Երևան, 16.Սեպտեմբեր.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Գեղարքունիքի մարզում՝ Սարալանջում, 33-ամյա վարորդը գյուղատնտեսական աշխատանքներ կատարելիս «Բելառուս» տրակտորով կորցրել է կառավարումը և կողաշրջվել․ կա վիրավnր Ի՞նչ կապ ունի կոստյումը ծխախոտի հետ. «Փաստ» ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (15 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ) Դոնալդ Թրամփի ականջը, առաջին տանկերը պատերազմում. «Փաստ» Ինչպե՞ս հասանք այս օրին. մարդկային կապիտալի հիմնարար բաղադրիչի խոր ճգնաժամ. «Փաստ» Ուկրաինայի ԶՈւ-ն hարվածել է ՌԴ-ում Ozon-ի պահեստին. զnhեր և տnւժածներ չկան Իշխանության համար հարգանքի տուրք մատուցելն ու այդ մասին խոսելը դառնում է խիստ «վտանգավոր». հանկարծ ադրբեջանցիները չջղայնանան․ Աբրահամյան Փաշինյանի հռչակած «իրական Հայաստան» քաղաքականությունը ներկայում հանգեցնում է մշտական զիջումների ու կորուստների. «Փաստ» Ոչ բոլոր հայերն են «յուրային». իշխանությունները վերանայում են Սփյուռքի հետ հարաբերությունները. «Փաստ» «Հակոբիցս հետո ուժ տվողը թոռնիկներս դարձան». Հակոբ Հովհաննիսյանն անմահացել է հոկտեմբերի 7-ին Մատաղիսում. «Փաստ» Ամեն ազգայինի դեմ պատերազմ մղող իշխանությունն ուրիշ բան պիտի անե՞ր. «Փաստ»


«Արցախյան ազատամարտի նահատակները հայոց պետականության իրական խարիսխներն են». «Փաստ»

Հարցազրույց

«Փաստ» օրաթերթը գրում է

Երևանի թիվ 46 ավագ դպրոցի դասասենյակներից մեկում աշխատանքային ամենաիսկական եռուզեռ էր: Ներս մտնելով՝ աչքդ միանգամից ընկնում է հանդիպակաց պատին փակցված նկարներին: Տղաների խիստ և ժպտացող հայացքների ներքո աշխատող մարդիկ և ներս ու դուրս անող երեխաները չեն կարողանում աչքները կտրել լուսանկարներից, ասում են՝ կանգնում, զրուցում ենք հետները, հարցեր տալիս, որոնց պատասխանները, սակայն, չեն հնչում: Մեկը մյուսից պայծառ, կենսախինդ աչքերով ու այնքան երիտասարդ: Ավաղ, նրանց ֆիզիկական ներկայությունը վայելելու հնարավորությունն այլևս չենք ունենալու:

Մեկ տարի առաջ սահմանին պատերազմ էր, զոհասեղանին դրվեցին Արցախն ու պետականությունը: Ռազմագիտության դասասենյակն այսուհետ լինելու է փոքրիկ հավաստումն ու հիշեցումը նրա, որ դպրոցի չորս շրջանավարտներ՝ Դմիտրին, Արամայիսը, Տիգրանը և Ֆելիքսը, Արցախյան վերջին պատերազմում բռնեցին հավերժության ճամփան: Հայացքս սահուն հեռանում է նկարներից դեպի բաց պատուհանը: Հետաքրքիր զուգադիպությամբ այդ դասասենյակի պատուհանի մոտ է ծածանվում մեր պետական դրոշը, տղաներն էլ, կարծես թե, ակամայից շարունակում են հսկել եռագույնը:

Դպրոցի տնօրեն Արմեն Աբգարյանը նշում է՝ նման դասասենյակ ունենալու մտահղացում իր գիտակցության մեջ վերջին տարիների ընթացքում չէր առաջացել: «1991-94 թվականների ընթացքում մեր ազատամարտի հերթական փուլում ևս ունեցանք շուրջ 6000 զոհ, բայց մեր դպրոցի շրջանավարտներից որևէ մեկն այդ պատերազմում չէր զոհվել»,-ասում է տնօրենը, հետո հավելում. «Իհարկե, մշտապես քննարկել ենք հարցը, թե ինչպիսին ենք ուզում տեսնել ռազմագիտության՝ նախնական զինվորական պատրաստության դասասենյակը: Որոշակի աշխատանքներ իրականացնելու մտադրություն կար, որովհետև դասասենյակի ընդհանուր տեսքը, պայմանները չէին համապատասխանում մեր կողմից իրականացվող տվյալ առարկայի գծով ուսումնական գործընթացի արդյունավետության ապահովմանը:Պլանավորել էինք այդ դասասենյակը ևս վերանորոգել, բայց ինչպես ասում են՝ «ուրբաթը շաբաթից շուտ եկավ»,-նշում է «Փաստի» զրուցակիցը:

Նկարների հետ ներկայացված են նաև տղաների կենսագրական որոշ տվյալներ: «Մեր տղաներից Դմիտրի Իսպիրյանը կադրային զինվորական էր, ռազմական կրթություն էր ստացել նաև Հունաստանում, իսկ այս վերջին պատերազմի ընթացքում իր զինվորական ծառայությունն էր անցկացնում Արցախում: Մեր մյուս տղաները կամավոր էին մեկնել ռազմաճակատ և մասնակցել ռազմական գործողություններին»,ասում է դպրոցի տնօրենը:

Դասասենյակում ներկայացված են չորս տղաները, բայց, տնօրենի խոսքով, նրանք իրենց մեջ խտացնում են հայրենիքի համար ընկած բոլոր տղաներին: «Մենք այս ճանապարհով ցանկանում ենք մեծարել նրանց կատարած գործը, խոնարհվել նրանց հիշատակի առջև: Այս ամենը մեզ համար ունի նաև այլ նշանակություն՝ այս ոգով, տղաների օրինակով պետք է սերունդ կրթել և դաստիարակել: Այս տարի նշում ենք հայոց պետականության 30-ամյա տարեդարձը: Արցախյան ազատամարտի բոլոր նահատակները մեր հայոց պետականության իրական խարիսխներն են: Ինձ համար Եռաբլուրը և մեր մյուս բոլոր գերեզմանատները, որտեղ ննջում են մեր տղաները, ոչ միայն սրբավայր են, այլ նաև ոգեկոչման, արարման, նոր իրադրության մեջ նորովի մտածողություն զարգացնելու փայլուն հնարավորություն: Այդ հողը չի կարող այլ կերպ սնուցել մեր մտածողությունը, եթե մենք իսկապես ընկալել ենք դրա արժեքը: Մեր տղաները հայրենիքին ամենաթանկն են զոհաբերել, նրանք իրապես չէին էլ ճաշակել կյանքի ողջ գեղեցկությունը, բայց անգամ այդ տարիքում պատրաստ եղան հանուն հայոց պետականության պաշտպանության ամենաթանկը զոհաբերել: Նրանք իրենց անօրինակ սխրագործություններով նույնականանում են պետականության գաղափարի հետ»,-եզրափակում է դպրոցի տնօրեն Արմեն Աբգարյանը:

Զրույցից հետո շրջում ենք դպրոցում, խոսում կրթության կարևորության, երեխաների գիտակցության մեջ ազգային արժեքների, գաղափարախոսության ամրապնդման մասին: Հաջողություն ենք մաղթում մեկմեկու, դուրս եմ գալիս շենքից և հասկանում, որ միակ զգացումը, որն այդ պահին ունեմ, անզորությունն է և գլխումս ծագած բազում անպատասխան հարցերը: Չնայած սրան՝ կյանքը ինձ և այդ փողոցով, մայրաքաղաքով ու ամբողջ երկրով ինչ-որ տեղ շտապող մարդկանց համար, այո՛, շարունակվում է, մեր ֆիզիկական գոյությունը չի ընդհատվել տղերքի շնորհիվ: Բայց միայն ֆիզիկականը…

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Հայաստանի արժանապատվությունը նվաստացնող ադրբեջանական հայտարարություններին ՔՊ-ն վախենում է պատասխանել․ տեսանյութ Մերձավոր Արևելքում էսկալացիան խորանում է․ Սաուդյան Արաբիան ստիպված է ապավինել սեփական ուժերին․ Արտակ ԶաքարյանԳեղարքունիքի մարզում՝ Սարալանջում, 33-ամյա վարորդը գյուղատնտեսական աշխատանքներ կատարելիս «Բելառուս» տրակտորով կորցրել է կառավարումը և կողաշրջվել․ կա վիրավnր Կայուն զարգացում` հաշվետվությունից դեպի ավելի պատասխանատու կառավարման համակարգՎաղն էլ կասի՝ եթե Ջերմուկը չտանք, պատերազմ կլինի. Ավետիք Չալաբյան Սոչիի օդանավակայանում ժամանակավորապես սահմանափակվել են թռիչքներն ու վայրէջքներըՌԴ ՊՆ․ հարվածներ են հասցվել Ուկրաինայի նավահանգիստներին և երկաթուղային ենթակառուցվածքինՕգոստոսին Հայաստան է այցելել 227,026 զբոսաշրջիկՖուտզալի Հայաստանի ազգային հավաքականը Մոլդովայի ընտրանու հետ ոչ-ոքի խաղացWildberries-ը թույլ է տվել հաճախորդներին զեղչեր խնդրել վաճառողներիցԱնձրև և ամպրոպ, քամու ուժգնացում․ եղանակն՝ առաջիկա օրերինՀայաստան-Չեռնոգորիա խաղի տոմսերն արդեն վաճառվում ենԱրցախից հետո՝ Հայաստան․ ինչի՞ համար է Ադրբեջանը կեղծում պատմությունը. Կարպիս ՓաշոյանReuters․ Սաուդյան Արաբիան եվրոպացիներին զգուշացրել է նավթի մատակարարումների կրճատման մասինՇղթայական ավտովթար՝ Արարատի մարզում․ Այնթապում բախվել է 4 ավտոմեքենա, կա վիրավորԼիտվայի պաշտպանության նախարարության պնդմամբ՝ անցած գիշեր խոցված ԱԹՍ-ը պայթուցիկ էր տեղափոխումԱյս տարի «Ոսկե գնդակը» պետք է բաժին հասնի Յամալին․ Գաբրիել ԺեզուսԶՊՄԿ-ն ներկայացրել է կայուն զարգացման 2025 թվականի հաշվետվությունը՝ նոր գնահատումներով և կլիմայական ռազմավարությամբՊատրաստ եմ պատասխանել Պուտինի կամ Լավրովի զանգերին․ ԿալլասՍեպտեմբերի 16-ին Ջերմուկի կամուրջը փակ է լինելուԱնթիլիասի Մայրավանքում Հայաստանի անկախության 35-ամյակին նվիրված հանրապետական մաղթանք կկատարվիՆիդերլանդներում գնացքների երթևեկության խափանումներից հետո կասկածներ են առաջացել դիվերսիայի վերաբերյալՀայաստանի արժանապատվությունը նվաստացնող ադրբեջանական հայտարարություններին ՔՊ-ն վախենում է պատասխանել. Արամ Վարդևանյան«Renault»-ը Առատաշեն գյուղի «Առատաշեն վայների» գինու գործարանի մոտ գլխիվայր շրջվել էԱրժանապատվության մասին խոսելիս` նայեք ձեզ, նայեք ձեր ուժին, լսե՛ք ձեր ղեկավարի հայտարարությունները. Մարիաննա ՂահրամանյանԴեպի հայկական մեծ երազանք. արվել է Նոայի նոր մարզադաշտի կառուցման առաջին մեծածավալ քայլըՇրջայց Gyurjyan Cascade և Firdus Prime Residence թաղամասերում. ներկայացվել են շինարարական աշխատանքների ընթացքն ու առաջիկա ծրագրերըՖիդանն ու Ալիևը քննարկել են էներգետիկ համագործակցությունըՔՊ-ի կողմից Եկեղեցու դեմ բռնաճնշումները Բաքվի դիկտատորին տվել են մեր կրոնի դեմ գործելու ազատություն․ Սյուզաննա ԱվետիսյանՏիգրանաշենը և սահմանամերձ մյուս գյուղերը պետք է զարգանան․ պատերազմ բերողը դուք եք․ Շիրազ ՄանուկյանՏիգրանաշենում մեզ ասացին՝ առաջին անգամ են պաշտոնյա տեսնում իրենց գյուղում․ ինչու՞ մեկ անգամ չեք գնացել այդ գյուղ․ Անդրանիկ ԳևորգյանԺողովո'ւրդ, կարո՞ղ եք խոստանալ, որ դպրոցներ չեք փակելու․ Տիգան Աբրահամյանը՝ ՔՊ-ինՔՊ-ում Արարատ համայնքի խոշորացման հետ կապված մտահոգություններ կան․ Արամ ՎարդևանյանՔՊ-ն խոշորացված համայնքները կրկին խոշորացնում է․ Անդրանիկ ԳևորգյանԱրցախցիների վերադարձի իրավունքի հարցը երբեք չի եղել Փաշինյանի որոշման տիրույթում. Ավետիք ՉալաբյանՕրենքը բերել եք՝ ձեր հագով կարելու․ Մամիկոն ԱսլանյանՔՊ-ի բերած այս փոփոխության մեջ մի մարդու անուն ազգանուն է բացակայում, որը կարող եք ավելացնել. Տիգրան ԱբրահամյանՊատերազմի կոչ չէ Արցախի հայկական ժառանգությունը պաշտպանելը. Մարիաննա Ղահրամանյան20 տարի ապրած մարդիկ էլ կային, ուզում էին ապրել. Էդգար Ղազարյանը՝ ՔՊ-ականներինԴուք համազգային բառի հետ խնդիր ունեք, դուք «ժողովուրդ» բառի հետ խնդիր ունեք, որովհետև «ժողովրդից» կտրվել եք, բայց այդպես չի մնալու. Արամ ՎարդևանյանՀամայնքները խոշորացնելուց առաջ ո՞ր համայքների բնակիչների կարծիքն եք հաշվի առել․ Անդրանիկ Գևորգյանը՝ ՔՊ-ինԵրբ Փաշինյանը գրում է Ալիևի սահմանադրությունը. Արեգա Հովսեփյան Ուժեղ Հայաստանում լինելու է իրավունքի գերակայություն, լինելու է քաղաքացիական համերաշխության ամրապնդում, ոչ թե՝ միմյանց նկատմամբ ատելության տարածում. Արամ ՎարդևանյանՆույնիսկ Արցախի էթնիկ զտումը շատ հայերի համար դաս չի եղել. Արմեն ՄանվելյանՀայաստանի ինքնիշխանության մասին խոսում է մի իշխանություն, որն Ալիևի սեղանին է դրել Հայաստանի տարածքը՝ որպես սակարկության առարկա. Իրինա ՅոլյանՓաշինյանը Հայաստանի տնտեսական կայունությունը ռիսկի է ենթարկում. Արեգ ՍավգուլյանՍրբուհի Գալյան, Ձեր տոնը փոխե՛ք, Դուք հաշվետու եք Ազգային ժողովին․ Իրինա ՅոլյանԻշխանություններն ամեն գնով ճնշում են ազատամտության ցանկացած դրսևորում. Մենուա ՍողոմոնյանՊատգամավորներին դիտողություն անել չի՛ կարելի․ Էդգար Ղազարյանը՝ Սրբուհի Գալյանին«ՀայաՔվե»-ն միացել է Արցախի հայկական ժառանգության պաշտպանության վերաբերյալ բողոք-դիմումին