Երևան, 16.Հունիս.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Կապույտ, թե՞ սև. Ո՞ր արևային վահանակներն են ավելի լավ Լարսի ճգնաժամ. հայ վարորդների ահազանգը Կուտակվել է հանրային հոգնածություն և հիասթափություն. ի՞նչ սպասել ապագայում. «Փաստ» Քաղաքական հաջողության գինը չափազանց բարձր է. «Փաստ» «Բարի էր, լավատես, բոլորին հասնող ու անսահման խղճով». պայմանագրային ծառայող, սերժանտ Արթուր Զալինյանն անմահացել է հոկտեմբերի 14-ին Վարդենիսում. «Փաստ» «Քաղաքացու քվեն ոտնահարվեց. գործ ունենք հակաքաղաքագիտական, անտրամաբանական և ապալեգիտիմ մի գործընթացի հետ». «Փաստ» Չեղարկված տեղամասեր և «կորած» ձայներ. որտե՞ղ է ընտրական արդարությունը. «Փաստ» Բոլոր ինստիտուտների կազմալուծում ու վարկաբեկում. «Փաստ» Ինչպես ակտիվ քաղաքացին տապալեց իշխանության ընտրական հաշվարկների պլանը. «Փաստ» Խոստումների «բերքահավաքը». ինչպես է իշխանությունը հերթական անգամ լքում գյուղացուն տնտեսական քաոսի նախաշեմին. «Փաստ»


«Անշարժ գույքի առաջնային շուկան կպասիվանա, ինչը շղթայական էֆեկտ է ունենալու»․ «Փաստ»

Հարցազրույց

«Փաստ» օրաթերթը գրում է

Այս տարվա ընթացքում արձանագրված ցուցանիշները հաշվի առնելով՝ անշարժ գույքի գործակալության հիմնադիր-տնօրեն Անդրանիկ Հարությունովը «Փաստի» հետ զրույցում նշել է, որ շուկայում 2022-ի համեմատ ցուցանիշները մի փոքր ցածր են։

«Եթե համեմատում ենք նախորդ տարվա հետ, ցուցանիշները տարբեր են, քանի որ նախորդ տարի շուկան շատ ակտիվ է եղել՝ պայմանավորված ռուս-ուկրաինական պատերազմով։ Բայց վերջին 5-6 տարվա կտրվածքով յուրաքանչյուր տարի մեզ մոտ թե՛ գների, թե՛ գործարքների աճ է գրանցվել, ուղղակի նախորդ տարին տարբերվում էր։ Եթե այս տարվա ակտիվությունը համեմատենք ոչ թե նախորդ, այլ 2021-ի հետ, կարող ենք ասել, որ այդ առումով ամեն ինչ անշարժ գույքի շուկայում նորմալ հունով է ընթանում։ Բայց եթե նախորդ տարվա հետ համեմատենք, ցուցանիշները մի քիչ ցածր են։ Դա նաև կախված է նրանից, թե որ շուկան ենք համեմատում։ Այսինքն, պետք է տարբերակենք վարձակալության շուկան, երկրորդային շուկան՝ հին շենքերը, որոնք արդեն շահագործման են հանձնված, և առաջնային շուկան, երբ կառուցապատողները կառուցում ու վաճառում են»,-ասաց մեր զրուցակիցը։

Նա նշեց, որ նախորդ տարի շատ ակտիվ էր վարձակալության շուկան, քանի որ մարդկային աննախադեպ քանակի հոսք եղավ։ «Երկրորդային շուկան ևս ակտիվ էր, քանի որ եկողներից շատերն ազգությամբ հայեր էին։ Նրանք սկսեցին միանգամից տուն ձեռք բերել, որովհետև վարձակալության շուկայում գները բավականին բարձրացել էին։ Շատերը, տեսնելով, որ վարձակալության գները բարձր են, որ բնակարան ձեռք բերելն ու վարձակալության հանձնելն ավելի եկամտաբեր է, սկսեցին բնակարան գնել։ Մի կարևոր հանգամանք էլ կար՝ տարադրամի տատանումները։ Նրանք, ովքեր խնայողություն ունեին, անշարժ գույք դարձրեցին, որ հետագայում միջոցների արժեզրկման խնդրի առջև չկանգնեն։ Այս գործոններով պայմանավորված՝ նախորդ տարի վարձակալության շուկայի աննախադեպ պահանջարկ ունեինք, բարձր էին նաև երկրորդային շուկայի վաճառքների ցուցանիշները։ Այս ֆոնին նշված երկու շուկաներում էլ գները բարձրացան, իսկ առաջնային շուկան կայուն տեմպով առաջ է գնում։ Անգամ նոր նախագծեր են ավելանում, և ոչ ոք դեռ վաճառքի պակասի խնդիր չունի»,-ընդգծեց նա։

Հիմա առաջնային շուկայում ունենք մի իրավիճակ, որ Երևան քաղաքում մեկուկես տարի հետո այլևս հնարավոր չի լինի եկամտահարկի վերադարձի ծրագրով բնակարան ձեռք բերել, իսկ որոշ համայնքներում ծրագիրն արդեն դուրս է եկել։ «Առաջիկա մեկուկես տարվա ընթացքում առաջնային շուկայում այդ ակտիվությունը դեռ կունենանք։ Առաջնային շուկայում մի փոքր գնաճ կա, բայց այն մեծ չէ՝ համեմատած անցած կամ նախանցած տարիների հետ։ Իսկ եթե համեմատում ենք երկրորդային շուկայում առկա գնաճի տոկոսի հետ, առաջնայինում գնաճը շատ քիչ է, քանի որ առաջնային շուկայում շատ մեծ մրցակցություն կա։ Բազմաթիվ գործարարներ տարբեր նախագծերով կառուցապատումներ են սկսել։ Այդ շուկայում գները ոչ ոք այդքան կտրուկ չի թանկացնում, քանի որ մրցակցությունից դուրս կգա։ Առաջնային շուկան իր բնականոն հունով առաջ է գնում։ Երկրորդային շուկայում անցած տարվա համեմատ գործարքների քանակը նվազել է, վարձակալության շուկայում՝ ևս։ Վարձակալության շուկայում գներն անցած տարվա բարձրացած գների համեմատ բավականին նվազել են»,-ասաց մեր զրուցակիցը։

Անդրանիկ Հարությունովն առաջնային շուկայում ակտիվության նվազում է կանխատեսում։ «Հիմա բանկերը միջինը 12, 14, 14,5 կամ 15 տոկոսով են հիփոթեք տալիս, ինչը բարձր է։ Եկամտահարկի վերադարձի ծրագրով գրեթե անտոկոս հիփոթեք էր ստացվում, ինչն առաջնային շուկայում այդքան շենքերի կառուցման հիմնական խթանն էր։ Այդ օրենքն էր պահանջարկ բերել, երբ այն դուրս գա, առաջնային շուկայում ակտիվությունը նվազելու է։ Աստիճանաբար այն դուրս է գալու նաև Երևանին մոտ մարզերից։ Հիմա կառուցապատումներ են նախագծվում, որ այդ օրենքով մարդիկ քաղաքին մոտ բնակարաններ կարողանան ձեռք բերել։

Ընդհանուր առմամբ, եթե ինչ-որ մի նոր օրենք չլինի, առաջնային շուկան կպասիվանա, ինչը շղթայական էֆեկտ է ունենալու։ Մարդիկ հիմա բավականին մեծ ներդրումներ են անում, կառուցապատումներ են սկսում։ Յուրաքանչյուր նախագծի ընդհանուր բյուջեն շուրջ 5 կամ 10 մլրդ դրամից է սկսվում ու հասնում մինչև 200, 300, 400 մլն դրամի։ Նման նախագծեր էլ չեն լինի, ինչը մուլտիպլիկատիվ էֆեկտ կունենա։ Եթե ինչ-որ մեկը շենք է կառուցում, գումար են աշխատում և՛ բետոն արտադրող ընկերությունները, և՛ ճարտարապետները, դիզայներները, կահույքագործները, անշարժ գույքի գործակալությունները, մարքեթինգային ընկերությունները։ Այսինքն, մի շենքից մի քանի ուղղությամբ գումար է գնում ու պտտվում տնտեսության մեջ։ Երբ նման նախագծեր էլ չլինեն, բացասական մեծ ազդեցություն կունենա տնտեսության վրա»,-եզրափակեց մեր զրուցակիցը։

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Կապույտ, թե՞ սև. Ո՞ր արևային վահանակներն են ավելի լավ Հնարավո՞ր են թափանիվի օգտագործման նոր գաղափարներ. «Փաստ»Լարսի ճգնաժամ. հայ վարորդների ահազանգը Մինչև 30% idcoin լողավազաններում. Idram&IDBankՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (16 հունիսի). Ստեղծվել է փորձարարական ֆիզիկայի և կենսաբանության համաշխարհային կենտրոններից մեկը. «Փաստ»Ընտրություններն ավարտված են, կարելի է արդեն հարկերն էլ բարձրացնել. «Փաստ»Moody’s-ը վերահաստատել է ԶՊՄԿ-ի B2 վարկանիշը՝ կայուն կանխատեսմամբԿուտակվել է հանրային հոգնածություն և հիասթափություն. ի՞նչ սպասել ապագայում. «Փաստ»ԿԸՀ-ն խլել է ընդդիմությանը և ժողովրդին պատկանող մանդատները․ Ավետիք ՉալաբյանՔաղաքական հաջողության գինը չափազանց բարձր է. «Փաստ»2,5 միլիարդ դոլարի կորուստ․ ի՞նչ է սպասվում հայկական ապրանքներին` ռուսական արգելքից հետո. Հրայր ԿամենդատյանՏիրակա՛լ, փառքիդ օրերը վերջանալու են, մի՛ գնա բռնապետության. Ավետիք Չալաբյան«Բարի էր, լավատես, բոլորին հասնող ու անսահման խղճով». պայմանագրային ծառայող, սերժանտ Արթուր Զալինյանն անմահացել է հոկտեմբերի 14-ին Վարդենիսում. «Փաստ»Ի՞նչ փաստաթուղթ է անհրաժեշտ անհետ կորած անձի ընտանիքի անդամներին կենսաթոշակ կամ նպաստ նշանակելու համար. նախագիծ. «Փաստ»«Քաղաքացու քվեն ոտնահարվեց. գործ ունենք հակաքաղաքագիտական, անտրամաբանական և ապալեգիտիմ մի գործընթացի հետ». «Փաստ»Հուժկու սլացք... դեպի վնասարարություն ու քաոս. «Փաստ»Չեղարկված տեղամասեր և «կորած» ձայներ. որտե՞ղ է ընտրական արդարությունը. «Փաստ»Բոլոր ինստիտուտների կազմալուծում ու վարկաբեկում. «Փաստ»Ինչպես ակտիվ քաղաքացին տապալեց իշխանության ընտրական հաշվարկների պլանը. «Փաստ»Խոստումների «բերքահավաքը». ինչպես է իշխանությունը հերթական անգամ լքում գյուղացուն տնտեսական քաոսի նախաշեմին. «Փաստ»ԿԸՀ-ն ջնջում է ընտրության իրավունքը. մանդատագողություն բացահայտ ցինիզմով. «Փաստ»Հայտարարություն քաղացիական պահանջի և ստորագրահավաքի վերաբեերյալ․ ՀՃԿՁայների գողը, "Русалка" մուլտֆիլմի Ուրսուլան ու Նիկոլի 60.000 հոշոտած ձայները․ ՔՊ-ին անակնկալներ են սպասվում․ Գառնիկ ԴավթյանՀայաստանում իրենց իշխանություն հռչակած մարդկանց խումբը ադրբեջանական կլանի մի մասն էՀՀԿ-ն հայտարարություն է տարածելԻնչ պետք է անի ընդդիմությունը` հետընտրական պրոցեսներում հաղթանակի հասնելու համար. Էդմոն ՄարուքյանԻ՞նչն է երջանկացնում ԱԽ քարտուղարին Ալիևի օգնականի հետ հանդիպումից հետո. Աբրահամյան Նոր զգուշացում Մոսկվայից․ Ռուսաստանի հետախուզության ղեկավարը նախազգուշացնում է Հայաստանին Ոստիկանները գտել են ենթադրաբար գետն ընկած 15–ամյա երեխայի մորը. Նա հայտնել է, որ նա եղել է ընկերուհու հետ. դեռ որոնում են «Համահայկական ճակատ» կուսակցությունը հայտարարում է, որ միանում է ընդդիմադիր վեց քաղաքական ուժերի համատեղ հայտարարությանըԿոնվերս Բանկը վերանայել է ԱՄՆ դոլարով ավանդների պայմանները՝ առաջարկելով առավել բարձր տոկոսադրույքներSuebar. չիր և կոնֆետներ՝ առողջ քաղցրավենիք նախընտրողների համար«Դասավանդի՛ր հանուն Հայաստանի»-ն՝ «Մի դրամի ուժի» հունիս ամսվա շահառուԱՄՆ-ը պատասխանատվություն կկրի Իսրայելի կողմից հուշագրի խախտման համար. Էսմաիլ Բաղայի Լոռու մարզում 2 ժամ է՝ փրկարարները որոնում են Փամբակ գետն ընկած մոտ 15-ամյա աղջկան Հանքարդյունաբերություն և ռազմարդյունաբերություն. կապ, որի մասին քչերը գիտեն ԲՀԿ-ի մուտքը խորհրդարան ունի ռազմավարական նշանակություն․ Արմեն ՄանվելյանԵրևանի առանձին հատվածներում հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ, հունիսի 16-20-ին ջերմաստիճանն աստիճանաբար կբարձրանա 4-6 աստիճանով Պարոն Հովակիմյան, ծառայե՛ք Սահմանադրությանը, ոչ թե իշխանությանը․ Արեգ ՍավգուլյանԱյս ընտրությունները լեգիտիմ չեն․ Մենուա Սողոմոնյան Նիկոլ Փաշինյանը գողացել է ժողովրդի քվեները․Ավետիք ՉալաբյանՀունիսի 15-ը հանքարդյունաբերությունում կանանց միջազգային օրն էFirebird-ը և Ղազախստանի կառավարությունը ստորագրել են ռազմավարական համաձայնագրեր՝ երկրում AI ենթակառուցվածքների զարգացման նպատակով Մերձավոր Արևելքը եղել և մնում է ամենաանկանխատեսելին. հուշագիր ստորագրելն այլ օպերա է, այն կյանքի կոչելը՝ բոլորովին այլ. Արտակ Զաքարյան Երկիրը փոխելու համար,երկրի ղեկավարին պետք է փոխենք. Ռուսաստանի շուկան ենք կորցնում. Արշակ Կարապետյան Նաիրի Սարգսյանը ևս միացավ ստորագրահավաքին Քաղաքացիները շարունակում են միանալ ստորագրահավաքին Այսքան դավաճանություններից հետո, էլի ընտրում են ՔՊ-ին. քաղաքացի Մարդիկ միանում են ստորագրահավաքին․ արի´ Ազատության հրապարակ, եթե կողմ ես, որ քո քվեն ևս գողացվել է. Համահայկական ՃակատՀՀ դատավորների միությունը՝ MEDEL եվրոպական հեղինակավոր կազմակերպության անդամ