Երևան, 16.Հունիս.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Փոքր պետությունների պաշտպանությունը․ ինչո՞ւ է «զսպումը հնարավորությունը բացառելու միջոցով» դառնում ժամանակակից ռազմավարություն․ Արտակ Զաքարյան Կապույտ, թե՞ սև. Ո՞ր արևային վահանակներն են ավելի լավ Լարսի ճգնաժամ. հայ վարորդների ահազանգը Կուտակվել է հանրային հոգնածություն և հիասթափություն. ի՞նչ սպասել ապագայում. «Փաստ» Քաղաքական հաջողության գինը չափազանց բարձր է. «Փաստ» «Բարի էր, լավատես, բոլորին հասնող ու անսահման խղճով». պայմանագրային ծառայող, սերժանտ Արթուր Զալինյանն անմահացել է հոկտեմբերի 14-ին Վարդենիսում. «Փաստ» «Քաղաքացու քվեն ոտնահարվեց. գործ ունենք հակաքաղաքագիտական, անտրամաբանական և ապալեգիտիմ մի գործընթացի հետ». «Փաստ» Չեղարկված տեղամասեր և «կորած» ձայներ. որտե՞ղ է ընտրական արդարությունը. «Փաստ» Բոլոր ինստիտուտների կազմալուծում ու վարկաբեկում. «Փաստ» Ինչպես ակտիվ քաղաքացին տապալեց իշխանության ընտրական հաշվարկների պլանը. «Փաստ»


«Առանց Սերգեյի տունը դատարկ է, միայն իր անկյունն է հույս տալիս, որ նա տանն է». «Փաստ»

Հարցազրույց

«Փաստ» օրաթերթը գրում է

«Սերգեյն էությամբ կենսուրախ էր, աշխույժ: Անսահման շատ էր սիրում սպորտը: Հաճախել է լողի, կարատեի, ըմբշամարտի: Բազմաթիվ մրցումների է մասնակցել, մեր տանն իր անկյունը կա, որտեղ նաև Սերգեյիս մեդալներն ու գավաթներ են»,-ասում է տիկին Հերմինեն՝ Սերգեյի մայրիկը: 5000, գուցե և ավելի տղաների տներում այսօր նման անկյուններ կան, որտեղ մեկտեղվում են նրանցից մնացած շոշափելի հուշերը: Սերգեյը նաև Հայաստանն է ներկայացրել տարբեր մրցումներում, այդ պատճառով բանակ է զորակոչվել 22 տարեկանում: «Ոտքի վնասվածք ուներ, բայց ո՛չ ինքը, ո՛չ մենք դա հաշվի չառանք, թող գնա ու ծառայի մեր հայրենիքի համար՝ մտածեցինք բոլորս»,- հավելում է զրուցակիցս:

Դպրոցում սովորելու տարիներին Սերգեյի մասին մշտապես գովասանքի խոսքեր են հնչել: «Լավ է սովորել, սիրում էր «Պատմությունը», «Գրականությունը»: Հայոց պատմությունը նրան շատ էր հետաքրքրում, մշտապես կարդում էր, ուսումնասիրում: Դպրոցն ավարտելուց հետո ընդունվել էր Օլիմպիական հերթափոխի մարզադպրոց, ավարտել որպես մանկավարժ-մարզիչ, դիպլոմը ստացել էր, կարող էր աշխատել որպես ֆիզկուլտուրայի մարզիչ: Սերգեյի բոլոր երազանքները սպորտի շուրջ էին պտտվում»,-«Փաստի» հետ զրույցում նշում է տիկին Հերմինեն, հետո հավելում՝ «մեր բոլոր տղաներն էին լավը, կարծես ընտրված լինեին»:

Սերգեյը բանակ է զորակոչվել իր ծննդյան օրը՝ 2020 թ. հունվարի 18-ին: «Ներկա էինք վիճակահանությանը, որպես ծառայության վայր «ընտրեց» Արցախը: Ասաց՝ մամա ջա՛ն, կգնամ, երկու տարի կծառայեմ, ծննդյանս օրն էլ հետ կգամ, կհավաքվենք բոլորով, մի լավ կնշենք: Բայց նպատակները չիրականացան»: Ծառայությունից Սերգեյը շատ գոհ է եղել: «Փետրվարին գնացինք իր մոտ, երդմնակալության արարողությանը ներկա եղանք: Իմ աչքով ամեն ինչ տեսա: Ինքը շնորհքով էր, խելացի, կոփված սպորտսմեն էր: Իմ միակ մտածմունքը, որպես մայր, իր ծառայության պայմաններն էին: Ինքն ամեն ինչից գոհ էր»: Սերգեյը 42 օր պատերազմել է թշնամու դեմ: «Ոչ մի օր որևէ բան պատերազմից չէր պատմում: Ինքը սերժանտ էր, ասում էր՝ մա՛մ, ապահով տեղում ենք, տղաներին մի տեղից մյուսն ենք տեղափոխում: Իսկ ես հավատում էի իր ասածին: Հեռուստացույցով տեսնում էի լուրերը, պատմում էին, թե ինչ է կատարվում, զոհված տղաների անուններն էին հրապարակում, լալիս էի, բայց հավատում էի, որ ինքն ապահով տեղում է, զինվորների կողքին է, սերժանտ է: Անընդհատ հարցնում էր՝ մա՛մ, հրադադարից ի՞նչ կա, այդ հարցն էր շատ տալիս: Իր հետ նոյեմբերի 4-ին եմ վերջին անգամ խոսել, նույն հարցը տվեց՝ հրադադարից ի՞նչ նորություն կա, հետո արդեն՝ ո՞նց եք, ի՞նչ կա չկա, տան անդամներից, ընկերներից հարցրեց, ասաց՝ լավ եղեք: Նոյեմբերի 6-ին զանգահարել էր, տանը չէի եղել, ամուսնուս հետ էր խոսել»,-պատերազմական օրերն է վերհիշում տիկին Հերմինեն:

Մայրիկն ասում է՝ նոյեմբերի 4-ին իրենց Շուշի են տարել: Մինչ այդ տարբեր տեղերում է եղել Սերգեյը՝ Մարտունի, Կուբաթլու և այլուր, վերջում, մայրիկի խոսքերով, «արդեն դավաճանված ու հանձնված Շուշիի հողում, որտեղ երեխաները չգիտես, թե ինչի մեջ հայտնվեցին: Ամեն հնարավորն ու անհնարն արել են, որ մեր հայրենիքը պաշտպանեն, բայց ապարդյուն: Ափսոս մեր երեխաների ջանքն ու նվիրվածությունը, որ վերջը սա պիտի լիներ»: Սերգեյը զոհվել է նոյեմբերի 7-ին՝ ԱԹՍ-ի հարվածից: «Բեկորը դիպել է վզի մոտ առկա անոթին, մահը միանգամից է վրա հասել»,- որդու մահվան մանրամասներն է ասում մայրիկը, իսկ հետո հավելում.

«Աստծուն փառք եմ տալիս, որ միանգամից է եղել, հավատացեք, դա էլ եմ փառք տալիս, որ գոնե երեխաս չի տանջվել: Որպես մայր, փառք եմ տալիս, որ գոնե երեխաս բան չի զգացել»: Ու այս խոսքերից հետո դադարում ես հավատալ այն իրականությանը, որում ապրում ես: Մայրը փառք է տալիս, որ որդու մահը վայրկենական է եղել ու չի տանջվել, մենք գոնե գիտակցո՞ւմ ենք, թե սա ինչ է նշանակում: Սերգեյը երկար «ճանապարհ է անցել» մինչև տուն՝ Գյումրի հասնելը, որտեղ էլ պապենական գերեզմանատանը հանգչում է հավերժ 22-ամյա տղայի մարմինը: Մայրիկն ամեն օր, երկու օրը մեկ գնում է տղայի մոտ, Եռաբլուրը հեռու էր, ցանկացավ, որ իրեն մոտ լինի որդին:

«Իսկ գիտե՞ք, թե ինչ դժվարությամբ «գտանք» տղայիս: Նոյեմբերի 10-ին ամուսինս մեր բարեկամների հետ գնաց Ղարաբաղ: Մենք չգիտեինք, որ Սերգեյը զոհվել է, մեզ ասացին, որ վիրավոր է, բեկորը կպել է ուսին: Մինչև նոյեմբերի 19-ն ամուսինս Ղարաբաղում էր: Արդեն հանձնված Շուշիի մոտակայքում է եղել, որտեղից դուրս են բերել զոհվածներին, վիրավորներին: Զոհվածների մեջ հայրիկը Սերգեյին չի գտնում: Մտածում էինք՝ վիրավոր է, գուցե՝ գերի, գուցե անտառում է պատսպարվել: Ամուսինս նոյեմբերի 19-ին եկավ տուն: Մինչև ապրիլի 21-ը սպասել ենք, տղայիցս՝ ոչ մի լուր: Հետո ենք արդեն իմանում, որ նրան ուրիշ ճանապարհով տեղափոխել են Վանաձոր, լեզուս էլ չի պտտվում ասել, թե ուր: Տեղ չի եղել, որ Սերգեյին չփնտրենք: Այդ օրերին բոլոր անհետ կորածների ծնողները կապի մեջ էին: Ամուսնուս մոտ Սերգեյիս նկարն էր, ծնողներից մեկը տեսել էր, տպավորվել էր: Նա էր ամուսնուս ասել՝ գնա Երևան, ոնց որ թե քո տղայի նկարն այնտեղ տեսել եմ: Ամուսինս, ինձանից գաղտնի, գնացել էր Երևան, ճանաչել տղայիս, Վանաձորից տեղափոխել էին Երևան: Ես այդ հինգ ամսվա ընթացքում խելագարվում էի, բնական է, չէ՞, հինգ ամիս նստես, երեխայիդ սպասես ու լուր չունենաս: Հինգ ամիս պահել էին սառնարանի մեջ: Ապրիլի 21-ին Սերգեյս մեզ հասավ, բայց ես իրեն այդպես էլ չտեսա»:

1998 թ.-ի հունվարի 18-ին ծնված Սերգեյը տան ավագն է, ուղիղ մեկ տարի անց նույն օրը ծնվել է Սերգեյի քույրիկը: «Աղջիկս երկու երեխա ունի, երկու տղա թոռնիկ ունեմ: Օրերս է երկրորդ թոռնիկս ծնվել: Իրենցով եմ ապրում: Մեծ թոռնիկիս տղայիս եմ նմանեցնում: Մեր կյանքի իմաստն են: Առանց Սերգեյի անտանելի բարդ է, տունը՝ դատարկ: Միայն իր անկյունն է ինձ հույս տալիս, որ նա տանն է»: Սրտի ամենահեռու անկյունում տիկին Հերմինեն մի ցավ էլ ունի: Իր խոսքով, այդ օրերին Սերգեյը Շուշիում ընկերներից մեկին է հանդիպել, նաև նրա համար մնացել այնտեղ: «Երեք ընկերով շատ մտերիմ են եղել, նրանցից երկուսը փրկվել են: Տղաներից մեկը եկավ մեր տուն, հարցեր էի տալիս, թե ոնց եղավ, ինչ ես տեսել, շատ բան չասաց՝ քարե կարկուտ էր թափվում երկնքից, տիկի՛ն Հերմինե, էլ ոչինչ չեմ հիշում: Մյուս ընկերը, նաև որի համար Շուշիից չի հեռացել, կյանքն է փրկել, այդպես էլ մեր տուն չի եկել: Գուցե չի կարողանում, գուցե բարդ է իր համար, բայց ես սպասում էի իր այցին: Եթե բոլորս միայն մեր ցավի մասին մտածեինք, եթե չխոսեինք, չպատմեինք, չենք կարողանա ոտքի կանգնել»:

Հ. Գ. Սերգեյ Զաքյանը հետմահու պարգևատրվել է «Մարտական ծառայություն» և «Գարեգին Նժդեհ» մեդալներով

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Վաշինգտոնում ձեռք բերված համաձայնությունը կարևոր ձեռքբերում է, և Դուք կարող եք շարունակել ապավինել մեր հանձնառությանը. Մելոնին՝ ՓաշինյանինՀուլիսի 1-ից նպաստառուների նպաստը կտրվելու է․ Հրայր Կամենդատյան44-օրյա պատերազմում անհետ կորածի հորը կալանավորել են 2 ամսովՄեր ընտանիքը պատրաստ է պատվով հաղթահարել այս փորձությունը․ կալանքի տակ գտնվող Սասուն Բադոյանի դստեր գրառումըՀորմուզի նեղուցում տարանցումը վերսկսելու համար շաբաթներ կպահանջվեն. FT ԿԸՀ-ի ապալեգիտիմացման վտանգը, մանդատների հարցը և քաղաքացիական պահանջը․ քննարկում Կարեն Կարապետյանի հետ․ Աննա ԿոստանյանՈւժեղ կազմ և մեծ սպասելիքներ. Հայաստանը վաղը կմրցի Ադրբեջանի հետՕդա եգիպտական ​​արմատներին. Van Cleef & Arpels-ի նոր բարձրակարգ զարդերի հավաքածունԱՄՆ-ի և Իրանի միջև բանակցությունների նոր փուլը կսկսվի հուշագրի ստորագրումից հետո. ԱրաղչիԹունիսի հավաքականը նոր գլխավոր մարզիչ ունի. պաշտոնական Եթե ՔՊ ԿԸՀ-ն գրիչի մեկ հարվածով կարող է փոշիացնել 60 000 ձայն, ապա ինչ լեգիտիմության մասին կարող է խոսք լինել. Աշոտ ՄարկոսյանՄեծ Բրիտանիան ընդլայնել է հակառուuական պատժամիջnցները Ձայների ջեբկիրը ու նրա արկածները. Գառնիկ ԴավթյանՍա երկու օր առաջ օդանավակայանում տեղի ունեցած ապօրինության շարունակությունն է. Բագրատ ՄիկոյանՌԴ Պետդումայի ընտրությունները տեղի կունենան սեպտեմբերի 20-ին. Պուտինը ստորագրել է համապատասխան հրամանագիրը«Ես ևս մեկ անգամ համոզվեցի, որ կյանքում երբեք չպետք է հանձնվել». Նազիկ Ավդալյան Ազատության պողոտայում բախվել են «Chevrolet Volt»-ն ու «Nissan»-ը. կան վիրավnրներ Հունիսի 7-ը հայ ժողովրդի դեմ մղվող հիբրիդային պատերազմի գլխավոր ճակատամարտն էր․ Արեգ ՍավգուլյանԿԸՀ հերթական կեղծարարության, իշխանությունների ոչ լեգիտիմ լինելու, ՀՀ-ն արևմտյան Ադրբեջանի վերածելու փորձերի և Հայ ժողովրդի շահերի մասին. Արմեն ՄանվելյանՍերժի կոստյումին լավ էլ հարմարվել է. գնացեք ստորագրահավաքի, անցնենք գործի. Արշակ ԿարապետյանՀայաստանի Սահմանադրությունը Ալիևը չի որոշելու. Նարեկ ԿարապետյանՀայաստանում տեղի են ունեցել սարսափելի ընտրախախտումներ․ Արմեն ՄանվելյանԱնվավեր ճանաչվեց այն տեղամասերի արդյունքը, որտեղ ընդդիմությունը շատ ձայներ ուներ․ Մենուա ՍողոմոնյանՓոքր պետությունների պաշտպանությունը․ ինչո՞ւ է «զսպումը հնարավորությունը բացառելու միջոցով» դառնում ժամանակակից ռազմավարություն․ Արտակ ԶաքարյանԿապույտ, թե՞ սև. Ո՞ր արևային վահանակներն են ավելի լավ Հնարավո՞ր են թափանիվի օգտագործման նոր գաղափարներ. «Փաստ»Լարսի ճգնաժամ. հայ վարորդների ահազանգը Մինչև 30% idcoin լողավազաններում. Idram&IDBankՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (16 հունիսի). Ստեղծվել է փորձարարական ֆիզիկայի և կենսաբանության համաշխարհային կենտրոններից մեկը. «Փաստ»Ընտրություններն ավարտված են, կարելի է արդեն հարկերն էլ բարձրացնել. «Փաստ»Moody’s-ը վերահաստատել է ԶՊՄԿ-ի B2 վարկանիշը՝ կայուն կանխատեսմամբԿուտակվել է հանրային հոգնածություն և հիասթափություն. ի՞նչ սպասել ապագայում. «Փաստ»ԿԸՀ-ն խլել է ընդդիմությանը և ժողովրդին պատկանող մանդատները․ Ավետիք ՉալաբյանՔաղաքական հաջողության գինը չափազանց բարձր է. «Փաստ»2,5 միլիարդ դոլարի կորուստ․ ի՞նչ է սպասվում հայկական ապրանքներին` ռուսական արգելքից հետո. Հրայր ԿամենդատյանՏիրակա՛լ, փառքիդ օրերը վերջանալու են, մի՛ գնա բռնապետության. Ավետիք Չալաբյան«Բարի էր, լավատես, բոլորին հասնող ու անսահման խղճով». պայմանագրային ծառայող, սերժանտ Արթուր Զալինյանն անմահացել է հոկտեմբերի 14-ին Վարդենիսում. «Փաստ»Ի՞նչ փաստաթուղթ է անհրաժեշտ անհետ կորած անձի ընտանիքի անդամներին կենսաթոշակ կամ նպաստ նշանակելու համար. նախագիծ. «Փաստ»«Քաղաքացու քվեն ոտնահարվեց. գործ ունենք հակաքաղաքագիտական, անտրամաբանական և ապալեգիտիմ մի գործընթացի հետ». «Փաստ»Հուժկու սլացք... դեպի վնասարարություն ու քաոս. «Փաստ»Չեղարկված տեղամասեր և «կորած» ձայներ. որտե՞ղ է ընտրական արդարությունը. «Փաստ»Բոլոր ինստիտուտների կազմալուծում ու վարկաբեկում. «Փաստ»Ինչպես ակտիվ քաղաքացին տապալեց իշխանության ընտրական հաշվարկների պլանը. «Փաստ»Խոստումների «բերքահավաքը». ինչպես է իշխանությունը հերթական անգամ լքում գյուղացուն տնտեսական քաոսի նախաշեմին. «Փաստ»ԿԸՀ-ն ջնջում է ընտրության իրավունքը. մանդատագողություն բացահայտ ցինիզմով. «Փաստ»Հայտարարություն քաղացիական պահանջի և ստորագրահավաքի վերաբեերյալ․ ՀՃԿՁայների գողը, "Русалка" մուլտֆիլմի Ուրսուլան ու Նիկոլի 60.000 հոշոտած ձայները․ ՔՊ-ին անակնկալներ են սպասվում․ Գառնիկ ԴավթյանՀայաստանում իրենց իշխանություն հռչակած մարդկանց խումբը ադրբեջանական կլանի մի մասն էՀՀԿ-ն հայտարարություն է տարածելԻնչ պետք է անի ընդդիմությունը` հետընտրական պրոցեսներում հաղթանակի հասնելու համար. Էդմոն Մարուքյան