Երևան, 18.Հունիս.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Փաշինյանի՝ ԱԺ-ում հնչեցված ձևակերպումները հիմնավորում են կասկածներն ու պնդումները, որ Բաքուն միջամտում է ՀՀ ներքին գործերին. Աբրահամյան Առաջիկա օրերին մի փոքր շոգելու ենք. Գագիկ Սուրենյան (տեսանյութ) Իրան-ԱՄՆ հնարավոր համաձայնությունը և նոր աշխարհաքաղաքական քարտեզի ուրվագծերը. «Փաստ» Կապրենք՝ կտեսնենք. որտե՞ղ են հայերն ավելի հարուստ. «Փաստ» «Էրիկս գանձ էր, լույս և ուրախություն». Էրիկ Սարգսյանն անմահացել է սեպտեմբերի 29-ին Եղնիկներում. «Փաստ» Ինչի՞ համար են «սեգրեգացիայի» նոր եղանակները. «Փաստ» «Զգում է, որ թույլ է, իր իշխանությունն ամուր հիմքեր, հենարան չունի, հիմնված է բռնության վրա». «Փաստ» Ժողովրդավարության ավարտն ու իրավապահ համակարգի վախճանը. «Փաստ» Ինչո՞ւ է Փաշինյանն այսպես շտապում. «Փաստ» Առնվազն 700 հազար մարդ արդեն իսկ իր կարծիքն ասել է. «Փաստ»


«Արցախի իշխանությունը ՀՀ իշխանության ճնշման և ազդեցության տակ է. սա վատ տեղ տանող ճանապարհ է»․ «Փաստ»

Հարցազրույց

«Փաստ» օրաթերթը գրում է

2020 թ. սեպտեմբերի 27-ի թուրք-ադրբեջանական տանդեմի սանձազերծած պատերազմը դեռևս չի ավարտվել. այն մինչ օրս շարունակվում է՝ փոխելով իր ձևերը: «Փաստի» հետ զրույցում նման կարծիք է հայտնել Արցախի «Արդարություն» կուսակցության համանախագահ Հակոբ Հակոբյանը՝ անդրադառնալով Արցախի շուրջ տեղի ունեցող գործընթացներին, ադրբեջանական զինված ուժերի վերջին ակտիվացումներին, մարտի 5-ի դիվերսիային:

«Ակտիվ ռազմական գործողությունները պարզապես վերափոխվում են լոկալ ահաբեկչությունների, շրջափակման, հիբրիդային պատերազմի: Ադրբեջանական հրոսակախմբերի վերջին ահաբեկչությունը, որի հետևանքով ունեցանք 3 զոհ և մեկ վիրավոր, նշվածի վառ ապացույցն է: Չնայած այն հանգամանքին, որ ՌԴ-ի, նաև միջազգային հանրության կողմից բազմիցս այդ ամենը կանխելու որոշակի փորձեր են կատարվել, սակայն Ադրբեջանի հանցագործ ռազմաքաղաքական իշխանությունները կանգ չեն առնում»,-ասաց Հ. Հակոբյանը:

Հաշվի առնելով մարտի 5-ից հետո հատկապես արևմտյան կողմի պաշտոնական հայտարարությունները, որոնք ադրբեջանական ահաբեկչական դիվերսիոն գործողությունը «միջադեպ», «արյունոտ միջադեպ» էին ներկայացնում, Հակոբ Հակոբյանը նկատեց. «Հենց այսպիսի կրավորական կեցվածքն է ազատություն տվել Ալիևի ձեռքերին, բայց մենք պետք է հասկանանք, որ ԼՂ-ում տիրող իրավիճակն ու զարգացող իրադարձություններն Արևմուտքն օգտագործում է իր հակառուսական նկրտումներն իրականացնելու համար: Այսինքն, Արևմուտքի ցանկությունները բխում են ոչ թե Արցախում ապրող հայ բնակչի շահերից, այլ միայն ու միայն հակառուսական գործողություններ իրականացնելու, ռուսական ներկայությունը տարածաշրջանից դուրս մղելու նպատակից, որով կկարողանան ՌԴ-ի համար երկրորդ ճակատ ստեղծել: Առնվազն միամտություն է կարծել, որ այս պարագայում արևմտյան ուժերը գործուն քայլերի կգնան: Բոլորիս համար պարզ է, թե ԱՀ-ում ինչ շահեր են հետապնդում արևմտյան ուժերը, որից, ցավոք, Ադրբեջանը շատ լավ օգտվում է, կարողանում լոկալ առումով լուծել վաղեմի երազանքները: Այս ամենին չեն արձագանքում ՀՀ իշխանությունները, և այս հանգամանքն իր հերթին ևս մեկ անգամ ավելի է ազատում Ալիևի ձեռքերը»:

Անդրադառնալով ՀՀ իշխանությունների, հիմա արդեն նաև միջազգային միջնորդների կողմից Բաքվի հետ ուղիղ երկխոսելու՝ Ստեփանակերտին ուղղված առաջարկություններին, մեր զրուցակիցը նշեց. «Մենք միշտ արտահայտել ենք այն կարծիքը, որ, ցավոք, ՀՀ իշխանությունները ձեռքները լվացել են Արցախից, որ իրենց պայմանավորվածություններով, վարքագծով, հայտարարություններով բազմիցս փաստել են, որ Արցախն այլևս Ադրբեջանի կազմից դուրս չեն ճանաչում: Նշվածի ապացույցն է նաև այն թեզը, որ Ստեփանակերտը և Բաքուն պետք է առանձին բանակցեն, ինչին կտրականապես դեմ են եղել թե՛ մեր քաղաքական ուժը, և թե՛, կարծես, նաև ԱՀ իշխանությունները: Արցախից բազմիցս հնչել են հայտարարություններ, որ Ստեփանակերտ-Բաքու բանակցություններ կարող են սկսվել միայն միջազգային որևէ հարթակի ներկայությամբ՝ հավասարը հավասարին սկզբունքով:

Մինչդեռ այս պարագայում թե՛ ՀՀ-ից, թե՛ միջազգային հանրության կողմից Բաքվի հետ ուղիղ երկխոսելու, հանդիպումներ իրականացնելու առաջարկները միտված են Ալիևի այն հայտարարությանը, ըստ որի՝ «Ղարաբաղում բնակվող հայերը մեր փոքրամասնությունն են, ու մենք նրանց հետ մեր հարցերը կլուծենք»: Բաքվի հետ առանձին երկխոսելու Արցախին ուղղված առաջարկները միտված են Արցախը Հայաստանից ավելի պոկելուն ու Ադրբեջանին միացնելուն: Բաքվի հետ առանձին հանդիպումներ ունենալու կոչերը նույն ծրագրի շարունակությունն են, որի մասին Ալիևը բարձրաձայն խոսում է»:

Հակոբ Հակոբյանի հետ զրույցում անդրադարձանք նաև ԱՀ նախագահ Արայիկ Հարությունյանի այն հայտարարությանը, թե որևէ կերպ չի պատկերացնում, որ երևանյան և ստեփանակերտյան դիրքորոշումների միջև կարող են տարբերություններ լինել: «Իհարկե, շատ լավ կլիներ, որ ՀՀ ու ԱՀ իշխանությունների դիրքորոշման մեջ Արցախի հարցում դիրքորոշումների տարբերություններ չլինեին: Սա, սակայն, միայն այն պարագայում, երբ հաստատ համոզված լինեինք, որ ՀՀ իշխանությունների դիրքորոշմամբ Արցախը, թեպետ չճանաչված, բայց անկախ պետություն է և որևիցե կերպ չի կարող բռնակցվել Ադրբեջանին: Բայց մենք գիտենք, որ ՀՀ իշխանությունները նման դիրքորոշում չունեն: Այս պարագայում, երբ խոսում են ՀՀ և ԱՀ իշխանությունների դիրքորոշումների նույնական լինելու մասին, ապա արդյո՞ք խոսում են Ադրբեջանի կազմում լինելու նույնական դիրքորոշման մասին: Այդ դիրքորոշմա՞նն են արդյոք համաձայն: Ինչո՞ւ, որովհետև ԱՀ իշխանությունները տարբեր խողովակներով հայտարարել են, որ որևիցե կերպ չեն դիտարկում, որ Արցախը այս կամ այն ձևաչափով երբևէ կարող է լինել Ադրբեջանի կազմում:

Զուգահեռ այդ հայտարարությունների, մենք, սակայն, ՀՀ իշխանությունների կողմից որևէ հստակ դիրքորոշում ու պատասխան չենք տեսել, ըստ որի՝ կասեին, որ չենք կիսում են այդ կարծիքը: Արդյո՞ք իրենց, այսպես կոչված, դիրքորոշումն այն նույն դիրքորոշումն է, որը հնչել է Արցախի Հանրապետությունից ոչ միայն նախագահի, այլև ԱՀ անվտանգության խորհրդի կողմից, ինչպես նաև Ազգային ժողովի հայտարարությունների միջոցով: Որևիցե անգամ ՀՀ իշխանությունները այդ հայտարարություններին ուղղակի չեն պատասխանել, չեն ասել՝ կիսում են դրանք, թե ոչ: Ցավոք, ԱՀ իշխանությունների կողմից էլ ՀՀ իշխանություններին ուղղված չի եղել նման հանրային հարցադրում»,-շեշտեց մեր զրուցակիցը:

Նա ընդգծեց՝ ՀՀ իշխանությունները դեռևս պաշտոնապես չեն հայտարարել, թե որն է ԼՂ հիմնահարցի վերաբերյալ իրենց հստակ տեսլականը. «Ինչ-որ լղոզված հայտարարություններ են անում, ասում, թե իրենց համար «կարևորն այնտեղ ապրող բնակիչների անվտանգությունն է, իրավունքները…», քանի որ իրականում հասկանում են, որ վաղուց արդեն հանձնել են Արցախը, պարզապես այդ մասին բարձրաձայնելու համարձակությունը չունեն: Արցախի Հանրապետությունում բնակվող յուրաքանչյուր քաղաքացու համար, կարծում եմ, այս երկուսուկես տարում պարզ է դարձել, որ ՀՀ իշխանությունները ձեռքերը լվացել են Արցախից ու ի զորու չեն շարունակելու ավելի քան 30-ամյա այն պայքարը, որ սկսվել է 1988-ից: Կարծում եմ՝ պարզ է դարձել նաև, որ, հակառակը, 2018ին եկան իշխանության, որպեսզի Արցախը հանձնեն թուրքերին: Արցախում յուրաքանչյուր քաղաքացու հարցնեք, գրեթե նման դիրքորոշում կհայտնի ՀՀ իշխանությունների վարած քաղաքականության ու վարքագծի մասին, քանի որ գործողությունները հենց այդ մասին են խոսում: Թեպետ մեկ-մեկ հայտարարում են, թե «Արցախից ձեռքները չեն լվացել, քանի որ գումարներ են տրամադրում»:

ՀՀ իշխանությունները ԱՀ-ին գումար տրամադրելուց բացի պայքարի մեջ լինելն ուրիշ այլ կերպ չեն պատկերացնում»: Արայիկ Հարությունյանն օրերս հայտարարեց Ադրբեջանի վերջնագրի մասին՝ շեշտելով, որ Արցախի համար ադրբեջանական ինտեգրացիայի վերաբերյալ առաջարկն անընդունելի է: Մյուս կողմից, սակայն, նշեց, որ «եթե կան այնպիսի տրամադրություններ հանրության մեջ, որ պետք է ընդունել Ադրբեջանի կողմից ներկայացված առաջարկությունը, ապա հնարավորություն ունեն իրենց քաղաքացիական իրավունքների շրջանակում բարձրաձայնել և ասել, որ մեր ընտրած ճանապարհը սխալ է, երկրում ձևավորեն նոր իշխանություն»:

Անդրադառնալով այս հայտարարությանը՝ Հ. Հակոբյանը նշեց. «Մի կողմից՝ ԱՀ նախագահը չի կարող չհայտարարել, որ իր համար անընդունելի է ինտեգրացիան, քանի որ հակառակ պարագայում, եթե նման բան չհայտարարի, ԱՀ նախագահը կխախտի սահմանադրական կարգն ու հանցագործ կդառնա: Մյուս կողմից՝ լավ տեսնում ենք ՀՀ իշխանությունների ճնշումն ու մեծ ազդեցությունը ԱՀ նախագահի վրա: Այս երկու բևեռների մեջտեղում ԱՀ նախագահը նման հայտարարություններ է անում, ինչի արդյունքում, մենք, կարծես թե, դուռ ենք բացում այն անձանց համար, որոնց մտքով կարող է անցնել ինտեգրվել Ադրբեջանին: Ես համոզված եմ, որ Արցախի Հանրապետությունում չկա մի քաղաքացի, որի մտքով անգամ նման բան կարող է անցնել:

Սակայն, երբ ԱՀ նախագահը խոսում է այդ թեմայից, այսպիսով խախտում է այն Սահմանադրությունը, որի հիման վրա ինքը ԱՀ նախագահ է: Չմոռանանք, որ, ըստ Սահմանադրության, նախագահը կոչված է պաշտպանելու Հանրապետության ինքնիշխանությունը, սուբյեկտայնությունը, տարածքային ամբողջականությունը և այլն: Միևնույն ժամանակ, հաշվի առնելով, որ ԱՀ նախագահը գտնվում է ՀՀ իշխանությունների և մասնավորապես վարչապետի շատ մեծ ճնշման և ազդեցության տակ, ապա նման հայտարարությունները մեզ համար զարմանալի չեն: Նման երկիմաստ հայտարարություններ բազմիցս ենք տեսել: Օրինակ՝ ԱՀ ԱԺ-ի սուր հայտարարությունը ինչ-որ ձևով մեղմելու վարքագիծ ու փորձ ևս եղել է: Այս ամենի պատճառն այն է, որ ԱՀ իշխանությունները ՀՀ իշխանությունների ճնշման և ազդեցության տակ են, ինչը, ցավոք, մեզ համար վատ տեղ տանող ճանապարհ է, քանի որ գիտենք, թե Արցախի Հանրապետության մասով ՀՀ իշխանություններն ինչ են ուզում»:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Կարող ենք արձանագրել, որ Հայաստանում ընտրությունները չեն կայացել․ Հրայր ԿամենդատյանԳերմանիան Ուկրաինային կհատկացնի 200 մլն դոլար՝ «Ուկրաինայի համար ԱՄՆ-ից uպառազինnւթյան գնման ծրագրի» հերթական փաթեթի շրջանակներումՈ՞ւմ են ուզում զրկել ընտրելու իրավունքից․ որտեղ է ավարտվում քաղաքացիությունը. Էդմոն ՄարուքյանԱնի Լուպեի ծովափնյա ֆոտոշարքը Պայքարում ենք մեխանիզմի դեմ․ Սամվել ԿարապետյանՈրևէ ձեռնարկություն 1 տարվա մեջ 3 անգամ ՀԴՄ չտպեց, 5 տարով զրկվելու է և՛ միկրոբիզնեսի, և՛ շրջանառության հարկերով աշխատելուց. ՓաշինյանԲոլոր դեպքերում Նիկոլ Փաշինյանը չի հաղթել այս ընտրությունները․ ԿարապետյանԱյս մարդը շարունակում է նվաստեցնել հայ ժողովրդին․ Սամվել ԿարապետյանԴավիթ Ղազինյանը քաջ, հայրենատեր եւ հայրենասեր ՀԱՅ է. Գոհար ՄելոյանԵվրոպայում ԱՄՆ զnրքերի կրճատումը կսկսվի անհապաղ. Ռյուտե Մենք միասին՝ բոլոր ընդդիմադիր ուժերով կհրավիրենք հանրահավաք․ Սամվել ԿարապետյանՎտանգը մեր տան դռանն է․ Արթուր ՄիքայելյանԲացահայտվել է Դարբնիկ գյուղում խnւլիգանության դեպքը Աշխարհը տեսավ թե ինչպես չի կարելի կազմակերպել ընտրություններ․ Սամվել ԿարապետյանԴավիթ Ղազինյանին բանտարկելը սովորական քաղաքական հետապնդում է․ «Ուժեղ Հայաստան»Ռոնալդուն անձնական հակառեկորդ է սահմանել աշխարհի և Եվրոպայի առաջնություններումԵրբ որ մենք և մեր ժողովուրդը ճիշտ կգտնի կկանգնի ոտքի, դա կլինի մեկ անգամ և վերջնական․ Նարեկ ԿարապետյանՆիկոլը պարտվել է իր ՇԵՖԵՐԻ առաջ․ Գառնիկ ԴավթյանՄինչև ՔՊ-ն ու նրա ղեկավարը շարունակում են ձևացնել, թե ոչինչ չի կատարվում, Ադրբեջանը բաց տեքստով խոսում է Հայաստանի նկատմամբ իր տարածքային հավակնությունների մասին․ Մարիաննա ՂահրամանյանԱլիևին փոխած սահմանադրություն է պարտք, դրա համար էլ իրեն պատեպատ է տալիս․ Արշակ ԿարապետյանԹուրքիան պատրաստ է կարգավորել հարաբերությունները Հայաստանի հետ. Ֆիդան Արդյո՞ք ԱԱԾ աշխատակիցը կարող է որոշել ցանկացած բան արտահոսի կամ չարտահոսի. Էդմոն ՄարուքյանԻդրամը և Glovo-ն համագործակցության հուշագիր ստորագրեցին ԲարսելոնայումԵս հայտարարում եմ ընդդիմադիր ուժերի համախմբման մասին․ ԿարապետյանՓաշինյանը իր իշխանությունը պահելու համար մասնակցում է ինչ-որ խաղերի․ ԿարապետյանՍամվել Կարապետյանը Նարեկ Կարապետյանի մասինԱմբողջությամբ ոչնչացնում են գյուղատնտեսությունը․ Սամվել ԿարապետյանՀայաստանը 162 տոննա ծիրան է արտահանել Ուկրաինա և Վրաստան․ Գևորգ Պապոյան Փաշինյանի՝ ԱԺ-ում հնչեցված ձևակերպումները հիմնավորում են կասկածներն ու պնդումները, որ Բաքուն միջամտում է ՀՀ ներքին գործերին. Աբրահամյան Շուտով միասին՝ բոլոր ընդդիմադիր ուժերով, կհրավիրենք հանրահավաք. Սամվել ԿարապետյանՓաշինյանը եվրոպացիներին կարողացավ վաճառել հակառուսականությունը. Սամվել Կարապետյան 2026-ի թոփ ճամփորդական ուղղությունները IDBank-ի պրեմիում քարտերով Նախընտրական շրջանում և քվեարկության օրը արձանագրվել է շուրջ 1300 խախտում․ Ատոմ Մխիթարյան«Ուժեղ Հայաստան» դաշինքի առաջնորդ Սամվել Կարապետյանի հարցազրույցը խմբագիրներին «Ուժեղ Հայաստան» դաշինքի առաջնորդ Սամվել Կարապետյանի հարցազրույցը խմբագիրներին Ընտրությունների արդյունքը ժողովուրդն է որոշում, ոչ թե Վահագն Հովակիմյանն իր գրիչով․ Իվետա ՏոնոյանՀայկական լոլիկը կարտահանվի Եվրոպա Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի հովանավորությամբ անցկացվեց հունահռոմեական ոճի ըմբշամարտի բաց առաջնություն ԿԸՀ-ն կորցրել է իր առաքելությունը և իրավական անորոշություն առաջացրել․ Աննա ԿոստանյանԿիրառվել է հսկայածավալ վարչական ռեսուրս․ Մենուա ՍողոմոնյանՀրդեհ՝ Բաքվի նավթավերամշակման գործարանում Պերովսկիտային արևային վահանակները այլևս արագ չեն «մեռնում». Գիտնականները հետաքրքիր լուծում են գտել Մոսկվայի բոլոր օդանավակայանները կրկին դադարեցրել են աշխատանքը Ucom-ը և Իմփաքթ Հաբ Երևանը շարունակում են աջակցել կանաչ ստարտափների զարգացմանը Հայաստանում 21-րդ դարի մեր ամենախայտառակ ընտրություններն էին․ արդյունքը պետք է անվավեր ճանաչվի․ Ավետիք ՉալաբյանԿիրառվել է հսկայածավալ վարչական ռեսուրս․ Մենուա ՍողոմոնյանԱռաջիկա օրերին մի փոքր շոգելու ենք. Գագիկ Սուրենյան (տեսանյութ) Լրջագույն հարվածներ ու արտադրական նոր կյանք. «Փաստ»Սևան-Մարտունի ավտոճանապարհին 41-ամյա վարորդը «Opel»-ով բախվել է բետոնե արգելապատնեշներին և գլխիվայր հայտնվել դաշտում՝ բախվելով ծառին․ կա վիրավոր ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (18 ՀՈԻՆԻՍԻ). «Տիտան» սարքի կորուստը՝ «Տիտանիկի» հետքերով. «Փաստ»