործադիր տնօրեն Գոհար Մելոյանը: Թե ինչու՝ իրավաբանն իր տեսակետն ունի: «Եռակողմ հայտարարությունը նվաստացուցիչ պայմաններ էր նախատեսում հայկական կողմի համար: Ն. Փաշինյանը թույլ տվեց իրեն միանձնյա կերպով, հանրությունից գաղտնի ստորագրել փաստաթուղթ ու փաթաթել այն հայ ազգի վզին՝ խեղաթյուրելով մեր պատմությունը: Թեկուզև միայն սա հիմք է և ակնհայտ փաստեր է պարունակում Ն. Փաշինյանի կողմից սահմանադրական կարգը տապալելու վերաբերյալ»,-«Փաստի» հետ զույցում ասաց նա՝ շեշտելով, որ իր բնույթով այդ հայտարարությունը միջազգային պայմանագիր է, որի վավերացման հստակ մեխանիզմներ կան:

«Ինչ վերաբերում է իրավապահ մարմինների՝ այս դեպքում անգործությանը, ապա մենք արդեն երկուսուկես տարի է՝ ամենատարբեր գործերի շրջանակներում ականատես ենք եղել, թե ինչպիսի անմիջական ազդեցություն ունի Ն. Փաշինյանն իրավապահ մարմինների վրա: Այս պարագայում իրավապահ մարմինները պետք է գիտակցեն, որ իրենց անգործության հետևանքով շարունակում են մի շարք հանցագործություններ տեղի ունենալ, օր օրի շարունակում ենք ունենալ մարդկային և տարածքային կորուստներ, արդեն վտանգված է ՀՀ տարածքային ամբողջականությունը: Իրավապահ մարմինները, կոպիտ ասած, ջայլամի քաղաքականությամբ կոծկում են հանցագործությունները, ուստի պետք է որոշում կայացնեն. կա՛մ օրենքին և Սահմանադրությանը համապատասխան իրականացնում են իրենց պարտականությունները՝ քրեական գործեր հարուցելով ու մեկուսացնելով հանցագործներին, կա՛մ հետագայում իրենք ևս պետք է պատասխանատվության ենթարկվեն իրենց լիազորություններն ու պարտականությունները չիրականացնելու համար»:

Գ. Մելոյանը շեշտեց՝ օր առաջ պետք է ազատվել այս իշխանությունից. «Այս պահին մեր պետությունն անտերության է մատնված: Իսկ այս դավադիր ուժը իր լիազորությունները իրականացնում է միայն մեկ՝ աթոռը պահելու ուղղությամբ: Բացի խայտառակ փաստաթուղթը հայ ժողովրդի վզին փաթաթելուց, շարունակում են հանցավոր անգործության դրսևորել: Ակնհայտ է նաև, որ հայկական կողմի ներկայացուցիչը չի փորձել պահպանել կամ բանակցել հայկական շահի երաշխավորման համար: Ու հիմա ամեն ինչ թողնված է ինքնահոսի: Կա տեղեկություն այն մասին, որ հայկական սահմանային գյուղերում գյուղացիները, ՏԻՄ-երը՝ ի դեմս համայնքապետների և ավագանու անդամների, ինքնակազմակերպվում են ու փորձում ինքնապաշտպանության միջոցներով իրենց բնակավայրը, տունը պաշտպանել:

Եվ սա այն դեպքում, երբ անկախ պետություն ենք, ունենք ՊՆ, այդ նպատակին ծառայող ստորաբաժանումներ, պետական մարմիններ, ի վերջո, գործադիր իշխանության ղեկավար, որի անմիջական պարտականությունն է կազմակերպել այդ տարածքների անվտանգության երաշխավորումը: Բայց՝ ոչ: Ինչ-որ սիրողական մակարդակով՝ GPS համակարգով սահմանազատում է տեղի ունենում, որն անգամ մասնագիտական ծրագիր չէ: Համաշխարհային պրակտիկայում անգամ մի փոքր բլրակ զիջելուց պետություններում պետական հանձնաժողովներ են կազմվում, ուսումնասիրություններն անգամ տարիներ են տևում: Մեզ մոտ ամեն ինչ թողնված է ինքնահոսի. այդ հարցով զբաղվում են միայն հակառակորդ կողմն ու Ռուսաստանի խաղաղապահները: Իսկ ցանկացած բարձրաձայնված իրավիճակի համար իշխող ուժը հղում է կատարում ՌԴ-ին, խաղաղապահներին, կարծես նրանք են ՀՀ ճակատագրի պատասխանատուն: Եվ այդ ամենն արվում է ինչ-որ մեղադրական ինտոնացիաներով: Մեծ հաշվով, անում են այն, ինչ իրենց մոտ միշտ լավ է ստացվել. փորձում են իրենցից հեռացնել ցանկացած պատասխանատվություն և հրաժարվել այդ պատասխանատվությունից: Ինչպես երևում է՝ Ն. Փաշինյանի և իր թիմի երեսպաշտությունը սահման չունի:

Իրենց պատճառով կորսված հայրենիքի և իրենց ապիկար ու դավաճան կառավարման հետևանքով արձանագրված ողբերգալի տվյալներ կան. ունենք 5000-ից ավելի զոհ, հարյուրավոր անհետ կորած ու գերեվարված հայրենակիցներ, տասնյակ հազարավոր վիրավորներ, անտուն մնացած հայրենակիցներ՝ փախստականի կարգավիճակով: Եվ այս պայմաններում անգամ այսքանից հետո դեռ կառչած են աթոռից ու ինչ-որ պիտակավորումներ են անում, պայքար են մղում»: Մեր զրուցակցի խոսքով՝ հիմա բոլորովին այլ իրավիճակ է, ամենևին իշխանության հարց չէ, ու մարդիկ էլ պարզապես վատ կառավարումից չէ, որ դժգոհում են: Նա իրավիճակը համադրեց 1915 թվականի հետ՝ շեշտելով հայերի անտարբերության ու լավատեսության հետևանքի մասին. «Այս պահին նույն սցենարն է: Մենք առերեսված ենք մեր պետականության կորստին ու ընդհանրապես մեր ֆիզիկական գոյությանը: Այս իշխանության րոպե ավելի մնալը ճակատագրական հետևանքներ է ունենում մարդկանց կյանքի վրա:

Մենք հրադադարի ժամանակ մեկ օրում ավելի քան 150 գերեվարված հայրենակից ունեցանք, մարտավարական դիրքեր են հանձնվում թշնամուն: Ամեն անցնող օր մենք հասկանում ենք, որ եթե այս ուժն այս պահին չլիներ, հնարավոր կլիներ կանխել այդ իրավիճակը: Պարզապես պետք է զրո հանդուրժողականություն ցուցաբերել: Անգամ իրավաբան լինելով՝ կարծում եմ, որ, եթե պետք է, անգամ ծայրաստիճան քայլերով, ըմբոստության ակցիաներով րոպե առաջ հեռացնել այս իշխանություններին: Սա այն դեպքում, եթե, իհարկե, իրավապահ մարմինները խորը չմտորեն ստեղծված իրավիճակի մասին և չիրականացնեն իրենց պարտականությունները: Բոլորը՝ անգամ Ն. Փաշինյանի կողմնակիցները, եթե հայրենասեր են, հայ են, պետք է գիտակցեն, որ բոլորս նույն նավի մեջ ենք: Ն. Փաշինյանն այս պահին էլ է փորձում պիտակավորել, բաժանել հանրությանը՝ թշնամացնելով միմյանց հանդեպ: Իրականում չկա «սև-սպիտակ», «էլիտար» ու «ոչ էլիտար»: Այս պահին բոլորս մի նավի մեջ գտնվող հայեր ենք, որը եթե խորտակվի, բոլորս միասին ենք խորտակվելու»:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Մեր քաղաքացիները ճռռում են բանկային բարձր տոկոսների տակ․ Լիանա ՄանուկյանՅունիբանկի Թեժ հեռախոսակապի կենտրոնն աշխատանքային օրերին գործում է շուրջօրյա Ռալֆ Յիրիկյանը Առաջնորդության դպրոցի մասնակիցների հետ քննարկել է ժամանակակից առաջնորդության մարտահրավերներըԴպրոցի հիմնական նպատակը հոգևոր և ազգային արժեքներով քաղաքացի դաստիարակելն է. Ցոլակ ԱկոպյանՌուսական ուժերը ռեակտիվ անօդաչու թռչող սարքերով հարձակվել են Կիեւի վրա 18 արդարների գործով դատկան նիստը տեղի կունենա սեպտեմբերի 17-ինՀայաստանի արժանապատվությունը նվաստացնող ադրբեջանական հայտարարություններին ՔՊ-ն վախենում է պատասխանել․ տեսանյութ Մերձավոր Արևելքում էսկալացիան խորանում է․ Սաուդյան Արաբիան ստիպված է ապավինել սեփական ուժերին․ Արտակ ԶաքարյանԳեղարքունիքի մարզում՝ Սարալանջում, 33-ամյա վարորդը գյուղատնտեսական աշխատանքներ կատարելիս «Բելառուս» տրակտորով կորցրել է կառավարումը և կողաշրջվել․ կա վիրավnր Կայուն զարգացում` հաշվետվությունից դեպի ավելի պատասխանատու կառավարման համակարգՎաղն էլ կասի՝ եթե Ջերմուկը չտանք, պատերազմ կլինի. Ավետիք Չալաբյան Սոչիի օդանավակայանում ժամանակավորապես սահմանափակվել են թռիչքներն ու վայրէջքներըՌԴ ՊՆ․ հարվածներ են հասցվել Ուկրաինայի նավահանգիստներին և երկաթուղային ենթակառուցվածքինՕգոստոսին Հայաստան է այցելել 227,026 զբոսաշրջիկՖուտզալի Հայաստանի ազգային հավաքականը Մոլդովայի ընտրանու հետ ոչ-ոքի խաղացWildberries-ը թույլ է տվել հաճախորդներին զեղչեր խնդրել վաճառողներիցԱնձրև և ամպրոպ, քամու ուժգնացում․ եղանակն՝ առաջիկա օրերինՀայաստան-Չեռնոգորիա խաղի տոմսերն արդեն վաճառվում ենԱրցախից հետո՝ Հայաստան․ ինչի՞ համար է Ադրբեջանը կեղծում պատմությունը. Կարպիս ՓաշոյանReuters․ Սաուդյան Արաբիան եվրոպացիներին զգուշացրել է նավթի մատակարարումների կրճատման մասինՇղթայական ավտովթար՝ Արարատի մարզում․ Այնթապում բախվել է 4 ավտոմեքենա, կա վիրավորԼիտվայի պաշտպանության նախարարության պնդմամբ՝ անցած գիշեր խոցված ԱԹՍ-ը պայթուցիկ էր տեղափոխումԱյս տարի «Ոսկե գնդակը» պետք է բաժին հասնի Յամալին․ Գաբրիել ԺեզուսԶՊՄԿ-ն ներկայացրել է կայուն զարգացման 2025 թվականի հաշվետվությունը՝ նոր գնահատումներով և կլիմայական ռազմավարությամբՊատրաստ եմ պատասխանել Պուտինի կամ Լավրովի զանգերին․ ԿալլասՍեպտեմբերի 16-ին Ջերմուկի կամուրջը փակ է լինելուԱնթիլիասի Մայրավանքում Հայաստանի անկախության 35-ամյակին նվիրված հանրապետական մաղթանք կկատարվիՆիդերլանդներում գնացքների երթևեկության խափանումներից հետո կասկածներ են առաջացել դիվերսիայի վերաբերյալՀայաստանի արժանապատվությունը նվաստացնող ադրբեջանական հայտարարություններին ՔՊ-ն վախենում է պատասխանել. Արամ Վարդևանյան«Renault»-ը Առատաշեն գյուղի «Առատաշեն վայների» գինու գործարանի մոտ գլխիվայր շրջվել էԱրժանապատվության մասին խոսելիս` նայեք ձեզ, նայեք ձեր ուժին, լսե՛ք ձեր ղեկավարի հայտարարությունները. Մարիաննա ՂահրամանյանԴեպի հայկական մեծ երազանք. արվել է Նոայի նոր մարզադաշտի կառուցման առաջին մեծածավալ քայլըՇրջայց Gyurjyan Cascade և Firdus Prime Residence թաղամասերում. ներկայացվել են շինարարական աշխատանքների ընթացքն ու առաջիկա ծրագրերըՖիդանն ու Ալիևը քննարկել են էներգետիկ համագործակցությունըՔՊ-ի կողմից Եկեղեցու դեմ բռնաճնշումները Բաքվի դիկտատորին տվել են մեր կրոնի դեմ գործելու ազատություն․ Սյուզաննա ԱվետիսյանՏիգրանաշենը և սահմանամերձ մյուս գյուղերը պետք է զարգանան․ պատերազմ բերողը դուք եք․ Շիրազ ՄանուկյանՏիգրանաշենում մեզ ասացին՝ առաջին անգամ են պաշտոնյա տեսնում իրենց գյուղում․ ինչու՞ մեկ անգամ չեք գնացել այդ գյուղ․ Անդրանիկ ԳևորգյանԺողովո'ւրդ, կարո՞ղ եք խոստանալ, որ դպրոցներ չեք փակելու․ Տիգան Աբրահամյանը՝ ՔՊ-ինՔՊ-ում Արարատ համայնքի խոշորացման հետ կապված մտահոգություններ կան․ Արամ ՎարդևանյանՔՊ-ն խոշորացված համայնքները կրկին խոշորացնում է․ Անդրանիկ ԳևորգյանԱրցախցիների վերադարձի իրավունքի հարցը երբեք չի եղել Փաշինյանի որոշման տիրույթում. Ավետիք ՉալաբյանՕրենքը բերել եք՝ ձեր հագով կարելու․ Մամիկոն ԱսլանյանՔՊ-ի բերած այս փոփոխության մեջ մի մարդու անուն ազգանուն է բացակայում, որը կարող եք ավելացնել. Տիգրան ԱբրահամյանՊատերազմի կոչ չէ Արցախի հայկական ժառանգությունը պաշտպանելը. Մարիաննա Ղահրամանյան20 տարի ապրած մարդիկ էլ կային, ուզում էին ապրել. Էդգար Ղազարյանը՝ ՔՊ-ականներինԴուք համազգային բառի հետ խնդիր ունեք, դուք «ժողովուրդ» բառի հետ խնդիր ունեք, որովհետև «ժողովրդից» կտրվել եք, բայց այդպես չի մնալու. Արամ ՎարդևանյանՀամայնքները խոշորացնելուց առաջ ո՞ր համայքների բնակիչների կարծիքն եք հաշվի առել․ Անդրանիկ Գևորգյանը՝ ՔՊ-ինԵրբ Փաշինյանը գրում է Ալիևի սահմանադրությունը. Արեգա Հովսեփյան Ուժեղ Հայաստանում լինելու է իրավունքի գերակայություն, լինելու է քաղաքացիական համերաշխության ամրապնդում, ոչ թե՝ միմյանց նկատմամբ ատելության տարածում. Արամ ՎարդևանյանՆույնիսկ Արցախի էթնիկ զտումը շատ հայերի համար դաս չի եղել. Արմեն Մանվելյան