Երևան, 16.Սեպտեմբեր.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Ռուսական ուժերը ռեակտիվ անօդաչու թռչող սարքերով հարձակվել են Կիեւի վրա Գեղարքունիքի մարզում՝ Սարալանջում, 33-ամյա վարորդը գյուղատնտեսական աշխատանքներ կատարելիս «Բելառուս» տրակտորով կորցրել է կառավարումը և կողաշրջվել․ կա վիրավnր Ի՞նչ կապ ունի կոստյումը ծխախոտի հետ. «Փաստ» ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (15 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ) Դոնալդ Թրամփի ականջը, առաջին տանկերը պատերազմում. «Փաստ» Ինչպե՞ս հասանք այս օրին. մարդկային կապիտալի հիմնարար բաղադրիչի խոր ճգնաժամ. «Փաստ» Ուկրաինայի ԶՈւ-ն hարվածել է ՌԴ-ում Ozon-ի պահեստին. զnhեր և տnւժածներ չկան Իշխանության համար հարգանքի տուրք մատուցելն ու այդ մասին խոսելը դառնում է խիստ «վտանգավոր». հանկարծ ադրբեջանցիները չջղայնանան․ Աբրահամյան Փաշինյանի հռչակած «իրական Հայաստան» քաղաքականությունը ներկայում հանգեցնում է մշտական զիջումների ու կորուստների. «Փաստ» Ոչ բոլոր հայերն են «յուրային». իշխանությունները վերանայում են Սփյուռքի հետ հարաբերությունները. «Փաստ» «Հակոբիցս հետո ուժ տվողը թոռնիկներս դարձան». Հակոբ Հովհաննիսյանն անմահացել է հոկտեմբերի 7-ին Մատաղիսում. «Փաստ»


Նիկոլ Փաշինյան երևույթը երկնել, ծնել և դաստիարակել է 2018-ից առաջվա Հայաստանը. Հայկ Դեմոյան

Հարցազրույց

 Պատմական գիտությունների դոկտոր, Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի նախկին տնօրեն Հայկ Դեմոյանը համոզված է, որ վաղուց պատմական իրողությունները ճիշտ գնահատելու և դրանից հետևություններ անելու ժամանակն է: Պատմաբանի կարծիքով՝ պատմության տրամաբանությունը հուշում է, որ ներկայում Հայաստանը գտնվում է հասարակական-քաղաքական տրամաբանությունից դուրս, որը բացառիկ երևույթ է: «Պատերազմները մեկ վայրկյանում, մեկ օրում չեն սկսվում:

Հեղափոխական ալիքի վրա առաջնորդ հռչակված անձը, երբ կարող է հետևողականորեն պետությունը քայքայելու, հասարակությանը բաղդատելու, քաղաքական կեղտոտ կրքեր և քաղաքացիական պատերազմ հրահրելուն միտված արտաքին քաղաքականություն վարել և երկիրը պատերազմի առջև կանգնեցնել, բայց իմանալով նման վտանգի մասին հասարակությանը չպատրաստել դրան, ապա համադրելով բոլոր փոստերը, ես կարծում եմ, որ միայն դրսի շահեր սպասարկողը կարող էր այդչափ թուլանել հասարակությունը, բանակը և հարվածի տակ դնել երկրի անվտանգությունը:

Այսօր առկա է քաղաքացիական պատերազմի վտանգ, որը քաջ գիտակցում են այն անձինք, որոնք իրենց ակտիվում ունեն մարտի 1-ի դեպքերը: Նիկոլ Փաշինյանը նախորդ համակարգերի ծնունդն է: Նիկոլ Փաշինյան երևույթը երկնել, ծնել և դաստիարակել է 2018-ից առաջվա Հայաստանը: Ես ժամանակին բավականին խիստ քննադատել եմ Հայաստանում տիրող իրողությունները 2016, 2017 թվականներին որոնք կային, և դա արել եմ բաց, հրապարակային, որը, ի դեպ, անհետևանք չի անցել: Բայց հարցն այն է, որ մենք ներկայում կանգնած ենք ճակատագրական պատմափուլի առջև: Եվ, քանի որ Նիկոլ Փաշինյանը պատմություն չգիտի և մի քանի անգամ հայտարարել է նաև, որ ամաչում է մեր պատմությունից, ուստի նա չի ընկալում պատմական դրվագների ողջ ողբերգականությունը, ճակատագրական լինելը և նաև թե ինչ որոշում պետք է կայացնի հիմա: Ու, թեև սրվել է Փաշինյանի և իր թիմի ինքնապահպանական բնազդը, բայց ես որպես պատմաբան, կարող եմ ամենայն պատասխանատվության կանխատեսել թե՛ նրա և թե՛ իր թիմի անփառունակ ավարտը, որը կարող է, նույնիսկ շատ դաժան լինել:

Ես դա, անշուշտ, չեմ ցանկանում, բայց կա տրամաբանություն, որին հակառակ գնալ չի կարելի»,- Orer.am-ի հետ զրույցում ասաց Հ. Դեմոյանը: Հաշվի առնելով Փաշինյանի հախուռն խառնվածքը, վաբանկ գնալու նրա մոտեցումները, ինչպես դա եղավ, օրինակ, 2018-ին, պատմաբանը կարծում է, որ ժամանակն է հասկանալու, որ այն ինչ այսօր ունենք դա նախորդ քաղաքական զարգացումների կրկնությունը չէ:

Ինչ վերաբերում է Փաշինյանին, ապա նրան պետք է դիտարկել որպես Հայաստանի անկախության 30 տարիների մեղքերի մարմնավորումը, որը խտացված ներկայացվել է մեկ անձի տեսքով: Դեմոյանը համոզված է, որ ստեղծված իրավիճակից դուրս գալու բանաձևը կազմված է մի քանի կետերից: Համաձայն դրանց՝ Փաշինյանը պետք է հեռանա և որքան շուտ, այնքան՝ լավ, իսկ մյուս ինստիտուտները, մասնավորապես նախագահինը պետք է շարունակեն գործել: «Խարհրդարանի մեծամասնությունը պետք է ընտրի անկուսակցական մասնագետներից կազմված նոր կառավարություն:

Այդ կառավարությանը պետք է տալ առնվազն մեկ տարվա գործունեության մանդատ, որը կդառնա այն ատաղձը, որից կձևավորվի քաղաքական երրորդ ուժը: Եվ, եթե մենք ուզում ենք առողջացնել Հայաստանի Հանրապետության հիվանդ քաղաքական օրգանիզմը, ապա հաջորդ ընտրություններին չպետք է մասնակցեն մինչ օրս պառլամենտ անցած կուսակցությունները: Նրանք պետք է թայմ-աութ վերցնեն և չմասնակցեն հաջորդ խորհրդարանական ընտրություններին, որպեսզի նոր քաղաքական ուժերը կարողանան քաղաքական դաշտ մտնել: Բայց կուսակցություններն իրենք պետք է նման որոշում կայացնեն և այդպես մենք կկարողանանք առողջացնել երկրի քաղաքական համակարգը»,- ասաց Հ. Դեմոյանը:

Պատմաբանը համոզված է նաև, որ Հայաստանում քաղաքական կյանքը հասել է իր տրամաբանական ավարտին, որից հետո կա՛մ տեղի է ունենում կործանում, կա՛մ նախկին քաղական դիակ ուժերից նոր շիվ է առաջանում, որը կրկին սխալ և աղետաբեր ճանապարհ է: Ինչ վերաբերում է հասարակական ընդվզումներին, ապա Դեմոյանի կարծիքով դա պետք է շարունակել: Հակառակ դեպքում իշխանությունը կհամարի, որ վտանգն անցել է ու կշարունակվի երկիրը ավերելու քաղաքականությունը:

«Սա հավի և ձվի պատմությունն է և դրանից դուրս գալու համար ես առաջարկում եմ բախումներից և սրացումներից զերծ մնալով շարունակել բողոքի ակցիաները, մինչև այս հարցը հանգուցալուծվի: Եվ ես այս ճանապարհին խոհեմության կոչ եմ անում և հորդորում եմ սկսել բանակցություններ: Կա՛մ պետք է գնալ իմ նշած ճանապարհով, կա՛մ երկրում պետք է հաստատել կոշտ դիկտատուրա: Հեղափոխականությունը երկիրը կտանի Ցեղասպանության ճանապարհով, որի պատճառով մենք կկորցնենք պետականությունը »,- ասաց Հ. Դեմոյանը:

Արմինե Գրիգորյան

Գյուղերում խմելու ջուր չկա, կոյուղու ցանց չկա․ Վրույր ԱյվազյանԷդ ձեր ասած սպանությունների ժամանակ Ռուբեն Մխիթարյանը 12 տարեկան երեխա ա էղել, ի՞նչ հարցեր էիք տալիս. Մամիկոն ԱսլանյանԵթե գերսուպեր զենքեր եք գնել, այդ դեպքում ինչո՞ւ եք ասում՝ Տիգրանաշենն ադրբեջանական ձևով չասենք, կլինի՛ աղետալի պատերազմ. Հայկ ՖարմանյանԱզգային արժեքները սերունդներին փոխանցելու համար պետք է պահպանենք մեր մշակութային ժառանգությունը. Արսեն ԳրիգորյանԱյս մարդիկ հաճույք են ստանում Հայաստանի սուվերեն տարածքները ծվեն-ծվեն անելուց․ Գառնիկ ԴավթյանՀենց սա է մեր տարբերությունը՝ Փաշինյանը ցանկանում է կործանել Տիգրանաշենը, իսկ մենք ցանկանում ենք զարգացնել հայկական Տիգրանաշենը ․ Անուշ ՄիզոյանՄեր քաղաքացիները ճռռում են բանկային բարձր տոկոսների տակ․ Լիանա ՄանուկյանՅունիբանկի Թեժ հեռախոսակապի կենտրոնն աշխատանքային օրերին գործում է շուրջօրյա Ռալֆ Յիրիկյանը Առաջնորդության դպրոցի մասնակիցների հետ քննարկել է ժամանակակից առաջնորդության մարտահրավերներըԴպրոցի հիմնական նպատակը հոգևոր և ազգային արժեքներով քաղաքացի դաստիարակելն է. Ցոլակ ԱկոպյանՌուսական ուժերը ռեակտիվ անօդաչու թռչող սարքերով հարձակվել են Կիեւի վրա 18 արդարների գործով դատկան նիստը տեղի կունենա սեպտեմբերի 17-ինՀայաստանի արժանապատվությունը նվաստացնող ադրբեջանական հայտարարություններին ՔՊ-ն վախենում է պատասխանել․ տեսանյութ Մերձավոր Արևելքում էսկալացիան խորանում է․ Սաուդյան Արաբիան ստիպված է ապավինել սեփական ուժերին․ Արտակ ԶաքարյանԳեղարքունիքի մարզում՝ Սարալանջում, 33-ամյա վարորդը գյուղատնտեսական աշխատանքներ կատարելիս «Բելառուս» տրակտորով կորցրել է կառավարումը և կողաշրջվել․ կա վիրավnր Կայուն զարգացում` հաշվետվությունից դեպի ավելի պատասխանատու կառավարման համակարգՎաղն էլ կասի՝ եթե Ջերմուկը չտանք, պատերազմ կլինի. Ավետիք Չալաբյան Սոչիի օդանավակայանում ժամանակավորապես սահմանափակվել են թռիչքներն ու վայրէջքներըՌԴ ՊՆ․ հարվածներ են հասցվել Ուկրաինայի նավահանգիստներին և երկաթուղային ենթակառուցվածքինՕգոստոսին Հայաստան է այցելել 227,026 զբոսաշրջիկՖուտզալի Հայաստանի ազգային հավաքականը Մոլդովայի ընտրանու հետ ոչ-ոքի խաղացWildberries-ը թույլ է տվել հաճախորդներին զեղչեր խնդրել վաճառողներիցԱնձրև և ամպրոպ, քամու ուժգնացում․ եղանակն՝ առաջիկա օրերինՀայաստան-Չեռնոգորիա խաղի տոմսերն արդեն վաճառվում ենԱրցախից հետո՝ Հայաստան․ ինչի՞ համար է Ադրբեջանը կեղծում պատմությունը. Կարպիս ՓաշոյանReuters․ Սաուդյան Արաբիան եվրոպացիներին զգուշացրել է նավթի մատակարարումների կրճատման մասինՇղթայական ավտովթար՝ Արարատի մարզում․ Այնթապում բախվել է 4 ավտոմեքենա, կա վիրավորԼիտվայի պաշտպանության նախարարության պնդմամբ՝ անցած գիշեր խոցված ԱԹՍ-ը պայթուցիկ էր տեղափոխումԱյս տարի «Ոսկե գնդակը» պետք է բաժին հասնի Յամալին․ Գաբրիել ԺեզուսԶՊՄԿ-ն ներկայացրել է կայուն զարգացման 2025 թվականի հաշվետվությունը՝ նոր գնահատումներով և կլիմայական ռազմավարությամբՊատրաստ եմ պատասխանել Պուտինի կամ Լավրովի զանգերին․ ԿալլասՍեպտեմբերի 16-ին Ջերմուկի կամուրջը փակ է լինելուԱնթիլիասի Մայրավանքում Հայաստանի անկախության 35-ամյակին նվիրված հանրապետական մաղթանք կկատարվիՆիդերլանդներում գնացքների երթևեկության խափանումներից հետո կասկածներ են առաջացել դիվերսիայի վերաբերյալՀայաստանի արժանապատվությունը նվաստացնող ադրբեջանական հայտարարություններին ՔՊ-ն վախենում է պատասխանել. Արամ Վարդևանյան«Renault»-ը Առատաշեն գյուղի «Առատաշեն վայների» գինու գործարանի մոտ գլխիվայր շրջվել էԱրժանապատվության մասին խոսելիս` նայեք ձեզ, նայեք ձեր ուժին, լսե՛ք ձեր ղեկավարի հայտարարությունները. Մարիաննա ՂահրամանյանԴեպի հայկական մեծ երազանք. արվել է Նոայի նոր մարզադաշտի կառուցման առաջին մեծածավալ քայլըՇրջայց Gyurjyan Cascade և Firdus Prime Residence թաղամասերում. ներկայացվել են շինարարական աշխատանքների ընթացքն ու առաջիկա ծրագրերըՖիդանն ու Ալիևը քննարկել են էներգետիկ համագործակցությունըՔՊ-ի կողմից Եկեղեցու դեմ բռնաճնշումները Բաքվի դիկտատորին տվել են մեր կրոնի դեմ գործելու ազատություն․ Սյուզաննա ԱվետիսյանՏիգրանաշենը և սահմանամերձ մյուս գյուղերը պետք է զարգանան․ պատերազմ բերողը դուք եք․ Շիրազ ՄանուկյանՏիգրանաշենում մեզ ասացին՝ առաջին անգամ են պաշտոնյա տեսնում իրենց գյուղում․ ինչու՞ մեկ անգամ չեք գնացել այդ գյուղ․ Անդրանիկ ԳևորգյանԺողովո'ւրդ, կարո՞ղ եք խոստանալ, որ դպրոցներ չեք փակելու․ Տիգան Աբրահամյանը՝ ՔՊ-ինՔՊ-ում Արարատ համայնքի խոշորացման հետ կապված մտահոգություններ կան․ Արամ ՎարդևանյանՔՊ-ն խոշորացված համայնքները կրկին խոշորացնում է․ Անդրանիկ ԳևորգյանԱրցախցիների վերադարձի իրավունքի հարցը երբեք չի եղել Փաշինյանի որոշման տիրույթում. Ավետիք ՉալաբյանՕրենքը բերել եք՝ ձեր հագով կարելու․ Մամիկոն ԱսլանյանՔՊ-ի բերած այս փոփոխության մեջ մի մարդու անուն ազգանուն է բացակայում, որը կարող եք ավելացնել. Տիգրան ԱբրահամյանՊատերազմի կոչ չէ Արցախի հայկական ժառանգությունը պաշտպանելը. Մարիաննա Ղահրամանյան