Երևան, 16.Հունիս.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Փոքր պետությունների պաշտպանությունը․ ինչո՞ւ է «զսպումը հնարավորությունը բացառելու միջոցով» դառնում ժամանակակից ռազմավարություն․ Արտակ Զաքարյան Կապույտ, թե՞ սև. Ո՞ր արևային վահանակներն են ավելի լավ Լարսի ճգնաժամ. հայ վարորդների ահազանգը Կուտակվել է հանրային հոգնածություն և հիասթափություն. ի՞նչ սպասել ապագայում. «Փաստ» Քաղաքական հաջողության գինը չափազանց բարձր է. «Փաստ» «Բարի էր, լավատես, բոլորին հասնող ու անսահման խղճով». պայմանագրային ծառայող, սերժանտ Արթուր Զալինյանն անմահացել է հոկտեմբերի 14-ին Վարդենիսում. «Փաստ» «Քաղաքացու քվեն ոտնահարվեց. գործ ունենք հակաքաղաքագիտական, անտրամաբանական և ապալեգիտիմ մի գործընթացի հետ». «Փաստ» Չեղարկված տեղամասեր և «կորած» ձայներ. որտե՞ղ է ընտրական արդարությունը. «Փաստ» Բոլոր ինստիտուտների կազմալուծում ու վարկաբեկում. «Փաստ» Ինչպես ակտիվ քաղաքացին տապալեց իշխանության ընտրական հաշվարկների պլանը. «Փաստ»


«Կարմիր գծերի լղոզման ներքո լղոզվում են մարդիկ». Վահե Հակոբյան

Հարցազրույց


«
Փաստ» թերթի հարցազրույցը «Վերածնվող Հայաստան» կուսակցության նախագահ Վահե Հակոբյանի հետ:

- Պարոն Հակոբյան, ուշագրավ միջադեպ արձանագրվեց Գորիսում՝ քաղաքապետ Առուշ Առուշանյանի ձեռքսեղմումը Նիկոլ Փաշինյանի հետ: Նա եղել է ձեր հետ նույն թիմում, ձեր կուսակիցն է: Ինչպե՞ս կգնահատեք տեղի ունեցածը:

-Առուշ Առուշանյանը «Վերածնվող Հայաստան» կուսակցության անդամ չէ 2022 թվականից, և դա նորություն չէ: Ի դեպ, ինքն էլ անձամբ մոտ 1 տարի առաջ մի քանի անգամ հայտարարել է իր՝ կուսակցությունից դուրս գալու մասին: Հետևաբար, այս պարագայում կուսակցական պատկանելության հարց չկա, և այդ համատեքստում տեղի ունեցածին որևէ կերպ անդրադառնալու խնդիր էլ չկա: Իր քայլերի և գործողությունների պատասխանատուն ինքն է, իր որոշումների պատասխանատուն ինքն է: Կրկնում եմ՝ սա որևէ կերպ չի կարող առնչություն ունենալ մեր քաղաքական ուժի հետ:

 - Իսկ Ձեր կարծիքով՝ որքանո՞վ է ընկալելի և ընդունելի նշված ձեռքսեղմումը:

- Մինչև կոնկրետ Առուշանյանին անդրադառնալը նախ կցանկանայի Ձեր ուշադրությունը հրավիրել այն հանգամանքին, որ այս համատեքստում շատ քիչ մարդ անդրադարձավ հարցին, թե արդյո՞ք Նիկոլ Փաշինյանը ձեռքսեղմումով ընդունում էր այն ամենը, ինչ իր մասին մինչ այդ խոսում էր Առուշանյանը: Ոչ ոք հարցին այդ դիտանկյունից չանդրադարձավ, քանի որ վաղուց չկա որևէ սկզբունքի կամ սկզբունքայնության ակնկալիք Փաշինյանից: Փաշինյանը կարմիր գծեր չունեցող անձ է: Ավելին, վաղուց բոլորիս համար փաստ է, որ Նիկոլ Փաշինյանի ողջ գործունեությունն ուղղված է հնարավոր բոլոր կարմիր գծերը լղոզելուն՝ լինեն դրանք վերաբերող ազգային, պետական շահերին, անվտանգային խնդիրներին, քաղաքական պայքարի գրված ու չգրված կանոններին, թե մարդկային փոխհարաբերություններին: Այդ ձեռքսեղմումն էլ է դրա վառ օրինակը: Նիկոլ Փաշինյանն ամեն ինչ անում է, որ ոչ մեկը չունենա կարմիր գծեր, որ մենք լինենք հանրություն, հասարակություն առանց կարմիր գծերի, որտեղ ամեն ինչ մարսելի է, ամեն ինչ թույլատրելի է՝ ներառյալ թափված արյունը, մարդկանց կյանքները, հայրենիքի կորուստը, ներառյալ իրավիճակը, որում այսօր գտնվում ենք: Ցանկացած տեղ, որտեղ այդ կարմիր գծերի լղոզումը տեղի չի ունեցել, Փաշինյանը մեծ և լուրջ ջանքեր է դնում դա իրականացնելու համար:

Առուշ Առուշանյանի հարցին անդրադառնալով՝ նշեմ, որ երբ լղոզվում է ամեն ինչ՝ կարմիր գծերը, սկզբունքները, դիրքորոշումները, լղոզվում են ժամանակի ընթացքում ունեցած մոտեցումները, արդյունքում լղոզվում է մարդը: Եվ դրանից հետո տարաբնույթ «բացատրություններով» փորձել ինչ-որ կապ ստեղծել անցյալում արածի, անցյալում արտահայտած մտքերի և հիմա տեսանելիի միջև, մեղմ ասած, որևէ կերպ ո՛չ ընդունելի է, ո՛չ էլ հասկանալի: 

- Միջադեպից հետո Առուշանյանը լրագրողների հետ զրույցում անդրադարձավ իր այդ քայլին գնահատական տվողներին, ստատուս գրողներին, ընդ որում ՝ բավականին կոշտ ձևակերպումներով, անգամ տպավորություն կար, որ այդ ամեն ինչում բռնության կոչ կար:

- Երբ բառակազմում հայտնվում են այնպիսի արտահայտություններ, ինչի մասին նշում եք, ապա դա ընդամենը ևս մեկ անգամ ցույց է տալիս իրավիճակի խղճուկ լինելը: Կրկին ցավով ու ափսոսանքով ստիպված եմ արձանագրել, որ կարմիր գծերի լղոզման ներքո լղոզվում են մարդիկ: Ես կարծում եմ, որ որևէ մեկի դատավոր լինելն իմը չէ: Մարդիկ թող տեսնեն, թող մտածեն, թող գնահատեն՝ ինչ է տեղի ունենում: Ամեն մարդ ինքն է պատասխանատու իր քայլերի համար, պատասխանատու է իր առաջ, Աստծո առաջ:

Ես կուզեմ նաև արձանագրենք՝ որպեսզի պայքարող տեսակը, որը, ցավոք, օր-օրի ավելի սակավաթիվ է դառնում, շատանա, կազմի քանակ և արդյունք ապահովի, պետք է մեր հայրենակիցների համապատասխան հատվածը դադարի իրավիճակին «պոպկորնով» հետևել: Պետք է գիտակցեն, որ վերջիվերջո որևէ կինոթատրոնում նստած ֆիլմ չեն նայում, այլ սեփական հայրենիքի անկման ականատեսն են: Կարծում եմ, որ «պոպկորնով», ծիծաղելով, ժպիտներով գործընթացին հետևելն ամենամեծ հանդուրժողականությունն է տիրող իրավիճակին և ամենամեծ օժանդակությունն է գործող իշխանությանը՝ շարունակելու մեր պետականության հիմքերը խարխլելու,  մեր պետականության անկմանը տանող իր քայլերն ու գործողությունները:

Տեղի ունեցածն իր մեջ տարբեր հարթությունների խնդիրներ է պարունակում:

Արսեն Սահակյան

Հայաստանի Սահմանադրությունը Ալիևը չի որոշելու. Նարեկ ԿարապետյանՀայաստանում տեղի են ունեցել սարսափելի ընտրախախտումներ․ Արմեն ՄանվելյանԱնվավեր ճանաչվեց այն տեղամասերի արդյունքը, որտեղ ընդդիմությունը շատ ձայներ ուներ․ Մենուա ՍողոմոնյանՓոքր պետությունների պաշտպանությունը․ ինչո՞ւ է «զսպումը հնարավորությունը բացառելու միջոցով» դառնում ժամանակակից ռազմավարություն․ Արտակ ԶաքարյանԿապույտ, թե՞ սև. Ո՞ր արևային վահանակներն են ավելի լավ Հնարավո՞ր են թափանիվի օգտագործման նոր գաղափարներ. «Փաստ»Լարսի ճգնաժամ. հայ վարորդների ահազանգը Մինչև 30% idcoin լողավազաններում. Idram&IDBankՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (16 հունիսի). Ստեղծվել է փորձարարական ֆիզիկայի և կենսաբանության համաշխարհային կենտրոններից մեկը. «Փաստ»Ընտրություններն ավարտված են, կարելի է արդեն հարկերն էլ բարձրացնել. «Փաստ»Moody’s-ը վերահաստատել է ԶՊՄԿ-ի B2 վարկանիշը՝ կայուն կանխատեսմամբԿուտակվել է հանրային հոգնածություն և հիասթափություն. ի՞նչ սպասել ապագայում. «Փաստ»ԿԸՀ-ն խլել է ընդդիմությանը և ժողովրդին պատկանող մանդատները․ Ավետիք ՉալաբյանՔաղաքական հաջողության գինը չափազանց բարձր է. «Փաստ»2,5 միլիարդ դոլարի կորուստ․ ի՞նչ է սպասվում հայկական ապրանքներին` ռուսական արգելքից հետո. Հրայր ԿամենդատյանՏիրակա՛լ, փառքիդ օրերը վերջանալու են, մի՛ գնա բռնապետության. Ավետիք Չալաբյան«Բարի էր, լավատես, բոլորին հասնող ու անսահման խղճով». պայմանագրային ծառայող, սերժանտ Արթուր Զալինյանն անմահացել է հոկտեմբերի 14-ին Վարդենիսում. «Փաստ»Ի՞նչ փաստաթուղթ է անհրաժեշտ անհետ կորած անձի ընտանիքի անդամներին կենսաթոշակ կամ նպաստ նշանակելու համար. նախագիծ. «Փաստ»«Քաղաքացու քվեն ոտնահարվեց. գործ ունենք հակաքաղաքագիտական, անտրամաբանական և ապալեգիտիմ մի գործընթացի հետ». «Փաստ»Հուժկու սլացք... դեպի վնասարարություն ու քաոս. «Փաստ»Չեղարկված տեղամասեր և «կորած» ձայներ. որտե՞ղ է ընտրական արդարությունը. «Փաստ»Բոլոր ինստիտուտների կազմալուծում ու վարկաբեկում. «Փաստ»Ինչպես ակտիվ քաղաքացին տապալեց իշխանության ընտրական հաշվարկների պլանը. «Փաստ»Խոստումների «բերքահավաքը». ինչպես է իշխանությունը հերթական անգամ լքում գյուղացուն տնտեսական քաոսի նախաշեմին. «Փաստ»ԿԸՀ-ն ջնջում է ընտրության իրավունքը. մանդատագողություն բացահայտ ցինիզմով. «Փաստ»Հայտարարություն քաղացիական պահանջի և ստորագրահավաքի վերաբեերյալ․ ՀՃԿՁայների գողը, "Русалка" մուլտֆիլմի Ուրսուլան ու Նիկոլի 60.000 հոշոտած ձայները․ ՔՊ-ին անակնկալներ են սպասվում․ Գառնիկ ԴավթյանՀայաստանում իրենց իշխանություն հռչակած մարդկանց խումբը ադրբեջանական կլանի մի մասն էՀՀԿ-ն հայտարարություն է տարածելԻնչ պետք է անի ընդդիմությունը` հետընտրական պրոցեսներում հաղթանակի հասնելու համար. Էդմոն ՄարուքյանԻ՞նչն է երջանկացնում ԱԽ քարտուղարին Ալիևի օգնականի հետ հանդիպումից հետո. Աբրահամյան Նոր զգուշացում Մոսկվայից․ Ռուսաստանի հետախուզության ղեկավարը նախազգուշացնում է Հայաստանին Ոստիկանները գտել են ենթադրաբար գետն ընկած 15–ամյա երեխայի մորը. Նա հայտնել է, որ նա եղել է ընկերուհու հետ. դեռ որոնում են «Համահայկական ճակատ» կուսակցությունը հայտարարում է, որ միանում է ընդդիմադիր վեց քաղաքական ուժերի համատեղ հայտարարությանըԿոնվերս Բանկը վերանայել է ԱՄՆ դոլարով ավանդների պայմանները՝ առաջարկելով առավել բարձր տոկոսադրույքներSuebar. չիր և կոնֆետներ՝ առողջ քաղցրավենիք նախընտրողների համար«Դասավանդի՛ր հանուն Հայաստանի»-ն՝ «Մի դրամի ուժի» հունիս ամսվա շահառուԱՄՆ-ը պատասխանատվություն կկրի Իսրայելի կողմից հուշագրի խախտման համար. Էսմաիլ Բաղայի Լոռու մարզում 2 ժամ է՝ փրկարարները որոնում են Փամբակ գետն ընկած մոտ 15-ամյա աղջկան Հանքարդյունաբերություն և ռազմարդյունաբերություն. կապ, որի մասին քչերը գիտեն ԲՀԿ-ի մուտքը խորհրդարան ունի ռազմավարական նշանակություն․ Արմեն ՄանվելյանԵրևանի առանձին հատվածներում հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ, հունիսի 16-20-ին ջերմաստիճանն աստիճանաբար կբարձրանա 4-6 աստիճանով Պարոն Հովակիմյան, ծառայե՛ք Սահմանադրությանը, ոչ թե իշխանությանը․ Արեգ ՍավգուլյանԱյս ընտրությունները լեգիտիմ չեն․ Մենուա Սողոմոնյան Նիկոլ Փաշինյանը գողացել է ժողովրդի քվեները․Ավետիք ՉալաբյանՀունիսի 15-ը հանքարդյունաբերությունում կանանց միջազգային օրն էFirebird-ը և Ղազախստանի կառավարությունը ստորագրել են ռազմավարական համաձայնագրեր՝ երկրում AI ենթակառուցվածքների զարգացման նպատակով Մերձավոր Արևելքը եղել և մնում է ամենաանկանխատեսելին. հուշագիր ստորագրելն այլ օպերա է, այն կյանքի կոչելը՝ բոլորովին այլ. Արտակ Զաքարյան Երկիրը փոխելու համար,երկրի ղեկավարին պետք է փոխենք. Ռուսաստանի շուկան ենք կորցնում. Արշակ Կարապետյան Նաիրի Սարգսյանը ևս միացավ ստորագրահավաքին