Երևան, 30.Հունվար.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Շերամի փողոցում բռնկված հրդեհը մարվել է Ձմեռային զորակոչը երկարաձգվել է մինչև 2026 թ. փետրվարի 13-ը ներառյալ Ի՞նչ «նվերներով» է գալիս ԱՄՆ փոխնախագահը. «Փաստ» Հայաստանի իշխանությունների միջոցով փորձում են խաթարել հանրապետության էներգետիկ անվտանգությունը. «Փաստ» «Մի քիչ դիմացեք, գալու եմ, շատ գործեր ունենք միասին անելու». Անդրեաս Անդրեասյանն անմահացել է նոյեմբերի 6-ին. «Փաստ» Մերձավորարևելյան տեղաշարժերը և Հայաստանի շուրջ ստեղծված նոր իրականությունը. «Փաստ» Հայաստանի պետական պարտքի մեծացող ձնագունդը՝ դանդաղ գործող ռումբ. «Փաստ» Իսկ ժողովուրդը պատրա՞ստ է լինել հիմնական, գլխավոր ու առաջին մեղավորը. «Փաստ» «Ազգային արժեքների և կեղծ «արժեքների» միջև պատերազմ է, որը դեռևս հանգուցալուծում չունի, քանի դեռ այս իշխանությունները շարունակում են պաշտոնավարել». «Փաստ» Նրանց կարգալուծության հարցը պետք է որոշվի անհապաղ. «Փաստ»


«Սոցիալական ցավագին խնդիրներն առջևում են. եթե հրատապ միջոցներ չձեռնարկվեն, ապա սոցիալական բունտն իրեն սպասել չի տա». «Փաստ»

Հարցազրույց

«Փաստ» օրաթերթը գրում է

Երկրում մոլեգնող գնաճի, սոցիալական դրության ավելի ու ավելի վատթարացման, ինչպես նաև պետության առաջնահերթ խնդիրների շուրջ «Փաստը» զրուցել է տնտեսագիտության դոկտոր, պրոֆեսոր, էկոնոմիկայի նախկին փոխնախարար Գագիկ Վարդանյանի հետ:

-Պարո՛ն Վարդանյան, Հայաստանի սպառողական շուկայում գնաճը շարունակվում է: 2022-ի հունվարին 2021-ի հունվարի նկատմամբ, պաշտոնական տվյալներով, գնաճը կազմել է 7,1 %, թեպետ կան առանձին ապրանքատեսակներ, որոնց գնաճն անցնում է 50 տոկոսը: Ընդհանուր առմամբ, գնաճային ինչպիսի՞ ֆոն ունենք:

-Լավ ֆոն, որովհետև երկու անգամ հավի ձվի գինն իջել է: Սա, իհարկե, դառը կատակ է: Այդ հարցով պետք է զբաղվի Մրցակցության պաշտպանության հանձնաժողովը, անկախ այն բանից, որ սպառողներն այս առումով որոշ ժամանակ կշահեն: Միևնույն ժամանակ, որոշ արտադրողներ, որոնք կփորձեն հետագայում գների խիստ բարձրացմամբ վերականգնվել, վնասներ կկրեն: Ընդհանուր առմամբ, գների հաճախակի և մեծ ամպլիտուդով տատանումները լավ երևույթ չեն: Գների անկմանն էլ պետք է զգուշավոր վերաբերվել: Օրինակ՝ կարծես, մրգի գները նվազել են, իսկ տավարի մսի գինը չի բարձրացել: Հատկանշական է, որ ներկրվող որոշ արևադարձային մրգատեսակներ էլ այս տարի համեմատաբար ցածր գին ունեն: Ցածր գինը կարող է նաև բնակչության սոցիալական վիճակի վատթարացման ցուցիչ լինել, այսինքն՝ մարդկանց գնողունակությունն ընկել է: Ինչ վերաբերում է սպառողական գների ինդեքսին, որն, ըստ պաշտոնական վիճակագրության, կազմել է 7,1 %, ապա սա միջինացված ցուցանիշ է, որը ոչինչ չի ասում իրավիճակի մասին: Դա նույնն է, թե ասեն, որ հիվանդանոցում հիվանդների միջին ջերմաստիճանը 36,6 է:

Զարգացած երկրների պարագայում այդ միջին ցուցանիշը որպես ցուցիչ կարող է դիտարկվել, բայց Հայաստանն աղքատ երկիր է, թեպետ ընդգրկված է միջինից բարձր եկամտով երկրների շարքում: Զբաղվածների ավելի քան 60 տոկոսի միջին աշխատավարձը կազմում է 150 հազար դրամ, իսկ միջին աշխատավարձը 2021 թվականին կազմել է 204 հազար դրամ, հավելաճը՝ 7,6%, ինչը նշանակում է, որ իրական հավելաճը կազմել է 0,5% (7,6-7,1): Սա՝ մակերեսային մոտեցմամբ: Այսինքն, աշխատավարձի ձևով բնակչության ստացվող եկամուտների անվանական աճը կազմել է 0,5%, մինչդեռ իրականում այլ է իրավիճակը: Նույնիսկ, եթե ընդունվի, որ զբաղվածների 80 %-ի աշխատավարձը կազմել է 200 հազար դրամ, ապա դրա առնվազն 80 %-ը ծախսվել է սննդի և կոմունալ վճարումների վրա: Սննդամթերքի և ոչ ալկոհոլային խմիչքների գները բարձրացել են 12,2 %-ով:

Հետևաբար, իրականում միջին աշխատավարձը զբաղվածների մեծ մասի համար պակաս է եղել 24,4 հազար դրամով: Այսինքն, իրականում այն կազմել է 175,6 հազար դրամ, ինչը նշանակում է, որ միջին աշխատավարձը 2020 թվականի համեմատ նվազել է մոտ 8 %-ով: Ավելին՝ բնակարանային ծառայությունների¬՝ ջրի, էլեկտրաէներգիայի, գազի և վառելիքի այլ տեսակների գներն աճել են 2,8 %-ով, հագուստինը և կոշկեղենինը՝ 10,8 %-ով: Այո, որոշ ապրանքատեսակներ թանկացել են ավելին՝ համատարած կերպով, սակայն, հանդիպում են տնտեսվարողներ, որոնք, օգտվելով առիթից, բարձրացնում են ինչ-որ ապրանքատեսակների գներ, որոնք տեղական արտադրության չեն (օրինակ՝ սուրճ): Ի վերջո, կարևորն այն է, թե գնաճի ազդեցությամբ որքանով է աճել սպառողական զամբյուղի արժեքը, տնային տնտեսությունների վերջնական ծախսերի մեջ որքան է կազմել սննդամթերքի վրա կատարված ծախսերի մասնաբաժինը:

-Ներկայիս գնաճի ու առկա տնտեսական իրավիճակի պայմաններում սոցիալական ինչպիսի՞ խնդիրների առաջ կարող ենք կանգնել՝ հաշվի առնելով, որ թե՛ ապրանքների, թե՛ ծառայությունների գնաճին զուգահեռ մարդկանց եկամուտները չեն ավելանում:

-Իսկ ինչպե՞ս կարող են աճել մարդկանց եկամուտները, եթե տնտեսության արտադրողականությունը չի բարձրանում, թեպետ նշվածը նախատեսված է կառավարության ծրագրով: Մասնավորապես, խոսքը վերաբերում է տնտեսության բարդության աստիճանի բարձրացմանը: Ծրագրով նախատեսված է, որ առաջիկա 10 տարում Հայաստանը պետք է մուտք գործի առաջավոր տնտեսությունների շարքեր: Տեսականորեն հնարավոր է: Մինչդեռ գործնականում¬, երբ տնտեսության պատասխանատուները հույսները դրել են զբոսաշրջության, հանքարդյունաբերության և գյուղատնտեսության վրա, իսկ սահմանային տեխնոլոգիաների մասին խոսում են զուտ տպավորություն թողնելու համար, ապա նման հավակնոտ նպատակն անիրագործելի է: Որպես օրինակ՝ Հայաստանի տնտեսության բարդության համաթիվը, ըստ Հարվարդի համալսարանի Աճի լաբորատորիայի մեթոդաբանության, -0,27 է: Դրա հիմքում արտահանման զամբյուղն է: Հիմա այդ զամբյուղը ձևավորվում է երկրում թողարկվող արտադրանքից, որի բարդության աստիճանից էլ, ի վերջո, կախված կլինի նշված համաթիվը: Եթե ճամփորդությունը և զբոսաշրջային ծառայությունների բարդության աստիճանը -0,719-ն է, ապա պարզ է, որ դրանով հնարավոր չէ ապահովել բնակչության ընդհանուր բարեկեցությունը, բարձրացնել գնաճի նկատմամբ նրա դիմադրողականությունը: Ասվածը բավարար է, որպեսզի պարզ լինի հետևյալը. սոցիալական ցավագին խնդիրներն առջևում են, եթե հրատապ միջոցներ չձեռնարկվեն, ապա սոցիալական բունտն իրեն սպասել չի տա:

-Տնտեսական բլոկի ներկայացուցիչները բացառապես համաշխարհային շուկայում առկա գնաճի գործոնն են մատնանշում: Ի՞նչ եք կարծում, ամեն դեպքում, տնտեսական բլոկն ամբողջությամբ օգտագործո՞ւմ է գնաճը զսպելու մեխանիզմները:

-Իզուր են այդպես վարվում, քանի որ իրենք կոչված են մեղմելու արտաքին շոկերի ազդեցությունն ազգային տնտեսության վրա:Բայց այստեղ պետք է նկատի ունենալ, որ նշված բլոկը պայմանականորեն երկու մասից է բաղկացած. կառավարություն՝ ի դեմս էկոնոմիկայի և ֆինանսների նախարարությունների, և Կենտրոնական բանկ: Նրանցից յուրաքանչյուրին օրենսդրորեն վերապահված են որոշակի գործառույթներ, որոնց առնչությամբ էլ, հավանաբար, պետք է հայտարարություններ անել ու ոչ միայն: Գնաճի նպատակային ցուցանիշից էական շեղումների դեպքում կառավարությունը պարտավոր է ինդեքսավորել հասարակության սոցիալապես խոցելի շերտերի եկամուտները: Օրինակ՝ կենսաթոշակառուների կենսաթոշակները, պետական հատվածում ցածր վարձատրվողների աշխատավարձերը: Կառավարություն-մասնավոր հատվածի գործակցությամբ՝ նման քայլեր կարող են ձեռնարկել նաև մասնավոր ընկերությունները: Կենտրոնական բանկին վերապահված է դրամավարկային քաղաքականությունը և այդ համատեքստում գնաճի նպատակադրումը: Փաստորեն, իր գործիքակազմով ԿԲ-ն ի զորու չի եղել զսպելու գնաճը, ինչի արդյունքում մոտ 78 %-ով փաստացի գնաճը գերազանցել է նպատակային ցուցանիշը, այսինքն՝ 4%-ը: Այստեղ խոսքը միայն այն մասին չէ, թե ԿԲ-ն որքանով է հմտորեն օգտագործել իր գործիքակազմը, նշանակալի է նաև երկրի տնտեսության ընդհանուր դիմադրողականության ցածր մակարդակի ազդեցությունը. մասնավորապես՝ հիմնական կապիտալի կուտակման ցածր մակարդակ, արտադրողականություն, ինչպես նաև համախառն խնայողությունների ցածր մակարդակներ, պետական պարտքի հսկայական բեռ, արդեն 2022-ին դրա սպասարկման 200 միլիարդ դրամն անցնող ծախսեր:

Կարող ենք ավելացնել նաև արտաքին առևտրի և վճարային հաշվեկշռի նշանակալի բացասական սալդոները: Մի խոսքով՝ ծայրահեղ հիվանդ տնտեսություն, ինչն ավելի ծանրացել է 2020 թվականի պատերազմի հետևանքով: Համեմատության համար նշեմ, որ, ըստ Eurostat-ի, տարեկան արտահայտությամբ եվրագոտում սպառողական գների աճն արագացել է: Գնաճի արագացման գլխավոր գործոնը մնում է էներգակիրների գների աճը: Նախնական տվյալներով, հունվարին այն կկազմի 28,6 %: Չնայած դրան, սննդամթերքի, ալկոհոլի և ծխախոտի գները հունվարին աճել են 3,6% -ով: Ոչ էներգետիկ արդյունաբերական ապրանքների գները նվազել են 2,3%-ով: Եվրոպական կենտրոնական բանկի նախագահն օրերս հայտարարեց, որ տարվա ընթացքում իրենք կհասնեն նպատակային ցուցանիշին՝ 3,5%-ի մակարդակին: Այնպես որ, համաշխարհային գներին հղում անելն այնքան էլ ճիշտ չէ:

-Ջուրը և էլեկտրաէներգիան թանկացան, ապրիլից նաև գազի սակագնի բարձրացում է նախատեսվում: Կոմունալ ծառայությունների գների աճը ի՞նչ ազդեցություն է ունենալու արդեն գոյություն ունեցող և չմեղմվող գնաճի վրա: Գնաճի նոր ալի՞ք է լինելու, թե՞ ավելի մեծ խնդիրների ենք բախվելու:

-Գազի և էլեկտրաէներգիայի թանկացումն անհամեմատելի է եվրոպական թանկացումների հետ: Բայց թույլ ու խոցելի տնտեսություններում, բնակչության զգալի մասի ցածր կենսամակարդակի պայմաններում ցանկացած թանկացում ցավալի դրսևորումներ է ունենում: Այնպես որ, ընթացիկ տարում ջրի, էլեկտրաէներգիայի և գազի սակագների բարձրացմամբ գնաճի արդեն իսկ ձևավորված բացասական միտումներն էլ ավելի կուժգնանան: Պայմանավորված այս հանգամանքով՝ երկրում աղքատությունն էլ ավելի կխորանա:

-Ընդհանուր առմամբ, ներկայում ի՞նչ ռիսկերի ու ի՞նչ մարտահրավերների է հանդիպել մեր տնտեսությունը՝ հաշվի առնելով նաև անվտանգային խնդիրները, հայ-թուրքական հարաբերությունների կարգավորում կոչվող գործընթացի շուրջ առկա այն մտավախությունները, ըստ որի, Հայաստանի տնտեսությունը կարող է կլանվել թուրք գործարարների և թուրք ներդրողների կողմից։

-Եթե կարճ, ապա տնտեսությունը երկու հիմնական անորոշությունների գոտում է գտնվում: Մեկը կապված է համավարակի ազդեցությամբ համաշխարհային տնտեսությունում տեղի ունեցող տեղաշարժերով, մասնավորապես առաքման շղթաների վերադասավորումներով, ինչը թե՛ հնարավորություն է և թե՛ մարտահրավեր: Հայաստանի համար դա մարտահրավեր է, որովհետև ինովացիոն ուժ չունեցող երկիր է և մրցունակության ցածր մակարդակ ունի: Այդ զարգացումների առաջին դրսևորումներից մեկը նաև այն է, որ 2020 թվականին 54 %-ով կրճատվեց օտարերկրյա ուղղակի ներդրումների ներհոսքը: Այսինքն, տնտեսության զարգացման համար անհրաժեշտ ներդրումների արտաքին աղբյուրը գրեթե փակվեց:

Երկրորդ անորոշությունն աշխարհաքաղաքական վերադասավորումներն են, ինչի դրսևորումը մեր տարածաշրջանում հանդիսացավ Արցախյան պատերազմը, որով, սակայն, անորոշություններն էլ ավելի մեծացան: Էլ ավելի մեծ են անորոշությունները Թուրքիայի հետ տնտեսական հարաբերությունների զարգացման առումով: Ուղղակի անհամադրելի տնտեսություններ են՝ թե՛ կառուցվածքով, թե՛ մասշտաբով: Իսկ ամենակարևորն այն է, որ երկու երկրների միջև գոյություն ունի տեխնոլոգիական մեծ խզվածք, ինչը Հայաստանի օգտին չէ: Եթե դա լիներ եվրոպական երկիր, գուցե այդպես մտահոգիչ չլիներ: Աշխարհի մյուս երկրների ներդրումների խիստ նվազման պայմաններում մեր որոշ գործարարներ, աստղաբաշխական եկամուտների ակնկալիքով, սպասում են, թե երբ Հայաստան կներհոսեն թուրքական ներդրումները: Դասագրքային մի պարզ ճշմարտություն կա, ըստ որի, եթե կոշտ պայմաններ չդրվեն օտարերկրյա ներդրողների առջև, ապա շահագործման ու քաղաքական ազդեցության մակարդակը կբարձրանա: Եթե մոռանանք, թե ում հետ ենք գործ ունենալու, ապա գայթակղությունը կհանգեցնի մի պարզ բանաձևի՝ բարեկեցություն, հարստություն VS արժանապատվություն, ազգային անվտանգություն…

ԱՆՆԱ ԲԱԴԱԼՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Իդրամը և WeChat Pay-ը մեկնարկում են ռազմավարական համագործակցություն Հայաստանում65+ տարիքի 50 հազար 73 թոշակառու ստացել է 4,3 մլրդ դրամի առողջապահական ծառայություն պետբյուջեից. ՓաշինյանԵս բանակցություններ եմ ունեցել վերջին օրերին Իրանի հետ և պլանավորում եմ շարունակել դրանք. ԹրամփԷդմոն Մարուքյանը բանախոսել է Եվրոպական լիբերալ ֆորումի կողմից կազմակերպված կանանց առաջնորդության և քաղաքականությունում նրանց դերի բարձրացման թեմայով ինտենսիվ դասընթացումՆարեկի առողջական վիճակի ու անազատության մեջ գտնվելու պատասխանատուները՝ քննիչը, դատախազն ու դատավորը, ամեն ինչից վեր գնահատում են քաղաքական հանձնարարությունները. Տիգրան Աբրահամյան 0% շրջանառության հարկ փոքր բիզնես համար․ Ռոբերտ ԿադարյանԿառուցել՝ նշանակում է ավելի շատ աշխատատեղ ստեղծել. «Մեր Ձևով» ժողովրդական շարժումՈրո՞նք են երաշխիքները, որ տարվա կեսին առողջության ապահովագրության համար նախատեսված բյուջեն չի սպառվի. Նաիրի ՍարգսյանԱմփոփվեց «Դոմուս»-ի ամենասպասված խաղարկությունը Մինչև 200․000 դրամ աշխատավարձ ստացողները զրկված են առողջության ապահովագրությունից․ Մենուա ՍողոմոնյանԶՊՄԿ-ում մասնագիտական վերապատրաստումները դիտարկվում են որպես շարունակական գործընթաց և ռազմավարական ներդրում«Հայաստանի 100 լավագույն ուսանողները» մրցույթի հայտադիմումների ընդունումը կավարտվի 3 օրից. Գոհար ՂումաշյանՓաշինյանի զգուշացումը Հայկ Սարգսյանին Բանակի դերը պետք է մշտապես բարձր լինի, սակայն այսօր հակառակն ենք տեսնում․ Ավետիք Հարությունյան Ստրասբուրգում ընթացող ԵԽԽՎ վեհաժողովի շրջանակներում իմ դիտարկումները ներկայացրեցի համազեկուցողներ Բորիանա Օբերգին և պարոն Ֆասինոյին. Է. ՄարուքյանՓաշինյանն ամեն ինչ անում է՝ Ավստրիայում կայանալիք եպիսկոպոսաց ժողովը խափանելու համար Սամվել Կարապետյանը 3 տասնամյակ շարունակ շենացրել է Հայաստանը. տեսանյութՌուսաստանը բարձրացնում է կոշտ զգուշացումների դոզան TeamPay-ն առաջին էլեկտրոնային դրամապանակն է Հայաստանում, որտեղ կարելի է մեկ քայլով նույնականացվել imID-ովՀաջորդ իշխանության հավակնորդները պետք է ճիշտ ձևակերպեն հաջորդ իշխանության առաքելությունը, և այդ պարագայում կհաջողեն․ Հովհաննիսյան Նույնիսկ այս ծանր պայմաններում բանակը կատարում է իր առաքելությունը․ Արամ ՊետրոսյանԱրևային էներգիա՝ մթության մեջ. Չինաստանը գործարկել է «հրաշք աշտարակը» Դատարանի միջամտությունը եկեղեցու կառավարմանը հարուցում է սահմանադրականության և իրավունքի գերակայության հետ կապված լուրջ մտահոգություններ. «Amsterdam & Partners» Շերամի փողոցում բռնկված հրդեհը մարվել է Բանակը չի պարտվել, պարտվել են իշխանությունները․ Գրիգոր Գրիգորյան «Առաջարկ Հայաստանին» երիտասարդական ծրագիրը համակարգված մոտեցմամբ անդրադառնում է երիտասարդությանը հուզող առանցքային խնդիրներին. Շաքե ԻսայանՀՀ միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են Պարգևավճար ստացող պետական պաշտոնյան պարտավոր է պարգևի տաս տոկոսը ծախսել վերապատրաստման վրա. Հրայր ԿամենդատյանԱրևմտյան եկեղեցիների աճող մտահոգությունը Հայաստանի իշխանությունների քաղաքականության շուրջ «Շու՛նչդ տուր, հոգի՛դ տուր, բայց Հայրենիքդ մի՛ տուր թշնամուդ»․ երբ երիտասարդները խոսում են Հայրենիքի մասին․․․ «Մեր Ձևով» շարժումը ներկայացնում է ուժեղ Հայաստանի իր տեսլականը 300 000 նոր աշխատատեղերը բերելու են նաև բարձր կենսաթոշակներ. Աշոտ ՄարկոսյանՇիրակի մարզը բարեգործություն չի ուզում. Շիրակի մարզը աշխատանք է ուզում. Ռուբեն Մխիթարյան Բժշկական հաստատություն տեղափոխված դատապարտյալի մոտից հայտնաբերվել է թմրամիջոցի նմանվող զանգվածԿիևը կարող է լուրջ տարածքային զիջումների գնալ Մոսկվայի հետ բանակցություններում՝ անվտանգության երաշխիքների դիմաց. ԿալլասՀայտնի քաղաքական գործիչներն ու փորձագետները քննարկել են Հայաստանի անվտանգության նոր մարտահրավերները Ջրային պարեկները ապօրինի որսած սիգ են հայտնաբերել Անկախ ՍԴ-ի դիրքորոշումից՝ հանրային հնչեղություն ունեցող բոլոր գործերը զուգորդված են կալանքներով. Արամ ՎարդևանյանՀայաստանը նոր միջուկային ռեակտորի կառուցման հարցում շարունակում է բանակցել տարբեր երկրների հետ. ՓաշինյանՍա երազանք չէ․ սա քո ապագա աշխատանքն է․ «Մեր ձևով» Քիմ Քարդաշյանը ցուցադրել է իր հայտնի կազմվածքը Skims-ի նոր ֆոտոշարքում Սթափեցնող ահազանգ Ստրասբուրգից․ բանտարկված սրբազաններն ու Ադրբեջանի անվերջ պահանջները․ Էդմոն ՄարուքյանՆԱՏՕ-ն փաստացի պատրաստվում է Ռուսաստանի հետ հակամարտnւթյանը. ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչՀայտնի են Junius մրցույթի երրորդ փուլի հաղթողների անուններըՁմեռային զորակոչը երկարաձգվել է մինչև 2026 թ. փետրվարի 13-ը ներառյալ 300.000 նոր աշխատատեղ․ Ալիկ ԱլեքսանյանԼաբուբուն շքեղության աշխարհում. Moynat-ը և Կասինգ Լանգը պայուսակները վերածում են հեքիաթիԵրևանի պարեկները «Մերսեդես»-ում ապօրինի պահվող զենք-զինամթերք են հայտնաբերել «Մեր ձևով» ժողովրդական շարժման համակարգող Նարեկ Կարապետյանը և շարժման անդամները կհանդիպեն երևանցիների հետ Հայաստանում ամենաարագ աճող շարժումը․ «Մեր ձևով»