Երևան, 17.Հունիս.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Ռոսսելխոզնադզորը բացատրել է հայկական գյուղմթերքի ներմուծման սահմանափակումները․ դա քաղաքականության հետ կապված չէ Գազատարը վնասվել է. Շիրակի մարզի 19 բնակավայր զրկվել են գազամատակարարումից Փամբակ գետում հայտնաբերվել է 7-ամյա աղջկա մարմինը․ որոնողական աշխատանքները շարունակվում են Իրանը համաձայնել է երբեք միջnւկային զենք չունենալ. Թրամփ Փոքր պետությունների պաշտպանությունը․ ինչո՞ւ է «զսպումը հնարավորությունը բացառելու միջոցով» դառնում ժամանակակից ռազմավարություն․ Արտակ Զաքարյան Կապույտ, թե՞ սև. Ո՞ր արևային վահանակներն են ավելի լավ Լարսի ճգնաժամ. հայ վարորդների ահազանգը Կուտակվել է հանրային հոգնածություն և հիասթափություն. ի՞նչ սպասել ապագայում. «Փաստ» Քաղաքական հաջողության գինը չափազանց բարձր է. «Փաստ» «Բարի էր, լավատես, բոլորին հասնող ու անսահման խղճով». պայմանագրային ծառայող, սերժանտ Արթուր Զալինյանն անմահացել է հոկտեմբերի 14-ին Վարդենիսում. «Փաստ»


«Մեր նորագույն պատմության մեջ երբևէ այսպիսի բարդ մարտահրավերների առջև կանգնած չենք եղել». «Փաստ»

Հարցազրույց

«Փաստ» օրաթերթը գրում է

Շատերի համոզմամբ, խորհրդարանական ընտրությունները ոչ միայն չլուծեցին երկրում առկա քաղաքական ճգնաժամը, այլ հակառակը՝ սրեցին հասարակական լարվածությունը: Հիմա արդեն քաղաքացիները մեղադրում են միմյանց կատարած ընտրության համար: Գրող, հրապարակախոս Դավիթ Վանյանը նշում է՝ մենք մի ժողովուրդ ենք, մի ազգ:

«Անկախ նրանից, թե քաղաքական ինչ կողմնորոշումներ ունենք, մեր բոլորի որդիներն են գնում բանակ, ծառայում, իրենց կյանքը տալիս: Կապ չունի՝ ինչ-որ մեկն ընտրել է Նիկոլին, թե չի ընտրել: Պետք է կարողանանք մեկս մյուսին սիրել ու հարգել: Պետք է սկսենք ամենապարզ բանից՝ մեկս մյուսին ձեռք մեկնելուց, իրար բարձրացնենք, իրար հասկանանք: Այս ճգնաժամը չպետք է երկար շարունակվի: Պետությունը, կարծես, լծված է օտար օրակարգերի, մյուս կողմից՝ ունենք մի ժողովուրդ, որը «հնի վերադառնալու» պատճառով, որը արհեստական օրակարգ եմ համարում, լծվել է այսօրվա իշխանությունների պաշտպանության գործին: Սրա պատճառով վտանգված է թե՛ մեր հայրենիքի անկախությունը, թե՛ տարածքային ամբողջականությունը: Այսօր արդեն երկիրն, ըստ էության, մասնատված է, այսօր արդեն մեր սահմանները դաշնակից, բայց օտար պետությունն է պահում»,-«Փաստի» հետ զրույցում ասում է Վանյանը:

Ընդգծում է՝ համահայկական ազդեցություն ունեցող բոլոր կառույցները, եկեղեցին, ՀՅԴ-ն, բարեգործական հիմնադրամները, բոլոր նրանք, ովքեր կկարողանան հայության վրա ազդեցություն ունենալ, պետք է միավորվեն և իրենց խոսքն ասեն: «Պետք է ձեռք մեկնեն այն ընտրազանգվածին, որը, ցավոք, ատելության մթնոլորտի մեջ չի կարողանում ընկալել նրանց, ովքեր ուզում էին փոփոխություններ տեսնել: Եվ հակառակ կողմից էլ պետք է առաջ գան նրանք, ովքեր իրենց ձեռքը կմեկնեն: Հին ու իմաստուն ազգ ենք, այս մեխանիզմը պետք է կարողանանք իրագործել: Մեր երկիրը փազլի նման բաժանվել է մանր մասերի կամ բեկորների, մինչև առաջ չգան ուժեր ու մարդիկ, ովքեր կսկսեն սոսնձել այդ եզրերը, գտնել համակեցության կանոնները, մոտեցնել իրար, այս վիճակից դուրս չենք գալու, իսկ արդյունքում դառնալու ենք քոչվոր մի ազգ:

Չեմ կարծում, թե, որպես ազգ, աշխարհում կվերանանք, բայց եթե որպես պետություն վերացանք, դառնալու ենք անցորդ, հյուր և երկու-երեք սերունդ անց դադարելու ենք գոյություն ունենալ: Որպեսզի ազգը գոյություն ունենա, պիտի հպարտության պատճառներ ունենա, պիտի հաղթանակների շուրջ կարողանանք միավորվել, այս պատերազմում մեր զոհվածներին որպես հաղթանակողների պետք է վերաբերվենք, պիտի դադարենք լացել, դադարենք նրանց ներկայացնել որպես ուղղակի անմեղ զոհեր, որովհետև այդ մարդիկ իրենց կյանքը տալով՝ ռեալիզացվել են կյանքում: Այդ մենք է, որ չենք ռեալիզացվել, քարշ ենք տալիս մեր գոյությունը: Նրանք սխրանք են գործել, հերոսների պաշտամունքի ինստիտուտը պետք է վերականգնվի: Չեմ հավատում, որ դա պետությունը կանի, բայց կարող են անել եկեղեցին ու իմ նշած համահայկական, ազգային, մշակութային ամենատարբեր կառույցները»,-նշում է մեր զրուցակիցը:

Հավելում է՝ մենք պետք է սովորենք օգտագործել ժամանակակից աշխարհի տված այլընտրանքային եղանակները, նոր հարթակներ փնտրենք իրար հասկանալու համար: «Ստեղծենք համահայկական ինչ- որ մի հարթակ, որտեղ բոլոր համայնքները ներկայացված կլինեն, մարդիկ կսկսեն իրար հետ խոսել. կապ չունի՝ Հայաստանից կլինեն, թե Հայաստանից դուրս: Սա է մեր ամենակարևոր հարցը, սա պետք է արագ անենք, և այն պետք է անջատված լինի քաղաքական պրոցեսներից: Նրանք, ովքեր ուզում են իշխանության գալ, փոխել իշխանությունը, թող անեն իրենց գործը: Մշակութային գործիչները պարտավոր են ժողովրդին բերել մեկ ընդհանուր՝ սիրո հայտարարի: Մտավորականությունն է հուսահատ: Այն մարդիկ, որոնք ընտրել են Նիկոլին, հուսահատ չեն, նրանք հաղթանակ են տոնում: Ես դրա մեջ իրենց չեմ մեղադրում, մեղավոր չեն, որ միայն Հ1 են «վայելում» իրենց տարածաշրջանում: Յուրաքանչյուր իշխանություն միշտ 20-30 տոկոս քնած պաշար ունի: Ինչ էլ ուզում է լինի, եթե փորձի վերընտրվել, այդ 20-30 տոկոս քնած մասսան ունի: Բայց մենք ոչ թե այդ քնած մասսայի համար պետք է կռիվ տանք, այլ նրանց, ովքեր ընտրությունը կատարել են ընդդեմ, ովքեր գնացել և ընտրել են միայն այն պատճառով, որ «հինը չվերադառնա»:

Նրանք, ովքեր երկրի համար ինչ-որ ապագա են տեսնում, այդ ապագայից են խոսում և ուզում են, որ ազգային արմատներին վերադառնանք, ըստ էության, այդ մարդիկ այդ ճնշումներն իրենց վրա չեն զգացել, որովհետև իրենք ինքնաբավ են եղել, կայացած, ունեցել են ինքնաբավության, ինքնապաշտպանության իրենց մեխանիզմները: Իսկ հասարակ, սովորական մարդը՝ գյուղացի, թե բանվոր, աշխատազուրկ, գործազուրկ մարդը այդ պատվախնդրության, պաշտպանության մեխանիզմները չունի և չի ունեցել: Եվ քաղաքական գործիչների մեղքն է, որ այդ մարդկանց չեն հասկանում ու չեն դառնում նրանց համար ընթեռնելի: Մի տեսակ ծծումբի նման են մնում, ջրոտվում են, բայց չեն թրջվում, ժողովրդահոտ չեն դառնում: Սա է մեր խնդիրը: Ռոբերտ Քոչարյանն իր միտինգներով, հանդիպումներով փորձեց դա անել, արդյունքում հասավ այդ 21 տոկոսին: Ավելին է պետք անել, հարկավոր է շատ աշխատել, սա բոլոր ուժերին է վերաբերում:

Հարկավոր է գնալ մարդու տուն, սահմանային գյուղ, այնտեղ, որտեղ խնդիր կա: Երբ խոսում են, որ այսինչ գյուղում ադրբեջանցին մատույցներում ամրապնդվում է, բավական չէ այդ մասին հայտարարություն տալը և այն օգտագործելը, հարկավոր է վեր կենալ և այնտեղ գնալ: Մեծ է նաև մեր սպայական կազմի պատասխանատվությունը, որոնք իրենց ճշմարիտ չդրսևորեցին, ովքեր չկարողացան այսպիսի պայմաններում նախաձեռնությամբ հանդես գալ և անմիջապես մեր հողը մտած մարդկանց դուրս հանել: Հիմա արդեն, կարծես թե, ավելի բարդ է դառնում պրոցեսը: Եթե մի օր էլ պարզվի, որ դա արվել է արդեն ստորագրված փաստաթղթերի հիման վրա, ավելի ու ավելի բարդ է լինելու: Մեր նորագույն պատմության մեջ երբևէ այսպիսի բարդ մարտահրավերների առջև կանգնած չենք եղել»,-ասում է հրապարակախոսն՝ ընդգծելով, որ որպես ազգ և ժողովուրդ մեր մեջ ուժ պետք է գտնենք և մեր մեջ այս հարցերի պատասխանները տանք:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Մահապատժի՛ ենթարկել Հայաստանի անկախությունն ու ինքնիշխանությունը վաճառողներին. Խաչիկ ԱսրյանՌոսսելխոզնադզորը բացատրել է հայկական գյուղմթերքի ներմուծման սահմանափակումները․ դա քաղաքականության հետ կապված չէ ՀԴՄ կանոնների խախտման, վարձու աշխատողի չձևակերպման դեպքերի բացահայտումներ. ՊԵԿ–ի ամփոփումը Brent տեսակի նավթի գինը 78 դոլարից իջել է մարտի 2-ից ի վեր առաջին անգամ Գազատարը վնասվել է. Շիրակի մարզի 19 բնակավայր զրկվել են գազամատակարարումից ԿԸՀ-ն քննում է Ուժեղ Հայաստան կուսակցության անդամ Դավիթ Ղազինյանին անձեռնմխելիությունից զրկելու հարցը Իսրայելը մի շարք hարվածներ է hասցրել Լիբանանի հարավին ԱՄՆ Սենատը մերժել է Իրանի հետ պատերազմը դադարեցնելու մասին բանաձևը Ֆրանսիայի հրապարակում բախվել են «Range Rover»-ը և «Honda» մոպեդը Ինչ փոխաժեք է սահմանվել այսօր Փամբակ գետում հայտնաբերվել է 7-ամյա աղջկա մարմինը․ որոնողական աշխատանքները շարունակվում են Այն մասին, թե ով էր անցած ընտրությունների ընթացքում ամենամեծ ընտրակաշառք բաժանողը. Ավետիք ՉալաբյանՀերթական դատական նիստը տեղի կունենա հունիսի 18-ին«Մի՛ հավատացեք ձեր աչքերին»․ IDBank-ը զգուշացնում է դիփֆեյքերի միջոցով զեղծարարությունների մասին Ինդոնեզիայում Սեմերու հրաբխի առնվազն յոթ ժայթքում է գրանցվելՈ՞վ է շահում ոչ լեգիտիմ Աժ-ից և ո՞վ է պատասխանատու. Էդմոն ՄարուքյանԴատարանը մերժել է գաղտնիքների գողության մեղադրանքով OpenAI-ի դեմ Մասկի հայցը․ WSJԻրանը համաձայնել է երբեք միջnւկային զենք չունենալ. Թրամփ Վաշինգտոնում ձեռք բերված համաձայնությունը կարևոր ձեռքբերում է, և Դուք կարող եք շարունակել ապավինել մեր հանձնառությանը. Մելոնին՝ ՓաշինյանինՀուլիսի 1-ից նպաստառուների նպաստը կտրվելու է․ Հրայր Կամենդատյան44-օրյա պատերազմում անհետ կորածի հորը կալանավորել են 2 ամսովՄեր ընտանիքը պատրաստ է պատվով հաղթահարել այս փորձությունը․ կալանքի տակ գտնվող Սասուն Բադոյանի դստեր գրառումըՀորմուզի նեղուցում տարանցումը վերսկսելու համար շաբաթներ կպահանջվեն. FT ԿԸՀ-ի ապալեգիտիմացման վտանգը, մանդատների հարցը և քաղաքացիական պահանջը․ քննարկում Կարեն Կարապետյանի հետ․ Աննա ԿոստանյանՈւժեղ կազմ և մեծ սպասելիքներ. Հայաստանը վաղը կմրցի Ադրբեջանի հետՕդա եգիպտական ​​արմատներին. Van Cleef & Arpels-ի նոր բարձրակարգ զարդերի հավաքածունԱՄՆ-ի և Իրանի միջև բանակցությունների նոր փուլը կսկսվի հուշագրի ստորագրումից հետո. ԱրաղչիԹունիսի հավաքականը նոր գլխավոր մարզիչ ունի. պաշտոնական Եթե ՔՊ ԿԸՀ-ն գրիչի մեկ հարվածով կարող է փոշիացնել 60 000 ձայն, ապա ինչ լեգիտիմության մասին կարող է խոսք լինել. Աշոտ ՄարկոսյանՄեծ Բրիտանիան ընդլայնել է հակառուuական պատժամիջnցները Ձայների ջեբկիրը ու նրա արկածները. Գառնիկ ԴավթյանՍա երկու օր առաջ օդանավակայանում տեղի ունեցած ապօրինության շարունակությունն է. Բագրատ ՄիկոյանՌԴ Պետդումայի ընտրությունները տեղի կունենան սեպտեմբերի 20-ին. Պուտինը ստորագրել է համապատասխան հրամանագիրը«Ես ևս մեկ անգամ համոզվեցի, որ կյանքում երբեք չպետք է հանձնվել». Նազիկ Ավդալյան Ազատության պողոտայում բախվել են «Chevrolet Volt»-ն ու «Nissan»-ը. կան վիրավnրներ Հունիսի 7-ը հայ ժողովրդի դեմ մղվող հիբրիդային պատերազմի գլխավոր ճակատամարտն էր․ Արեգ ՍավգուլյանԿԸՀ հերթական կեղծարարության, իշխանությունների ոչ լեգիտիմ լինելու, ՀՀ-ն արևմտյան Ադրբեջանի վերածելու փորձերի և Հայ ժողովրդի շահերի մասին. Արմեն ՄանվելյանՍերժի կոստյումին լավ էլ հարմարվել է. գնացեք ստորագրահավաքի, անցնենք գործի. Արշակ ԿարապետյանՀայաստանի Սահմանադրությունը Ալիևը չի որոշելու. Նարեկ ԿարապետյանՀայաստանում տեղի են ունեցել սարսափելի ընտրախախտումներ․ Արմեն ՄանվելյանԱնվավեր ճանաչվեց այն տեղամասերի արդյունքը, որտեղ ընդդիմությունը շատ ձայներ ուներ․ Մենուա ՍողոմոնյանՓոքր պետությունների պաշտպանությունը․ ինչո՞ւ է «զսպումը հնարավորությունը բացառելու միջոցով» դառնում ժամանակակից ռազմավարություն․ Արտակ ԶաքարյանԿապույտ, թե՞ սև. Ո՞ր արևային վահանակներն են ավելի լավ Հնարավո՞ր են թափանիվի օգտագործման նոր գաղափարներ. «Փաստ»Լարսի ճգնաժամ. հայ վարորդների ահազանգը Մինչև 30% idcoin լողավազաններում. Idram&IDBankՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (16 հունիսի). Ստեղծվել է փորձարարական ֆիզիկայի և կենսաբանության համաշխարհային կենտրոններից մեկը. «Փաստ»Ընտրություններն ավարտված են, կարելի է արդեն հարկերն էլ բարձրացնել. «Փաստ»Moody’s-ը վերահաստատել է ԶՊՄԿ-ի B2 վարկանիշը՝ կայուն կանխատեսմամբԿուտակվել է հանրային հոգնածություն և հիասթափություն. ի՞նչ սպասել ապագայում. «Փաստ»