Երևան, 30.Ապրիլ.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Շտապում են փրկե՞լ Նիկոլ Փաշինյանին. ի՞նչ անուն է կրում առաջիկա գագաթաժողովը. «Փաստ» Անտեղյակ՝ ավարտված խնջույքի մթնոլորտից. գլուխը միայն գլխարկ կրելու համար չէ. «Փաստ» «Տան միակ ու շատ սիրված երեխան էր». Ժորա Փարսյանն անմահացել է հոկտեմբերի 14-ին Հադրութում, տուն «վերադարձել»... հինգ ամիս անց. «Փաստ» Էներգետիկ ճգնաժամի նախանշաններ. մատակարարման կարևոր ուղիների խաթարման ռիսկը. «Փաստ» «Եվրոպական կառույցները երկընտրանքի առջև են հայտնվել». «Փաստ» Չտեսնելու և չլսելու տալ չի հաջողվի. իրականությունից փախչել հնարավոր չէ. «Փաստ» Տնտեսական գերկենտրոնացման սեղմող օղակը. «Փաստ» «Նախնական զինվորական պատրաստվածություն» դասընթացը կփոխարինվի այլ առարկայով. նախագիծ. «Փաստ» Գնաճը նորանոր ռեկորդներ է սահմանում. «Փաստ» Նույնիսկ սատելիտներն են ընդունո՞ւմ, որ ՔՊ-ն ընդդիմություն է դառնալու. «Փաստ»


«Մա՛մ, երբեք չկոտրվես, չխեղճանաս, հիշի՛ր, որ հերոս տղա ունես». Թորգոմ Վարդանյանը զոհվել է ԱԹՍ-ի հարվածից. «Փաստ»

Հարցազրույց

«Փաստ» օրաթերթը գրում է

«Մանկության տարիներին շատ աշխույժ էր: Փոքր տարիքում իրեն մանկական Աստվածաշունչ էին նվիրել, հինգ տարեկանում այն անգիր գիտեր, որ էջը բացում էին, պատմում էր: Երբ ավելի մեծացավ, իրեն գրավում էր ֆիդայական շարժումը: Անդրանիկ Օզանյանի կենսագրությունն ամբողջությամբ գիտեր: Ընդունակ էր, բայց իր աշխուժությունը խանգարում էր, որ ավելի լավ սովորեր:

«Աշխարհագրություն», «Պատմություն» առարկաներն էր շատ սիրում: Միշտ ասում էր՝ Հայաստանի էկոլոգիայի նախարարն եմ դառնալու: Պարապում էր Տնտեսագիտական համալսարան ընդունվելու համար, սակայն, երբ «Աշխարհագրության» քննությունը փոխարինեցին «Հասարակագիտության» քննությամբ, մի տեսակ կոտրվեց: Չուզեց գործերը Մանկավարժական համալսարան տալ: Շատ համառ էր, եթե մի բան որոշում էր, իրեն համոզել չէր լինի: Ի դեպ, պատերազմից հետո իր մասին լույս տեսած գիրքն էլ հենց այդ պատճառով վերնագրեցինք «Կամակոր կամավորը»: Այդ տարի չընդունվեց, հետո սկսեց աշխատել, եկավ ծառայության մեկնելու ժամանակը: Փոքր տարիքում թոքաբորբով էր հիվանդացել, խրոնիկ բրոնխիտ ուներ, ոտքի նյարդն էր վնասել տիրի հրացանով, իրեն բանակ չտարան»,«Փաստի» հետ զրույցում ասում է տիկին Կարինեն՝ Թորգոմի մայրիկը:

Նշում է՝ որդին միշտ ասում էր, որ եթե պատերազմ լինի, առաջինն ինքն է գնալու. «Հայրենասեր էր, իր համար հայրենիքն առաջնային էր: Գնաց Ռուսաստան աշխատելու, մեկ տարի հետո վերադարձավ՝ իմ Հայաստանից լավ տեղ չկա»: Թորգոմի մանկությունը Մոնումենտում է անցել, տասներորդ դասարանում էր սովորում, երբ ընտանիքը տեղափոխվեց Քանաքեռ, բայց Թորգոմն այդպես էլ չհարմարվեց այդ տեղափոխությանը՝ «Մականուն ուներ, իրեն ասում էին՝ «Մոնումենտի Թոթո»»: Թորգոմը հասուն տարիքում երկու պատերազմ տեսավ՝ Ապրիլ յան և 44-օրյա: Մայրիկի խոսքով, երբ սկսվեց Ապրիլ յան պատերազմը, ուզում էր կամավորագրվել, զինկոմիսարիատ գնաց, սակայն Թորգոմին մերժեցին՝ բանակում չես ծառայել, քեզ չենք կարող տանել. եթե անհրաժեշտություն լինի, կկանչենք. «44-օրյա պատերազմի ժամանակ էլ առաջին օրերին գնաց զինկոմիսարիատ, որպեսզի մեկնի Արցախ, իրեն մերժել էին: ԵԿՄ-ում նույնպես մերժեցին: Աշխարհազորայինով գնաց: Իր հայրիկը Որսորդմիության անդամ էր և դեռ մանկության տարիներից Թորգոմին միշտ իր հետ որսի էր տանում, նա կարողանում էր շատ լավ կրակել, մարտի դաշտում ևս լավ դիպուկահար է եղել»:

Տիկին Կարինեն վերհիշում է պատերազմական օրերը. «Սեպտեմբերի 29-ին մեկնեց ռազմադաշտ, իրեն միանգամից տարել էին Հադրութ: Ուղիղ մեկ ամիս հետո նահանջի ժամանակ եկել են Մարտունի-2: Վատառողջ էր, հավանաբար անգամ կորոնայով էր վարակված: Հազում էր, ասում՝ մա՛մ, շատ թույլ եմ, համ ու հոտի զգացողությունը կորցրել էր: Վերջին օրը՝ հոկտեմբերի 28-ին, հեռախոսով խոսել էր մեր ու նաև ընկերուհու հետ: Ընկերուհուն ասել էր, որ մոլորվել են՝ համարյա հիսուն կիլոմետր վազել են, բայց, կարծես թե, սխալ կոորդինատներ են տվել, կորցրել են տեղը: Հետո պարզվեց, որ իրոք սխալ կոորդինատներ էին տվել, ամբողջ խումբը հավաքվել էր մի տեղ, Թորգոմը թույլ էր եղել, պառկել էր ու քնել: Դեպքը հենց այդ ժամանակ էլ եղել էր: ԱԹՍ-ն հարվածել էր: Գիտակցություն չէր ունեցել, բայց սիրտն աշխատել էր, փորձել էին իրեն «հետ բերել», բայց ապարդյուն, քանի որ գանգուղեղի վնասվածք էր ստացել: Այդ օրը պետք է զանգեր ինձ, բայց չզանգեց: Անընդհատ փորձեցինք, բայց չկարողացանք իր հետ կապվել: Մայրական սիրտս ինչ-որ բան էր զգում, երեկոյան 11-ի կողմերը վատ զգացի ինձ, անկախ ինձանից լացում էի, զգում էի, որ իմ երեխու հետ ինչ-որ բան է պատահել:

Փաստորեն, հենց այդ ժամին էլ դեպքը եղել էր: Առավոտյան սիրտս այնքան հանգիստ էր, ինքս ինձ մտածեցի՝ երևի Թորգոմն արդեն ապահով տեղում է: Բայց չէինք կարողանում որևէ լուր ստանալ, ո՛չ իր, ո՛չ ընկերների հեռախոսները չէին պատասխանում: Հայրիկն էլ վատ կանխազգացում ուներ: Որքան էլ բարդ իրավիճակում լիներ, ինչ էլ լիներ, Թորգոմը գոնե մի անգամ պիտի զանգեր, որ իր ձայնը լսեինք: Հոկտեմբերի 30-ից արդեն հայրիկը սկսեց փնտրել իրեն: Առաջին հերթին հիվանդանոցներում, քանի որ ասացին, որ վիրավորվել է»: Հիվանդանոցներում սկսված փնտրտուքն արդյունք չի տալիս, հերթը հասնում է դիահերձարաններին: «Ձեռքին Հիսուսի պատկերով դաջվածք ուներ, հենց դրա միջոցով էլ նոյեմբերի 3-ին իրեն «գտանք»: Դեմքի վրա որևէ փոփոխություն չկար: Նոյեմբերի 5-ին հուղարկավորեցինք Գետարգելի գերեզմանատանը՝ պապիկի կողքին: Ինքս խնդրեցի Եռաբլուր չտանել որդուս, ուղղակի չէի դիմանա ամեն անգամ այնտեղ գնալ ու մեր տղաներին տեսնել»: Որդին մայրիկին պատերազմի դաշտից նկարներ գրեթե չի ուղարկել, չի պատմել նաև, թե այնտեղ ինչ է տեղի ունենում, պատերազմից հետո ընկերներն են պատմել՝ մարտադաշտում Թորգոմն իր խորհուրդներով առաջնորդում էր տղաներին: Թորգոմը 2020 թ.-ին մտադրվել էր ամուսնանալ, ընկերուհու՝ Սոնայի հետ 10 տարի ընկերություն էին անում:

Բայց նախ կորոնան խառնեց բոլոր պլանները, իսկ հետո՝ պատերազմը: Տիկին Կարինեն ասում է՝ անգամ Սոնան չկարողացավ Թորգոմին հետ պահել պատերազմ մեկնելու որոշումից: «Ասել էր՝ միայն ափսոսում եմ, որ երեխա չունեցանք: Երբ իր 28-ամյակը նշեցինք, կարծես մի բան զգար, ասաց՝ մա՛մ, գիտեմ՝ ես 30-ին չեմ հասնելու: Ասացի՝ տղա՛ ջան, նման բաներ մի ասա, ինքն էլ հակադարձեց՝ մա՛մ, իմ սիրտը վկայում է, 30-ամյակս չեմ նշելու: Երբ գնում էր, խնդրում էի, որ մնա, ասացի՝ հորեղբորդ տղան՝ Գոռն էլ պատերազմի մեջ է, պատկերացնո՞ւմ ես՝ մեր վիճակն ինչ է լինելու: Ձեռքերը վերև պարզեց՝ Աստված ջան, եթե մի բան լինելու է, թող ինձ լինի, թող եղբորս մազը չպակասի: Այդպես էլ եղավ: Գոռն այնպիսի տեղից հրաշքով պրծավ, որ պատմելու չէ»: Թորգոմը տան ավագ որդին է, իրենից 11 տարով փոքր եղբայր ունի: «Երբ հեռախոսով խոսում էի իր հետ, սկսեցի լաց լինել, ասաց՝ «մամա՛, քեզ հավաքի, հիշիր, որ փողոցով քայլելու ես որպես հերոսի մայր, միշտ հիշիր, որ քո տղան արդեն հերոս է, քանի որ ամեն մեկի բանը չէ կռվի դաշտում մնալը: Երբեք չկոտրվես, չխեղճանաս ու այնպես չանես, որ քեզ խղճան»:

Ամեն անգամ, երբ ընկճվում եմ, իր բառերն են հնչում ականջիս: Նկարի հետ եմ խոսում՝ տղա՛ ջան, գոնե մեկ անգամ երազիս արի, կարոտել եմ: Մի օր եկավ երազիս, պինդ գրկեց՝ մա՛մ, քո աչքերին արցունք չտեսնեմ: Հիմա Սոնան է դարձել իմ աղջիկը, ընկերուհին: Երազում եմ, որ Սոնան իր ընտանիքն ու երեխաներն ունենա, մենք էլ շարունակենք շփվել: Շատ ծանր է տանում Թորգոմի մահը: Ես էլ ինձ համոզում եմ, որ Թորգոմն ուղղակի երկրում չէ, շուտով կգա: Երեկոյան ուշ ժամի, երբ գալիս էր, պատուհանը ծեծում էր, դուռը բացում էի: Հիմա ուշ ժամերին աչքս պատուհանին է, որ պիտի ծեծի, ես էլ գնամ ու դուռը բացեմ: Անընդհատ սպասում եմ, ինձ համոզում, որ ուղղակի երկրում չէ: Երևի հենց դա էլ ինձ ուժ է տալիս՝ անվերջանալի սպասումը, որ Թորգոմը գալու է»:

Հ. Գ. - Թորգոմ Վարդանյանը Հանրապետության նախագահի հրամանագրով հետմահու պարգևատրվել է «Մարտական ծառայության» մեդալով: Արցախի նախագահի հրամանագրով հետմահու պարգևատրվել է «Մարտական խաչ» 2-րդ աստիճանի շքանշանով:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Ալիևն ասում է՝ եթե ես ձեզ հետ խաղաղ պլաններ ունենայի՝ չէի փլուզի եկեղեցին. Էդմոն ՄարուքյանԳերմանիայից ԱՄՆ զինվորականների դուրսբերումը կարող է ձախողել Tomahawk hրթիռների տեղակայման պլանը. PoliticoChanel-ը գլխավորել է ամենապահանջված «ամենաթեժ» բրենդերի վարկանիշը Դուք ծանրակշիռ դեր եք ունենալու նաև համաշխարհային սպորտի զարգացման գործում. ուղերձներ՝ ԾառուկյանինՄխչյանում բախվել են 2 «Opel» ու «ՎԱԶ 2114»-ը Թրամփը տարածել է Հորմուզի նեղուցի լուսանկարը՝ «Թրամփի նեղուց» գրառմամբ Շուտով՝ մեր հաղթանակից հետո հերոսները նորից դառնալու են հերոս. Ուժեղ Հայաստան3 մլն-ով բնակարա՞ն. Արսեն Թորոսյա´ն, ուղեղի տրամաբանության խնդիր ունե՞ք. ՀՃՇ անդամՔրիս Ջենները հերքել է «դեմքի անհաջող լիֆթինգի» մասին լուրերը և հայտարարել, որ լիովին գոհ է արդյունքից ՊԵԿ-ը բացահայտել է խոշոր չափերի` կանխիկ 72,6 մլն ռուսական ռուբլու ներկրման դեպքեր Մաֆիան այսօրվա իշխանությունն է. Էդմոն ՄարուքյանՀայաստանը գտնվում է թուրքական երկու պետությունների միջև՝ աճող վտանգի պայմաններում․ Ավետիք ՉալաբյանՍամվել Կարապետյանը՝ «Ուժեղ Հայաստան»-ի հետ կապվող ձայնագրությունների մասին (տեսանյութ)ԱՄՆ-ը կարող է Իրանի դեմ կիրառել hիպերձայնային զենք. Bloomberg Մենք 100 դոլար էլ չենք նախատեսում կաշառքի համար․ Սամվել Կարապետյան ԶՊՄԿ-ն ներկայացրել է ընկերության վերջին հինգ տարիների ճանապարհը՝ կայուն զարգացման հաշվետվողականության ոլորտումԱՄՆ-ը շուտով որոշում կկայացնի Գերմանիայում զnրակազմի կրճատման վերաբերյալ. Թրամփ«Մուսթաֆաևը Նիկոլի հետևից էր եկել, որ․․․»․ Նաիրա Գևորգյան Աշխատավորի օրվա տոնական շքերթի և համերգի հետ պայմանավորված փակ կլինեն մի շարք փողոցներ Օնիկ Գասպարյան, զգուշացնում եմ՝ եթե նախկին խորհրդականդ շարունակի իր անբարոյական վարքագիծը, հայելային արձագանքը, ավելի կոշտ բառապաշարով, ստանալու ես դու. Աբրահամյան Սամվել Կարապետյանին չթույլատրվեց այցելել հոր գերեզմանին Քաղսիի մանկապարտեզի խոհանոցի արտադրական գործունեությունը կասեցվել է Եթե գործող ռեժիմը մնա, Հայաստանն այլևս չի լինի․ Արմեն ՄանվելյանՈրպես ազգային քաղաքացիական միավորում, մեր նպատակը հստակ է՝ թույլ չտալ հակազգային, օտար ուժերին ծառայող վարչակարգի վերարտադրությունն. Հ. Կամենդատյան«Ռեմոնտադա ըստ ԼՀԿ»-ի. ի՞նչ կլինի ՀՀ-ի հետ. Կարպիս Փաշոյան Մուտաֆաևի այցի մանրամասները հույժ գաղտնի են պահվում Պետական բյուջեն ոչ թե լցնելու ենք մեր գրպանները, այլ ժողովրդի գրպանները. Սամվել Կարապետյան Սամվել Բաբայանը նեղացել է Նիկոլ Փաշինյանից Նրանք առաջ են մղում 300,000 ադրբեջանցիների Հայաստան բերելու ծրագիրը. Նարեկ Կարապետյան ԵՄ-ն աջակցում է ՀՀ «բռնապետին»՝ անտեսելով իրավունքների և ժողովրդավարության ոտնահարումները․ Ամստերդամ Ինչո՞ւ է ոգևորվել Թուրքիայում ԱՄՆ դեսպանը հայ-թուրքական հանդիպումից Մայիսի 15-ին էկրան կբարձրանա «Հայաքվե» ազգային քաղաքացիական միավորման աջակցությամբ նկարահանված «Ծիծեռնակի հավատի կենացը» ֆիլմըՍտեղծվելու է «Աղքատության հաղթահարման հիմնադրամ», որտեղ ներդրում են անելու պետությունը, տարբեր հիմնադրամներ և գործարար աշխարհի մեր գործընկերները. Ն. ԿարապետյանՓաշինյանը ամեն օր մի երազ տեսնում է. Սամվել Կարապետյան Հայկական միջավայրում ի հայտ եկած այս մարտնչող և ագրեսիվ ստերը հարյուր տարի մեր քաղաքական միտքը գերության և ստրկության մեջ են պահել. ՄարուքյանՊուտինը կորոշի Հաղթանակի տոնի կապակցությամբ հայտարարվող hրադադարի հստակ ժամերը. Պեսկով Հակակոռուպցիոն դատարանը շարունակում է Սամվել Կարապետյանի խափանման միջոցի հարցի քննարկումը Արցախը իմ մեջ է` անջնջելի և անբեկանելի. այն ո´չ կարելի է մոռացության մատնել, ո´չ վերացնել մեր ազգային ինքնությունից. Արտյոմ Սիմոնյան Մեր գլխավոր խնդիրն այս ապազգային վարչախմբի հեռացումն է․ Մենուա ՍողոմոնյանՀայտնի է Էմանուել Մակրոնի Հայաստան պետական այցի օրակարգը. Այցելելու է Ծիծեռնակաբերդ և Մատենադարան Ռուսաստանը Եվրոպայի երկրների դեմ որևէ ագրեuիվ մտադրություն չունի. Մեդվեդև Հայաստանը շեշտակի հետընթաց է արձանագրել մամուլի ազատության ոլորտում Ցավալի է, որ ստիպված ենք ամաչել մեր երկրի ղեկավարության արարքների համար․ Լիլիթ Արզումանյան.Ո՞ր ժամանակներից են մարդիկ պլաստիկ միջամտություններ կատարել. «Փաստ»Այսօր ովքեր չունեն սկզբունք և հլու հնազանդ ծառայում է ՔՊ-ին, նրանք արտոնյալ են և իրենց ամեն ինչ կարելի է. Մեսրոպ ՄանուկյանԵրիտասարդության տրամադրությունների փոփոխությունը՝ քաղաքական դաշտի նոր ազդակ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (30 ԱՊՐԻԼԻ). Բախումներ Մաշտոցի պուրակում. «Փաստ»«Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը շարունակում է ընդլայնել իր ներկայությունը՝ ինչպես Երևանում, այնպես էլ հանրապետության ողջ տարածքումԵվրոպան համառորեն փորձում է վերակենդանացնել նացիզմը նոր ձևով. Լավրով Պատմությունը հաճախ է ցույց տվել, որ ամենաբարձր մակարդակի քաղաքական խաղերը սերտորեն հյուսված են դավաճանության, ներքին խարդավանքների և բարոյական անկման հետ. Կամենդատյան