Երևան, 16.Հունիս.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Փոքր պետությունների պաշտպանությունը․ ինչո՞ւ է «զսպումը հնարավորությունը բացառելու միջոցով» դառնում ժամանակակից ռազմավարություն․ Արտակ Զաքարյան Կապույտ, թե՞ սև. Ո՞ր արևային վահանակներն են ավելի լավ Լարսի ճգնաժամ. հայ վարորդների ահազանգը Կուտակվել է հանրային հոգնածություն և հիասթափություն. ի՞նչ սպասել ապագայում. «Փաստ» Քաղաքական հաջողության գինը չափազանց բարձր է. «Փաստ» «Բարի էր, լավատես, բոլորին հասնող ու անսահման խղճով». պայմանագրային ծառայող, սերժանտ Արթուր Զալինյանն անմահացել է հոկտեմբերի 14-ին Վարդենիսում. «Փաստ» «Քաղաքացու քվեն ոտնահարվեց. գործ ունենք հակաքաղաքագիտական, անտրամաբանական և ապալեգիտիմ մի գործընթացի հետ». «Փաստ» Չեղարկված տեղամասեր և «կորած» ձայներ. որտե՞ղ է ընտրական արդարությունը. «Փաստ» Բոլոր ինստիտուտների կազմալուծում ու վարկաբեկում. «Փաստ» Ինչպես ակտիվ քաղաքացին տապալեց իշխանության ընտրական հաշվարկների պլանը. «Փաստ»


«Ամբողջ իշխանությունից շուտ ձերբազատվելու խնդիր ունենք». «Փաստ»

Հարցազրույց

«Փաստ» օրաթերթը գրում է

Ազատ գյուղում գտնվող կացարանում 15 զինվորի կյանք խլած հրդեհը մեծ ողբերգություն է, բայց այն մեծ ողբերգության շարունակության մի հատվածն է, որ գալիս է դեռ 2018-ից՝ բանակի նկատմամբ իրականացվող ոտնձգություններից, բանակի փլուզմանն ուղղված գործընթացներից: Այս կարծիքին է «Հայ ազգային ճակատ» կազմակերպության նախագահ, ռազմական գործիչ Գևորգ Գևորգյանը: Նրա խոսքով, մեր պետությունը երկու հենասյուն ունի՝ իր անվտանգությունն ու հավատը՝ բանակն ու եկեղեցին:

«Առաջին հարվածը հասցրին եկեղեցուն, անմիջապես դրանից հետո բանակը ոչնչացնելու գործին լծվեցին: Բոլոր գործողությունները միտված են եղել բանակը վերջնական ոչնչացնելուն, զինվորի ոգին կոտրելուն այնպես, ինչպես իրենք են ցանկանում: Իսկ իրենք իրենց մեջ ոչինչ չունեն, առավել ևս՝ ո՛չ ազգայինն են կրում, ո՛չ էլ հայրենատեր են: Ոգին փորձում են կոտրել՝ հաշվի չառնելով մեր գենետիկան, ըստ որի, անկախ ամեն ինչից, հայ զինվորի, հայ մարդու ոգին չի կոտրվում: Բայց, փաստացի, մենք այսօր բանակի փլուզում ունենք: Հայրենադավները, ազգադավները շարունակում են բարեհաջող իրականացնել նշվածին ուղղված իրենց գործունեությունը: Այս պայմաններում, ընդհանուր առմամբ, շարունակվելու է ամբողջ երկրի կործանումը, հայ ազգի վերջնական ոչնչացումը, որը մեր թշնամի պետությունների հետ ձեռք ձեռքի տված աշխատում են իրագործել այս հայրենադավները»,-«Փաստի» հետ զրույցում նշեց Գևորգ Գևորգյանը:

Նրա դիտարկմամբ, այս ամենն արվում է մեկ նպատակով: «Այս գործողությունների նպատակը շարունակական զիջումներով մեր սրբազան հողերը թշնամուն տալն է, որի ճանապարհին, որպես «հիմնավորում», բանակի խնդիրներն են մատնանշում: Նորից շեղելու, մանիպուլացնելու համար մեղավորներ են նշանակում՝ հայտարարելով, թե նախկիններն են մեղավոր նման իրավիճակի համար, իսկ իրենց ներկայիս գործունեության մասին, բնականաբար, չեն խոսում: Իրենց նպատակը բանակն այնքան թուլացնելն է, որ ցույց տան, թե բանակն ի զորու չէ պաշտպանել մեր երկիրը: Ուզում են նաև ցույց տալ, թե բանակի վիճակը շատ ծանր է և, իբրև թե, պետք է պրոֆեսիոնալ բանակ ստեղծել: Բանակը կազմալուծելու գործընթացը պրոֆեսիոնալ բանակ ստեղծելու քողի տակ են իրականացնում: Զգայական դաշտի վրա են նաև աշխատում՝ փորձելով հասնել մի վիճակի, որ ծնողը չցանկանա իր երեխային բանակ ուղարկել: Իրականում ոչ մի ծնող չի ցանկանում իր երեխային սպանդանոց ուղարկել, որովհետև բանակը ոչ թե սպանդանոց, այլ արժանապատվության ու հաղթանակի տեղ պետք է լինի: Բայց ամեն ինչ անում են, որ հասարակության մոտ բանակը հենց որպես սպանդանոց ընկալվի»,-ասաց մեր զրուցակիցը՝ շեշտելով, որ այս գործողությունները ևս ավելի լայն նպատակ են հետապնդում:

«Նպատակն է՝ տարբեր շղթայական գործողությունների արդյունքում, վերջիվերջո, հասնել մի իրավիճակի, որ Նիկոլը ժողովրդի կողմից «խաղաղության պայմանագիր» կնքելու, իբրև թե, լեգիտիմություն ունենա: Իսկ «խաղաղության պայմանագիրը» հայ ազգի ոչնչացման պայմանագիրն է, որովհետև ցեղասպան թուրքի հետ խաղաղություն չի կարող լինել: Թշնամին հետ չի կանգնելու իր առջև դրված ծրագրից: Չմոռանանք, որ թշնամի պետության ղեկավարը՝ Ալիևը, խոսում է «Արևմտյան Ադրբեջանի», այդ թվում՝ Երևանի կենտրոնի մասին:Նա նաև նշել է, որ իր ծրագրերին հասնելու է մինչև Նոր տարի, իսկ իրենց մոտ այն մարտի 21-ին է: Նա քայլ առ քայլ իրականացնում է իր ծրագիրը, ինչը ստացվում է, որովհետև թշնամու համար այդ կանաչ լույսը վառել են մեր իշխանությունը զավթած ազգադավները: Այստեղ Ալիևին համարժեք գործընկեր է նստած: Ալիևն այնտեղից կարողանում է համակարգված քայլեր անել, քանի որ այստեղից ամեն ինչ իրեն թույլ է տրվել»,նկատեց Գևորգ Գևորգյանը:

Եթե հասարակությունը շարունակի կուլ տալ մանիպուլ յացիաները, Գ. Գևորգյանի խոսքով, Ալիևի ծրագրերը կարող են իրականություն դառնալ: «Եթե մենք ոտքի չկանգնենք ու միասնական ժողովրդական ցասում չլինի, կործանումն իրականություն կդառնա: Ասում են՝ ժողովուրդը քնած է, բայց իրականում ժողովուրդը քնած չէ: Ժողովրդի մոտ ծայրաստիճան վտանգի գիտակցում կա: Հիասթափություն չկա: Ումո՞վ էին այդպես հիացած, որ հիմա էլ պետք է հիասթափվեն: Միգուցե գործընթացներից, քայլերից են հիասթափվում ու սրտնեղում, բայց երկրից չեն հիասթափվել: Պայքարող զանգվածը 10, 20, 30, 50 հազար չէ, այլ շատ ավելին, բայց վստահության խնդիր էլ կա: Մարդիկ տեսնում են, որ 4-5 տարվա ընթացքում պայքարն անընդհատ ինչ-որ փակուղիներ էր գնում, ինչի հետևանքով առաջացած վստահության խնդիրն արդարացված է: Դրա համար հիմա տարբեր գործողությունները, ակցիաները զուտ որպես առկա վրդովմունքի թուլացում են: Այս հանգամանքը, սակայն, հօգուտ իշխանության աթոռներին հայտնվածների է»,-նշեց նա՝ ընդգծելով, որ գործողությունները պետք է համակարգված ու նպատակային լինեն:

«Երբ, օրինակ՝ պաշտպանության նախարարին ուղղված պահանջներ են հնչում, խոսվում է պատասխանատվություն ստանձնելու անհրաժեշտության մասին, այլ հարց է առաջանում. ինչի մենք պաշտպանության նախարար ունե՞նք, որ մի հատ էլ պետք է պատասխանատվություն ստանձնի: Առհասարակ, տարբեր ուղղություններով մարդկանց տանելը նույնպես պառակտման միջոց է, որովհետև, ընդհանուր առմամբ, գոյություն ունի քաղաքական իշխանություն, որը պատասխանատու է այս ամենի համար: Օրինակ՝ ՊՆ-ի ղեկավարը նշանակվել է հենց ՊՆ-ն վերջնական կործանման տանելու համար: Եթե կարողանային իրենցից մեկին էլ կաթողիկոս նշանակել, կնշանակեին, որովհետև, ինչպես սկզբում նշեցի, երկու հենասյուներից մեկն էլ եկեղեցին է»,-ընդգծեց մեր զրուցակիցը՝ նշելով, որ հստակ ծրագրավորված և հետևողականորեն ոչնչացնում են նաև մշակույթը:

«Հիմա մարդիկ շատ են հարցնում՝ նոր իշխանությունը որ գա, ինչ պետք է անի: Այստեղ կարևոր մի նրբություն կա. մենք մեկուկես ամիս ժամանակ ունենք, ավելի մեծ ժամանակ չունենք: Եթե ժողովուրդը ինքնակազմակերպման ճանապարհով չգնա, ավելի մեծ ողբերգություններ են լինելու, ու անխտիր բոլորին են հասնելու, նաև նրանց, որոնց թվում է՝ իրենք զերծ են մնալու այդ ամենից, քանի որ Երևանում են կամ Երևանին մոտ մարզերում: Ինքնակազմակերպման խնդիր կա, իսկ առաջնորդը պայքարի ժամանակ է ծնվում: Առաջնորդներ պետք չէ փնտրել հատկապես այս ինֆորմացիոն պատերազմում, երբ յուրաքանչյուր առաջնորդի 15 րոպե հետո թիրախավորելու են ու ոչնչացնեն: Պետք է գիատկցել, որ խնդիրը հստակ է՝ երկրի անվտանգությունն է, ազգի հարատևությունն է, պետության լինելիությունն է, պետականության կորուստն է»,ընդգծեց նա:

Գևորգ Գևորգյանի խոսքով, ժողովրդական ցասմամբ իշխանության եկած ուժը կկարողանա խնդիր լուծել. «Հեռացված իշխանությանը դավաճանի կնիքով դրոշմելուց հետո կկարողանա միջազգային ատյաններում ձայն բարձրացնել, իրավական տեսնակյունից չեղարկել բոլոր դավաճանական պայմանագրերը: Այո, քրիստոնյա ենք, համբերատար, բայց ամեն ինչ չափ ու սահման ունի: Դավաճանին համապատասխն տեղը պետք է շպրտել: Պետք է հասկանալ, որ այս թիմի յուրաքանչյուր անդամ կործանում բերելու համար է նշանակված: Միայն մեկի վրա պատասխանատվություն թողնելը ճիշտ չէ: Պատասխանատվությունը կրում է ամբողջ իշխանությունը՝ իր ղեկավար Նիկոլի գլխավորությամբ: Ամբողջ իշխանությունից շուտ ձերբազատվելու խնդիր ունենք, և ամեն ինչ պետք է սկսել հենց այսօրվանից: Շուտով հունվարի 28-ն է՝ Բանակի օրը:

Անցած տարի այդ օրը Հանրապետության հրապարակում «Հայ ազգային ճակատով» դրոշ բարձրացրինք, փոքրիկ միջոցառում իրականացրեցինք, որովհետև իշխանությունը զավթածները փորացավ էին ընկել. օրվան նվիրված որևէ միջոցառում չարեցին, հետո խոստացան, որ մի քանի օրից են միջոցառում անելու, բայց, բնականաբար, ոչինչ չարեցին: Չեմ բացառում, որ հիմա էլ է այդ ամենը տեղի ունենալու, որովհետև իրենք պետք է չխոսեն բանակի մասին, քանզի կործանում են այն: Մինչդեռ մենք բանակով կարողացանք ազատագրել մեր սրբազան հողերը: Բանակի ամրությամբ մենք կարողացանք դիմադրել: Պետականություն ունենալով՝ այդ պետականությունը հենց բանակով պահեցինք, որովհետև եթե բանակ չունես, նաև պետություն չունես: Բանակի սիմվոլիկ օրվանից սկսած կարող ենք նոր պայքարի սկիզբ դնել, հանրությանը ոտքի հանել ու հաղթական պայքարի հասնել»:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Ուժեղ կազմ և մեծ սպասելիքներ. Հայաստանը վաղը կմրցի Ադրբեջանի հետՕդա եգիպտական ​​արմատներին. Van Cleef & Arpels-ի նոր բարձրակարգ զարդերի հավաքածունԱՄՆ-ի և Իրանի միջև բանակցությունների նոր փուլը կսկսվի հուշագրի ստորագրումից հետո. ԱրաղչիԹունիսի հավաքականը նոր գլխավոր մարզիչ ունի. պաշտոնական Եթե ՔՊ ԿԸՀ-ն գրիչի մեկ հարվածով կարող է փոշիացնել 60 000 ձայն, ապա ինչ լեգիտիմության մասին կարող է խոսք լինել. Աշոտ ՄարկոսյանՄեծ Բրիտանիան ընդլայնել է հակառուuական պատժամիջnցները Ձայների ջեբկիրը ու նրա արկածները. Գառնիկ ԴավթյանՍա երկու օր առաջ օդանավակայանում տեղի ունեցած ապօրինության շարունակությունն է. Բագրատ ՄիկոյանՌԴ Պետդումայի ընտրությունները տեղի կունենան սեպտեմբերի 20-ին. Պուտինը ստորագրել է համապատասխան հրամանագիրը«Ես ևս մեկ անգամ համոզվեցի, որ կյանքում երբեք չպետք է հանձնվել». Նազիկ Ավդալյան Ազատության պողոտայում բախվել են «Chevrolet Volt»-ն ու «Nissan»-ը. կան վիրավnրներ Հունիսի 7-ը հայ ժողովրդի դեմ մղվող հիբրիդային պատերազմի գլխավոր ճակատամարտն էր․ Արեգ ՍավգուլյանԿԸՀ հերթական կեղծարարության, իշխանությունների ոչ լեգիտիմ լինելու, ՀՀ-ն արևմտյան Ադրբեջանի վերածելու փորձերի և Հայ ժողովրդի շահերի մասին. Արմեն ՄանվելյանՍերժի կոստյումին լավ էլ հարմարվել է. գնացեք ստորագրահավաքի, անցնենք գործի. Արշակ ԿարապետյանՀայաստանի Սահմանադրությունը Ալիևը չի որոշելու. Նարեկ ԿարապետյանՀայաստանում տեղի են ունեցել սարսափելի ընտրախախտումներ․ Արմեն ՄանվելյանԱնվավեր ճանաչվեց այն տեղամասերի արդյունքը, որտեղ ընդդիմությունը շատ ձայներ ուներ․ Մենուա ՍողոմոնյանՓոքր պետությունների պաշտպանությունը․ ինչո՞ւ է «զսպումը հնարավորությունը բացառելու միջոցով» դառնում ժամանակակից ռազմավարություն․ Արտակ ԶաքարյանԿապույտ, թե՞ սև. Ո՞ր արևային վահանակներն են ավելի լավ Հնարավո՞ր են թափանիվի օգտագործման նոր գաղափարներ. «Փաստ»Լարսի ճգնաժամ. հայ վարորդների ահազանգը Մինչև 30% idcoin լողավազաններում. Idram&IDBankՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (16 հունիսի). Ստեղծվել է փորձարարական ֆիզիկայի և կենսաբանության համաշխարհային կենտրոններից մեկը. «Փաստ»Ընտրություններն ավարտված են, կարելի է արդեն հարկերն էլ բարձրացնել. «Փաստ»Moody’s-ը վերահաստատել է ԶՊՄԿ-ի B2 վարկանիշը՝ կայուն կանխատեսմամբԿուտակվել է հանրային հոգնածություն և հիասթափություն. ի՞նչ սպասել ապագայում. «Փաստ»ԿԸՀ-ն խլել է ընդդիմությանը և ժողովրդին պատկանող մանդատները․ Ավետիք ՉալաբյանՔաղաքական հաջողության գինը չափազանց բարձր է. «Փաստ»2,5 միլիարդ դոլարի կորուստ․ ի՞նչ է սպասվում հայկական ապրանքներին` ռուսական արգելքից հետո. Հրայր ԿամենդատյանՏիրակա՛լ, փառքիդ օրերը վերջանալու են, մի՛ գնա բռնապետության. Ավետիք Չալաբյան«Բարի էր, լավատես, բոլորին հասնող ու անսահման խղճով». պայմանագրային ծառայող, սերժանտ Արթուր Զալինյանն անմահացել է հոկտեմբերի 14-ին Վարդենիսում. «Փաստ»Ի՞նչ փաստաթուղթ է անհրաժեշտ անհետ կորած անձի ընտանիքի անդամներին կենսաթոշակ կամ նպաստ նշանակելու համար. նախագիծ. «Փաստ»«Քաղաքացու քվեն ոտնահարվեց. գործ ունենք հակաքաղաքագիտական, անտրամաբանական և ապալեգիտիմ մի գործընթացի հետ». «Փաստ»Հուժկու սլացք... դեպի վնասարարություն ու քաոս. «Փաստ»Չեղարկված տեղամասեր և «կորած» ձայներ. որտե՞ղ է ընտրական արդարությունը. «Փաստ»Բոլոր ինստիտուտների կազմալուծում ու վարկաբեկում. «Փաստ»Ինչպես ակտիվ քաղաքացին տապալեց իշխանության ընտրական հաշվարկների պլանը. «Փաստ»Խոստումների «բերքահավաքը». ինչպես է իշխանությունը հերթական անգամ լքում գյուղացուն տնտեսական քաոսի նախաշեմին. «Փաստ»ԿԸՀ-ն ջնջում է ընտրության իրավունքը. մանդատագողություն բացահայտ ցինիզմով. «Փաստ»Հայտարարություն քաղացիական պահանջի և ստորագրահավաքի վերաբեերյալ․ ՀՃԿՁայների գողը, "Русалка" մուլտֆիլմի Ուրսուլան ու Նիկոլի 60.000 հոշոտած ձայները․ ՔՊ-ին անակնկալներ են սպասվում․ Գառնիկ ԴավթյանՀայաստանում իրենց իշխանություն հռչակած մարդկանց խումբը ադրբեջանական կլանի մի մասն էՀՀԿ-ն հայտարարություն է տարածելԻնչ պետք է անի ընդդիմությունը` հետընտրական պրոցեսներում հաղթանակի հասնելու համար. Էդմոն ՄարուքյանԻ՞նչն է երջանկացնում ԱԽ քարտուղարին Ալիևի օգնականի հետ հանդիպումից հետո. Աբրահամյան Նոր զգուշացում Մոսկվայից․ Ռուսաստանի հետախուզության ղեկավարը նախազգուշացնում է Հայաստանին Ոստիկանները գտել են ենթադրաբար գետն ընկած 15–ամյա երեխայի մորը. Նա հայտնել է, որ նա եղել է ընկերուհու հետ. դեռ որոնում են «Համահայկական ճակատ» կուսակցությունը հայտարարում է, որ միանում է ընդդիմադիր վեց քաղաքական ուժերի համատեղ հայտարարությանըԿոնվերս Բանկը վերանայել է ԱՄՆ դոլարով ավանդների պայմանները՝ առաջարկելով առավել բարձր տոկոսադրույքներSuebar. չիր և կոնֆետներ՝ առողջ քաղցրավենիք նախընտրողների համար