Երևան, 17.Հունիս.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Փամբակ գետում հայտնաբերվել է 7-ամյա աղջկա մարմինը․ որոնողական աշխատանքները շարունակվում են Իրանը համաձայնել է երբեք միջnւկային զենք չունենալ. Թրամփ Փոքր պետությունների պաշտպանությունը․ ինչո՞ւ է «զսպումը հնարավորությունը բացառելու միջոցով» դառնում ժամանակակից ռազմավարություն․ Արտակ Զաքարյան Կապույտ, թե՞ սև. Ո՞ր արևային վահանակներն են ավելի լավ Լարսի ճգնաժամ. հայ վարորդների ահազանգը Կուտակվել է հանրային հոգնածություն և հիասթափություն. ի՞նչ սպասել ապագայում. «Փաստ» Քաղաքական հաջողության գինը չափազանց բարձր է. «Փաստ» «Բարի էր, լավատես, բոլորին հասնող ու անսահման խղճով». պայմանագրային ծառայող, սերժանտ Արթուր Զալինյանն անմահացել է հոկտեմբերի 14-ին Վարդենիսում. «Փաստ» «Քաղաքացու քվեն ոտնահարվեց. գործ ունենք հակաքաղաքագիտական, անտրամաբանական և ապալեգիտիմ մի գործընթացի հետ». «Փաստ» Չեղարկված տեղամասեր և «կորած» ձայներ. որտե՞ղ է ընտրական արդարությունը. «Փաստ»


«Ամենամեծ սպառնալիքն այս իշխանությունն է. կորցրել ենք անվտանգությունը, տնտեսության զարգացման հետագա պոտենցիալը ևս կորցնում ենք». «Փաստ»

Հարցազրույց

«Փաստ» օրաթերթը գրում է

Պաշտոնական մակարդակով Հայաստանում չի բացառվել կապիտուլ յացիոն ակտից հետո հերթական փաստաթուղթը ստորագրելու հնարավորությունը: Այդ փաստաթուղթը, որն ամբողջությամբ չի հրապարակվել, այդուհանդերձ, առաջացրել է մտահոգություններ նաև Տավուշի մարզի որոշ գյուղերի առումով:

Մինչ հնարավոր սահմանագծման և սահմանազատման գործընթացից բխող տնտեսական հետևանքներին անդրադառնալը, «Փաստի» հետ զրույցում «Աուդիտորների պալատի» նախագահ Նաիրի Սարգսյանը նկատում է. «Ի՞նչ է պետք մեր պետության հարատևման համար: Գաղտնիք չէ, որ մենք կանգնած ենք պետության կորստի վտանգի առաջ, և արտագաղթի տրամադրվածությունը թե՛ բիզնեսի, թե՛ բնակչության շրջանում ամեն օր է ահագնանում: Միևնույն ժամանակ, գիտենք, որ պետությունը հայրենիք է դառնում բնակեցվածության շնորհիվ, իսկ եթե բնակչությունը դատարկվում է, այդ մասին խոսելն ուղղակի անիմաստ է դառնում: Դեմարկացիայի և դելիմիտացիայի մասին հետևյալը կասեմ. փաստաթղթից դեռևս պարզ չէ, հստակ չգիտենք, թե ինչ է լինելու, բայց, այնուամենայնիվ, այո, շատ է խոսվում վտանգների մասին:

Բացի այդ, որոշ պաշտոնյաներ ու իշխանական պատգամավորներ ազդակներ են ուղարկում հանրությանն առ այն, որ, այո, կան գյուղեր, որոնք պետք է հանձնվեն, հնչեցնում են նաև այդ գյուղերի անունները: Եթե նշվածն իրականություն դառնա, ապա Վրաստանի հետ հիմնական տրանսպորտային կապը, որը նաև մեր հիմնական ճանապարհն է արտաքին աշխարհի հետ, վտանգի առաջ է հայտնվելու: Բացի այդ, նշված ճանապարհը հայտնվելու է Ադրբեջանի վերահսկողության տակ: Ինչպես նշում են, այդ անկլավները հանձնելու դեպքում էլ Ադրբեջանը, բնականաբար, դրանք կբնակեցնի ոչ թե սովորական բնակչությամբ, այլ տեռորիստներով, որոնք անընդհատ ազգամիջյան ինչ-որ խնդիրներ կհրահրեն: Այս ամենի հետևանքով արտագաղթը կավելանա, Տավուշը պարզապես կդատարկվի»:

Երկրոդ կարևորագույն խնդիրն, ըստ մեր զրուցակցի, վերաբերում է զբոսաշրջությանը: «Մեր երկրի տուրիստական հիմնական ներհոսքը Վրաստանի կողմից է: Տուրիստների մեծ մասը գալիս է Վրաստան, Վրաստանից Ոսկեպարի ճանապարհով գալիս է մինչև Տաթև ու նորից հետ գնում: Տուրիստների այցի ժամանակ դեսպանատները միշտ ճշգրտումներ են կատարում Հայաստանի սահմանային իրավիճակի հետ կապված՝ հասկանալու՝ իրենց քաղաքացուն վտանգ սպառնո՞ւմ է, թե՞ ոչ: Ըստ այդ ճշգրտումների են որոշում՝ թույլատրել, թե չթույլատրել այցը: Վերոնշյալի իրականացման դեպքում կարող ենք մոռանալ նշվածի մասին, որովհետև նրանք ուղիղ պետք է անցնեն ադրբեջանական վերահսկողության տակ գտնվող ճանապարհով, որտեղ լինելու են տեռորիստներ, տեղակայված են լինելու ադրբեջանական ու ՀՀ ԶՈւ-եր: Այդ դեպքում կարող ենք մոռանալ տուրիստական հոսքի մասին, որը Հայաստանի համար կենսական նշանակություն ունի»:

Նաիրի Սարգսյանի դիտարկմամբ, հաջորդը բեռնափոխադրումների խնդիրն է. «Գաղտնիք չէ, որ նշված ճանապարհով են իրականացվում Հայաստանի ներմուծումներն ու արտահանումները: Անվտանգության գոտիները չապահովելով՝ մենք կարող ենք մոռանալ նաև այդ բեռնափոխադրումների մասին: Մեծ հաշվով, տնտեսությանն էական վնաս է հասցվելու, տարածաշրջանի բնակչությունն արտագաղթելու է, իսկ Ադրբեջանը, ինչպես հիմա, այնպես էլ ժամանակի ընթացքում մետր-մետր առաջ է գնալու:Այդ ամենի հետևանքով ժամանակի ընթացքում մենք ուղղակի մոռանալու ենք Տավուշի մասին: Նույն վտանգը, մի քիչ վերապահումներով, սպառնում է նաև Սյունիքի տարածաշրջանին, քանի որ խոսվում է նաև Տիգրանաշենը թշնամուն հանձնելու վտանգի մասին»: Ն. Սարգսյանը նկատում է՝ Հայաստանի հարատևման համար մեզ առաջին հերթին հարկավոր է օր առաջ տնտեսությունը զարգացնել, որով հնարավոր կլինի գումար գեներացնել և ուղղել նախ պաշտպանական ոլորտին՝ ապահովելու երկրի անվտանգության երաշխիքները:

«Բայց եթե անվտանգությունը խաթարված է, ու վտանգում ենք նաև տնտեսությունը, այդ դեպքում տնտեսության վերականգնման հույսը վերջնականապես կորցնում ենք, որովհետև ներդրումների համար առաջին նախապայմանն անվտանգության հենասյունն է: Եթե անվտանգություն չունեցանք, տնտեսության մասին կարող ենք մոռանալ: Մենք կորցրել ենք անվտանգությունը, տնտեսության զարգացման հետագա պոտենցիալը ևս կորցնում ենք, հետևաբար, մի քանի տարի հետո երկիր ունենալու մասին ևս կարող ենք մոռանալ: Ընդհանուր առմամբ, հիմնական սպառնալիքը վերաբերում է պետության կորստին, մնացածն ածանցյալներ են: Հաշվի առնելով որոշ գյուղեր հանձնելու վերոնշյալ ազդակները՝ կասեմ հետևյալը. սա ուղիղ վտանգ է՝ Հայաստանի սուվերեն տարածքից որոշ ռազմավարական նշանակության տարածքներ և ճանապարհներ կարող են թշնամու վերահսկողության տակ անցնել: Սա նաև տվյալ տարածաշրջանի բնակչության անվտանգությանը սպառնացող հանգամանք է լինելու, ինչի հետևանքով նրանք արտագաղթելու են: Բացի այդ, վտանգվում է նաև Հայաստան-արտաքին աշխարհ կապի զարգացումը: Իսկ եթե դիտարկենք այս ամենի հանրագումարը, ապա խոսքը, մեծ հաշվով, պետության կորստի վտանգի մասին է»,-նշեց մեր զրուցակիցը:

Ինչ վերաբերում է այս ֆոնին իշխանության կողմից հայտարարվող տնտեսական ձեռքբերումների, նաև ներդրումների հոսքի վերաբերյալ հայտարարություններին, Ն. Սարգսյանն ընդգծեց. «Մինչ այս արդեն հնարավորություն ունեցել ենք ծանոթանալու նրանց ուղեղի հնարավորություններին: Ամեն դեպքում, չեմ կարծում, որ նման հայտարարություններով իրենք ծաղրում են հասարակությանը, որովհետև այս կառավարության ներկայացուցիչներին կարելի է զուտ անմեղսունակ բնութագրել: Այդ թիմի անդամ լինելու պարտադիր պահանջը տգետ և սուտասան լինելն է: Իսկ վերջին՝ «ներդրումները հորդում» են ասվածը ևս չի համապատասխանում իրականությանը: Իրենք շարունակում են կեղծել, ստել: Իսկ ինչո՞ւ ներդրումների հոսք հնարավոր չէ: Նախ՝ ֆիքսենք, որ ներդրումները, և, ընդհանրապես, կապիտալը հոսում են այնտեղ, որտեղ ավելի բարձր շահութաբերություն կա: Ներդրողների համար որոշում կայացնելը մի քանի բաղադրիչներից է կախված, որոնցից մեկն էլ անվտանգության հենասյունն է, ինչպես նաև անվտանգության երաշխիքը: Եթե տվյալ երկիրն անվտանգ է, կսկսեն մտածել ներդրումների մասին, եթե անվտանգ չէ, ապա ներդրումների մասին ևս կարող ենք մոռանալ: Մեր պարագայում երկրորդ տարբերակն է, որի վառ ապացույցը դեմարկացիայի և դելիմիտացիայի անվան տակ ամենօրյա սահմանային բախումներն են, ինչպես նաև անկայուն իրավիճակը»:

Ներդրումների համար երկրորդ խանգարող հանգամանքը, ըստ մեր զրուցակցի, քաղաքական անկայունությունն է. «Այս դեպքում բոլորն սկսում են ծախսողական վարքագծից խնայողական վարքագծի անցնել: Սպասում են վերադասավորումներին, փորձում են հասկանալ, թե ինչ կկատարվի, որ ըստ այդմ էլ ներդրումներ իրականացնելու կամ չիրականացնելու վերաբերյալ որոշում կայացնեն: Մյուս խնդիրն սպառման շուկան է: ՀՀ-ն գայթակղիչ սպառման շուկա չունի: Բացի այդ, ՀՀ-ն չունի պարզեցված հարկային, մաքսային դաշտ և անհրաժեշտ օրենսդրություն: Հայաստանը նաև կանխատեսելի չէ, որովհետև կառավարությունը միշտ մի բան ասում ու պարտադիր այլ բան է իրականացնում: Եթե այս ամենին նայենք ներդրողների աչքերով, ապա այս իրավիճակում նրանք ներդրումներ կատարելու որոշում չեն կայացնի: Իշխանությունները, մեծ հաշվով, ստում են: Այդ սուտը հիմա նաև նախընտրական քարոզչության բաղադրիչ է պարունակում: Ցույց են տալիս, թե իբրև ամեն ինչ լավ է, հետայսու լավ է լինելու, որպեսզի մի քիչ ձայներ կորզեն»:

Նաիրի Սարգսյանի խոսքով, այնուամենայնիվ, դեռ հնարավոր է վերականգնման մասին մտածել. «Բայց նշված ճանապարհները թշնամու վերահսկողությանը հանձնելուց հետո մեր վերականգնումը ոչ թե տարիներ, այլ դարեր կտևի, եթե, իհարկե, հնարավոր լինի վերականգնվել: Ինչպես նշեցի, Հայաստանի զարգացման համար առաջին հերթին պետք է տնտեսությունը զարգացնել, որը նաև անվտանգության ամրապնդման համար գումար գեներացնելու միակ միջոցն է: Եթե տնտեսության պոտենցիալն արդեն փոշիացվել է, նշանակում է՝ այդ գումարներն արդեն չենք կարող հայթայթել, նշանակում է՝ չենք կարողանալու անվտանգության գոտիներ ապահովել, չենք կարողանալու բավարար գումար տրամադրել կրթության, գիտության զարգացմանը: Հետևաբար, նշանակում է, որ մենք վաղ թե ուշ կորցնելու ենք մեր պետությունը և մեր պետականությունը: Մենք ժամանակ չունենք: Այդ ժամանակը չունեինք դեռ երեք տարի առաջ: Եթե երեք տարի առաջ մտածում էինք, որ վերականգնումը հնարավոր է 5, երկու տարի առաջ՝ տասը, մեկ տարի առաջ՝ 15 տարում, ապա այժմ այդ տարիները շատ ավելին են: Իսկ եթե, Աստված մի արասցե, տեղի ունենա այն, ինչի մասին բոլորը բարձրաձայնում են, այսինքն՝ որոշ ճանապարհների և գյուղերի հանձնում, ապա մեր հետագա զարգացման ու մեջքներս ուղղելու շանսը վերջնականապես բաց կթողնենք»:

Մեր զրուցակիցը նշեց, որ նշված սպառնալիքներից զատ, ամենամեծ սպառնալիքն այս իշխանությունն է. «Երբ սկսենք խոսել վերականգնման մասին, առաջին քայլը այս իշխանությանն իրենց աշխատասենյակներից դուրս շպրտելը պետք է լինի»:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

ԿԸՀ-ն քննում է Ուժեղ Հայաստան կուսակցության անդամ Դավիթ Ղազինյանին անձեռնմխելիությունից զրկելու հարցը ԱՄՆ Սենատը մերժել է Իրանի հետ պատերազմը դադարեցնելու մասին բանաձևը Ֆրանսիայի հրապարակում բախվել են «Range Rover»-ը և «Honda» մոպեդը Ինչ փոխաժեք է սահմանվել այսօր Փամբակ գետում հայտնաբերվել է 7-ամյա աղջկա մարմինը․ որոնողական աշխատանքները շարունակվում են Այն մասին, թե ով էր անցած ընտրությունների ընթացքում ամենամեծ ընտրակաշառք բաժանողը. Ավետիք ՉալաբյանՀերթական դատական նիստը տեղի կունենա հունիսի 18-ին«Մի՛ հավատացեք ձեր աչքերին»․ IDBank-ը զգուշացնում է դիփֆեյքերի միջոցով զեղծարարությունների մասին Ինդոնեզիայում Սեմերու հրաբխի առնվազն յոթ ժայթքում է գրանցվելՈ՞վ է շահում ոչ լեգիտիմ Աժ-ից և ո՞վ է պատասխանատու. Էդմոն ՄարուքյանԴատարանը մերժել է գաղտնիքների գողության մեղադրանքով OpenAI-ի դեմ Մասկի հայցը․ WSJԻրանը համաձայնել է երբեք միջnւկային զենք չունենալ. Թրամփ Վաշինգտոնում ձեռք բերված համաձայնությունը կարևոր ձեռքբերում է, և Դուք կարող եք շարունակել ապավինել մեր հանձնառությանը. Մելոնին՝ ՓաշինյանինՀուլիսի 1-ից նպաստառուների նպաստը կտրվելու է․ Հրայր Կամենդատյան44-օրյա պատերազմում անհետ կորածի հորը կալանավորել են 2 ամսովՄեր ընտանիքը պատրաստ է պատվով հաղթահարել այս փորձությունը․ կալանքի տակ գտնվող Սասուն Բադոյանի դստեր գրառումըՀորմուզի նեղուցում տարանցումը վերսկսելու համար շաբաթներ կպահանջվեն. FT ԿԸՀ-ի ապալեգիտիմացման վտանգը, մանդատների հարցը և քաղաքացիական պահանջը․ քննարկում Կարեն Կարապետյանի հետ․ Աննա ԿոստանյանՈւժեղ կազմ և մեծ սպասելիքներ. Հայաստանը վաղը կմրցի Ադրբեջանի հետՕդա եգիպտական ​​արմատներին. Van Cleef & Arpels-ի նոր բարձրակարգ զարդերի հավաքածունԱՄՆ-ի և Իրանի միջև բանակցությունների նոր փուլը կսկսվի հուշագրի ստորագրումից հետո. ԱրաղչիԹունիսի հավաքականը նոր գլխավոր մարզիչ ունի. պաշտոնական Եթե ՔՊ ԿԸՀ-ն գրիչի մեկ հարվածով կարող է փոշիացնել 60 000 ձայն, ապա ինչ լեգիտիմության մասին կարող է խոսք լինել. Աշոտ ՄարկոսյանՄեծ Բրիտանիան ընդլայնել է հակառուuական պատժամիջnցները Ձայների ջեբկիրը ու նրա արկածները. Գառնիկ ԴավթյանՍա երկու օր առաջ օդանավակայանում տեղի ունեցած ապօրինության շարունակությունն է. Բագրատ ՄիկոյանՌԴ Պետդումայի ընտրությունները տեղի կունենան սեպտեմբերի 20-ին. Պուտինը ստորագրել է համապատասխան հրամանագիրը«Ես ևս մեկ անգամ համոզվեցի, որ կյանքում երբեք չպետք է հանձնվել». Նազիկ Ավդալյան Ազատության պողոտայում բախվել են «Chevrolet Volt»-ն ու «Nissan»-ը. կան վիրավnրներ Հունիսի 7-ը հայ ժողովրդի դեմ մղվող հիբրիդային պատերազմի գլխավոր ճակատամարտն էր․ Արեգ ՍավգուլյանԿԸՀ հերթական կեղծարարության, իշխանությունների ոչ լեգիտիմ լինելու, ՀՀ-ն արևմտյան Ադրբեջանի վերածելու փորձերի և Հայ ժողովրդի շահերի մասին. Արմեն ՄանվելյանՍերժի կոստյումին լավ էլ հարմարվել է. գնացեք ստորագրահավաքի, անցնենք գործի. Արշակ ԿարապետյանՀայաստանի Սահմանադրությունը Ալիևը չի որոշելու. Նարեկ ԿարապետյանՀայաստանում տեղի են ունեցել սարսափելի ընտրախախտումներ․ Արմեն ՄանվելյանԱնվավեր ճանաչվեց այն տեղամասերի արդյունքը, որտեղ ընդդիմությունը շատ ձայներ ուներ․ Մենուա ՍողոմոնյանՓոքր պետությունների պաշտպանությունը․ ինչո՞ւ է «զսպումը հնարավորությունը բացառելու միջոցով» դառնում ժամանակակից ռազմավարություն․ Արտակ ԶաքարյանԿապույտ, թե՞ սև. Ո՞ր արևային վահանակներն են ավելի լավ Հնարավո՞ր են թափանիվի օգտագործման նոր գաղափարներ. «Փաստ»Լարսի ճգնաժամ. հայ վարորդների ահազանգը Մինչև 30% idcoin լողավազաններում. Idram&IDBankՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (16 հունիսի). Ստեղծվել է փորձարարական ֆիզիկայի և կենսաբանության համաշխարհային կենտրոններից մեկը. «Փաստ»Ընտրություններն ավարտված են, կարելի է արդեն հարկերն էլ բարձրացնել. «Փաստ»Moody’s-ը վերահաստատել է ԶՊՄԿ-ի B2 վարկանիշը՝ կայուն կանխատեսմամբԿուտակվել է հանրային հոգնածություն և հիասթափություն. ի՞նչ սպասել ապագայում. «Փաստ»ԿԸՀ-ն խլել է ընդդիմությանը և ժողովրդին պատկանող մանդատները․ Ավետիք ՉալաբյանՔաղաքական հաջողության գինը չափազանց բարձր է. «Փաստ»2,5 միլիարդ դոլարի կորուստ․ ի՞նչ է սպասվում հայկական ապրանքներին` ռուսական արգելքից հետո. Հրայր ԿամենդատյանՏիրակա՛լ, փառքիդ օրերը վերջանալու են, մի՛ գնա բռնապետության. Ավետիք Չալաբյան«Բարի էր, լավատես, բոլորին հասնող ու անսահման խղճով». պայմանագրային ծառայող, սերժանտ Արթուր Զալինյանն անմահացել է հոկտեմբերի 14-ին Վարդենիսում. «Փաստ»Ի՞նչ փաստաթուղթ է անհրաժեշտ անհետ կորած անձի ընտանիքի անդամներին կենսաթոշակ կամ նպաստ նշանակելու համար. նախագիծ. «Փաստ»