Երևան, 30.Հունվար.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Շերամի փողոցում բռնկված հրդեհը մարվել է Ձմեռային զորակոչը երկարաձգվել է մինչև 2026 թ. փետրվարի 13-ը ներառյալ Ի՞նչ «նվերներով» է գալիս ԱՄՆ փոխնախագահը. «Փաստ» Հայաստանի իշխանությունների միջոցով փորձում են խաթարել հանրապետության էներգետիկ անվտանգությունը. «Փաստ» «Մի քիչ դիմացեք, գալու եմ, շատ գործեր ունենք միասին անելու». Անդրեաս Անդրեասյանն անմահացել է նոյեմբերի 6-ին. «Փաստ» Մերձավորարևելյան տեղաշարժերը և Հայաստանի շուրջ ստեղծված նոր իրականությունը. «Փաստ» Հայաստանի պետական պարտքի մեծացող ձնագունդը՝ դանդաղ գործող ռումբ. «Փաստ» Իսկ ժողովուրդը պատրա՞ստ է լինել հիմնական, գլխավոր ու առաջին մեղավորը. «Փաստ» «Ազգային արժեքների և կեղծ «արժեքների» միջև պատերազմ է, որը դեռևս հանգուցալուծում չունի, քանի դեռ այս իշխանությունները շարունակում են պաշտոնավարել». «Փաստ» Նրանց կարգալուծության հարցը պետք է որոշվի անհապաղ. «Փաստ»


«Թշնամական քարոզի տարր են փորձում ներդնել, որն իրականում արցախահայության ոչնչացման ճանապարհ է». «Փաստ»

Հարցազրույց

«Փաստ» օրաթերթը գրում է

Ակնհայտ է, որ փորձ է կատարվում մեր հասարակության գիտակցության մեջ ներդնել թշնամական քարոզի այն տարրը, որը ենթադրում է, թե Արցախը կարող է գտնվել Ադրբեջան կոչվող արհեստածին կազմավորման շրջանակներում: Իրականում սա դեպի արցախահայության ցեղասպանություն տանող ուղղակի ճանապարհ է:

«Փաստի» հետ զրույցում նման տեսակետ է հայտնել իրանագետ Վարդան Ոսկանյանը՝ անդրադառնալով Հայաստանի իշխանությունների վերջին շրջանի հայտարարություններին, դրանցից բխող սպառնալիքներին: «Դեպի արցախահայության ցեղասպանության ճանապարհ ասելով՝ ես ամենևին խիստ եզրույթ չեմ օգտագործում. սա իրականություն է: Իրավիճակը վերլուծենք այս պահի դրությամբ. 44-օրյա պատերազմից հետո ադրբեջանական վերահսկողության տակ անցած՝ Արցախից բռնազավթված հատվածներում անգամ մեկ հայ չի կարողանում ապրել: Մենք տեսել ենք, թե Հադրութի բռնազավթման ժամանակ իրենց տանը մնացած տարեց մարդիկ ինչպես էին գլխատվել ադրբեջանական բաշիբոզուկների կողմից՝ ահաբեկիչների մեթոդաբանությամբ: Հետևաբար, խոսել այն մասին, թե արցախահայության և Արցախի բնակչության համար, այսպես ասած, Ադրբեջանի «տարածքային ամբողջականության» ներսում հայ ազգաբնակչությունը կկարողանա ապրել կամ շարունակել ապրել, պատրանք է: Դա արցախահայության ոչնչացման ճանապարհ է, որը բնականաբար, բացառապես Ադրբեջանին է ձեռնտու»,-շեշտեց մեր զրուցակիցը:

Վարդան Ոսկանյանի խոսքով, մենք պետք է նաև հասկանանք Ադրբեջան կոչվող այդ արհեստածին կազմավորման և հատկապես ներկայիս Բաքվի բռնապետական վարչախմբի չակերտավոր տրամաբանությունը, որը վերաբերում է թե՛ Արցախի, թե՛ Հայաստանի Հանրապետություններին. «Որոշակի էյֆորիկ տրամադրություններ ունենալով, հաշվի առնելով 44օրյա պատերազմի հետևանքները՝ իրականում Բաքվի բռնապետը նաև կարծում է, որ հիմա ժամանակն է մեր հայրենիքից՝ Հայաստանից ու Արցախից ստանալ նույնիսկ իր պատկերացրած առավելագույնից ավելին: Խոսքը Արցախի ամբողջական կլանմանն ու Հայաստանի Հանրապետությունից զանազան տարածքային զիջումների կորզման նպատակի մասին է: Եվ, բնականաբար, յուրաքանչյուր զիջում ստանալուց հետո գալու է հաջորդ պահանջը: Այսինքն, այդ չակերտավոր զիջումները տարածաշրջանում խաղաղության հաստատման չեն բերելու: Յուրաքանչյուր զիջումից հետո առաջանալու է հաջորդ պահանջը, որոնք, ի դեպ, հստակ սահմանվում են Բաքվից: Խոսվում էր նախ «Զանգեզուրի միջանցքի» մասին, հետո Բաքվի բռնապետը սկսեց խոսել այն մասին, թե Սյունիքը՝ իրենց եզրաբանությամբ «Արևմտյան Զանգեզուրը», ամբողջությամբ իրենց պատմական հայրենիքն է»,-ընդգծեց Վարդան Ոսկանյանը՝ նշելով, որ նման հռետորաբանությունն իր բացատրությունն ունի:

«Սա, ըստ էության, պատմական լեգիտիմության ենթաշերտ, հիմք ստեղծելու փորձ է, որպեսզի հետագա արգրեսիվ գործողությունները հենց դրանով բացատրվեն: Այլ խոսքերով ասած, «եթե սա իրենց պատմական հայրենիքն է, ապա իրավունք ունեն վերադառնալու, վերցնելու, գրավելու այդ պատմական հայրենիքը»: Հետևաբար, մենք բավականին վտանգավոր ու բարդ իրավիճակ ունենք, բայց այն անելանելի չէ, որովհետև ակնհայտ է, որ Բաքվի բռնապետը որոշ դեպքերում գնում է քաղաքական բլեֆի: Պարզ է, չէ՞, որ 44-օրյա պատերազմից հետո Ադրբեջանն էլ որոշակիորեն վերականգնվելու խնդիր ունի, որովհետև մեր բանակը հուժկու հարվածներ է հասցրել, ու Ադրբեջանը կրել է մեծ կորուստներ: Մենք էլ ենք կորուստներ կրել, բայց Ադրբեջանը ևս անկորուստ դուրս չի եկել պատերազմից: Երկրորդ կարևոր հանգամանքն այն է, որ Ադրբեջանն «իր տարածքում» ստացել է իր համար անցանկալի օտարերկրյա ներկայություն՝ ի դեմս ռուսական խաղաղապահների:

Ադրբեջանը համարում է, որ Արցախն իբր իր տարածքն է, և, ըստ դրա, ռուսական խաղաղապահներն իրենց տարածքում են: Այստեղ այժմ որոշակի պայքար է սկսվել նաև թուրքական ու իսրայելական ազդեցությունների համատեքստում, որովհետև թուրքական ներկայության աճը բերել է նրան, որ իսրայելական ներկայությունը որոշակիորեն կրճատվել է, ինչը, բնականաբար, ձեռնտու չէ Իսրայելին: Մենք ունենք նաև ահաբեկչական խմբավորումների խնդիր: Միայն Աստծուն է հայտնի, թե այդ ահաբեկչական խմբավորումները, որոնք Թուրքիայի անմիջական միջամտությամբ բերվել էին Սիրիայի հյուսիսային շրջաններից, մնացել են Ադրբեջանում, թե՞ դուրս են եկել: Ադրբեջանը ունի բավականին լարված հարաբերություններ Իրանի հետ, և այդ իմաստով որևէ խնդիր չի լուծվել: Ու չնայած պաշտոնական հռետորաբանությանը, դրանից այնկողմ բոլոր հարթություններում Ադրբեջանը բացահայտ հակառուսական քաղաքականություն է վարում, խախտում նաև Ռուսաստանի հետ ստորագրած հայտարարությունը, որն իբրև դաշնակցային բնույթ ունի»,-ասաց մեր զրուցակիցը՝ շեշտելով, որ նման խնդիրները բազմաթիվ են:

«Հետևաբար, եթե Հայաստանը ճիշտ աշխատի, այս իրավիճակից ելքեր կան: Իսկ Արցախի կարգավիճակի վերաբերյալ նշաձողի իջեցումը ելք չէ, դա, ըստ էության, Ադրբեջանին հանձնվելու մտայնության դրսևորում է, որը միայն ձեռնտու է թշնամական կողմին»,-հավելեց Վարդան Ոսկանյանը:

Իսկ թե ինչպես պատկերացնել վերոնշյալ ելքերը ներկա իշխանության գործողությունների ու մոտեցումների պայմաններում, նա շեշտեց. «Հայտնի ասացվածք կա, որը շատ լավ բնորոշում է իրավիճակը. «Օձի կծածը սև ու սպիտակ պարանից էլ է վախենում»: Հետևաբար, կարծում եմ, որ պատերազմում պարտություն կրած իշխանությունը Ադրբեջանի հետ բանակցություններում չի կարող հավասարը հավասարի հետ բանակցել: Ստեղծված իրավիճակում Հայաստանին անհրաժեշտ է արժանավորների իշխանություն: Կրկնեմ՝ անելանելի իրավիճակ չէ, բայց բավականին բարդ է, որտեղ պետական համակարգը, իշխանությունը պետք է օրնիբուն աշխատեն: Իշխանությունը ներկայացնողները իրենց ոլորտներում լավագույնները պետք է լինեն: Միայն այս պարագայում մենք կկարողանանք լուծել Հայաստանի և Արցախի Հանրապետությունների առջև ծառացած մարտահրավերները և օգտվել ստեղծված բոլոր հնարավորություններից: Նոր իշխանությունը, բացի արժանավոր լինելուց, պետք է ունենա նաև աշխատելու կամք, գիտելիքներ, հմտություններ, ցանկություն ու տրամադրվածություն, որ երկիրը դուրս գա այս ծանր իրավիճակից»:

Վարդան Ոսկանյանը շեշտեց՝ մեր տարածաշրջանում խոշորագույն փոփոխությունների ականատեսն ենք, որը կապված է համաշխարհային մակարդակում առկա տեղաշարժերի հետ. «Մենք կանգնած ենք նոր աշխարհի նախաշեմին: Ռուսաստան-Արևմուտք հարաբերություններ, մերձավորարևել յան ու ասիական երկրների վերելքն այդ ամբողջ համատեքստում, աշխարհի բևեռային համակարգի փոփոխություններ: Այս ու շատ այլ գործոններ մարտահրավերների հետ մեկտեղ նաև հնարավորություններ են բերում, որոնց պետք է ուշադիր հետևել ու աշխատել: Հետևաբար, կարծում եմ, որ այստեղ փորձած թանի պատմությունը չի աշխատելու: Մենք արդեն տեսել ենք, որ ներկա իշխանությունները տապալել են Հայաստանի կառավարման համակարգը ու հասցրել մեզ այս աղետաբեր իրավիճակին»:

Այս համատեքստում անդրադառնալով Ազատության հրապարակում այս օրերին ծավալվող քննարկումներին, որին մասնակից է նաև իրանագետը, նա ընդգծեց հիմնական շեշտադրումների մասին: «Մենք պետք է շատ հստակ աշխատենք մեր հասարակության հետ՝ հասանելի դարձնելու մեր ազգին այն խնդիրները, որոնք առկա են այժմ Հայաստանում: Այդ խնդիրների մի խոշոր հատված մանիպուլ յացիոն մեխանիզմներով, ըստ էության, մեր հասարակությունից կա՛մ թաքցվում է, կա՛մ նրան մատուցվում բոլորովին այլ լույսի տակ: Պատրանքներ են ստեղծվում այն մասին, թե Թուրքիայի հետ սահմանների բացումը բոլոր խնդիրների լուծման համադարման է: Ակնհայտ է, չէ՞, որ Հայաստանի հետ սահմանը հայկական կողմից չէ, որ փակվել է: Այն փակել է Թուրքիան: Ակնհայտ է, որ թուրքական և ադրբեջանական պետությունների ծրագիրը չի ենթադրում հզոր Հայաստանի գոյություն, հետևաբար, Թուրքիայի հետ հարաբերությունների նորմալացումը կամ Ադրբեջանի հետ իբր խաղաղության դարաշրջանի բացումը չի կարող միտված լինել Հայաստանի հզորացմանը: Պատճառը պարզ է՝ այդ երկու պետությունները որևէ պարագայում չեն ուզենա, որ ՀՀ-ն հզորանա: Դա բոլորովին հակառակ գործընթացի է բերելու: Մյուս կողմից՝ չափազանց կարևոր են Իրանի հետ մեր հարաբերությունները, որոնք կենսական նշանակություն ունեն: Առանց չափազանցության պետք է նշել հետևյալը. այն, որ ադրբեջանա-թուրքական դաշինքը չհամարձակվեց ներխուժում իրականացնել Սյունիքի տարածք ու ուժի մեխանիզմներով ձեռք գցել «Զանգեզուրի միջանցք» կոչեցյալը, մեծ մասով պայմանավորված էր ռուսական ռազմական ներկայությամբ և իրանական զորաշարժերով, որոնք տեղի ունեցան հենց Հայաստանի սահմանների անմիջական մերձակայքում: Բացի այդ, իրանցիները գրեթե բոլոր մակարդակներում ուղղակիորեն հայտարարեցին իրենց կարմիր գծերի մասին»,շեշտեց իրանագետը՝ ընդգծելով, որ, ըստ այդմ, մեր հասարակությունը պետք է հասկանա, թե այս տարածաշրջանում ովքեր են մեր բարեկամները:

«Ադրբեջանական հռետորաբանությունը չի փոխվել՝ նույն թշնամանքն է: Թուրքիայի պարագայում որոշակի նրբերանգներ, կարծեք թե, փոփոխվել են, բայց դա արևել յան խորամանկության տարր է՝ «այն, ինչի չես կարող հասնել ուժով, հասիր քաղցրախոսությամբ»: Հետևաբար պետք է հասկանանք, որ Հայաստանի զարգացումը, մեր առաջ առկա մարտահրավերների լուծումը, մեր հնարավորությունների օգտագործումը բացառապես մեզանով է պայմանավորված: Այո, ունենք դաշնակից ու բարեկամ երկրներ, բայց մենք ենք, որ պետք է լուծենք մեր բոլոր խնդիրները: Հիմա մեր հասարակությանը փորձում են մտցնել թմբիրի մեջ՝ ներկայացնելով, թե այս խնդիրը պետք է լուծի Ռուսաստանը, այն խնդիրը՝ որևէ այլ պետություն: Սա իրականության հետ որևէ աղերս չունի: Արցախի ու Հայաստանի Հանրապետությունների բոլոր խնդիրները պետք է մենք լուծենք: Այլ հարց է, որ այդ ճանապարհին մենք օժանդակության կարիք ունենք մեր դաշնակից ու բարեկամ պետոււթյուններից»,-եզրափակեց Վ. Ոսկանյանը: 

ԱՆՆԱ ԲԱԴԱԼՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում 

Կառուցել՝ նշանակում է ավելի շատ աշխատատեղ ստեղծել. «Մեր Ձևով» ժողովրդական շարժումՈրո՞նք են երաշխիքները, որ տարվա կեսին առողջության ապահովագրության համար նախատեսված բյուջեն չի սպառվի. Նաիրի ՍարգսյանԱմփոփվեց «Դոմուս»-ի ամենասպասված խաղարկությունը Մինչև 200․000 դրամ աշխատավարձ ստացողները զրկված են առողջության ապահովագրությունից․ Մենուա ՍողոմոնյանԶՊՄԿ-ում մասնագիտական վերապատրաստումները դիտարկվում են որպես շարունակական գործընթաց և ռազմավարական ներդրում«Հայաստանի 100 լավագույն ուսանողները» մրցույթի հայտադիմումների ընդունումը կավարտվի 3 օրից. Գոհար ՂումաշյանՓաշինյանի զգուշացումը Հայկ Սարգսյանին Բանակի դերը պետք է մշտապես բարձր լինի, սակայն այսօր հակառակն ենք տեսնում․ Ավետիք Հարությունյան Ստրասբուրգում ընթացող ԵԽԽՎ վեհաժողովի շրջանակներում իմ դիտարկումները ներկայացրեցի համազեկուցողներ Բորիանա Օբերգին և պարոն Ֆասինոյին. Է. ՄարուքյանՓաշինյանն ամեն ինչ անում է՝ Ավստրիայում կայանալիք եպիսկոպոսաց ժողովը խափանելու համար Սամվել Կարապետյանը 3 տասնամյակ շարունակ շենացրել է Հայաստանը. Սամվել ԿարապետյանՌուսաստանը բարձրացնում է կոշտ զգուշացումների դոզան TeamPay-ն առաջին էլեկտրոնային դրամապանակն է Հայաստանում, որտեղ կարելի է մեկ քայլով նույնականացվել imID-ովՀաջորդ իշխանության հավակնորդները պետք է ճիշտ ձևակերպեն հաջորդ իշխանության առաքելությունը, և այդ պարագայում կհաջողեն․ Հովհաննիսյան Նույնիսկ այս ծանր պայմաններում բանակը կատարում է իր առաքելությունը․ Արամ ՊետրոսյանԱրևային էներգիա՝ մթության մեջ. Չինաստանը գործարկել է «հրաշք աշտարակը» Դատարանի միջամտությունը եկեղեցու կառավարմանը հարուցում է սահմանադրականության և իրավունքի գերակայության հետ կապված լուրջ մտահոգություններ. «Amsterdam & Partners» Շերամի փողոցում բռնկված հրդեհը մարվել է Բանակը չի պարտվել, պարտվել են իշխանությունները․ Գրիգոր Գրիգորյան «Առաջարկ Հայաստանին» երիտասարդական ծրագիրը համակարգված մոտեցմամբ անդրադառնում է երիտասարդությանը հուզող առանցքային խնդիրներին. Շաքե ԻսայանՀՀ միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են Պարգևավճար ստացող պետական պաշտոնյան պարտավոր է պարգևի տաս տոկոսը ծախսել վերապատրաստման վրա. Հրայր ԿամենդատյանԱրևմտյան եկեղեցիների աճող մտահոգությունը Հայաստանի իշխանությունների քաղաքականության շուրջ «Շու՛նչդ տուր, հոգի՛դ տուր, բայց Հայրենիքդ մի՛ տուր թշնամուդ»․ երբ երիտասարդները խոսում են Հայրենիքի մասին․․․ «Մեր Ձևով» շարժումը ներկայացնում է ուժեղ Հայաստանի իր տեսլականը 300 000 նոր աշխատատեղերը բերելու են նաև բարձր կենսաթոշակներ. Աշոտ ՄարկոսյանՇիրակի մարզը բարեգործություն չի ուզում. Շիրակի մարզը աշխատանք է ուզում. Ռուբեն Մխիթարյան Բժշկական հաստատություն տեղափոխված դատապարտյալի մոտից հայտնաբերվել է թմրամիջոցի նմանվող զանգվածԿիևը կարող է լուրջ տարածքային զիջումների գնալ Մոսկվայի հետ բանակցություններում՝ անվտանգության երաշխիքների դիմաց. ԿալլասՀայտնի քաղաքական գործիչներն ու փորձագետները քննարկել են Հայաստանի անվտանգության նոր մարտահրավերները Ջրային պարեկները ապօրինի որսած սիգ են հայտնաբերել Անկախ ՍԴ-ի դիրքորոշումից՝ հանրային հնչեղություն ունեցող բոլոր գործերը զուգորդված են կալանքներով. Արամ ՎարդևանյանՀայաստանը նոր միջուկային ռեակտորի կառուցման հարցում շարունակում է բանակցել տարբեր երկրների հետ. ՓաշինյանՍա երազանք չէ․ սա քո ապագա աշխատանքն է․ «Մեր ձևով» Քիմ Քարդաշյանը ցուցադրել է իր հայտնի կազմվածքը Skims-ի նոր ֆոտոշարքում Սթափեցնող ահազանգ Ստրասբուրգից․ բանտարկված սրբազաններն ու Ադրբեջանի անվերջ պահանջները․ Էդմոն ՄարուքյանՆԱՏՕ-ն փաստացի պատրաստվում է Ռուսաստանի հետ հակամարտnւթյանը. ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչՀայտնի են Junius մրցույթի երրորդ փուլի հաղթողների անուններըՁմեռային զորակոչը երկարաձգվել է մինչև 2026 թ. փետրվարի 13-ը ներառյալ 300.000 նոր աշխատատեղ․ Ալիկ ԱլեքսանյանԼաբուբուն շքեղության աշխարհում. Moynat-ը և Կասինգ Լանգը պայուսակները վերածում են հեքիաթիԵրևանի պարեկները «Մերսեդես»-ում ապօրինի պահվող զենք-զինամթերք են հայտնաբերել «Մեր ձևով» ժողովրդական շարժման համակարգող Նարեկ Կարապետյանը և շարժման անդամները կհանդիպեն երևանցիների հետ Հայաստանում ամենաարագ աճող շարժումը․ «Մեր ձևով»Մոուրինյուն մեկնաբանել է «Ռեալի» նկատմամբ տարած տպավորիչ հաղթանակը ԵՄ-ն արդեն բաժանել է ռուսական ակտիվները Կիևի և իր ռшզմարդյունաբերական համալիրի միջև. ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչՄենք չենք ուզում նոր փորձանքներ. մենք ուզում ենք արժանապատիվ ծերություն և անվտանգ ապագա․ Կամենդատյան ԱՄՆ-ն մտադիր չէ կրկին ռազմակшն nւժ կիրառել Վենեսուելայի դեմ և ակնկալում է, որ դրա անհրաժեշտությունը չի լինի. ՌուբիոԱյս ամենը հակասահմանադրական է․ Օրբելյան Հասարակությունը պետք է լինի քաղաքականապես հասուն և անջատի ընտանեկան շահը պետականից․ Ավետիք Չալաբյան