ՀՀ քննչական կոմիտեի նախագահի խորհրդական Սոնա Տռուզյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«Քննչական կոմիտեի ՀԿԳ քննության գլխավոր վարչությունում այսօր մեղադրանք է առաջադրվել Բյուրեղավանի գիշերօթիկի դպրոցի նախկին տնօրեն Գայանե Մարգարյանին եւ նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը»:
Հիշեցնենք, որ դպրոցի տնօրենը մեղադրվում է ֆինանսական ապօրինություններ կատարելու մեջ: Ըստ հրապարակված բաց նամակի գիշերօթիկ հաստատության տնօրենը' Գայանե Մարգարյանը, երեխաներին ծեծել է, անգամ սոված պահել: