Երևան, 01.Մայիս.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
«Արցախը Հայաստան է և վե՛րջ» գոռացողը արդարացնում է նույն Արցախում մշակութային և հոգևոր ցեղաuպանnւթյnւնը․ Տիգրան Աբրահամյան Շտապում են փրկե՞լ Նիկոլ Փաշինյանին. ի՞նչ անուն է կրում առաջիկա գագաթաժողովը. «Փաստ» Անտեղյակ՝ ավարտված խնջույքի մթնոլորտից. գլուխը միայն գլխարկ կրելու համար չէ. «Փաստ» «Տան միակ ու շատ սիրված երեխան էր». Ժորա Փարսյանն անմահացել է հոկտեմբերի 14-ին Հադրութում, տուն «վերադարձել»... հինգ ամիս անց. «Փաստ» Էներգետիկ ճգնաժամի նախանշաններ. մատակարարման կարևոր ուղիների խաթարման ռիսկը. «Փաստ» «Եվրոպական կառույցները երկընտրանքի առջև են հայտնվել». «Փաստ» Չտեսնելու և չլսելու տալ չի հաջողվի. իրականությունից փախչել հնարավոր չէ. «Փաստ» Տնտեսական գերկենտրոնացման սեղմող օղակը. «Փաստ» «Նախնական զինվորական պատրաստվածություն» դասընթացը կփոխարինվի այլ առարկայով. նախագիծ. «Փաստ» Գնաճը նորանոր ռեկորդներ է սահմանում. «Փաստ»


«Այս մարդիկ պարզապես հանձնվել են. նրանք չունեն սեր դեպի հայկականը, դեպի Հայաստանը, իրենց որևէ ազգային բան չի հետաքրքրում». «Փաստ»

Հարցազրույց

«Փաստ» օրաթերթը գրում է

Այն պահից սկսած, երբ Նիկոլ Փաշինյանն իր իրավասությունից դուրս հայտարարություն արեց՝ կապված ընտրությունների անցկացման օրվա հետ, այդ րոպեից իր բոլոր ելույթները, խոսքերը, ստորագրած հրամաններն ու ցանկացած գործողություն տեղավորվում են նախընտրական պայքարի շրջանակում: Նիկոլ Փաշինյանի երեկվա հայտարարությունները նախընտրական ելույթի տրամաբանության մեջ էին: «Փաստի» հետ զրույցում նման տեսակետ հայտնեց Մարդկային զարգացման միջազգային կենտրոնի նախագահ, քաղաքագետ Թևան Պողոսյանը, որի հետ զրույցում անդրադարձել ենք երեկ ԱԺ ամբիոնից հնչեցված մտքերին, իշխող խմբի ծափահարություններին ու մեղադրանքներին՝ կրկին ուղղված նախկին իշխանություններին ու նաև զինվորականությանը:

Թևան Պողոսյանը մեզ հետ զրույցում մի շարք հարցադրումներ արեց՝ ուղղված Փաշինյանին. «Միկրոֆոնն իր ձեռքն էր, ամբիոնը՝ ևս, ու ինչ ցանկացավ, այդպես էլ ասաց: Բայց բոլոր հարցերը, մեծ հաշվով, գալիս են հետևյալից. այն ամենը, ինչն ասում է, տիրապետել է նաև 2018 թ. մայիսին, երբ ստանձնել է վարչապետի պաշտոնը: Եթե այս ամենը քո համար պարզ է եղել 2018 թ. մայիսից, ինչո՞ւ էիր 2018 թ. դեկտեմբերին մեզ ուրիշ՝ բոլորովին այլ բաներ ասում: Այնպես որ, այս ամենը նախընտրական պայքարի շրջանակում է: Դեռ այնքան հեքիաթներ ու այլ մեկնաբանություններ ենք լսելու: Սրանք դեռ ծաղիկներն են: Դեռ անգամ հրաժարական էլ չի տվել, նախընտրական գործընթացը չենք սկսել, ու արդեն նման ելույթներ է ունենում, պատկերացրեք՝ ինչ կլինի նախընտրական գործընթացի ժամանակ:Այդուհանդերձ, սպասում ենք գործող իշխանությունների հրաժարականին, որովհետև, այնուամենայնիվ, պատասխանատվությունն իրենցն է և կապիտուլ յացիան ստորագրելուց հետո իրենք պետք է հեռանան»:

Թևան Պողոսյանի խոսքով, Փաշինյանի թիմակիցների ծափերը նրա ելույթից հետո ևս տեղավորվում են նախընտրական պայքարի շրջանակում. «Ինձ թվում է՝ նախընտրական պայքար ձևակերպումն ամեն ինչի մասին ասում է: Որ վեր կենար ու ուրիշ բան ասեր, էլի ծափ էին տալու: Բայց, ամեն դեպքում, ի՞նչն են ծափահարել: Ծափահարել են, որ հայրենի՞ք են կորցրել, որ պատերազմում հայ զինվորի պահած Քարվաճառը, Բերձորը և Ակնայի շրջանը առանց կրակոցի հանձնե՞լ են: Ինչի՞ համար են ծափահարել: Թող բացատրեն իրենց ծափահարությունները: 5000 զոհի համա՞ր են ծափահարել»:

Թևան Պողոսյանի հետ զրույցում անդրադարձանք Բաքվի «պուրակի» բացմանը, դրան հաջորդած ալիևյան ելույթներին՝ լի հայ ժողովրդի նկատմամբ ատելության ու թշնամանքի տարրերով: Խնդիրը դիտարկել ենք այն ֆոնին, երբ Հայաստանում իշխանության ներկայացուցիչների մակարդակով հետևողականորեն տարվում է թշնամու հետ հաշտեցման թեզը, իսկ նույն ԱԺ ամբիոնից ամենաբարձր մակարդակով Ալիևն անհրաժեշտ պատասխանն այսպես էլ չի ստանում: «Նախ՝ հերթական անգամ ապացուցվեց նույն փաստը, որ թուրքը մնում է թուրք, մեր թշնամին է ու ցանկանում է ամբողջովին ցեղասպանել հայ ազգին: Ալիևն իր բերանով ասում է՝ «գնալու, Զանգեզուրն էլ ենք վերցնելու, Սևանն էլ, Երևանն էլ՝ հայ ազգը այստեղ պետք է չապրի»: 2012 թ.-ից բոլոր իմ հանրային ելույթներում խոսել եմ այս մասին: Թուրքը չի փոխվել: 1918 թ.-ին էլ իրենց պապերն են նույնն ասել, դրանից առաջ իրենց նախնիներն են փորձել իրագործել նշված նպատակը: Նույն տեսակն է: Իսկ այսօր ունեն զենք, որը կարողանում են կիրառել: Հասել են նրան, որ այսօր մեզ կարողանում են նաև ասել՝ գիտեք՝ Նիկոլ Փաշինյանին մենք ենք իշխանության բերել:

Հասկանալի չէ՞, որ եթե թուրքն է իմ թշնամին, ինչ իշխանություն պետք է բերեր ինձ համար: Լավ իշխանությո՞ւն էր բերելու: Այստեղ էլ եմ մի հարց ուզում տալ: Որ Ալիևն ասում է՝ մենք ենք նպաստել, որ իշխանության գան, դրան ի՞նչ ունի պատասխանելու: Ինչո՞ւ մի անգամ Ալիևին չես պատասխանում: Այստեղ խնդիրը հետևյալ կետից է գալիս. երբ կպատասխանես Ալիևին, այն ժամանակ կսկսեմ մի քիչ լուրջ մտածել՝ ՀՀ նախկին իշխանությունների հասցեին հնչեցրած քո արձագանքներն իրենց մեջ իմաստ ունեն, թե ոչ. Ալիևը երբևէ չի ասել, որ իրենք են նպաստել, որ Լևոն Տեր-Պետրոսյանը, Ռոբերտ Քոչարյանը կամ Սերժ Սարգսյանը գան իշխանության, թեպետ քո պարագայում ասում են ու պատասխան չկա»:

Ինչ վերաբերում է խաղաղասիրական կոչերին, մեր զրուցակիցը նշեց. «Պարտվողական օրակարգ է սա: Ծեծված մարդուց ի՞նչ եք ուզում: Այդ մարդիկ պարզապես հանձնվել են, ամեն ինչ արել են ու ցույց են տալիս, որ իրենք որևէ ազգային արժեք չունեն, որովհետև ազգի պայքարի համար չէ, որ խոսում են: Իրենք պարզապես իրենց անձնական կյանքի համար են խոսում: Իրենց մոտ այլևս դրված չէ պետության գաղափարը: Իսկ մենք մեր պատմության մեջ հազարավոր դեպքեր ունենք, որոնք ցույց են տալիս, թե ինչ է եղել, երբ ասել են՝ եկեք հանձնվենք, չպայքարենք: Մեր պատմությունը լի է նման տեսակի խաղաղասերներով: Արդյունքում տեսել ենք, թե ինչպես է ծովից ծով Հայաստանն ավելի փոքրացել ու գնալով ավելի է փոքրանում: Այդ մարդիկ չունեն սեր դեպի հայկականը, չունեն սեր դեպի Հայաստանը և իրենց որևէ ազգային բան չի հետաքրքրում: Իրենց միակ արժեքը դարձել է «բարեկեցությունը» կամ որտեղ հաց՝ այնտեղ կաց: Հիմա այստեղ չստացվի, փող կհավաքեն, կփախնեն, կգնան և ուրիշ տեղ կապրեն: Բայց իրենք անընդհատ փորձում են կաթիլ-կաթիլ սերմանել այդ մոտեցումը, որ հանրությունն էլ այդ արժեքով ապրի: Ու վտանգը հենց այդտեղ է. ոչ թե պետություն ձևավորել, ոչ թե պայքարել, ոչ թե քաղաքացի դառնալ, այլ պարզապես հանձնվել ու փորձել չարչիի կյանքով ապրել, կլինի ՀՀ-ում՝ թուրքական վիլայեթի շրջանակներում, թե մի տեղ արտագաղթելով»:Թևան Պողոսյանը շեշտեց, որ պետք է կարողանալ այս ամենը գիտակցել:

Վերադառնալով հարցադրումներին՝ մեր զրուցակիցը հավելեց, որ երբ սկսում է ինքն իրեն հարցեր տալ, այդ ճանապարհին վերադառնում է ավելի վաղ ժամանակահատված. «Փորձում եմ վերադառնալ նախկինում այդ մարդկանց արտահայտած մտքերին ու գրառումներին: Այդ մարդիկ նաև գիրք են գրել, իսկ երբ գրքի մեջ եղած ձևակերպումներն ես սկսում կարդալ, հասկանում ես, որ, չէ, իրենք այդպես էլ մտածում են: Իրենք մտածում են, որ «Ղարաբաղը բեռ է, և այդ բեռից պետք է ազատվել», ինչը և փորձում են անել: Բայց այդ պարագայում Ղարաբաղն ո՞ւմ համար էր «բեռ», ու ո՞վ էր իր թշնամին, իր թշնամուն Ղարաբա՞ղն էր պետք, թե՞ ամբողջ Հայաստանն է պետք: Դրա համար էլ այսօր Ալիևն ասում է՝ Հայաստանն էլ է իմը, քեզ ով ասաց, որ Ղարաբաղով պետք է բավարարվեմ: Դե, հիմա թող հանրությունն ինքը գիտակցի, թե ի՞նչ է ուզում. ցանկանում է պայքարել ու հպարտորեն ապրե՞լ, թե՞ ցանկանում է հանձնվել ու դառնալ թուրքական վիլայեթի բնակիչ»,-ասաց Թ. Պողոսյանը:

Մեր զրուցակցի դիտարկմամբ՝ խորհրդարանական ընտրությունները չեն լուծելու մեր երկրում առկա ճգնաժամերը: «Այս ընտրություններից հետո ընտրված Ազգային ժողովը ևս կարճաժամկետ կյանք է ունենալու: Այսօրվա դրությամբ մեզ պետք է ձևավորել հակաճգնաժամային կառավարություն, որն առկա տնտեսական, սոցիալական, կրթական և, ամենակարևորը, բարոյահոգեբանական ճգնաժամերը կառավարելուց հետո միայն կգնա ընտրությունների: Հակառակ պարագայում մենք ճգնաժամեր չենք հաղթահարի, և անընդհատ նույն ցիկլի մեջ ենք ընկնելու»,-եզրափակեց Թ. Պողոսյանը:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Աշխատանքով հնարավոր է հասնել հաջողության, հնարավոր է աշխատանքով հասնել բարձունքների, և պետք է գնահատել աշխատանքը և աշխատավոր մարդուն. Մհեր Ավետիսյան«Համահայկական ճակատ» շարժման առաջնորդի շնորհավորական ուղերձը Աշխատանքի օրվա առթիվ Արժանապատիվ ծերություն՝ խոստում, որը չի իրականանում 5 հարց հաջորդ վարչապետ Սամվել Կարապետյանին. ո՞րն է եղել նրա առաջին աշխատանքըԱշխատանք, որը դառնում է տնտեսության հենասյուն. «Աթենք» մսամթերք «Արցախը Հայաստան է և վե՛րջ» գոռացողը արդարացնում է նույն Արցախում մշակութային և հոգևոր ցեղաuպանnւթյnւնը․ Տիգրան Աբրահամյան Պետք չէ որևէ մեկի վասալը կամ գուբերնիան լինել. Էդմոն ՄարուքյանԹշնամու փաստաբանը ՀՀ բարձր ամբիոնում. ինչո՞ւ է Փաշինյանը արդարացնում վանդալիզմը. Էդմոն Մարուքյան Այն մասին, թե Փաշինյանին ընտրելով, նրա կողմից «ասֆալտով» մոլորեցված քաղաքացին ինչ նոր աղետներ է բերելու մեր երկրի և կոնկրետ իր ընտանիքի գլխին. Ա. ՉալաբյանՈՒժեղ Հայաստանը և գործընկերները մտադիր են վերացնել ծայրահեղ աղքատությունը Հայաստանում վեց ամսվա ընթացքում. Հրայր ԿամենդատյանԵվրոպան համառորեն փորձում է վերակենդանացնել նացիզմը նոր ձևով. Լավրով Ուժեղ Հայաստանում ամսական 150,000 դրամ աջակցություն Աղքատության հաղթահարման պետական հիմնադրամից` ծայրահեղ աղքատ ընտանիքներին100,000 զբոսաշրջիկ կգա ֆուտբոլի առաջնությանը, էդքան մարդ մտնի Իջևան՝ այնտեղի սնունդը կվերջանա. ՓաշինյանՄակրոնը մայիսի 5-ին կլինի Գյումրիում Ալվարեսը Չեմպիոնների լիգայում գերազանցել է Մեսսիի ռեկորդը Ալիևն ասում է՝ եթե ես ձեզ հետ խաղաղ պլաններ ունենայի՝ չէի փլուզի եկեղեցին. Էդմոն ՄարուքյանԳերմանիայից ԱՄՆ զինվորականների դուրսբերումը կարող է ձախողել Tomahawk hրթիռների տեղակայման պլանը. PoliticoChanel-ը գլխավորել է ամենապահանջված «ամենաթեժ» բրենդերի վարկանիշը Դուք ծանրակշիռ դեր եք ունենալու նաև համաշխարհային սպորտի զարգացման գործում. ուղերձներ՝ ԾառուկյանինՄխչյանում բախվել են 2 «Opel» ու «ՎԱԶ 2114»-ը Թրամփը տարածել է Հորմուզի նեղուցի լուսանկարը՝ «Թրամփի նեղուց» գրառմամբ Շուտով՝ մեր հաղթանակից հետո հերոսները նորից դառնալու են հերոս. Ուժեղ Հայաստան3 մլն-ով բնակարա՞ն. Արսեն Թորոսյա´ն, ուղեղի տրամաբանության խնդիր ունե՞ք. ՀՃՇ անդամՔրիս Ջենները հերքել է «դեմքի անհաջող լիֆթինգի» մասին լուրերը և հայտարարել, որ լիովին գոհ է արդյունքից ՊԵԿ-ը բացահայտել է խոշոր չափերի` կանխիկ 72,6 մլն ռուսական ռուբլու ներկրման դեպքեր Մաֆիան այսօրվա իշխանությունն է. Էդմոն ՄարուքյանՀայաստանը գտնվում է թուրքական երկու պետությունների միջև՝ աճող վտանգի պայմաններում․ Ավետիք ՉալաբյանՍամվել Կարապետյանը՝ «Ուժեղ Հայաստան»-ի հետ կապվող ձայնագրությունների մասին (տեսանյութ)ԱՄՆ-ը կարող է Իրանի դեմ կիրառել hիպերձայնային զենք. Bloomberg Մենք 100 դոլար էլ չենք նախատեսում կաշառքի համար․ Սամվել Կարապետյան ԶՊՄԿ-ն ներկայացրել է ընկերության վերջին հինգ տարիների ճանապարհը՝ կայուն զարգացման հաշվետվողականության ոլորտումԱՄՆ-ը շուտով որոշում կկայացնի Գերմանիայում զnրակազմի կրճատման վերաբերյալ. Թրամփ«Մուսթաֆաևը Նիկոլի հետևից էր եկել, որ․․․»․ Նաիրա Գևորգյան Աշխատավորի օրվա տոնական շքերթի և համերգի հետ պայմանավորված փակ կլինեն մի շարք փողոցներ Օնիկ Գասպարյան, զգուշացնում եմ՝ եթե նախկին խորհրդականդ շարունակի իր անբարոյական վարքագիծը, հայելային արձագանքը, ավելի կոշտ բառապաշարով, ստանալու ես դու. Աբրահամյան Սամվել Կարապետյանին չթույլատրվեց այցելել հոր գերեզմանին Քաղսիի մանկապարտեզի խոհանոցի արտադրական գործունեությունը կասեցվել է Եթե գործող ռեժիմը մնա, Հայաստանն այլևս չի լինի․ Արմեն ՄանվելյանՈրպես ազգային քաղաքացիական միավորում, մեր նպատակը հստակ է՝ թույլ չտալ հակազգային, օտար ուժերին ծառայող վարչակարգի վերարտադրությունն. Հ. Կամենդատյան«Ռեմոնտադա ըստ ԼՀԿ»-ի. ի՞նչ կլինի ՀՀ-ի հետ. Կարպիս Փաշոյան Մուտաֆաևի այցի մանրամասները հույժ գաղտնի են պահվում Պետական բյուջեն ոչ թե լցնելու ենք մեր գրպանները, այլ ժողովրդի գրպանները. Սամվել Կարապետյան Սամվել Բաբայանը նեղացել է Նիկոլ Փաշինյանից Նրանք առաջ են մղում 300,000 ադրբեջանցիների Հայաստան բերելու ծրագիրը. Նարեկ Կարապետյան ԵՄ-ն աջակցում է ՀՀ «բռնապետին»՝ անտեսելով իրավունքների և ժողովրդավարության ոտնահարումները․ Ամստերդամ Ինչո՞ւ է ոգևորվել Թուրքիայում ԱՄՆ դեսպանը հայ-թուրքական հանդիպումից Մայիսի 15-ին էկրան կբարձրանա «Հայաքվե» ազգային քաղաքացիական միավորման աջակցությամբ նկարահանված «Ծիծեռնակի հավատի կենացը» ֆիլմըՍտեղծվելու է «Աղքատության հաղթահարման հիմնադրամ», որտեղ ներդրում են անելու պետությունը, տարբեր հիմնադրամներ և գործարար աշխարհի մեր գործընկերները. Ն. ԿարապետյանՓաշինյանը ամեն օր մի երազ տեսնում է. Սամվել Կարապետյան Հայկական միջավայրում ի հայտ եկած այս մարտնչող և ագրեսիվ ստերը հարյուր տարի մեր քաղաքական միտքը գերության և ստրկության մեջ են պահել. Մարուքյան