Երևան, 30.Ապրիլ.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Շտապում են փրկե՞լ Նիկոլ Փաշինյանին. ի՞նչ անուն է կրում առաջիկա գագաթաժողովը. «Փաստ» Անտեղյակ՝ ավարտված խնջույքի մթնոլորտից. գլուխը միայն գլխարկ կրելու համար չէ. «Փաստ» «Տան միակ ու շատ սիրված երեխան էր». Ժորա Փարսյանն անմահացել է հոկտեմբերի 14-ին Հադրութում, տուն «վերադարձել»... հինգ ամիս անց. «Փաստ» Էներգետիկ ճգնաժամի նախանշաններ. մատակարարման կարևոր ուղիների խաթարման ռիսկը. «Փաստ» «Եվրոպական կառույցները երկընտրանքի առջև են հայտնվել». «Փաստ» Չտեսնելու և չլսելու տալ չի հաջողվի. իրականությունից փախչել հնարավոր չէ. «Փաստ» Տնտեսական գերկենտրոնացման սեղմող օղակը. «Փաստ» «Նախնական զինվորական պատրաստվածություն» դասընթացը կփոխարինվի այլ առարկայով. նախագիծ. «Փաստ» Գնաճը նորանոր ռեկորդներ է սահմանում. «Փաստ» Նույնիսկ սատելիտներն են ընդունո՞ւմ, որ ՔՊ-ն ընդդիմություն է դառնալու. «Փաստ»


«Ես լավ եմ, ընկերներիս հասեք». հրետանավոր Արտակ Սարգսյանը, նույն ինքը՝ Գուչոն, անմահացել է հոկտեմբերի 25-ին . «Փաստ»

Հարցազրույց

«Փաստ» օրաթերթը գրում է.

Նկարներից ժպտում է Արտակը: «Իրեն Գուչո էինք ասում գանգուր մազերի համար, նաև շատ նման էր տարիներ առաջ հեռուստատեսությամբ ցուցադրվող սերիալի հերոսներից մեկին: Արտակին մեզ մոտ բոլորը հենց այդպես են ճանաչում՝ վարդենիսցի Գուչո: Նա մեր տան փոքրն էր՝ եղբոր ու քույրիկի կրտսեր ու սիրելի եղբայրը: Շատ աշխույժ էր, կենսուրախ, տարբերվող: Աշխատասեր էր, սիրում էր գումար վաստակել: Այդ մասին բոլորը կարող են վկայել, այնպես չէ, որ որդիս է, ես էլ գովում եմ»,-«Փաստի» հետ զրույցում ասում է Արտակի մայրիկը՝ տիկին Նելլին:

Դպրոցն ավարտելուց հետո Արտակն ընդունվում է Ագրարային համալսարանի գինեգործության բաժինը: «Ընդամենը 20 օրվա ուսանող էր, երբ զորակոչվեց բանակ: Անգամ չհասցրեց իր ստուգարքները հանձնել: Գյուղատնտեսությունը շատ էր սիրում, ասում էր՝ ավարտեմ, վերադառնամ իմ Վարդենիս և գինեգործությունը զարգացնեմ: Ճիշտ է՝ մեզ մոտ խաղող չկա, բայց ինքը շատ նպատակներ ուներ: Անչափ սիրում էր Վարդենիսը: Հողը շատ էր սիրում, մասնակցում էր բոլոր բերքահավաքներին: Այդ առումով ավագ որդիս և Արտակը տարբերվում են, Արամս հիմա շարունակում է ուսումը մագիստրատուրայում, հաշվապահ է: Իսկ Գուչոս հողն ու ջուրն էր սիրում»: Արտակը զորակոչվել էր պարտադիր զինվորական ծառայության 2019 թ. դեկտեմբերին: Ծառայում էր Կապանում, հրետանավոր էր:

«Շատ էր շտապում: Կարող էր 2020 թ. հունվարին նոր մեկնել ծառայության, բայց միշտ ասում էր՝ շուտ գնամ, շուտ գամ: Նոր տարին անցավ, զանգեց՝ մա՛մ, մի նոր տարին անցավ, մնաց մեկը: Մենք միայն երդմնակալության ժամանակ ենք իրեն տեսել, հետո արդեն համաճարակ էր, ո՛չ մենք կարողացանք իրեն տեսնել, ո՛չ ինքը կարողացավ տուն գալ: Այնքան շատ էր մեր տունը կարոտել: Զանգում էր, տեսախցիկը միացնում, «մա՛մ, մեր տունը ցույց տուր, մեր կենդանիներին ցույց տուր», շատ էր կարոտում»: Տիկին Նելլիի խոսքով, Արտակը գոհ էր իր ծառայությունից, զորամասից, հրամանատարությունից, «որևէ բացասական բան իրենից չենք լսել»: Կապանում ծառայող Գուչոն հաճախ էր տեղափոխվում Արցախ՝ Ջրական, այնտեղ զորավարժանքներ էին անցկացնում: «Պատերազմի ժամանակ էլ իրենց ոչ թե զորամասից են տեղափոխել մարտադաշտ, այլ տղաները Ջրականում զորավարժանքներ էին իրականացնում: Ես շատ մանրամասներ չգիտեի, այդ օրերի մասին ավելի շատ բան գիտի մեծ որդիս: Ինձ հարցնում էին, ես ասում էի՝ Գուչոս ապահով տեղում է: Հիմա եմ հասկանում, թե ինչու էին մարդիկ ինձ տարօրինակ հայացքով նայում:

Հիմա եմ արդեն հասկանում, որ իմ երեխեն ինձ խաբում էր, որ ապահով տեղում են, թաքնված են, միայն թե ես հանգիստ լինեմ: Մեր վերջին զրույցի ժամանակ թնդանոթի ձայնը լսեցի՝ Գո՛ւչ ջան, ի՞նչ ձայն էր: Սկսեց ծիծաղել, բայց ասաց, որ թնդանոթի ձայնն է: Հարցրեցի՝ բա ինչո՞ւ է ձայնն այդքան մոտ թվում, եթե դուք թաքնված եք: Կարծես զոմբիացած լինեի: Չէի պատկերացնում, որ հնարավոր է Գուչոյի հետ մի բան պատահի, մտքիս ծայրով անգամ չի անցել: Այնքան հույսով էր խոսում, այնքան լավ էր մեզ տրամադրում, կարծես ինքն էլ հանգստավայրում լիներ: Իր հայրիկն էլ էր ուզում գնալ իր մոտ, բայց Գուչոն ասում էր՝ պետք չի, ես լավ եմ, ամեն ինչ նորմալ է: Երբեմն լուրեր էին մեզ հասնում, որ ավագները թողել են զինվորներին, փախել, ամուսինս բարկանում էր՝ Գուչս երբեք մեզ նման բան չի ասել: Հայրիկն էլ իրեն էր ոգևորում: Բացարձակ չէր տրտնջում, կարծես պատերազմի մեջ չլիներ»: Մայրիկը վերհիշում է՝ որդու զոհվելուց հետո, երբ զինակից ընկերները եկել են իրենց տուն, պատմել են, որ անգամ վիրավոր, արնաշաղախ վիճակում, երբ Արտակին տեղափոխել են մեքենայի մեջ, ասել է՝ «ես լավ եմ, ընկերներիս հասեք»:

Ջրական, Հադրութ, Ֆիզուլի, Մարտունի: Լինելով ՀՀ ՊՆ N զորամասի 1-ին Դ-20 հրետանային դիվիզիոնի 1-ին մարտկոցի 2-րդ հաշվարկի նշանառու, շարքային Արտակ Սարգսյանը մարտեր է վարել ամենաթեժ կետերում: Իսկ ընտանիքին ուղղակի ասել է՝ ես ապահով տեղում եմ: Գուչոն զոհվել է հոկտեմբերի 25-ին, իսկ հոկտեմբերի 19-ին մարտի դաշտում նշել էր 19-ամյակը: «Հոկտեմբերի 25-ի 12:00-13:00ի միջակայքում ինձ նամակ գրեց՝ մա՛մ ջան, ինձ մոտ ամեն ինչ լավ է, արթնացել եմ, թեյ եմ խմում: Ես էլ անգամ զարմացա, թե ինչպես է մինչև այդ ժամը քնել: Հետո իմացա, որ այդ նամակն էլ ինձ գրել էր հանգստացնելու համար: Ես էլ իրեն պատասխան նամակ ուղարկեցի... Չեմ էլ արդեն հիշում նամակիս կոնկրետ բովանդակությունը: Գուչս այդ օրն է զոհվել: Ընկերները մեզ պատմեցին՝ մեքենան կայանած է եղել, սնարյադներն են դատարկել, Գուչոն ասում է՝ մեջքս ցավաց, մի պահ իջնեմ մեքենայից, հանգստանամ, հետո շարունակենք: Մեքենայից իջել է ու ԱԹՍ-ն հարվածել է: Գուչոն վիրավորվում է, իսկ հոսպիտալի ճանապարհին մահանում»:

Երբևէ չէի պատկերացնի, որ ընտանիքները փառք են տալու Աստծուն կամ բարեբախտություն են համարելու այն, որ պատերազմում զոհված իրենց որդին կամ ամուսինը շուտ է «վերադարձել» տուն կամ նրանք կարողացել են տեսնել իրենց զավակի դեմքը, նախքան հրաժեշտը: Գուչոյի պատմությունն այդ շարքից է: «Մի երկու օրվա ընթացքում մեզ մոտ արդեն շատերն իմացել էին, թե Արտակի հետ ինչ է պատահել, բայց ոչ ոք համարձակություն չէր հավաքում մեզ այդ լուրը հայտնելու: Հետո մեծ տղայիս՝ Արամիս միջոցով է բոթը տեղ հասել, նա էր զանգել հայրիկին ու ասել, որ Գուչին վիրավորել են: Հայրիկը գնաց Կապան, շրջեց բոլոր հոսպիտալներով, ամեն տեղ մեր տղային էր փնտրում, բայց Արտակին տեղափոխել էին մեզ մոտ՝ Մարտունի՝ հիմնվելով իր զինգրքույկի վրա, այն իր մոտ էր եղել: Հեռու էինք իրեն փնտրում, բայց ինքն ավելի մոտ էր: Իր դեմքին ոչինչ չէր եղել: Երբ ամուսինս ասաց՝ Նելլի, մեր տղեն չկա, առաջին հարցս եղել է՝ Գուչիս դեմքը բա՞ց է, դրական պատասխան տվեց, ասացի՝ փառք Աստծո: Իր ոտքն էր վնասվել, ներքին օրգաններն էին քայքայվել, բայց դեմքին ոչինչ չէր եղել: Այնքան սիրուն էր իմ Գուչոն:»:

Տիկին Նելլին հայտնի խոսքն է մեջբերում՝ մարդը քար է, ապառաժ: «Ես իմ 27 տարեկան եղբորն էի կորցրել Արտակ անունով: Իմ Գուչին իմ եղբոր անունով կնքեցի: Երկու դառը կորուստ տեսա, բայց դեռ դիմանում եմ, երբեմն կողքից ասում են՝ Աստված ուժեղ մարդուն է փորձություն տալիս: Բայց ինչքա՞ն: Միշտ ասել եմ՝ թող իմ Գուչոյով ամեն ինչ վերջանա, իմ ազգի երեխեքից ոչ մեկին ոչինչ չլինի: Չգիտեմ էլ՝ սա ճակատագի՞ր էր, թե՞ ինչ, բայց միշտ ասել եմ, որ գոնե այսքանով ավարտվեր»: Իսկ հիմա մայրիկին ուժ է տալիս ավագ որդին՝ Արամը: «Խելացի, հասկացող տղա է Արամս, ամեն ինչ անում է մեզ համար, փորձում է նաև այնպես անել, որ Գուչոյի պակասը չզգամ, ես էլ իմ հերթին ամեն ինչ անում եմ, որ Արամս արցունքներս չտեսնի: Ես ամուսնուս եմ ուժ տալիս, նա՝ ինձ: Աղջիկս է մեզ թև ու թիկունք իմ հրաշք թոռնիկների հետ: Երբ Արամիս էլ ամուսնացնեմ, երևի թե մեր կյանքը մի քիչ կփոխվի»:

Հ. Գ. - Արտակ Սարգսյանը հետմահու պարգևատրվել է «Մարտական ծառայություն» մեդալով: Հուղարկավորված է Վարդենիսի գերեզմանատանը:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Chanel-ը գլխավորել է ամենապահանջված «ամենաթեժ» բրենդերի վարկանիշը Դուք ծանրակշիռ դեր եք ունենալու նաև համաշխարհային սպորտի զարգացման գործում. ուղերձներ՝ ԾառուկյանինՄխչյանում բախվել են 2 «Opel» ու «ՎԱԶ 2114»-ը Թրամփը տարածել է Հորմուզի նեղուցի լուսանկարը՝ «Թրամփի նեղուց» գրառմամբ Շուտով՝ մեր հաղթանակից հետո հերոսները նորից դառնալու են հերոս. Ուժեղ Հայաստան3 մլն-ով բնակարա՞ն. Արսեն Թորոսյա´ն, ուղեղի տրամաբանության խնդիր ունե՞ք. ՀՃՇ անդամՔրիս Ջենները հերքել է «դեմքի անհաջող լիֆթինգի» մասին լուրերը և հայտարարել, որ լիովին գոհ է արդյունքից ՊԵԿ-ը բացահայտել է խոշոր չափերի` կանխիկ 72,6 մլն ռուսական ռուբլու ներկրման դեպքեր Մաֆիան այսօրվա իշխանությունն է. Էդմոն ՄարուքյանՀայաստանը գտնվում է թուրքական երկու պետությունների միջև՝ աճող վտանգի պայմաններում․ Ավետիք ՉալաբյանՍամվել Կարապետյանը՝ «Ուժեղ Հայաստան»-ի հետ կապվող ձայնագրությունների մասին (տեսանյութ)ԱՄՆ-ը կարող է Իրանի դեմ կիրառել hիպերձայնային զենք. Bloomberg Մենք 100 դոլար էլ չենք նախատեսում կաշառքի համար․ Սամվել Կարապետյան ԶՊՄԿ-ն ներկայացրել է ընկերության վերջին հինգ տարիների ճանապարհը՝ կայուն զարգացման հաշվետվողականության ոլորտումԱՄՆ-ը շուտով որոշում կկայացնի Գերմանիայում զnրակազմի կրճատման վերաբերյալ. Թրամփ«Մուսթաֆաևը Նիկոլի հետևից էր եկել, որ․․․»․ Նաիրա Գևորգյան Աշխատավորի օրվա տոնական շքերթի և համերգի հետ պայմանավորված փակ կլինեն մի շարք փողոցներ Օնիկ Գասպարյան, զգուշացնում եմ՝ եթե նախկին խորհրդականդ շարունակի իր անբարոյական վարքագիծը, հայելային արձագանքը, ավելի կոշտ բառապաշարով, ստանալու ես դու. Աբրահամյան Սամվել Կարապետյանին չթույլատրվեց այցելել հոր գերեզմանին Քաղսիի մանկապարտեզի խոհանոցի արտադրական գործունեությունը կասեցվել է Եթե գործող ռեժիմը մնա, Հայաստանն այլևս չի լինի․ Արմեն ՄանվելյանՈրպես ազգային քաղաքացիական միավորում, մեր նպատակը հստակ է՝ թույլ չտալ հակազգային, օտար ուժերին ծառայող վարչակարգի վերարտադրությունն. Հ. Կամենդատյան«Ռեմոնտադա ըստ ԼՀԿ»-ի. ի՞նչ կլինի ՀՀ-ի հետ. Կարպիս Փաշոյան Մուտաֆաևի այցի մանրամասները հույժ գաղտնի են պահվում Պետական բյուջեն ոչ թե լցնելու ենք մեր գրպանները, այլ ժողովրդի գրպանները. Սամվել Կարապետյան Սամվել Բաբայանը նեղացել է Նիկոլ Փաշինյանից Նրանք առաջ են մղում 300,000 ադրբեջանցիների Հայաստան բերելու ծրագիրը. Նարեկ Կարապետյան ԵՄ-ն աջակցում է ՀՀ «բռնապետին»՝ անտեսելով իրավունքների և ժողովրդավարության ոտնահարումները․ Ամստերդամ Ինչո՞ւ է ոգևորվել Թուրքիայում ԱՄՆ դեսպանը հայ-թուրքական հանդիպումից Մայիսի 15-ին էկրան կբարձրանա «Հայաքվե» ազգային քաղաքացիական միավորման աջակցությամբ նկարահանված «Ծիծեռնակի հավատի կենացը» ֆիլմըՍտեղծվելու է «Աղքատության հաղթահարման հիմնադրամ», որտեղ ներդրում են անելու պետությունը, տարբեր հիմնադրամներ և գործարար աշխարհի մեր գործընկերները. Ն. ԿարապետյանՓաշինյանը ամեն օր մի երազ տեսնում է. Սամվել Կարապետյան Հայկական միջավայրում ի հայտ եկած այս մարտնչող և ագրեսիվ ստերը հարյուր տարի մեր քաղաքական միտքը գերության և ստրկության մեջ են պահել. ՄարուքյանՊուտինը կորոշի Հաղթանակի տոնի կապակցությամբ հայտարարվող hրադադարի հստակ ժամերը. Պեսկով Հակակոռուպցիոն դատարանը շարունակում է Սամվել Կարապետյանի խափանման միջոցի հարցի քննարկումը Արցախը իմ մեջ է` անջնջելի և անբեկանելի. այն ո´չ կարելի է մոռացության մատնել, ո´չ վերացնել մեր ազգային ինքնությունից. Արտյոմ Սիմոնյան Մեր գլխավոր խնդիրն այս ապազգային վարչախմբի հեռացումն է․ Մենուա ՍողոմոնյանՀայտնի է Էմանուել Մակրոնի Հայաստան պետական այցի օրակարգը. Այցելելու է Ծիծեռնակաբերդ և Մատենադարան Ռուսաստանը Եվրոպայի երկրների դեմ որևէ ագրեuիվ մտադրություն չունի. Մեդվեդև Հայաստանը շեշտակի հետընթաց է արձանագրել մամուլի ազատության ոլորտում Ցավալի է, որ ստիպված ենք ամաչել մեր երկրի ղեկավարության արարքների համար․ Լիլիթ Արզումանյան.Ո՞ր ժամանակներից են մարդիկ պլաստիկ միջամտություններ կատարել. «Փաստ»Այսօր ովքեր չունեն սկզբունք և հլու հնազանդ ծառայում է ՔՊ-ին, նրանք արտոնյալ են և իրենց ամեն ինչ կարելի է. Մեսրոպ ՄանուկյանԵրիտասարդության տրամադրությունների փոփոխությունը՝ քաղաքական դաշտի նոր ազդակ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (30 ԱՊՐԻԼԻ). Բախումներ Մաշտոցի պուրակում. «Փաստ»«Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը շարունակում է ընդլայնել իր ներկայությունը՝ ինչպես Երևանում, այնպես էլ հանրապետության ողջ տարածքումԵվրոպան համառորեն փորձում է վերակենդանացնել նացիզմը նոր ձևով. Լավրով Պատմությունը հաճախ է ցույց տվել, որ ամենաբարձր մակարդակի քաղաքական խաղերը սերտորեն հյուսված են դավաճանության, ներքին խարդավանքների և բարոյական անկման հետ. ԿամենդատյանՄակրոնը մայիսի 5-ին կլինի Գյումրիում Այսօր Ադրբեջանի տարածքով Հայաստան կուղարկվեն հացահատիկ և պարարտանյութ