Երևան, 17.Հունիս.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Իրանը համաձայնել է երբեք միջnւկային զենք չունենալ. Թրամփ Փոքր պետությունների պաշտպանությունը․ ինչո՞ւ է «զսպումը հնարավորությունը բացառելու միջոցով» դառնում ժամանակակից ռազմավարություն․ Արտակ Զաքարյան Կապույտ, թե՞ սև. Ո՞ր արևային վահանակներն են ավելի լավ Լարսի ճգնաժամ. հայ վարորդների ահազանգը Կուտակվել է հանրային հոգնածություն և հիասթափություն. ի՞նչ սպասել ապագայում. «Փաստ» Քաղաքական հաջողության գինը չափազանց բարձր է. «Փաստ» «Բարի էր, լավատես, բոլորին հասնող ու անսահման խղճով». պայմանագրային ծառայող, սերժանտ Արթուր Զալինյանն անմահացել է հոկտեմբերի 14-ին Վարդենիսում. «Փաստ» «Քաղաքացու քվեն ոտնահարվեց. գործ ունենք հակաքաղաքագիտական, անտրամաբանական և ապալեգիտիմ մի գործընթացի հետ». «Փաստ» Չեղարկված տեղամասեր և «կորած» ձայներ. որտե՞ղ է ընտրական արդարությունը. «Փաստ» Բոլոր ինստիտուտների կազմալուծում ու վարկաբեկում. «Փաստ»


«Անտարբերությունը մեղք եմ համարում, հատկապես, երբ այն քո ճակատագրի նկատմամբ է». «Փաստ»

Հարցազրույց

«Փաստ» օրաթերթը գրում է

 

Երիտասարդ դերասանուհի Ման ՆԷն Թատերական ինստիտուտում սովորելու տարիներին` չորրորդ կուրսի երկրորդ կիսամյակում առաջարկ ստացավ և սկսեց նկարահանվել հեռուստասերիալում: «Միշտ մտածել եմ, որ իմ կարիերայի սկզբում նախ պետք է թատրոնում հանդես գամ, բայց եղավ ճիշտ հակառակը: Բուհն ավարտելուց հետո էլ շարունակեցի նկարահանվել` գրեթե առանց մեծ դադարների, լարված գրաֆիկով»,-«Փաստի» հետ զրույցում ասում է դերասանուհին, որը ներկայում նկարահանվում է «Ամեն տարի գարնանը» հեռուստանովելում:

Ընդգծում է` թատրոնն ու կինոն նույն աշխարհի տարբեր կետերն են:

«Բայց կա սկզբունք` կա՛մ պետք է քեզ լիարժեք դրսևորես ֆիլմերում, կա՛մ թատրոնում: Հիմա նախընտրում եմ կինոն, այս ժամանակաշրջանում այն ինձ ավելի հետաքրքիր է, գուցե հետո ցանկություն լինի նաև ներկայացումներում հանդես գալ, ձմռանն առաջարկ ստացել եմ, բայց մերժել այն: Ի դեպ, ուսանողական տարիներին տարբեր դերեր կերտել եմ ուսանողական թատրոնում»,-նշում է մեր զրուցակիցը:

Իր նոր սկսվող` դեռ երկամյա կարիերայի ընթացքում հասցրել է նկարահանվել մի քանի հեռուստասերիալներում, իսկ անցած տարի` ռեժիսոր Ել. Արշակյանի գեղարվեստական կարճամետրաժ «Նունիկ» ֆիլմում, որն արտերկրում մասնակցել է մի քանի փառատոնների, հաղթանակներ գրանցել տարբեր անվանակարգերում, իսկ Հայաստանում ֆիլմը դեռ չի ցուցադրվել: Դերասանուհուց, որը մտքեր ունի ուսումն արտերկրի բուհերից մեկի կինոյի բաժնում շարունակելու և որը կարողացել է իր գործունեության այս փուլում դրսևորել իրեն տեսախցիկների առջև, հետաքրքրվում ենք մեր ֆիլմարտադրության մասին` խնդիրների ու հաջողությունների համատեքստում:

«Հիմնական բացասական կողմը մեզ մոտ ֆինանսի հետ է կապված: Վստահաբար, ունենք լավ ռեժիսորներ և դերասաններ: Կարծում եմ, որ հայկական կինոն, ճիշտ է, թույլ զարկերակով, բայց զարգանում է, իհարկե, երբ համեմատում եմ արտասահմանյան ֆիլմերի հետ, անելիքներ ունենք: Ըստ իս, թատրոնն այս շրջանում նահանջում է իր դիրքերից: Ֆիլմ նկարելը շատ բարդ գործընթաց է: Մարդիկ ուղղակի նստում և դիտում են ֆիլմը, որը մի ամբողջ մեծ թիմի աշխատանքի արդյունքն է: Մեկմեկ անգամ հումորով ասում եմ` կինո նկարելը մի ամբողջ կինո է: Կինոն քանդակի պես է` պահանջում է երկար, նուրբ ու մանրակրկիտ աշխատանք: Երբ մեզ մոտ սովորեն դերասանի հագուստի կոճակից մինչև մազի ծայրի վրա ավելի մանրակրկիտ ու դանդաղ աշխատել, ամեն ինչ լավ կլինի»,- ասում է Ման ՆԷն:

Նրա կարծիքով` մեր ֆիլմերում նաև հասարակ լինելն է պակասում: «Մեզ մոտ բնականությունն է պակասում: Երբ մեր դերասանները կցանկանան ներկայանալ իրենց դեմքի ողջ թերություններով հանդերձ, կցանկանան ներկայանալ առավելագույնս բնական ձևով, թերություններն էլ առավելություն կդիտվեն: Դրսում, օրինակ` դա շատ է գնահատվում: Մեզ մոտ բոլորը փորձում են կատարյալ ձևով ներկայանալ և, օրինակ` դեմքին ունեցած կնճիռները թաքցնել, սա իրենց համար գուցե թերություն է, բայց իրականում այն առավելություն կարող է լինել: Երբ մեր ռեժիսորները կդադարեն նկարահանել նույնանման դեմքերի, կփորձեն գտնել, տեղ տալ ավելի երիտասարդ ու բնական դերասանների, մեր կինոն ավելի հետաքրքիր կդառնա: Օրինակ` իմ երազանքն էր, որ որևէ ֆիլմում առանց շպարի ներկայանամ, այնպես, ինչպիսին կամ, «Նունիկ» ֆիլմում իմ այդ երազանքն իրականացել է: Ֆիլմում ներկայացնում ես առօրյա կյանք և բնական է, որ առօրյայում չես կարող լինել միշտ հարդարված մազերով և շպարված, միշտ փորձում եմ այս նուրբ սահմանը պահել»,-հավելում է զրուցակիցս:

Իսկ ինչպե՞ս է լրացնում այն մեծ էներգիան, որ սպառում է նկարահանման հրապարակում: Գերլարված գրաֆիկով աշխատելիս էներգիայի հավել յալ աղբյուրներ են անհրաժեշտ: Ման ՆԷն էներգիան ստանում է բնությունից ու լեռներից: Սիրում է լինել Հայաստանի տարբեր անկյուններում: «Ծնվել և մեծացել եմ Ապարանում, իսկ մանկությանս տարիներն անցել են սարերում, որտեղ անսպառ է մաքուր օդը: Այն անհրաժեշտ է մարդուն ապրելու համար: Ասածիս մեջ մի քիչ հումոր կա, բայց երբ խորապես նայենք հարցին, գուցե չկա էլ: Ընկերների մի լավ խումբ ունենք, համախմբվել ենք հայրենիքը ճանաչելու գաղափարի շուրջ` լինելով մեր երկրի ամենատարբեր վայրերում, բարձրություններ հաղթահարելով: Սա է միակ տարբերակը: Այո, սիրում եմ բնությունը: Իմ վարպետ Նիկոլայ Ծատուրյանն ասում էր, որ Աստված բնության մեջ է: Սա այնքան ճիշտ միտք է, իրականում բնությունը կատարելություն է: Եթե նայենք լեռներին, ծառ ու ծաղկին, կտեսնենք, որ դրանք կատարյալ են, քանի դեռ մարդկային ձեռքը չի դիպել դրանց: Սարերում հանգստանում եմ, էներգիա ստանում: Անընդհատ մասնակցում եմ արշավների, բարձրությունը հաղթահարելով` մեծ էներգիա եմ կուտակում: Բնությունն ինձ հանգստացնում է»,-նշում է դերասանուհին:

Ի դեպ, մեր զրույցի հաջորդ օրը նա ընկերների հետ Սյունիք էր ուղևորվելու, իսկ նրա տպավորությունների, զգացողությունների ու բնությունից ստացած էներգիայի մասին պատմում էին իրար հաջորդող լուսանկարները: Հայրենիքի մասին զրույցը հանգեցնում է հաջորդ հարցիս: Մինչ դերասանուհու հետ զրուցելը, մի փոքր «շրջել» էի նրա սոցիալական էջերում, կարդացել գրառումները: Ման ՆԷն բավականին սուր է անդրադառնում այն ամենին, ինչ տեղի է ունենում Հայաստանում: Գրառումները կարդալուց ակամայից հիշեցի բոլոր այն մեկնաբանությունները, երբ մեզ՝ լրագրողներիս ասում են` մենք դերասան ենք, քաղաքականությամբ չենք զբաղվում, մենք սպորտսմեն ենք, քաղաքականությունը չենք մեկնաբանում` մոռանալով ամենակարևորը, որ, ի վերջո, բոլորս Հայաստանի Հանրապետության քաղաքացիներ ենք` անկախ մասնագիտությունից, պաշտոնից և այլ հանգամանքներից:

«Մենք` դերասան, բժիշկ, լրագրող, սպորտսմեն լինելուց առաջ առաջին հերթին ՀՀ քաղաքացի ենք: Քաղաքացի լինելը, հետաքրքրվելն ու ցավելն այն ամենի մասին, ինչ կատարվում է քո հայրենիքում ու քո շուրջը, ընդհանրապես կապ չունի մասնագիտության հետ: Իրապես չեմ հասկանում այն մարդկանց, որոնք դա պատճառ են դարձնում և ասում` արվեստի ներկայացուցիչ եմ և ինձ չի հետաքրքրում քաղաքականությունը: Այո, քաղաքականությունը քեզ կարող է չհետաքրքրել, բայց չէ՞ որ այդ քաղաքականությունն է որոշում քո ճակատագիրը: Երբևէ չեմ վախեցել ներկայացնել տեսակետս իմ երկրում կատարվող իրադարձությունների մասին: Անտարբերությունը մեղք եմ համարում, հատկապես, երբ այն քո ճակատագրի նկատմամբ է: Իսկ այն, ինչ կատարվում է այսօր մեր երկրում, ցավով եմ նշում` քաղաքականության սահմաններից դուրս է: Հայրենիքի ճակատագրի հանդեպ անտարբեր լինելն ինձ համար հավասարազոր է հայ կոչվելու հանդեպ անտարբեր լինելուն, եթե ավելի կոպիտ ձևակերպեմ, հայ լինելը չընդունելուն: Եթե չգիտես, թե հայրենիքդ և դու դեպի ուր եք գնում, ուրեմն քեզ համար ամեն ինչ միևնույնն է: Ինձ համար երբեք ոչինչ միևնույնը չէ: Ամեն ինչ սկսվում է անտարբեր լինելուց: Չեմ սիրում և չեմ էլ փորձի մարդկանց պարտադրել իմ կարծիքը, բայց ցանկացած հարցի վերաբերյալ եթե ունեմ հստակ համոզմունք, որն արդարացված է, չեմ վախենա բարձրաձայնել»,-ասում է Ման ՆԷն:

Իսկ վերջում` կարիերայի հետ կապված ապագա ծրագրերի մասին: «Արտասահմանում ուսումը շարունակելու մտքեր կան: Շատ եմ ուզում նկարահանվել ֆրանսիական կինոյում, ինչոր քայլերով փորձում եմ մոտենալ իմ այդ երազանքին: Որոշ ժամանակ հետո դադար կվերցնեմ, քանի որ էներգիայի մեծ պաշար սպառելով` կարիք ունեմ վերականգնվելու»,- եզրափակում է դերասանուհին:

ԼՈՒՍԻՆԵ ԱՌԱՔԵԼՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Ինդոնեզիայում Սեմերու հրաբխի առնվազն յոթ ժայթքում է գրանցվելՈ՞վ է շահում ոչ լեգիտիմ Աժ-ից և ո՞վ է պատասխանատու. Էդմոն ՄարուքյանԴատարանը մերժել է գաղտնիքների գողության մեղադրանքով OpenAI-ի դեմ Մասկի հայցը․ WSJԻրանը համաձայնել է երբեք միջnւկային զենք չունենալ. Թրամփ Վաշինգտոնում ձեռք բերված համաձայնությունը կարևոր ձեռքբերում է, և Դուք կարող եք շարունակել ապավինել մեր հանձնառությանը. Մելոնին՝ ՓաշինյանինՀուլիսի 1-ից նպաստառուների նպաստը կտրվելու է․ Հրայր Կամենդատյան44-օրյա պատերազմում անհետ կորածի հորը կալանավորել են 2 ամսովՄեր ընտանիքը պատրաստ է պատվով հաղթահարել այս փորձությունը․ կալանքի տակ գտնվող Սասուն Բադոյանի դստեր գրառումըՀորմուզի նեղուցում տարանցումը վերսկսելու համար շաբաթներ կպահանջվեն. FT ԿԸՀ-ի ապալեգիտիմացման վտանգը, մանդատների հարցը և քաղաքացիական պահանջը․ քննարկում Կարեն Կարապետյանի հետ․ Աննա ԿոստանյանՈւժեղ կազմ և մեծ սպասելիքներ. Հայաստանը վաղը կմրցի Ադրբեջանի հետՕդա եգիպտական ​​արմատներին. Van Cleef & Arpels-ի նոր բարձրակարգ զարդերի հավաքածունԱՄՆ-ի և Իրանի միջև բանակցությունների նոր փուլը կսկսվի հուշագրի ստորագրումից հետո. ԱրաղչիԹունիսի հավաքականը նոր գլխավոր մարզիչ ունի. պաշտոնական Եթե ՔՊ ԿԸՀ-ն գրիչի մեկ հարվածով կարող է փոշիացնել 60 000 ձայն, ապա ինչ լեգիտիմության մասին կարող է խոսք լինել. Աշոտ ՄարկոսյանՄեծ Բրիտանիան ընդլայնել է հակառուuական պատժամիջnցները Ձայների ջեբկիրը ու նրա արկածները. Գառնիկ ԴավթյանՍա երկու օր առաջ օդանավակայանում տեղի ունեցած ապօրինության շարունակությունն է. Բագրատ ՄիկոյանՌԴ Պետդումայի ընտրությունները տեղի կունենան սեպտեմբերի 20-ին. Պուտինը ստորագրել է համապատասխան հրամանագիրը«Ես ևս մեկ անգամ համոզվեցի, որ կյանքում երբեք չպետք է հանձնվել». Նազիկ Ավդալյան Ազատության պողոտայում բախվել են «Chevrolet Volt»-ն ու «Nissan»-ը. կան վիրավnրներ Հունիսի 7-ը հայ ժողովրդի դեմ մղվող հիբրիդային պատերազմի գլխավոր ճակատամարտն էր․ Արեգ ՍավգուլյանԿԸՀ հերթական կեղծարարության, իշխանությունների ոչ լեգիտիմ լինելու, ՀՀ-ն արևմտյան Ադրբեջանի վերածելու փորձերի և Հայ ժողովրդի շահերի մասին. Արմեն ՄանվելյանՍերժի կոստյումին լավ էլ հարմարվել է. գնացեք ստորագրահավաքի, անցնենք գործի. Արշակ ԿարապետյանՀայաստանի Սահմանադրությունը Ալիևը չի որոշելու. Նարեկ ԿարապետյանՀայաստանում տեղի են ունեցել սարսափելի ընտրախախտումներ․ Արմեն ՄանվելյանԱնվավեր ճանաչվեց այն տեղամասերի արդյունքը, որտեղ ընդդիմությունը շատ ձայներ ուներ․ Մենուա ՍողոմոնյանՓոքր պետությունների պաշտպանությունը․ ինչո՞ւ է «զսպումը հնարավորությունը բացառելու միջոցով» դառնում ժամանակակից ռազմավարություն․ Արտակ ԶաքարյանԿապույտ, թե՞ սև. Ո՞ր արևային վահանակներն են ավելի լավ Հնարավո՞ր են թափանիվի օգտագործման նոր գաղափարներ. «Փաստ»Լարսի ճգնաժամ. հայ վարորդների ահազանգը Մինչև 30% idcoin լողավազաններում. Idram&IDBankՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (16 հունիսի). Ստեղծվել է փորձարարական ֆիզիկայի և կենսաբանության համաշխարհային կենտրոններից մեկը. «Փաստ»Ընտրություններն ավարտված են, կարելի է արդեն հարկերն էլ բարձրացնել. «Փաստ»Moody’s-ը վերահաստատել է ԶՊՄԿ-ի B2 վարկանիշը՝ կայուն կանխատեսմամբԿուտակվել է հանրային հոգնածություն և հիասթափություն. ի՞նչ սպասել ապագայում. «Փաստ»ԿԸՀ-ն խլել է ընդդիմությանը և ժողովրդին պատկանող մանդատները․ Ավետիք ՉալաբյանՔաղաքական հաջողության գինը չափազանց բարձր է. «Փաստ»2,5 միլիարդ դոլարի կորուստ․ ի՞նչ է սպասվում հայկական ապրանքներին` ռուսական արգելքից հետո. Հրայր ԿամենդատյանՏիրակա՛լ, փառքիդ օրերը վերջանալու են, մի՛ գնա բռնապետության. Ավետիք Չալաբյան«Բարի էր, լավատես, բոլորին հասնող ու անսահման խղճով». պայմանագրային ծառայող, սերժանտ Արթուր Զալինյանն անմահացել է հոկտեմբերի 14-ին Վարդենիսում. «Փաստ»Ի՞նչ փաստաթուղթ է անհրաժեշտ անհետ կորած անձի ընտանիքի անդամներին կենսաթոշակ կամ նպաստ նշանակելու համար. նախագիծ. «Փաստ»«Քաղաքացու քվեն ոտնահարվեց. գործ ունենք հակաքաղաքագիտական, անտրամաբանական և ապալեգիտիմ մի գործընթացի հետ». «Փաստ»Հուժկու սլացք... դեպի վնասարարություն ու քաոս. «Փաստ»Չեղարկված տեղամասեր և «կորած» ձայներ. որտե՞ղ է ընտրական արդարությունը. «Փաստ»Բոլոր ինստիտուտների կազմալուծում ու վարկաբեկում. «Փաստ»Ինչպես ակտիվ քաղաքացին տապալեց իշխանության ընտրական հաշվարկների պլանը. «Փաստ»Խոստումների «բերքահավաքը». ինչպես է իշխանությունը հերթական անգամ լքում գյուղացուն տնտեսական քաոսի նախաշեմին. «Փաստ»ԿԸՀ-ն ջնջում է ընտրության իրավունքը. մանդատագողություն բացահայտ ցինիզմով. «Փաստ»Հայտարարություն քաղացիական պահանջի և ստորագրահավաքի վերաբեերյալ․ ՀՃԿ