Երևան, 18.Հունիս.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Փաշինյանի՝ ԱԺ-ում հնչեցված ձևակերպումները հիմնավորում են կասկածներն ու պնդումները, որ Բաքուն միջամտում է ՀՀ ներքին գործերին. Աբրահամյան Առաջիկա օրերին մի փոքր շոգելու ենք. Գագիկ Սուրենյան (տեսանյութ) Իրան-ԱՄՆ հնարավոր համաձայնությունը և նոր աշխարհաքաղաքական քարտեզի ուրվագծերը. «Փաստ» Կապրենք՝ կտեսնենք. որտե՞ղ են հայերն ավելի հարուստ. «Փաստ» «Էրիկս գանձ էր, լույս և ուրախություն». Էրիկ Սարգսյանն անմահացել է սեպտեմբերի 29-ին Եղնիկներում. «Փաստ» Ինչի՞ համար են «սեգրեգացիայի» նոր եղանակները. «Փաստ» «Զգում է, որ թույլ է, իր իշխանությունն ամուր հիմքեր, հենարան չունի, հիմնված է բռնության վրա». «Փաստ» Ժողովրդավարության ավարտն ու իրավապահ համակարգի վախճանը. «Փաստ» Ինչո՞ւ է Փաշինյանն այսպես շտապում. «Փաստ» Առնվազն 700 հազար մարդ արդեն իսկ իր կարծիքն ասել է. «Փաստ»


«Արևմտյան տարբերակն անընդունելի է, խաղաղության երաշխիքների հարցը՝ շատ հեղհեղուկ»․ «Փաստ»

Հարցազրույց

«Փաստ» օրաթերթը գրում է

«Հայացք» վերլուծական կենտրոնի փորձագետ Հերմինե Մխիթարյանի հետ զրույցում վերլուծել ենք Սոչիի եռակողմ հանդիպումը, դրան հաջորդած հայտարարությունը՝ դիտարկելով նաև Արևմուտքի ներգրավվածությունը, առաջարկները հայ-ադրբեջանական բանակցություններում:

«Ռուսական կողմի համար օբյեկտիվորեն ստեղծվել էր մի իրավիճակ, ըստ որի, Արևմուտքի միջնորդությունն արդեն ուղղակիորեն ցույց էր տալիս Ռուսաստանի դերակատարման նվազեցումը: Կարող ենք որպես օրինակ մատնանշել ԵՄ առաքելության տեղակայումը հայ-ադրբեջանական սահմանին, մինչև տարեվերջ խաղաղության պայմանագիր ստորագրելու շուրջ գործընթացները: Այս ամենը վկայում է, որ Ռուսաստանը կա՛մ գործընթացները հնարավորինս արագ պետք է իր միջնորդություն բերի, կա՛մ Արևմուտքին հաջողվում է իր հիմնական նպատակին հասնել, այն է՝ նվազեցնել ՌԴ դերակատարումը տարածաշրջանում կամ ընդհանրապես դուրս բերել ՌԴ-ին: Ու սրանով է պայմանավորված Վլադիմիր Պուտինի՝ Սոչիում հանդիպելու հրավերը: Ու եթե փորձենք հասկանալ, թե ինչի հասավ ռուսական կողմը, ապա առնվազն նվազագույն պլանը հաջողեց իրականացնել: Թե՛ կողմերին, թե՛ մրցակից միջնորդական ձևաչափին՝ հավաքական Արևմուտքին ցույց տվեց, որ կարող է ընդհանուր սեղանի շուրջ նստեցնել կողմերին, ցույց տվեց, որ այդ ձևաչափը դեռ գործում է, որի ներքո հնարավոր է երկու կողմի ստորագրությամբ ընդհանուր փաստաթուղթ ունենալ»,-«Փաստի» հետ զրույցում նշեց փորձագետը:

Նրա խոսքով, մյուս կողմից՝ Մոսկվային շատ ավելի ձեռնտու կլիներ, որ հանդիպման արդյունքում բովանդակային առումով ավելի լուրջ փաստաթուղթ ստորագրվեր, ինչը չհաջողվեց՝ պայմանավորված կողմերի արմատական հակասություններով. «Այդ հակասությունները տեսանելի դարձան նաև մինչ հանդիպումը: Հայկական կողմը որոշակի նախապայմաններ առաջ քաշեց, իսկ արդեն Սոչիում տեսանք Ալիևի կեցվածքը, հայտարարությունները: Պուտինի հետ առանձնազրույցում մի քանի անգամ շեշտեց, որ Արցախի հարցն արդեն լուծվել է, ԼՂ հարց չկա: Այսինքն, հստակ ցույց տվեցին, որ առնվազն այս փուլում ամենակնճռոտ, ամենանուրբ հարցերի շուրջ որևէ կերպ կոմպրոմիսի գնալու պատրաստակամություն առնվազն չունեն: Սա էր պատճառը, որ բովանդակային առումով ավելի լուրջ փաստաթուղթ չեղավ, իսկ ՌԴ նախագահն էլ հայտարարեց, որ որոշ կետեր դուրս են մնացել հայտարարությունից՝ չհրապարակելով, թե խոսքը ինչ կետերի մասին է»:

Թե ինչ ազդեցություն կարող է ունենալ եռակողմ հայտարարությունը, ըստ Հերմինե Մխիթարյանի, կախված է հետագա զարգացումներից: «Իր միջնորդությունը հետ բերելու ռուսական կողմի առաջին քայլն էր սա: Շատ կարևոր էր հայտարարության մեջ հղումը 2020-ի նոյեմբերի 9-ի, 2021-ի հունվարի 11-ի և նոյեմբերի 26-ի համատեղ հայտարարություններին: Սա շատ կարևոր է այն իմաստով, երբ դիտարկում ենք արևմտյան միջնորդությունը, որի վերջին հայտարարության մեջ նոյեմբերի 9-ի հայտարարությանն ընդհանրապես հղում չկա: Եթե ուզում ենք հասկանալ, թե Սոչիի եռակողմ հայտարարությունը որքանով կարող է արդյունավետ լինել հետագա գործընթացների համար, պետք է փորձենք ուշադրությամբ հետևել այն արձագանքներին, այն քայլերին ու առաջարկներին, որոնք կգան Արևմուտքից, ինչպես նաև Ռուսաստանի հետագա գործողություններին»,-հավելեց նա՝ շեշտելով, որ արդյունավետությունը կախված է նաև կողմերի պատրաստակամությունից:

«Ինչո՞ւ, որովհետև որքան էլ միջնորդը փորձի արդյունք արձանագրելու նպատակ ունենալ, եթե կողմերն այլ տեղ են փնտրում իրենց կոնֆլիկտի լուծումը, այլ մոտեցումներ ունեն, որևէ կերպ վերոնշյալ ձևաչափի ներքո արդյունք ունենալու պատրաստակամություն չունեն և անկեղծ չեն նույն միջնորդի հետ, արդյունք չի կարող լինել: Հիմա մի իրավիճակում ենք, երբ դժվար է գնահատականներ տալ այդ առումով, պարզապես կարող ենք արձանագրել, որ Մոսկվան այլևս լուռ չի հետևում արևմտյան միջնորդությամբ ընթացող գործընթացին, նորից փորձում է հետ բերել իր միջնորդությունը»,-նշեց մեր զրուցակիցը:

Խոսելով հատկապես Արցախի, նաև այն մասին, որ Սոչիի հանդիպման մեջ Արցախը հիշատակվել էր միայն որպես տեղակայման գոտի՝ փորձագետը նշեց. «Չեմ կարծում, որ Սոչիում ընդունված հայտարարությունը որևէ կերպ թույլ կտա ընդհանուր գնահատականներ տալ ՌԴ մոտեցումների մասին: Այդ հայտարարությունը այն հնարավոր փաստաթուղթն էր, որն առկա հակասությունների պայմաններում հաջողվեց Մոսկվային: Այդ տեսանկյունից նշանակություն ուներ և՛ ՀՀ իշխանությունների դիրքորոշումը, և՛ Ադրբեջանի վերջնագրային տոնը: Իսկ ի՞նչ են անում ՀՀ իշխանությունները: Ըստ էության, համաձայնում են արևմտյան տարբերակին:Մեկ անգամ չէ, որ հայտարարել են, թե ձգտում են խաղաղության և իրենց համար ներկայացված կետերն, ընդհանուր առմամբ, ընդունելի են: Հայտարարում են նաև, որ այսօր ՀՀ-ն Արցախի անվտանգությունն ապահովելու ռեսուրս չունի:

Երբ այս ամբողջը փորձում ենք համադրել, ստանում ենք պատկեր, ըստ որի՝ ՀՀ իշխանությունը պարզապես ձեռքերը լվանում է Արցախից, և Երևանը համաձայն է գնալ հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման՝ առանց Արցախի հարցի: Ավելին, եթե ուշադրություն դարձնենք գաղտնազերծված, մի շարք տելեգրամյան ալիքներով տարածված խաղաղության «վաշինգտոնյան» հնարավոր փաստաթղթին, որի շուրջ ՀՀ ԱԽ քարտուղարը բանակցել է Ալիևի օգնական Հաջիևի հետ, ապա այնտեղ Արցախի հարցի հետ կապված բավականին վտանգավոր մեխանիզմ է դրված: Նշվում է, թե Ադրբեջանը ներկայացուցիչ կնշանակի, հայ համայնքի հետ կբանակցեն, ներքին կարգով խնդիրները կլուծեն: Սա աննկարագրելի լուրջ մարտահրավերներ է բերում Արցախին: Զրոյացնում է Արցախի սուբյեկտայնությունը, լրջագույն մարտահրավեր է արցախահայության ինքնորոշման իրավունքի հետագա իրացման համար, բայց, այդուհանդերձ, ՀՀ իշխանությունները, ըստ էության, համաձայնել են հենց այդ տարբերակին»:

Փորձագետը հիշեցրեց նաև իշխանությունների այն հայտարարությունները, թե Ստեփանակերտի ու Բաքվի միջև ուղիղ քննարկումների ձևաչափ ստեղծելու շուրջ բանակցություններ կան: Զուգահեռ հիշեցրեց նաև Բաքվի ցինիկ արձագանքներն ու այն, որ չեն պատրաստվում Ստեփանակերտի հետ բանակցել. «Այսպիսով, կարող ենք փակված համարել այն շահարկումները, թե իբրև ինչ-որ մեխանիզմ է ստեղծվելու: Մեծ հաշվով, Արևմուտքն առաջարկում է «Արցախ՝ Ադրբեջանի կազմում»: Համաձայնելով այդ առաջարկին ու պնդելով, որ այն մեզ համար լավագույնն է, նշանակում է՝ հրաժարվել Արցախից: Սա է ՀՀ իշխանությունների մոտեցումը, որը որևէ կերպ չէր կարող չարտացոլվել նույն Սոչիում հանդիպման ընթացքում ու դրա արդյունքում ընդունված փաստաթղթի մեջ: Եվ սա այն դեպքում, երբ դիմացի կողմն էլ հստակ այդ դիրքորոշման կրողն ու պահանջողն է»:

Ինչ վերաբերում է ՌԴ շահերին՝ կապված Արցախի հետ, Հ. Մխիթարյանը նկատեց. «Բնականաբար, Արցախի խնդրի օր առաջ լուծումը որևէ կերպ չի բխում ՌԴ շահերից: Այսօր ՌԴ ներկայությունը մեր տարածաշրջանում ապահովվում է 2 հիմնական գործոնի շնորհիվ՝ Արցախյան հարց և Թուրքիայի սպառնալիք՝ Հայաստանի նկատմամբ: Եթե այդ հարցերը լուծվում են, օբյեկտիվ որևէ հիմնավորում չի մնում, թե ՌԴ-ն ինչու պետք է զինված ներկայություն ունենա տարածաշրջանում: Արևմուտքը հենց դրան է ձգտում, ու ՌԴ-ն պետք է փորձի առկախված պահել կարգավիճակի հարցը: Պատահական չէր, որ ՀՀ-ում ՌԴ դեսպանը ասաց՝ կարգավիճակի հարցը պետք է ապագա սերունդներին թողնվի: Ռեալ պոլիտիկի տեսանկյունից սա շատ կարևոր խնդիր է Ռուսաստանի համար»:

Ընդհանուր առմամբ, դիտարկելով ռուսական և արևմտյան կողմի առաջարկներն ու մոդելները, փորձագետը ընդգծեց. «Եթե փորձենք շատ կոպիտ ձևակերպել, այսօր խաղաղության ձևաչափի, հայ-ադրբեջանական բանակցությունների երկու ընտրություն կա՝ արևմտյան և ռուսական: Բայց պետք է հասկանանք՝ ինչու այսօր հենց այս 2 տարբերակն ունենք, և որտեղ է մարտահրավերը, խնդիրը: Ո՛չ արևմտյան, ո՛չ ռուսական առաջարկները մեզ համար լավագույն տարբերակն առաջարկելու միտումով չեն: Սա Արևմուտք-Ռուսաստան առճակատման արտացոլումն է մեր տարածաշրջանում՝ անմիջական հենց մեր խնդիրների վրա, որից մի շարք խնդիրներ ու մարտահրավերներ են բխում: Պետք է հասկանալ, թե կողմերից յուրաքանչյուրն իր առաջարկի ներքո ինչպե՞ս է փորձում առաջ տանել սեփական շահերը: Ըստ այդմ, պետք է փորձենք հասկանալ, թե կողմերից որ մեկի շահերի հետ են համադրելի մեր շահերը: Մյուս կողմից՝ պետք է հասկանալ, թե որևէ կողմին առավելություն տալով՝ ինչ ռիսկեր ենք բերում»:

Հերմինե Մխիթարյանը նշեց, որ եթե անգամ հղում չանենք գաղտնազերծված պայմանագրին ու դրա բովանդակությանը, կան այլ փաստեր, որոնք վկայում են Արևմուտքի դիրքորոշման մասին: «ԱՄՆ կոնգրեսականն Առաջին ալիքի եթերից գրեթե բառացի ասաց, որ Արցախը Ադրբեջանի կազմում պետք է լինի: Իրենց դիրքորոշումն աներկբա հենց դա է: Իրենց նվազագույն պլանն այդ ամենի արդյունքում ՌԴ դերը նվազեցնելն է, առավելագույնը՝ ՌԴ-ին ընդհանրապես տարածաշրջանից դուրս մղելը: Արևմուտքի առաջարկից բխող շահերը հենց սրանք են: Ինչ վերաբերում է ռուսական պլանին, այստեղ, ինչպես նշեցի, տարածաշրջանում ՌԴ ներկայությունն ապահովելն է: ՌԴ-ն 44-օրյա պատրազմից հետո միանձնյա ստանձնեց միջնորդական առաքելությունը, բայց հետագայում ուկրաինական ճգնաժամի հետևանքով ՌԴ-ի ուշադրության մեծ մասը այդ կողմ ուղղվեց: Արդյունքում Արևմուտքի համար ՌԴ դերակատարումը նվազեցնելու հնարավորություն ստեղծվեց»,-ասաց նա՝ ընդգծելով, որ ՌԴ համար չափազանց կարևոր է, որ կոմունիկացիաների, դեմարկացիայի, դելիմիտացիայի գործընթացները իր միջնորդությամբ լինեն:

«Ի՞նչ պետք է անի այս իրավիճակում Հայաստանը: Եթե անգամ մի կողմ դնենք դաշնակցային պարտավորությունները, դրանցից բխող պատշաճ կեցվածքը, այսօր հանրայնացվող թեզերի ու շահերի տեսանկյունից մեզ համար որևէ կերպ չի կարող ընդունելի լինել արևմտյան տարբերակը: Դա կնշանակի հրաժարվել Արցախից ու Արևմուտքի միջնորդությամբ խաղաղության հասնել, բայց անգամ խաղաղության երաշխիքների հարցն է շատ հեղհեղուկ: Մենք հրաժարվում ենք Արցախից, փոխարենը որևէ շոշափելի արդյունք չենք ստանում, որովհետև Ադրբեջանը մեկ անգամ չէ, որ հայտարարել է իր տարածքային նկրտումների մասին նաև Երևանի նկատմամբ: Չափազանց մեծ հարց է, թե Արևմուտքը որքանով է կարողանալու երաշխավորել այդ խաղաղությունը: Այս տեսանկյունից ՌԴ շահերը շատ ավելի համադրելի են մեր շահերի հետ: Մյուս կարևոր հանգամանքը դաշնակցային պարտավորություններն են, անվտանգային համակարգի հետ կապված հարցերը, որոնք ուղղակիորեն կապված են ՌԴ-ի հետ: Մեզ անընդհատ փորձում են ցույց տալ, թե անվտանգության արտաքին բաղադրիչի հետ խնդիր ունենք, թե «մենք չենք ՀԱՊԿ-ից գնում», այլ «ՀԱՊԿ-ն է ՀՀ-ից գնում»:

Դեռ 2018-ից ՀԱՊԿ-ի իմիջին հարվածելու հայտնի փորձերով փորձում են հանրության մեջ ընկալումներ ստեղծել, որ անվտանգության առումով ևս մեր կապերը ՌԴ-ի հետ վստահելի չեն: Մինչդեռ շատ կարևոր է հասկանալ այլընտրանքը, որը պարզապես չկա: Այո, խնդիրներ կան, բայց այս պարագայում միակողմանիորեն սլաքներն ուղղել ու ասել, թե դիմացի կողմն է մեղավոր, անվտանգությունը չի ապահովում, նախ՝ ազնիվ չէ, երկրորդ՝ այդպես մեր առաջ դրած խնդիրները որևէ կերպ չեն լուծվում: Պետք է այլընտրանք առաջարկվի, նոր այդ հարցերը բարձրաձայնվեն: Այս տեսանկյունից դեպի Արևմուտք ուղղություն փոխելը, արևմտյան պլանին տուրք տալն ազնիվ ու ճիշտ չէ: Իշխանությունների խնդիրն է հնարավորինս ճիշտ դիրքորոշվել ստեղծված իրավիճակում, մի բան, որ ինչպես ցույց են տալիս, որևէ կերպ չեն պատրաստվում անել»,-եզրափակեց մեր զրուցակիցը:

ԱՆՆԱ ԲԱԴԱԼՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Կարլ Լագերֆելդի վերջին արխիվը. Sotheby's-ը աճուրդի է հանելու դիզայների ավելի քան 1000 ուրվագծեր՝ 1 եվրո մեկնարկային գնովԱնորակ ապրանք չպետք է արտահանել մեր ինքնիշխանության հաշվին. Նիկոլ ՓաշինյանԿարող ենք արձանագրել, որ Հայաստանում ընտրությունները չեն կայացել․ Հրայր ԿամենդատյանԳերմանիան Ուկրաինային կհատկացնի 200 մլն դոլար՝ «Ուկրաինայի համար ԱՄՆ-ից uպառազինnւթյան գնման ծրագրի» հերթական փաթեթի շրջանակներումՈ՞ւմ են ուզում զրկել ընտրելու իրավունքից․ որտեղ է ավարտվում քաղաքացիությունը. Էդմոն ՄարուքյանԱնի Լուպեի ծովափնյա ֆոտոշարքը Պայքարում ենք մեխանիզմի դեմ․ Սամվել ԿարապետյանՈրևէ ձեռնարկություն 1 տարվա մեջ 3 անգամ ՀԴՄ չտպեց, 5 տարով զրկվելու է և՛ միկրոբիզնեսի, և՛ շրջանառության հարկերով աշխատելուց. ՓաշինյանԲոլոր դեպքերում Նիկոլ Փաշինյանը չի հաղթել այս ընտրությունները․ ԿարապետյանԱյս մարդը շարունակում է նվաստեցնել հայ ժողովրդին․ Սամվել ԿարապետյանԴավիթ Ղազինյանը քաջ, հայրենատեր եւ հայրենասեր ՀԱՅ է. Գոհար ՄելոյանԵվրոպայում ԱՄՆ զnրքերի կրճատումը կսկսվի անհապաղ. Ռյուտե Մենք միասին՝ բոլոր ընդդիմադիր ուժերով կհրավիրենք հանրահավաք․ Սամվել ԿարապետյանՎտանգը մեր տան դռանն է․ Արթուր ՄիքայելյանԲացահայտվել է Դարբնիկ գյուղում խnւլիգանության դեպքը Աշխարհը տեսավ թե ինչպես չի կարելի կազմակերպել ընտրություններ․ Սամվել ԿարապետյանԴավիթ Ղազինյանին բանտարկելը սովորական քաղաքական հետապնդում է․ «Ուժեղ Հայաստան»Ռոնալդուն անձնական հակառեկորդ է սահմանել աշխարհի և Եվրոպայի առաջնություններումԵրբ որ մենք և մեր ժողովուրդը ճիշտ կգտնի կկանգնի ոտքի, դա կլինի մեկ անգամ և վերջնական․ Նարեկ ԿարապետյանՆիկոլը պարտվել է իր ՇԵՖԵՐԻ առաջ․ Գառնիկ ԴավթյանՄինչև ՔՊ-ն ու նրա ղեկավարը շարունակում են ձևացնել, թե ոչինչ չի կատարվում, Ադրբեջանը բաց տեքստով խոսում է Հայաստանի նկատմամբ իր տարածքային հավակնությունների մասին․ Մարիաննա ՂահրամանյանԱլիևին փոխած սահմանադրություն է պարտք, դրա համար էլ իրեն պատեպատ է տալիս․ Արշակ ԿարապետյանԹուրքիան պատրաստ է կարգավորել հարաբերությունները Հայաստանի հետ. Ֆիդան Արդյո՞ք ԱԱԾ աշխատակիցը կարող է որոշել ցանկացած բան արտահոսի կամ չարտահոսի. Էդմոն ՄարուքյանԻդրամը և Glovo-ն համագործակցության հուշագիր ստորագրեցին ԲարսելոնայումԵս հայտարարում եմ ընդդիմադիր ուժերի համախմբման մասին․ ԿարապետյանՓաշինյանը իր իշխանությունը պահելու համար մասնակցում է ինչ-որ խաղերի․ ԿարապետյանՍամվել Կարապետյանը Նարեկ Կարապետյանի մասինԱմբողջությամբ ոչնչացնում են գյուղատնտեսությունը․ Սամվել ԿարապետյանՀայաստանը 162 տոննա ծիրան է արտահանել Ուկրաինա և Վրաստան․ Գևորգ Պապոյան Փաշինյանի՝ ԱԺ-ում հնչեցված ձևակերպումները հիմնավորում են կասկածներն ու պնդումները, որ Բաքուն միջամտում է ՀՀ ներքին գործերին. Աբրահամյան Շուտով միասին՝ բոլոր ընդդիմադիր ուժերով, կհրավիրենք հանրահավաք. Սամվել ԿարապետյանՓաշինյանը եվրոպացիներին կարողացավ վաճառել հակառուսականությունը. Սամվել Կարապետյան 2026-ի թոփ ճամփորդական ուղղությունները IDBank-ի պրեմիում քարտերով Նախընտրական շրջանում և քվեարկության օրը արձանագրվել է շուրջ 1300 խախտում․ Ատոմ Մխիթարյան«Ուժեղ Հայաստան» դաշինքի առաջնորդ Սամվել Կարապետյանի հարցազրույցը խմբագիրներին «Ուժեղ Հայաստան» դաշինքի առաջնորդ Սամվել Կարապետյանի հարցազրույցը խմբագիրներին Ընտրությունների արդյունքը ժողովուրդն է որոշում, ոչ թե Վահագն Հովակիմյանն իր գրիչով․ Իվետա ՏոնոյանՀայկական լոլիկը կարտահանվի Եվրոպա Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի հովանավորությամբ անցկացվեց հունահռոմեական ոճի ըմբշամարտի բաց առաջնություն ԿԸՀ-ն կորցրել է իր առաքելությունը և իրավական անորոշություն առաջացրել․ Աննա ԿոստանյանԿիրառվել է հսկայածավալ վարչական ռեսուրս․ Մենուա ՍողոմոնյանՀրդեհ՝ Բաքվի նավթավերամշակման գործարանում Պերովսկիտային արևային վահանակները այլևս արագ չեն «մեռնում». Գիտնականները հետաքրքիր լուծում են գտել Մոսկվայի բոլոր օդանավակայանները կրկին դադարեցրել են աշխատանքը Ucom-ը և Իմփաքթ Հաբ Երևանը շարունակում են աջակցել կանաչ ստարտափների զարգացմանը Հայաստանում 21-րդ դարի մեր ամենախայտառակ ընտրություններն էին․ արդյունքը պետք է անվավեր ճանաչվի․ Ավետիք ՉալաբյանԿիրառվել է հսկայածավալ վարչական ռեսուրս․ Մենուա ՍողոմոնյանԱռաջիկա օրերին մի փոքր շոգելու ենք. Գագիկ Սուրենյան (տեսանյութ) Լրջագույն հարվածներ ու արտադրական նոր կյանք. «Փաստ»