Երևան, 17.Հունիս.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Փամբակ գետում հայտնաբերվել է 7-ամյա աղջկա մարմինը․ որոնողական աշխատանքները շարունակվում են Իրանը համաձայնել է երբեք միջnւկային զենք չունենալ. Թրամփ Փոքր պետությունների պաշտպանությունը․ ինչո՞ւ է «զսպումը հնարավորությունը բացառելու միջոցով» դառնում ժամանակակից ռազմավարություն․ Արտակ Զաքարյան Կապույտ, թե՞ սև. Ո՞ր արևային վահանակներն են ավելի լավ Լարսի ճգնաժամ. հայ վարորդների ահազանգը Կուտակվել է հանրային հոգնածություն և հիասթափություն. ի՞նչ սպասել ապագայում. «Փաստ» Քաղաքական հաջողության գինը չափազանց բարձր է. «Փաստ» «Բարի էր, լավատես, բոլորին հասնող ու անսահման խղճով». պայմանագրային ծառայող, սերժանտ Արթուր Զալինյանն անմահացել է հոկտեմբերի 14-ին Վարդենիսում. «Փաստ» «Քաղաքացու քվեն ոտնահարվեց. գործ ունենք հակաքաղաքագիտական, անտրամաբանական և ապալեգիտիմ մի գործընթացի հետ». «Փաստ» Չեղարկված տեղամասեր և «կորած» ձայներ. որտե՞ղ է ընտրական արդարությունը. «Փաստ»


«Սա ժողովրդի համար վիրավորական տարբերակ է. այդ աստիճան չի կարելի արհամարհել հասարակությանը»․ «Փաստ»

Հարցազրույց

«Փաստ» օրաթերթը գրում է

Երկրում առկա քաղաքական լարվածությունը թոթափելու նպատակով գործող իշխանությունները որոշել են հունիսի 20-ին կազմակերպել խորհրդարանական արտահերթ ընտրություններ: Չնայած քաղաքական որոշ ուժեր ու գործիչներ նշում են, որ այս ընտրություններն են միակ ելքը երկրում բոլոր ոլորտներում առկա անկայունությունը հաղթահարելու համար, ոմանք կարծիք են հայտնում, որ քաղաքական և հոգեբանական առումով հիմա ընտրություններ կազմակերպելը սխալ որոշում է:

Նրանց կարծիքով՝ պետք էր ձևավորել ժամանակավոր կառավարություն, այդ ընթացքում իշխանությունները հրաժարական կներկայացնեին, և երբ կրքերը փոքր-ինչ հանդարտվեին, հասարակությունն էլ պատրաստ լիներ որոշում կայացնելու, այն ժամանակ միայն կազմակերպվեին խորհրդարանական ընտրություններ: Սակայն այս պահին փաստն այն է, որ ընտրություններին մնացել է երեք ամիս ժամանակ: Հրապարակախոս, մշակութաբան Կարինե Հակոբյանը նշում է՝ ոչ թե փաստ է, որ հունիսի 20-ին լինելու են խորհրդարանական արտահերթ ընտրություններ, այլ դա փաստի աղավաղում է:

«Իմ կարծիքով՝ նման բան լինել չի կարող, քանի որ դա կլինի տրամաբանությունից դուրս, չնայած այն, ինչ մեր երկրում այժմ կատարվում է, արդեն տրամաբանությունից դուրս է: Կարծում եմ՝ ընտրությունների մասին խոսվում է՝ փորձելու համար հասարակության արձագանքը: Դա հատուկ եղանակ է՝ խոսել դրա մասին որպես հաստատված փաստի, մինչդեռ դա հերթական սուտն է, որը հնարավոր է դառնա իրականություն, եթե հասարակությունը դարձյալ գնա այդ խարդավանքին, այդ խաբեությանը: Ոչ մի իրավունք և հիմք չկա այս ձևով արտահերթ ընտրություն հայտարարելու: Եթե այս իշխանությունն իրավունք ունի, իրավասու է ընտրություններ կազմակերպել, էլ ինչո՞ւ ենք ընտրություններ անում: Ամբողջ հարցն այն է, որ նա դրա իրավունքը չունի: Ողբերգական, չարաբաստիկ պատերազմից հետո առաջարկվեց ստեղծել ժամանակավոր կառավարութուն՝ Վազգեն Մանուկյանի ղեկավարությամբ:

Կարծում եմ, որ ներկա պահին դա էր ամենաճիշտ ճանապարհը: Ինչո՞ւ են խուսափում այդ ճանապարհից: Սա քաղաքակիրթ և նաև անելանելի վիճակից դուրս գալու, ինչ-որ չափով, կոմպրոմիսային լուծում է: Անցումային շրջան, որից հետո ավելի խաղաղ և դրական պայմաններում տեղի կունենան խորհրդարանական ընտրություններ,-«Փաստի» հետ զրույցում ասում է Կարինե Հակոբյանը և իր կողմից հարց հնչեցնում.- Ի դեպ, ո՞ւր է Տիգրան Մուկուչյանը, դեռ պահպանվո՞ւմ է այս իշխանությունների կողմից: Ինչո՞ւ մինչև հիմա դատապարտված չէ: Եվ այս պայմաններում կարելի է խոսել ազնիվ ընտրությունների մասի՞ն: Եվ ընդհանրապես, ասել, որ ընտրությունները կարող են լինել լավագույն տարբերակը ստեղծված իրավիճակը լիցքաթափելու համար, ճիշտ չէ. կարծում եմ՝ դա վատագույն տարբերակն է: Այստեղ անգամ լավագույն կամ վատագույն տարբերակի հարցը չէ: Սա ժողովրդի համար վիրավորական տարբերակ է: Այդ աստիճան չի կարելի արհամարհել հասարակությանը, այս աստիճան չի կարելի հասարակությանը դնել չհասկացողի տեղ, մի զանգվածի տեղ, որին ինչպես ուզես, կարող ես մոլորեցնել, խաբել, և նա այդ ամենը կհանդուրժի: Դա է ամենից ահավորը: Ինձ հիմա ամենից շատ դա է մտահոգում, որ մեր հասարակությունը դարձել է այս աստիճան խեղճացած, հանդուրժող, անինքնասեր»,նշում է մեր զրուցակիցը:

Խոսվում է այն մասին, որ հոգեբանական առումով նույնպես անթույլատրելի է ընտրությունների անցկացումը, երբ հասարակությունը դեռ ցնցումից չի սթափվել և չի կողմնորոշվում: Իշխանությունները և որոշ խորհրդարանական ուժեր շտապում են, որովհետև գիտեն, որ ժամանակը իրենց դեմ է աշխատում: Մշակութաբանն ընդգծում է.

«Մի կողմից՝ կարելի է ասել՝ բոլորս մեղավոր ենք սխալվելու, խաբվելու համար, բայց մյուս կողմից՝ տարիներ շարունակ այնպիսի ապատեղեկատվություն է մատուցվում, որ այլևս տեղ չի մնում ազատ մտածելու համար: Այս պայմաններում մարդկանց խաբված լինելն էլ կարելի է հասկանալ, թեև հիմա արդեն ես, իհարկե, չեմ հասկանում: Ամեն դեպքում, մարդը պետք է կարողանա արթնանալ, իրեն թափ տալ և ինքնուրույն մտածել ու փաստերի հիման վրա եզրակացություն անել: Իսկ փաստերը բազմիցս ներկայացվել են հասարակությանը զանգվածային լրատվության միջոցներով: Պարզապես յուրաքանչյուրը պետք է ունենա ցանկություն ոչ թե իր երևակայած տրամադրություններով, ատելության կամ սիրո զգացմունքներով առաջնորդվելու, այլ միայն փաստերով: Այն փաստերը, որ պատերազմի հետ կապված յուրաքանչյուրը լսել է, ահա այդ փաստերը պետք է կողք-կողքի դնել և սեփական եզրակացությունն անել: Ուրիշ ոչինչ պետք չէ»,-եզրափակում է Կարինե Հակոբյանը:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

 
Փամբակ գետում հայտնաբերվել է 7-ամյա աղջկա մարմինը․ որոնողական աշխատանքները շարունակվում են Այն մասին, թե ով էր անցած ընտրությունների ընթացքում ամենամեծ ընտրակաշառք բաժանողը. Ավետիք ՉալաբյանՀերթական դատական նիստը տեղի կունենա հունիսի 18-ին«Մի՛ հավատացեք ձեր աչքերին»․ IDBank-ը զգուշացնում է դիփֆեյքերի միջոցով զեղծարարությունների մասին Ինդոնեզիայում Սեմերու հրաբխի առնվազն յոթ ժայթքում է գրանցվելՈ՞վ է շահում ոչ լեգիտիմ Աժ-ից և ո՞վ է պատասխանատու. Էդմոն ՄարուքյանԴատարանը մերժել է գաղտնիքների գողության մեղադրանքով OpenAI-ի դեմ Մասկի հայցը․ WSJԻրանը համաձայնել է երբեք միջnւկային զենք չունենալ. Թրամփ Վաշինգտոնում ձեռք բերված համաձայնությունը կարևոր ձեռքբերում է, և Դուք կարող եք շարունակել ապավինել մեր հանձնառությանը. Մելոնին՝ ՓաշինյանինՀուլիսի 1-ից նպաստառուների նպաստը կտրվելու է․ Հրայր Կամենդատյան44-օրյա պատերազմում անհետ կորածի հորը կալանավորել են 2 ամսովՄեր ընտանիքը պատրաստ է պատվով հաղթահարել այս փորձությունը․ կալանքի տակ գտնվող Սասուն Բադոյանի դստեր գրառումըՀորմուզի նեղուցում տարանցումը վերսկսելու համար շաբաթներ կպահանջվեն. FT ԿԸՀ-ի ապալեգիտիմացման վտանգը, մանդատների հարցը և քաղաքացիական պահանջը․ քննարկում Կարեն Կարապետյանի հետ․ Աննա ԿոստանյանՈւժեղ կազմ և մեծ սպասելիքներ. Հայաստանը վաղը կմրցի Ադրբեջանի հետՕդա եգիպտական ​​արմատներին. Van Cleef & Arpels-ի նոր բարձրակարգ զարդերի հավաքածունԱՄՆ-ի և Իրանի միջև բանակցությունների նոր փուլը կսկսվի հուշագրի ստորագրումից հետո. ԱրաղչիԹունիսի հավաքականը նոր գլխավոր մարզիչ ունի. պաշտոնական Եթե ՔՊ ԿԸՀ-ն գրիչի մեկ հարվածով կարող է փոշիացնել 60 000 ձայն, ապա ինչ լեգիտիմության մասին կարող է խոսք լինել. Աշոտ ՄարկոսյանՄեծ Բրիտանիան ընդլայնել է հակառուuական պատժամիջnցները Ձայների ջեբկիրը ու նրա արկածները. Գառնիկ ԴավթյանՍա երկու օր առաջ օդանավակայանում տեղի ունեցած ապօրինության շարունակությունն է. Բագրատ ՄիկոյանՌԴ Պետդումայի ընտրությունները տեղի կունենան սեպտեմբերի 20-ին. Պուտինը ստորագրել է համապատասխան հրամանագիրը«Ես ևս մեկ անգամ համոզվեցի, որ կյանքում երբեք չպետք է հանձնվել». Նազիկ Ավդալյան Ազատության պողոտայում բախվել են «Chevrolet Volt»-ն ու «Nissan»-ը. կան վիրավnրներ Հունիսի 7-ը հայ ժողովրդի դեմ մղվող հիբրիդային պատերազմի գլխավոր ճակատամարտն էր․ Արեգ ՍավգուլյանԿԸՀ հերթական կեղծարարության, իշխանությունների ոչ լեգիտիմ լինելու, ՀՀ-ն արևմտյան Ադրբեջանի վերածելու փորձերի և Հայ ժողովրդի շահերի մասին. Արմեն ՄանվելյանՍերժի կոստյումին լավ էլ հարմարվել է. գնացեք ստորագրահավաքի, անցնենք գործի. Արշակ ԿարապետյանՀայաստանի Սահմանադրությունը Ալիևը չի որոշելու. Նարեկ ԿարապետյանՀայաստանում տեղի են ունեցել սարսափելի ընտրախախտումներ․ Արմեն ՄանվելյանԱնվավեր ճանաչվեց այն տեղամասերի արդյունքը, որտեղ ընդդիմությունը շատ ձայներ ուներ․ Մենուա ՍողոմոնյանՓոքր պետությունների պաշտպանությունը․ ինչո՞ւ է «զսպումը հնարավորությունը բացառելու միջոցով» դառնում ժամանակակից ռազմավարություն․ Արտակ ԶաքարյանԿապույտ, թե՞ սև. Ո՞ր արևային վահանակներն են ավելի լավ Հնարավո՞ր են թափանիվի օգտագործման նոր գաղափարներ. «Փաստ»Լարսի ճգնաժամ. հայ վարորդների ահազանգը Մինչև 30% idcoin լողավազաններում. Idram&IDBankՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (16 հունիսի). Ստեղծվել է փորձարարական ֆիզիկայի և կենսաբանության համաշխարհային կենտրոններից մեկը. «Փաստ»Ընտրություններն ավարտված են, կարելի է արդեն հարկերն էլ բարձրացնել. «Փաստ»Moody’s-ը վերահաստատել է ԶՊՄԿ-ի B2 վարկանիշը՝ կայուն կանխատեսմամբԿուտակվել է հանրային հոգնածություն և հիասթափություն. ի՞նչ սպասել ապագայում. «Փաստ»ԿԸՀ-ն խլել է ընդդիմությանը և ժողովրդին պատկանող մանդատները․ Ավետիք ՉալաբյանՔաղաքական հաջողության գինը չափազանց բարձր է. «Փաստ»2,5 միլիարդ դոլարի կորուստ․ ի՞նչ է սպասվում հայկական ապրանքներին` ռուսական արգելքից հետո. Հրայր ԿամենդատյանՏիրակա՛լ, փառքիդ օրերը վերջանալու են, մի՛ գնա բռնապետության. Ավետիք Չալաբյան«Բարի էր, լավատես, բոլորին հասնող ու անսահման խղճով». պայմանագրային ծառայող, սերժանտ Արթուր Զալինյանն անմահացել է հոկտեմբերի 14-ին Վարդենիսում. «Փաստ»Ի՞նչ փաստաթուղթ է անհրաժեշտ անհետ կորած անձի ընտանիքի անդամներին կենսաթոշակ կամ նպաստ նշանակելու համար. նախագիծ. «Փաստ»«Քաղաքացու քվեն ոտնահարվեց. գործ ունենք հակաքաղաքագիտական, անտրամաբանական և ապալեգիտիմ մի գործընթացի հետ». «Փաստ»Հուժկու սլացք... դեպի վնասարարություն ու քաոս. «Փաստ»Չեղարկված տեղամասեր և «կորած» ձայներ. որտե՞ղ է ընտրական արդարությունը. «Փաստ»Բոլոր ինստիտուտների կազմալուծում ու վարկաբեկում. «Փաստ»