Երևան, 16.Հունիս.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Փոքր պետությունների պաշտպանությունը․ ինչո՞ւ է «զսպումը հնարավորությունը բացառելու միջոցով» դառնում ժամանակակից ռազմավարություն․ Արտակ Զաքարյան Կապույտ, թե՞ սև. Ո՞ր արևային վահանակներն են ավելի լավ Լարսի ճգնաժամ. հայ վարորդների ահազանգը Կուտակվել է հանրային հոգնածություն և հիասթափություն. ի՞նչ սպասել ապագայում. «Փաստ» Քաղաքական հաջողության գինը չափազանց բարձր է. «Փաստ» «Բարի էր, լավատես, բոլորին հասնող ու անսահման խղճով». պայմանագրային ծառայող, սերժանտ Արթուր Զալինյանն անմահացել է հոկտեմբերի 14-ին Վարդենիսում. «Փաստ» «Քաղաքացու քվեն ոտնահարվեց. գործ ունենք հակաքաղաքագիտական, անտրամաբանական և ապալեգիտիմ մի գործընթացի հետ». «Փաստ» Չեղարկված տեղամասեր և «կորած» ձայներ. որտե՞ղ է ընտրական արդարությունը. «Փաստ» Բոլոր ինստիտուտների կազմալուծում ու վարկաբեկում. «Փաստ» Ինչպես ակտիվ քաղաքացին տապալեց իշխանության ընտրական հաշվարկների պլանը. «Փաստ»


«Փաշինյանին որևէ մեկը չի հավատում, և իր հետ որևէ մեկն անգամ միջնաժամկետ որևէ գործ ունենալ չի ցանկանում». «Փաստ»

Հարցազրույց

«Փաստ» օրաթերթը գրում է

«Մեծ հաշվով, բավականին լուրջ քաղաքական նրբություն կա, որը էական ազդեցություն կարող է ունենալ գործընթացների վրա: Եվ այս ամենն, իհարկե, արվում է շատ անփույթ, անպատասխանատու և ուշացումներով: Ինչպե՞ս է ստացվում, որ Ադրբեջանը երկու օր շուտ գալիս, ինչ պետք է, վերցնում է: Ի՞նչ է, մենք հետախուզություն չունե՞նք: Մեծ-մեծ խոսում են արտաքին հետախուզություն ստեղծելու մասին, օրումեջ 200 դոլարանոց շպիոններ են բռնում… Իսկ Ադրբեջանը 2 օր առաջ գալիս է, այստեղ նոր հիշում են, որ այնտեղ ճանապարհ ունեին սարքելու»,- նկատեց Վիգեն Հակոբյանը:

Անդրադառնալով բանակցային գործընթացներին ու դրանց նշանակությանը վերոնշյալի համատեքստում՝ քաղտեխնոլոգը շեշտեց. «Նիկոլ Փաշինյանը, ընդհանուր առմամբ, ստրատեգիական խնդիր ունի. այն է՝ ստորագրել, այսպես կոչված, խաղաղության պայմանագիր, որով ինքն ընդամենը կփորձի ֆիքսել ՀՀ տարածքային ամբողջականությունը՝ իր պատկերացմամբ՝ 29 հազար 800 քառակուսի կիլոմետրի շուրջ: Ի սկզբանե հայտարարում է, որ Արցախի հետ առնչություն չունի, լավագույն դեպքերում ասում է, որ կզբաղվեն հումանիտար, սոցիալական հարցերով, ըստ էության, ինչպես յուրաքանչյուր երրորդ երկիր:

Ասում է նաև, որ իրեն 2 հարց է հետաքրքրում. առաջինը, որ 29 հազար 800 քառակուսի կիլոմետրն Ադրբեջանը ճանաչի, երկրորդը՝ Արցախում հայերին գոնե չկոտորեն, անվտանգության ու իրավունքների երաշխիքներ լինեն: Դրա համար է հայտարարում, որ իրեն երաշխավորներ են պետք, ովքեր կերաշխավորեն, որ Ադրբեջանը չի խախտի Արցախի բնակչության անվտանգությունն ու իրավունքները, ա՛յս-ա՛յս սահմաններով կճանաչի ՀՀ տարածքային ամբողջականությունը՝ լավ հասկանալով, որ թուղթ ստորագրելով՝ ոչինչ չի լուծվում, և այդ թուղթը լավագույն դեպքում կարող է մնալ օդում: Փաշինյանը երաշխավոր է փնտրում՝ հայտարարելով, որ ռուսները երաշխավոր չեն, ամեն ինչ անելով՝ նրանց հատուկ վանում է, բայց միաժամանակ նաև ասում, թե, կարծես, բրյուսել յան ֆորմատն էլ չի աշխատում»:

Իսկ իրականում, Վիգեն Հակոբյանի դիտարկմամբ, որևէ մեկը չի ուզում նշված գործընթացի երաշխավոր լինել: «Ռուսները, լավ թե վատ, կան և ասում են, որ պարտավորությունները կկատարեն, քանի որ իրենք են երաշխավորը: Նիկոլն էլ ասում է՝ լավ երաշխավոր չեք, կփորձեմ ուրիշ տեղ փնտրել, բայց ուրիշ երաշխավորներ Արևմուտքում չկան: Արևմուտքին զուտ հետաքրքրում է միայն այն, որ Փաշինյանը և Ալիևը ամեն ինչ անեն ռուսական զորքը հետագայում նաև տարածաշրջանից դուրս հանելու համար: Ռուսների փոխարեն այստեղ անվտանգության երաշխավոր լինելու հարցը Արևմուտքին չի հետաքրքրում: Այս ամենը հաշվի առնելով՝ Փաշինյանի խաղաղության դարաշրջանի կոնցեպտն ամբողջությամբ տապալված է: Առհասարակ, լուզեր մարդկանցից ձևավորված իշխանությունը չի կարող արտաքին քաղաքական դաշտում հաջողություն ունենալ:

Իսկ երաշխավոր չեն կանգնում, որովհետև իրեն որևէ մեկը չի հավատում՝ հասկանալով, որ Բրյուսելում մի բան է ասում, Մոսկվայում՝ այլ բան, Իրանում՝ մեկ այլ բան, Ֆրանսիայում՝ ամբողջությամբ այլ: Սա է պատճառը, որ իր հետ որևէ մեկը անգամ միջնաժամկետ որևէ գործ ունենալ չի ցանկանում, առավել ևս, որ նույն Արևմուտքն ու ՌԴ-ն շահեր ունեն Ադրբեջանի հետ: Մինչդեռ Փաշինյանն աշխարհաքաղաքական սեղանին՝ այդ սակարկության դաշտում, ընդամենն իր կեղծ, այսպես ասած, ժողովրդավարության արժեքն է դրել, ու արդյունքում ոչինչ չի ստացվում, ոչ ոք բանի տեղ չի դնում: Ամբողջ բանակցային թատրոնը նաև նրա համար է, որ Փաշինյանը ոչ միայն «խաղաղության պայմանագրի», այլև իր համար է անձնական երաշխավոր փնտրում, ինչը չի ստանում»,- ասաց Հակոբյանը՝ նշվածով պայմանավորելով Փաշինյանի նաև իրարամերժ հայտարարությունները:

Հաշվի առնելով նկարագրված իրավիճակը՝ Վ. Հակոբյանը նշեց, որ հիմա բավականին ծանր վիճակում ենք: «Իրավիճակը պատային է. ո՛չ պատերազմ, ո՛չ խաղաղություն վիճակ է: Այս իշխանությունները պատերազմի չեն պատրաստվում, որովհետև երբ ՀԱՊԿ-ը զենք - զինամթերք է առաջարկում, հրաժարվում են: Փաշինյանը նաև ամբողջ աշխարհով մեկ հայտարարում է՝ «փող ունենք, բայց մեզ զենք տվող չկա», նաև բողոքում է ՀՕՊ համակարգերից՝ աշխարհին, ըստ էության ասելով, թե «մենք թույլ ենք, կռվող չենք և չենք էլ պատրաստվում, կոնսոլիդացիա չկա»:

Իր, այսպես կոչված, խաղաղությունն էլ ամեն ինչ զիջելու մեթոդոլոգիայով չի ստացվում, որովհետև Ադրբեջանին առանձնապես այդ խաղաղությունը պետք չէ: Ասում է՝ ինձ պետք է, որ թղթի վրա գրես, որ Ղարաբաղը իմն է, ու պետք է լուծենք նաև միջանցքի հարցը, իսկ մնացածն առանց քո խաղաղության էլ կգրավեմ: Այսինքն, ո՛չ այն է ստացվում, ո՛չ այն, դրա համար էլ փակուղային իրավիճակ է: Եվ որպեսզի ինչ-որ բան ստացվի, Հայաստանում նախևառաջ պետք է լինի այնպիսի ղեկավարություն, որը կա՛մ կպատրաստվի կռվի, կա՛մ դրա հետ մեկտեղ կփորձի շտկել բոլոր հարաբերությունները դաշնակիցների, բարեկամների ու գործընկերների հետ»,-ընդգծեց քաղտեխնոլոգը՝ հավելելով, որ մեզ մոտ այս առումով բարդ վիճակ է, քանի որ ոչ մի դաշնակից, գործընկեր իրականում չունենք ո՛չ ռազմաքաղաքական, ո՛չ էլ քաղաքական տեսանկյունից, ինչը ևս վերոնշյալ փակուղու տրամաբանության մեջ է:

Վիգեն Հակոբյանը շեշտեց, որ «բոլորի հետ լավ ենք այնպես, ինչպես լավ ենք Ռուսաստանի հետ»: Այս համատեքստում անդրադառնալով այս փուլում ՌԴ-ից եկող ազդակներին՝ կապված ՀՀ-ի կողմից հատկապես Միջազգային քրեական դատարանի Հռոմի ստատուտի վավերացման գործընթացի հետ, քաղտեխնոլոգը հավելեց. «Այս պահին Արևմուտք-ՌԴ հակամարտության մեջ ամենասուր, ֆոնային և գերզգայուն հարցերից մեկը Միջազգային քրեական դատարանի կողմից Պուտինի ձերբակալման հարցն է: Այն, որ հենց այս պահին է Հայաստանը որոշել վավերացնել կանոնադրությունը, Մոսկվան և անձամբ Պուտինը սա ուղղակի որպես թշնամական քայլ են դիտարկել ՌԴ-ի նկատմամբ՝ անկախ ՀՀ իշխանությունների բերած պատճառաբանությունից, ըստ որի, նպատակը հետագայում Ադրբեջանին պատասխանատվության ենթարկելն է: Իրավական տեսանկյունից նշվածը նոնսենս է: Քաղաքական տեսանկյունից առավել ևս նոնսենս է. հաշվի առնելով ՀՀ իշխանությունների ու անձամբ Փաշինյանի գերնուրբ վերաբերմունքն Ադրբեջանի նկատմամբ՝ ֆանտաստիկայի ժանրից է մտածել, թե Ադրբեջանին պետք է դատի տան: Իշխանությունների համար սա ընդամենն «ատմազկա» է: Սա բավականին վտանգավոր գործընթաց է: Կարող են համարել, որ ՀՀ-ն կարմիր գիծ է անցնում ու բավականին կոշտ պատասխան լինի, ընդ որում՝ սիմետրիկ և ասիմետրիկ»:

Ինչ վերաբերում է նշվածի շուրջ հանրության և հատկապես ՀՀ քաղաքական ուժերի արձագանքներին, նա հավելեց. «ՀՀ քաղաքական կուսակցությունների, ուժերի դիրքորոշումը ոչ թե այս կամ այն անձի հարցազրույցներով, այլ կուսակցությունների քաղաքական հայտարարություններով է պայմանավորվում: Խոսքն իշխանության, Փաշինյանի հետ հանդիպումների գնացող արտախորհրդարանական ուժերի մասին չէ, իրենց հետ ամեն ինչ վաղուց պարզ է: Բայց ընդդիմադիր դաշտում միակ կուսակցությունը, որը պաշտոնապես արձագանքել է, ՀՀԿ-ն է, որը հանդես է եկել քաղաքական հայտարարությամբ: Կուսակցությունը քաղաքական բառապաշարով ու եզրույթներով բավականին կշռադատված քաղաքական գնահատական է տվել իրավիճակին, որը ստեղծվել է այսօրվա վարչախմբի արկածախնդիր գործողությունների պատճառով՝ կապված Հռոմի ստատուտի հաստատման գործընթացի հետ»:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Սա երկու օր առաջ օդանավակայանում տեղի ունեցած ապօրինության շարունակությունն է. Բագրատ ՄիկոյանՌԴ Պետդումայի ընտրությունները տեղի կունենան սեպտեմբերի 20-ին. Պուտինը ստորագրել է համապատասխան հրամանագիրը«Ես ևս մեկ անգամ համոզվեցի, որ կյանքում երբեք չպետք է հանձնվել». Նազիկ Ավդալյան Ազատության պողոտայում բախվել են «Chevrolet Volt»-ն ու «Nissan»-ը. կան վիրավnրներ Հունիսի 7-ը հայ ժողովրդի դեմ մղվող հիբրիդային պատերազմի գլխավոր ճակատամարտն էր․ Արեգ ՍավգուլյանԿԸՀ հերթական կեղծարարության, իշխանությունների ոչ լեգիտիմ լինելու, ՀՀ-ն արևմտյան Ադրբեջանի վերածելու փորձերի և Հայ ժողովրդի շահերի մասին. Արմեն ՄանվելյանՍերժի կոստյումին լավ էլ հարմարվել է. գնացեք ստորագրահավաքի, անցնենք գործի. Արշակ ԿարապետյանՀայաստանի Սահմանադրությունը Ալիևը չի որոշելու. Նարեկ ԿարապետյանՀայաստանում տեղի են ունեցել սարսափելի ընտրախախտումներ․ Արմեն ՄանվելյանԱնվավեր ճանաչվեց այն տեղամասերի արդյունքը, որտեղ ընդդիմությունը շատ ձայներ ուներ․ Մենուա ՍողոմոնյանՓոքր պետությունների պաշտպանությունը․ ինչո՞ւ է «զսպումը հնարավորությունը բացառելու միջոցով» դառնում ժամանակակից ռազմավարություն․ Արտակ ԶաքարյանԿապույտ, թե՞ սև. Ո՞ր արևային վահանակներն են ավելի լավ Հնարավո՞ր են թափանիվի օգտագործման նոր գաղափարներ. «Փաստ»Լարսի ճգնաժամ. հայ վարորդների ահազանգը Մինչև 30% idcoin լողավազաններում. Idram&IDBankՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (16 հունիսի). Ստեղծվել է փորձարարական ֆիզիկայի և կենսաբանության համաշխարհային կենտրոններից մեկը. «Փաստ»Ընտրություններն ավարտված են, կարելի է արդեն հարկերն էլ բարձրացնել. «Փաստ»Moody’s-ը վերահաստատել է ԶՊՄԿ-ի B2 վարկանիշը՝ կայուն կանխատեսմամբԿուտակվել է հանրային հոգնածություն և հիասթափություն. ի՞նչ սպասել ապագայում. «Փաստ»ԿԸՀ-ն խլել է ընդդիմությանը և ժողովրդին պատկանող մանդատները․ Ավետիք ՉալաբյանՔաղաքական հաջողության գինը չափազանց բարձր է. «Փաստ»2,5 միլիարդ դոլարի կորուստ․ ի՞նչ է սպասվում հայկական ապրանքներին` ռուսական արգելքից հետո. Հրայր ԿամենդատյանՏիրակա՛լ, փառքիդ օրերը վերջանալու են, մի՛ գնա բռնապետության. Ավետիք Չալաբյան«Բարի էր, լավատես, բոլորին հասնող ու անսահման խղճով». պայմանագրային ծառայող, սերժանտ Արթուր Զալինյանն անմահացել է հոկտեմբերի 14-ին Վարդենիսում. «Փաստ»Ի՞նչ փաստաթուղթ է անհրաժեշտ անհետ կորած անձի ընտանիքի անդամներին կենսաթոշակ կամ նպաստ նշանակելու համար. նախագիծ. «Փաստ»«Քաղաքացու քվեն ոտնահարվեց. գործ ունենք հակաքաղաքագիտական, անտրամաբանական և ապալեգիտիմ մի գործընթացի հետ». «Փաստ»Հուժկու սլացք... դեպի վնասարարություն ու քաոս. «Փաստ»Չեղարկված տեղամասեր և «կորած» ձայներ. որտե՞ղ է ընտրական արդարությունը. «Փաստ»Բոլոր ինստիտուտների կազմալուծում ու վարկաբեկում. «Փաստ»Ինչպես ակտիվ քաղաքացին տապալեց իշխանության ընտրական հաշվարկների պլանը. «Փաստ»Խոստումների «բերքահավաքը». ինչպես է իշխանությունը հերթական անգամ լքում գյուղացուն տնտեսական քաոսի նախաշեմին. «Փաստ»ԿԸՀ-ն ջնջում է ընտրության իրավունքը. մանդատագողություն բացահայտ ցինիզմով. «Փաստ»Հայտարարություն քաղացիական պահանջի և ստորագրահավաքի վերաբեերյալ․ ՀՃԿՁայների գողը, "Русалка" մուլտֆիլմի Ուրսուլան ու Նիկոլի 60.000 հոշոտած ձայները․ ՔՊ-ին անակնկալներ են սպասվում․ Գառնիկ ԴավթյանՀայաստանում իրենց իշխանություն հռչակած մարդկանց խումբը ադրբեջանական կլանի մի մասն էՀՀԿ-ն հայտարարություն է տարածելԻնչ պետք է անի ընդդիմությունը` հետընտրական պրոցեսներում հաղթանակի հասնելու համար. Էդմոն ՄարուքյանԻ՞նչն է երջանկացնում ԱԽ քարտուղարին Ալիևի օգնականի հետ հանդիպումից հետո. Աբրահամյան Նոր զգուշացում Մոսկվայից․ Ռուսաստանի հետախուզության ղեկավարը նախազգուշացնում է Հայաստանին Ոստիկանները գտել են ենթադրաբար գետն ընկած 15–ամյա երեխայի մորը. Նա հայտնել է, որ նա եղել է ընկերուհու հետ. դեռ որոնում են «Համահայկական ճակատ» կուսակցությունը հայտարարում է, որ միանում է ընդդիմադիր վեց քաղաքական ուժերի համատեղ հայտարարությանըԿոնվերս Բանկը վերանայել է ԱՄՆ դոլարով ավանդների պայմանները՝ առաջարկելով առավել բարձր տոկոսադրույքներSuebar. չիր և կոնֆետներ՝ առողջ քաղցրավենիք նախընտրողների համար«Դասավանդի՛ր հանուն Հայաստանի»-ն՝ «Մի դրամի ուժի» հունիս ամսվա շահառուԱՄՆ-ը պատասխանատվություն կկրի Իսրայելի կողմից հուշագրի խախտման համար. Էսմաիլ Բաղայի Լոռու մարզում 2 ժամ է՝ փրկարարները որոնում են Փամբակ գետն ընկած մոտ 15-ամյա աղջկան Հանքարդյունաբերություն և ռազմարդյունաբերություն. կապ, որի մասին քչերը գիտեն ԲՀԿ-ի մուտքը խորհրդարան ունի ռազմավարական նշանակություն․ Արմեն ՄանվելյանԵրևանի առանձին հատվածներում հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ, հունիսի 16-20-ին ջերմաստիճանն աստիճանաբար կբարձրանա 4-6 աստիճանով Պարոն Հովակիմյան, ծառայե՛ք Սահմանադրությանը, ոչ թե իշխանությանը․ Արեգ Սավգուլյան