Երևան, 17.Հունիս.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Սուբսիդիաները վերջանալու են, իսկ շուկան չկա․ ֆերմերներին ծանր հարված է սպասվում․ Հրայր Կամենդատյան Գործ ունենք ավտորիտար քաղաքական համակարգի հետ․ Արմեն Մանվելյան Այսպիսի պայմաններում կայացած ընտրությունները լեգիտիմ չեն կարող համարվել․ Մենուա Սողոմոնյան Աշտարակում վթարի է ենթարկվել երեխաներին էքսկուրսիա տանող ավտոբուսը. Մեքենաներից մեկը շրջվել է Ուղիղ միացում՝ ԿԸՀ-ից Ռոսսելխոզնադզորը բացատրել է հայկական գյուղմթերքի ներմուծման սահմանափակումները․ դա քաղաքականության հետ կապված չէ Գազատարը վնասվել է. Շիրակի մարզի 19 բնակավայր զրկվել են գազամատակարարումից Փամբակ գետում հայտնաբերվել է 7-ամյա աղջկա մարմինը․ որոնողական աշխատանքները շարունակվում են Իրանը համաձայնել է երբեք միջnւկային զենք չունենալ. Թրամփ Փոքր պետությունների պաշտպանությունը․ ինչո՞ւ է «զսպումը հնարավորությունը բացառելու միջոցով» դառնում ժամանակակից ռազմավարություն․ Արտակ Զաքարյան


«Երբ մեր անձնական տվյալները կամովին փոխանցում ենք օտար մեկին, թույլ ենք տալիս նրան, որ խաբի մեզ». «Փաստ»

Հարցազրույց

«Փաստ» օրաթերթը գրում է

Համացանցը խաբեբաների համար հրաշալի վայր է «զոհեր» գտնելու համար: Վերջին շրջանում խաբեությունների իրական շքերթ է, հայտնի ընկերությունների, կազմակերպությունների, խանութների անվան տակ «խաղարկություններ» են իրականացվում, «շահավետ» առաջարկներ արվում: Ու մինչ տեղեկատվական անվտանգության մասնագետները պարբերաբար իրազեկումներ են տեղադրում, զգուշացնում, որ քաղաքացիները չխաբվեն մեծ գումարներ աշխատելու կամ շահումներ ունենալու խոստումներին, շատերն ընկնում են խաբեբաների թակարդը: Այս ամենի հիմքում իրազեկվածության պակասն է, ինֆորմացիան ճշտելու անկարողությունը, թերահավատությունը, նորագույն տեխնոլոգիաներին հնարավորինս լավ ծանոթ չլինելը, բայց, իհարկե, ամենակարևորը՝ հեշտ գումար աշխատելու ցանկությունը:

«Սպառողների ասոցիացիա» ՀԿ փոխնախագահ, իրավաբան Սյուզաննա Չիլինգարյանը նշում է՝ եթե իքս ընկերությունից խաղարկությանը մասնակցելու մասին նամակ եք ստանում, ինֆորմացիան ստուգեք՝ տվյալ ընկերության պաշտոնական կայքէջ մտնելով կամ էլ այցելելով ընկերության գրասենյակ կամ մասնաճյուղ: «Կարող են նաև զանգահարել և տեղեկանալ մանրամասներին: Շատ հնարավոր տարբերակ է, որ ընկերությունն անգամ տեղյակ չլինի, որ իր անունից նման խաղարկություն է իրականացվում: Սա նաև օգնություն կլինի նրան՝ տեղեկացնելու, որ իր անունը շահարկվում է, դրանից հետո կարող են պաշտոնական մեկնաբանություն ներկայացնել, բնականաբար, դիմել նաև իրավապահ մարմիններին: Քաղաքացու մոտ առաջին կասկածը պետք է հարուցի այն, երբ իրենից խաղարկությանը մասնակցելու կամ իբր շահումը ստանալու համար պահանջեն անձնական տվյալներ: Սա առաջին ահազանգն է, որը պետք է մարդուն սթափեցնի»,- «Փաստի» հետ զրույցում ասում է Չիլինգարյանը: Նշում է՝ համացանցում չկա վերահսկողություն և կանոնակարգում:

«Օրինակ՝ այսօր ֆեյսբուքում տարբեր խաղերի ու թեստերի անվան տակ կորզում են մարդու անձնական տվյալները՝ հեռախոսահամարները, անունազգանունը, ծննդյան տարեթիվը, էլեկտրոնային հասցեները: Իսկ այս տվյալներով շատ հեշտ է գտնել մարդուն տարբեր սոցիալական ցանցերում, իսկ դրանք խաբեությունների համար ամենանպաստավոր տիրույթներն են»,-հավելում է մեր զրուցակիցն՝ ընդգծելով, որ մարդուն խաբելու ամենահեշտ տարբերակը նրան շահագրգռելն է, իհարկե, ֆինանսական տեսանկյունից:

«Այս պարագայում իրազեկման խնդիր ունենք: Օրինակ՝ տեղեկատվական անվտանգության փորձագետ Սամվել Մարտիրոսյանը պարբերաբար իրազեկում է, տեղեկացնում է խաբեությունների տեսակների մասին: Պետք է ավելի լայնածավալ աշխատանք տանեն նաև պետական համապատասխան գերատեսչությունները: Պետք է իրազեկեն մարդկանց, որ տարբերակեն կեղծն ու իրականը, բայց դա անելու համար մարդն անընդհատ զգոն պետք է լինի: Երբեմն սոցիալական ցանցերի միջոցով մեր ընկերներից նամակներ ենք ստանում, որով գումար են խնդրում կամ առաջարկում ինչոր խաղարկությունների մասնակցել, այստեղ պետք է մեր զգոնությունը գործի, չենք բացում հղումը, կապվում ենք այդ մարդու հետ, փորձում ճշտել նամակի իսկությունը, նաև իրեն ենք իրազեկում, որ իր անունից ինչ-որ նամակներ և հղումներ են տարածվում: Իհարկե, տեխնոլոգիաները զարգանում են, խաբեության տարբերակները և ռազմավարությունն է զարգանում, հետևապես այս պարագայում յուրաքանչյուր մարդ պետք է սթափ գործի, վերահսկի իր անձնական ինֆորմացիան, համակարգիչը:

Եթե այս քայլերն անես, խաբեության զոհ չես դառնա, հակառակ դեպքում՝ համացանցում լրացնում ենք մեր անձնական տվյալները, լրիվ անծանոթ մեկին փոխանցում մեր բանկային տվյալները, հետո էլ դժգոհում, թե խաբեության զոհ դարձանք: Օրինակ՝ մի շրջան արտերկրից հարուստ բարեկամները շատերին ժառանգություն էին թողնում, և զարմանալին այն էր, որ մարդիկ հավատում էին դրան, փոխանցում անձնական ինֆորմացիա, բայց տեսնես՝ իրենք իրենց հարց տալի՞ս էին՝ ո՞վ է իմ այդ բարեկամը, որտե՞ղ էր մինչ օրս և այլն: Մինչդեռ, երբ մեր անձնական տվյալները կամովին փոխանցում ենք օտար մեկին, նշանակում է՝ թույլ ենք տալիս նրան, որ խաբի մեզ»,եզրափակում է Սյուզաննա Չիլինգարյանը:

ԼՈՒՍԻՆԵ ԱՌԱՔԵԼՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

ՄԷԳ-ը վատթարացրել է 2026 թվականին նավթի համաշխարհային պահանջարկի կանխատեսումըԱՄՆ-ի և Իրանի գործարքը կընդգրկի Իսրայելը, Լիբանանը և Պարսից ծոցի երկրները. Վենս Հիսուսը՝ դուրս պրծած աչքերով. Բրազիլիայում անհաջող վերականգնումը սրբերին վերածել է ծաղրանկարների և գրավել զբոսաշրջիկների ամբոխին Ուղիղ եթեր դատարանի բակից. դատարանը քննում է «Ուժեղ Հայաստան» դաշինքի անդամ Դավիթ Ղազինյանին կալանավորելու միջնորդությունըՄադրիդի «Ռեալը» հայտնեց Բեռնարդու Սիլվայի տրանսֆերի մասին. պաշտոնական Ջենիֆեր Լոպեսը խոսել է բեմում տեղի ունեցած «մղձավանջի» մասինՀայաստան — Ադրբեջան՝ 3։0․ մեր թենիսիստուհիների փայլուն մեկնարկը Բիլի Ջին Քինգի գավաթում ԱՄՆ-ի և Իրանի գործարքը նախատեսում է 300 միլիարդ դոլարի մասնավոր հիմնադրամի ստեղծում. ReutersՍպասվում է առանց տեղումների եղանակ. ջերմաստիճանը կբարձրանա ևս 3-4 աստիճանով ՀԷՑ-ի օտարման վերաբերյալ արբիտրաժային վարույթը կրում է բացառապես դատավարական բնույթ․ փաստաբանական թիմԻրավապահները հայտնաբերել են ավելի քան 60 գրամ մեթամֆետшմին«Արմավիր» ՔԿՀ-ում անօդաչու թռչող սարքի միջոցով փորձել են ազատազրկված անձանց արգելված իրեր փոխանցելՊայքարն ընթացքի մեջ է, մենք էլ՝ աննահանջ ու հաղթական տրամաբանության մեջ, որովհետեւ մեր գործ արդար է․ Գոհար ՄելոյանՉի բացառվում, որ իշխանության կողմից մշակվել և իրականացվել են տարբեր ընտրախախտումներ․ Արեգ ՍավգուլյանԱռաջիկա 40 օրվա քաղաքական սցենարը․ Հրայր ԿամենդատյանԻնձ հիմքեր են պետք, մասնակցեք ստորագրահավաքին․ Արշակ ԿարապետյանՆիկոլը շարունակում է երկիրն անհամաչափ զիջումների տանելու քաղաքականությունը, իսկ ընդդիմությունը դեռ հապաղում է. Աբրահամյան ՀՀ հանքերը ռեկորդներ կսահմանեն, բայց պղնձաձուլարան դեռ չի լինի. մասնագետի վերլուծությունMoody’s Ratings-ը վերահաստատել է Յունիբանկի B1 վարկանիշը՝ կայուն հեռանկարովՍտոկհոլմի արբիտրաժը առայժմ կքննարկի միայն իրավասության և ընթացակարգային հարցերը․ ՀԷՑ Վերահսկողական ԿոմիտեՈւղևորություն Փարիզ և ոչ միայն. Հայտնի են Arca-ի, Կոնվերս Բանկի և Սիթիզենի արշավի հաղթողները «Մենք էլ մեր ձևով ենք մասնակցելու». Նարեկ Կարապետյանը հիշեցրել է Սամվել Կարապետյանի հայտարարությունըՓամբակ գետում հայտնաբերվել է ջրահեղձ եղած 7 տարեկան աղջնակի մարմինը Հույս կար, որ ընտրություններն այլևս չեն կեղծվելու․ այն չարդարացավ․ Ավետիք ՉալաբյանՍուբսիդիաները վերջանալու են, իսկ շուկան չկա․ ֆերմերներին ծանր հարված է սպասվում․ Հրայր ԿամենդատյանԳործ ունենք ավտորիտար քաղաքական համակարգի հետ․ Արմեն ՄանվելյանԱյսպիսի պայմաններում կայացած ընտրությունները լեգիտիմ չեն կարող համարվել․ Մենուա Սողոմոնյան«Նիկո՛լ, «պանիխիդայի» դեմքով դու միշտ մնալու ես. գիտես գլխիդ գալիքը». Նաիրա Գևորգյան Ես շատ նման եմ նրան․ Մեսսին նշել է իրեն ոգեշնչող մարզիկի անունը ՎՏԲ-Հայաստան Բանկ․ ակնթարթային փոխանցումները դեպի Ռուսաստան դառնում են առավել պահանջված Աշտարակում վթարի է ենթարկվել երեխաներին էքսկուրսիա տանող ավտոբուսը. Մեքենաներից մեկը շրջվել էՈւղիղ միացում՝ ԿԸՀ-իցԱշտարակում վթարվել է երեխաներին էքսկուրսիա տանող ավտոբուսը. Գագիկ Համբարյան Ադրբեջանը Արցախի Աստղաշեն գյուղում ոչնչացրել է Հայրենական մեծ պատերազմի զոհերի հիշատակի հուշարձանը Սպասվում է առանց տեղումների եղանակ. ջերմաստիճանը կբարձրանա ևս 3-4 աստիճանով Մահապատժի՛ ենթարկել Հայաստանի անկախությունն ու ինքնիշխանությունը վաճառողներին. Խաչիկ ԱսրյանԱմբողջ նպատակը եղել է վախի մթնոլորտի տարածումը. Վարդևանյանը Դ. Ղազինյանի դեմ վարույթի մասինՉենք կարող խոսել նախաքննական գաղտնիքի մասին, քանի որ ձայնագրությունը հանրայնացվել է․ Արամ Վարդևանյան Դավիթ Ղազինյանին ազատությունից զրկելու շեմը բավական ցածր է, ԿԸՀ-ի որոշումն էլ ընկալելի չէ Փաշինյանի վիճակը էնքան վատ է, որ․․․ Դավիթ Ղազինյան (տեսանյութ) Գնում ենք Վաղարշյանի Քննչական, հո չե՞մ թողնելու իրենց մասկի-շոուն ապահովեն. Դավիթ Ղազինյան Գործը իշխանության վախերի մասն է. Դավիթ Ղազինյան Ռոսսելխոզնադզորը բացատրել է հայկական գյուղմթերքի ներմուծման սահմանափակումները․ դա քաղաքականության հետ կապված չէ ՀԴՄ կանոնների խախտման, վարձու աշխատողի չձևակերպման դեպքերի բացահայտումներ. ՊԵԿ–ի ամփոփումը Նվազագույն ողջամտության դեպքում այս միջնորդություններից առնվազն մեկը պետք է մերժվի. Արամ Վարդևանյանը՝ Դավիթ Ղազինյանի գործի մասին Brent տեսակի նավթի գինը 78 դոլարից իջել է մարտի 2-ից ի վեր առաջին անգամ Գազատարը վնասվել է. Շիրակի մարզի 19 բնակավայր զրկվել են գազամատակարարումից «Որևէ մեկին գումար չեմ տվել»․ Դավիթ Ղազինյանը՝ քրեական վարույթի մասին Ենթադրում եմ՝ կկալանավորվեմ, պրոցես է, բոլորս էլ պատրաստ ենք, ամեն ինչ շատ լավ է. Դավիթ Ղազինյան ԿԸՀ-ն քննում է Ուժեղ Հայաստան կուսակցության անդամ Դավիթ Ղազինյանին անձեռնմխելիությունից զրկելու հարցը