Երևան, 16.Հունիս.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Փոքր պետությունների պաշտպանությունը․ ինչո՞ւ է «զսպումը հնարավորությունը բացառելու միջոցով» դառնում ժամանակակից ռազմավարություն․ Արտակ Զաքարյան Կապույտ, թե՞ սև. Ո՞ր արևային վահանակներն են ավելի լավ Լարսի ճգնաժամ. հայ վարորդների ահազանգը Կուտակվել է հանրային հոգնածություն և հիասթափություն. ի՞նչ սպասել ապագայում. «Փաստ» Քաղաքական հաջողության գինը չափազանց բարձր է. «Փաստ» «Բարի էր, լավատես, բոլորին հասնող ու անսահման խղճով». պայմանագրային ծառայող, սերժանտ Արթուր Զալինյանն անմահացել է հոկտեմբերի 14-ին Վարդենիսում. «Փաստ» «Քաղաքացու քվեն ոտնահարվեց. գործ ունենք հակաքաղաքագիտական, անտրամաբանական և ապալեգիտիմ մի գործընթացի հետ». «Փաստ» Չեղարկված տեղամասեր և «կորած» ձայներ. որտե՞ղ է ընտրական արդարությունը. «Փաստ» Բոլոր ինստիտուտների կազմալուծում ու վարկաբեկում. «Փաստ» Ինչպես ակտիվ քաղաքացին տապալեց իշխանության ընտրական հաշվարկների պլանը. «Փաստ»


«Չգիտեմ, թե ինչ գերբնական ուժ է, որ չեմ խելագարվում. սպասում եմ, որ մի օր հրաշք լինի, Գոքորս գա». «Փաստ»

Հարցազրույց

«Փաստ» օրաթերթը գրում է

Գրիգորը ծնունդով Լոռու մարզի Լուսաղբյուր գյուղից է: Մայրիկը նշում է՝ երբ ծնվեց, շատ փարթամ երեխա էր, կշռում էր 4,9 կգ: «Քաշը մեծ էր, պորտալարը փաթաթվել էր վզին, շատ դժվարությամբ եմ ծննդաբերել»,«Փաստի» հետ զրույցում ասում է տիկին Աննան: Հասկանում եմ, որ այս մանրամասների փոխանցումը բոլորովին էլ պատահական չէ, ուղղակի այս կերպ մայրիկը հեռավոր 2002 թվականն է տեղափոխվում, երբ լույս աշխարհ է եկել սիրելի որդին: Մանկության տարիների մասին խոսելիս հավելում է՝ դեռ փոքրուց «տղամարդ-տղա» էր, ձևավորված հստակ բնավորություն ուներ:

«Շփվում էր տարիքով ավելի մեծերի հետ: Հարգված էր գյուղում, սիրված: Իրեն «լորդի տղա» էին ասում՝ բոյը 1,80 մ, նիհար, սևաչյա: Համեստ ու բարի էր Գոքորը, փոքրի հետ՝ փոքր, մեծի հետ՝ մեծ: Գոնե մեկ անգամ ինձ դպրոցից, օրինակ՝ չեն զանգահարել ու կանչել, թե որդիս որևէ անկարգություն է արել: Ծնողական ժողովների ժամանակ դպրոցից չէր վերադառնում այնքան ժամանակ, մինչև բոլոր ծնողները գնում էին տուն: Հետո ինքն էր գալիս տուն՝ մամա՛ ջան, ամենասիրունը դու էիր: Երբ ճաշ էի պատրաստում, ուտում էր՝ մա՛մ ջան, շատ համով է: Ամեն երեխա չի, որ հաճախ նման բաներ է ասում ծնողին, իսկ Գրիգորը՝ հակառակը, ամեն անգամ շեշտում էր՝ գեղեցիկ ես, համով ճաշ էիր եփել և այդպես շարունակ: Իրենից «մամա ջան»-ից բացի ուրիշ բան չեմ լսել»,-նշում է զրուցակիցս:

Դպրոցական տարիների մասին խոսելիս տիկին Աննան անկեղծանալով ասում է՝ չէր սիրում սովորել, և քույրիկը, որը մեկ տարով Գրիգորից մեծ է, շատ էր օգնում տնայինների և մնացած հարցերում. «Փոքր տարիքից մեքենա էր վարում, մեքենաներ քանդել-հավաքելն իր տարերքն էր, սիրում էր, հաճույքով անում: Տան վերանորոգմամբ էր զբաղվում: Մեր տանը չկա մի բան, որ Գոքորի մատը կպած չլինի: Այս արհեստները սովորել է պապիկից ու հայրիկից»: Մայրիկը միշտ կողմ է եղել, որ Գրիգորը ծառայի բանակում: «Ասում էի՝ Գրիգո՛ր, տղան պետք է ծառայի: Այդ ոգով եմ իրեն դաստիարակել: Երբ արդեն մեծացավ, ինքն էր ասում՝ երկու տարի կծառայեմ, կվերադառնամ: Եկավ ժամանակը, բոլոր «կամիսիաներն» անցավ, ինձ չէր թողնում իր հետ գնալ:

Առողջ երեխա եմ տվել բանակին: Այնքան ոգևորված էր, որ պետք է ծառայության մեկնի, անգամ զարմանում էի: Երբ վերջին հետազոտությունն անցել էր, եկավ տուն՝ մա՛մ, պատրաստ եմ ծառայության, մնում է՝ կանչեն ինձ: Ամեն օր ասում էր՝ մա՛մ, իմ «պավեստկան» եկե՞լ է, միշտ ասում էի՝ Գոքո՛ր, այդքան շտապո՞ւմ ես: Երբեք չեմ մոռանա օրը, երբ զանգահարեցին ու կանչեցին զինկոմիսարիատ: Քույրիկն իրեն զանգեց, տեղյակ պահեց: Այդ ժամանակ պապիկի հետ Սպիտակում էր, մեքենայի անիվն ինչոր խնդիր է ունենում: Պապիկն ասում է՝ սպասի՛ր, հիմա կարգավորեմ, միասին գնանք: Չի դիմանում՝ չէ, գնամ զինկոմիսարիատ, ծանուցագիրս վերցնեմ: Շատ ուրախ, մարտական տրամադրված ճանապարհել ենք բանակ»:

2020 թ. հուլիսի 8-ին Գրիգորը զորակոչվում է պարտադիր զինծառայության, վիճակահանության արդյունքում ծառայության է մեկնում Արցախ, երդման արարողությունը տեղի է ունեցել «Մարտունի-2-ում». «Կարանտինից հետո իր ծառայությունը պետք է շարունակեր Վարանդայում (Ֆիզուլի): Մարտունիում երեխուս ծնկի մեջ ջուր էր հավաքվել, տեղափոխել էին Ստեփանակերտի հոսպիտալ, ջուրը մաքրել: Ինձ չէր ասում, թե որտեղ է, որ չանհանգստանամ»: Մայրիկը հավելում է՝ սիրով էր ծառայում, մեկ օր անգամ չի տրտնջացել: «Սեպտեմբերի 26-ին զանգեց՝ մամա՛ ջան, մեզ տանում են զորավարժությունների, չեմ կարող քեզ զանգել: Սեպտեմբերի 27-ին արթնացանք լուրից, որ Ղարաբաղում պատերազմ է: Օրերն անցնում էին, բայց Գրիգորից զանգ չկար: Հոկտեմբերի 1-ի գիշերը զանգում է պապիկին՝ մամային առավոտյան կզանգեմ, հիմա չեմ ուզում արթնացնել:

Գրիգորս ֆագոտ հակատանկային հրթիռային համակարգի օպերատոր էր: Ջաբրայիլում չորս օր կռիվ է տվել, այդ ժամանակ նորից ծնկի մեջ ջուր է հավաքվել: Ջաբրայիլից մինչև Ֆիզուլի ոտքով են հասնում: Իրեն տեղափոխում են բուժկետ, որտեղ ֆելդշերը երեխուս ծնկից նորից ջուրը քաշում է, մաքրում: Հոկտեմբերի 1-ից 12-ը խոսել եմ իր հետ, որովհետև բուժկետում պառկած էր, ասաց, որ իրենց ամսի 12-ին տանելու են: Հոկտեմբերի 12-ին տարել էին Ղարղաբազար, այնտեղ արդեն հոկտեմբերի 12-ի լույս 13-ի գիշերը հարձակում է սկսվում, դիպուկահարի հարվածից Գոքորս զոհվում է: Երեխեքը կռվել են թշնամու մեծաքանակ ուժերի դեմ, բայց, ավաղ, չեն փրկվել»:

Տիկին Աննայի խոսքով, «հոկտեմբերի 13ին ղեկավարները գնացել են, արդեն զոհված երեխաների մոտից զենքերը հավաքել, այդ օրը միայն կապիտան Անդրեյ Ավագյանի մարմինն են դուրս բերել, մյուսներին առանձին-առանձին դրել են պարկերի մեջ ու թաղել մի ծառի տակ: Երեխեքին դուրս են բերել դեկտեմբերի 15-ին, տեղափոխել են Վանաձոր, հետո Հերացի: Իմ երեխային ինձ տվել են 2021 թ. հունիսի 6-ին: Այդքան տառապել ու տանջվել եմ: Անխիղճներ, գոնե այդ ժամանակ դուրս բերեիք, գոնե շուտ տայիք երեխուս, թուշը պաչեի, նոր մարմինը հողին հանձնեի: Ութ ամիս հետո նոր միայն զանգեցին ու ասացին, որ ԴՆԹ-ն հաստատվել է: Ավելի վաղ եղբորս զանգահարել ու ասել էին, որ Գրիգորն ընկել է հերոսի մահով: Բայց ես, եղբորս կինն ու աղջիկս մինչև վերջին օրը սպասում էինք, ասում էի՝ Գոքորս գալու է, ողջ է: Բայց հետո երազիս եկավ՝ դագաղի մեջ պառկած էր, բայց ավելի փոքր տարիքում էր: Նստեց, ասաց՝ մամա՛, գիտես, որ Աստված ինձ ասել է, որ իմ արևը շատ երկար է լինելու: Արթնացա ու ասացի՝ Գոքորս էլ չկա, Աստծո մոտ է, բայց էլի հույսս չէի կտրում»:

Հուղարկավորությանը մասնակցել է նաև Գրիգորի դասակի հրամանատարը, որը նրան բնորոշել է որպես կարգապահ ու մաքրասեր զինվոր, հավելելով, որ նրա նման զինծառայողներ պետք է շատ լինեն, իսկ մայրիկն էլ ասում է՝ «ինձ համար դա նորություն չէր, գիտեմ, թե ինչպիսի երեխա եմ դաստիարակել և ուղարկել բանակ»: Հիմա Գրիգորը հայրենի գյուղում է՝ ընտանեկան գերեզմանատանը: Ընտանիքը սեփական ուժերով գյուղում նաև հուշաքար է տեղադրել: «Առանց Գոքորի ապրելն այսպես կբացատրեմ. կարծես գլուխ չունենաս, չկարողանաս քայլել: Առանց Գոքորի շատ դժվար է, կիսատ ապրում եմ, գոյատևում: Չգիտեմ, թե ինչ գերբնական ուժ է, որ չեմ խելագարվում: Սպասում եմ, որ մի օր հրաշք լինի, Գոքորս գա: Դրանով եմ ապրում: Իմ Գրիգորը դեռ որքան երկար պիտի ապրեր, որքան բան ուներ տեսնելու, բայց իմ թանկ, իմ միակ տղայից այդ կյանքը խլեցին: Վերջերս տղայիս մոտ էի գնացել, հասա իր մոտ, վրաս անձրև մաղեց, բայց երբ իջա գյուղ, մի կաթիլ անձրևի նշան չկար: Կարծես նշաններ տա, որ ներկա է, մեր կողքին է»:

Հ. Գ. - Գրիգոր Աղաբաբյանը հետմահու պարգևատրվել է «Մարտական ծառայություն», «Տիգրան Մեծ», «Առաջին գունդ» ՀԿ-ի կողմից «Մարտական խաչ» մեդալներով, ունի բազմաթիվ շնորհակալագրեր և տարբեր ՀԿ-ների կողմից տրված մեդալներ ու հավաստագրեր ևս: Գրիգորի անունը հավերժացել է տարբեր գրքերում ու հրապարակումներում:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

44-օրյա պատերազմում անհետ կորածի հորը կալանավորել են 2 ամսովՄեր ընտանիքը պատրաստ է պատվով հաղթահարել այս փորձությունը․ կալանքի տակ գտնվող Սասուն Բադոյանի դստեր գրառումըՀորմուզի նեղուցում տարանցումը վերսկսելու համար շաբաթներ կպահանջվեն. FT ԿԸՀ-ի ապալեգիտիմացման վտանգը, մանդատների հարցը և քաղաքացիական պահանջը․ քննարկում Կարեն Կարապետյանի հետ․ Աննա ԿոստանյանՈւժեղ կազմ և մեծ սպասելիքներ. Հայաստանը վաղը կմրցի Ադրբեջանի հետՕդա եգիպտական ​​արմատներին. Van Cleef & Arpels-ի նոր բարձրակարգ զարդերի հավաքածունԱՄՆ-ի և Իրանի միջև բանակցությունների նոր փուլը կսկսվի հուշագրի ստորագրումից հետո. ԱրաղչիԹունիսի հավաքականը նոր գլխավոր մարզիչ ունի. պաշտոնական Եթե ՔՊ ԿԸՀ-ն գրիչի մեկ հարվածով կարող է փոշիացնել 60 000 ձայն, ապա ինչ լեգիտիմության մասին կարող է խոսք լինել. Աշոտ ՄարկոսյանՄեծ Բրիտանիան ընդլայնել է հակառուuական պատժամիջnցները Ձայների ջեբկիրը ու նրա արկածները. Գառնիկ ԴավթյանՍա երկու օր առաջ օդանավակայանում տեղի ունեցած ապօրինության շարունակությունն է. Բագրատ ՄիկոյանՌԴ Պետդումայի ընտրությունները տեղի կունենան սեպտեմբերի 20-ին. Պուտինը ստորագրել է համապատասխան հրամանագիրը«Ես ևս մեկ անգամ համոզվեցի, որ կյանքում երբեք չպետք է հանձնվել». Նազիկ Ավդալյան Ազատության պողոտայում բախվել են «Chevrolet Volt»-ն ու «Nissan»-ը. կան վիրավnրներ Հունիսի 7-ը հայ ժողովրդի դեմ մղվող հիբրիդային պատերազմի գլխավոր ճակատամարտն էր․ Արեգ ՍավգուլյանԿԸՀ հերթական կեղծարարության, իշխանությունների ոչ լեգիտիմ լինելու, ՀՀ-ն արևմտյան Ադրբեջանի վերածելու փորձերի և Հայ ժողովրդի շահերի մասին. Արմեն ՄանվելյանՍերժի կոստյումին լավ էլ հարմարվել է. գնացեք ստորագրահավաքի, անցնենք գործի. Արշակ ԿարապետյանՀայաստանի Սահմանադրությունը Ալիևը չի որոշելու. Նարեկ ԿարապետյանՀայաստանում տեղի են ունեցել սարսափելի ընտրախախտումներ․ Արմեն ՄանվելյանԱնվավեր ճանաչվեց այն տեղամասերի արդյունքը, որտեղ ընդդիմությունը շատ ձայներ ուներ․ Մենուա ՍողոմոնյանՓոքր պետությունների պաշտպանությունը․ ինչո՞ւ է «զսպումը հնարավորությունը բացառելու միջոցով» դառնում ժամանակակից ռազմավարություն․ Արտակ ԶաքարյանԿապույտ, թե՞ սև. Ո՞ր արևային վահանակներն են ավելի լավ Հնարավո՞ր են թափանիվի օգտագործման նոր գաղափարներ. «Փաստ»Լարսի ճգնաժամ. հայ վարորդների ահազանգը Մինչև 30% idcoin լողավազաններում. Idram&IDBankՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (16 հունիսի). Ստեղծվել է փորձարարական ֆիզիկայի և կենսաբանության համաշխարհային կենտրոններից մեկը. «Փաստ»Ընտրություններն ավարտված են, կարելի է արդեն հարկերն էլ բարձրացնել. «Փաստ»Moody’s-ը վերահաստատել է ԶՊՄԿ-ի B2 վարկանիշը՝ կայուն կանխատեսմամբԿուտակվել է հանրային հոգնածություն և հիասթափություն. ի՞նչ սպասել ապագայում. «Փաստ»ԿԸՀ-ն խլել է ընդդիմությանը և ժողովրդին պատկանող մանդատները․ Ավետիք ՉալաբյանՔաղաքական հաջողության գինը չափազանց բարձր է. «Փաստ»2,5 միլիարդ դոլարի կորուստ․ ի՞նչ է սպասվում հայկական ապրանքներին` ռուսական արգելքից հետո. Հրայր ԿամենդատյանՏիրակա՛լ, փառքիդ օրերը վերջանալու են, մի՛ գնա բռնապետության. Ավետիք Չալաբյան«Բարի էր, լավատես, բոլորին հասնող ու անսահման խղճով». պայմանագրային ծառայող, սերժանտ Արթուր Զալինյանն անմահացել է հոկտեմբերի 14-ին Վարդենիսում. «Փաստ»Ի՞նչ փաստաթուղթ է անհրաժեշտ անհետ կորած անձի ընտանիքի անդամներին կենսաթոշակ կամ նպաստ նշանակելու համար. նախագիծ. «Փաստ»«Քաղաքացու քվեն ոտնահարվեց. գործ ունենք հակաքաղաքագիտական, անտրամաբանական և ապալեգիտիմ մի գործընթացի հետ». «Փաստ»Հուժկու սլացք... դեպի վնասարարություն ու քաոս. «Փաստ»Չեղարկված տեղամասեր և «կորած» ձայներ. որտե՞ղ է ընտրական արդարությունը. «Փաստ»Բոլոր ինստիտուտների կազմալուծում ու վարկաբեկում. «Փաստ»Ինչպես ակտիվ քաղաքացին տապալեց իշխանության ընտրական հաշվարկների պլանը. «Փաստ»Խոստումների «բերքահավաքը». ինչպես է իշխանությունը հերթական անգամ լքում գյուղացուն տնտեսական քաոսի նախաշեմին. «Փաստ»ԿԸՀ-ն ջնջում է ընտրության իրավունքը. մանդատագողություն բացահայտ ցինիզմով. «Փաստ»Հայտարարություն քաղացիական պահանջի և ստորագրահավաքի վերաբեերյալ․ ՀՃԿՁայների գողը, "Русалка" մուլտֆիլմի Ուրսուլան ու Նիկոլի 60.000 հոշոտած ձայները․ ՔՊ-ին անակնկալներ են սպասվում․ Գառնիկ ԴավթյանՀայաստանում իրենց իշխանություն հռչակած մարդկանց խումբը ադրբեջանական կլանի մի մասն էՀՀԿ-ն հայտարարություն է տարածելԻնչ պետք է անի ընդդիմությունը` հետընտրական պրոցեսներում հաղթանակի հասնելու համար. Էդմոն ՄարուքյանԻ՞նչն է երջանկացնում ԱԽ քարտուղարին Ալիևի օգնականի հետ հանդիպումից հետո. Աբրահամյան Նոր զգուշացում Մոսկվայից․ Ռուսաստանի հետախուզության ղեկավարը նախազգուշացնում է Հայաստանին