Երևան, 16.Հունիս.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Բոլոր ինստիտուտների կազմալուծում ու վարկաբեկում. «Փաստ» Ինչպես ակտիվ քաղաքացին տապալեց իշխանության ընտրական հաշվարկների պլանը. «Փաստ» Խոստումների «բերքահավաքը». ինչպես է իշխանությունը հերթական անգամ լքում գյուղացուն տնտեսական քաոսի նախաշեմին. «Փաստ» ԿԸՀ-ն ջնջում է ընտրության իրավունքը. մանդատագողություն բացահայտ ցինիզմով. «Փաստ» Ի՞նչն է երջանկացնում ԱԽ քարտուղարին Ալիևի օգնականի հետ հանդիպումից հետո. Աբրահամյան Ոստիկանները գտել են ենթադրաբար գետն ընկած 15–ամյա երեխայի մորը. Նա հայտնել է, որ նա եղել է ընկերուհու հետ. դեռ որոնում են ԱՄՆ-ը պատասխանատվություն կկրի Իսրայելի կողմից հուշագրի խախտման համար. Էսմաիլ Բաղայի Երևանի առանձին հատվածներում հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ, հունիսի 16-20-ին ջերմաստիճանն աստիճանաբար կբարձրանա 4-6 աստիճանով Մերձավոր Արևելքը եղել և մնում է ամենաանկանխատեսելին. հուշագիր ստորագրելն այլ օպերա է, այն կյանքի կոչելը՝ բոլորովին այլ. Արտակ Զաքարյան Այս ընտրությունները ազգային բողոք էր նվաստացման, պարտության, հարկադրանքի և հայկական պետականության շարունակական քայքայման դեմ. Փաշինյանը չի ստացել հայ ժողովրդի վստահությունը. Օսկանյան


«Երբ լսեց պատերազմի լուրը, ասաց՝ շորերս բեր, ես վախեցող տղա չեմ». ոստիկանության ավագ լեյտենանտ Կարեն Բադոյանն անմահացել է հոկտեմբերի 4-ին Շուշիի մշակույթի տան պայթյունի ժամանակ. «Փաստ»

Հարցազրույց

«Փաստ» օրաթերթը գրում է.

«Դպրոցում Կարենը գերազանց էր սովորում, գովասանագրեր ստանում, դպրոցը կարմիր ատեստատով ավարտեց: Ամեն առարկան շատ խորությամբ էր ուսումնասիրում, Հայոց լեզուն և գրականությունն իր համար յուրահատուկ տեղ ունեին: Օլիմպիադաների է մասնակցել, առաջին հորիզոնականները զբաղեցրել: Երբեք չի ծաղրել վատ սովորողներին, օգնել է նրանց: Ուզում էր նաև, որ այն դպրոցը, որտեղ ինքն էր սովորել, լավ աշակերտներ ունենար: Ինքն էլ իր հերթին ցանկանում էր միշտ դպրոցի անունը բարձր պահել: Երբեք չի խուսափել դժվարություններից, մեծ համբերատարությամբ, ազնվությունը և ճշմարտությունը նշանաբան դարձրած՝ առաջ է ընթացել: Ընկերասեր էր, ազնիվ ու խղճով: Չգիտեր, թե հոգնելն ինչ բան է, աշխատասեր էր: Եթե անգամ մենք կամ մեկ ուրիշն իր ներկայությամբ ասեր, որ հոգնել է, կբարկանար»,-«Փաստի» հետ զրույցում ասում է տիկին Նարինեն՝ Կարենի մայրիկը:

Եվ հավելում է՝ բոլորովին էլ զարմանալի չէ, որ հիմա ամեն տեղ Կարենի մասին խոսելիս մարդիկ մեծ ափսոսանք են հայտնում, թե ինչու այսպես եղավ: 2007 թ.-ին Կարենն ընդունվում է Երևանի պետական համալսարանի Իջևանի մասնաճյուղի «Սերվիս» ֆակուլտետը: «Կարենը միտք չուներ ոստիկան դառնալու, դա ավելի շատ իմ ուղղորդմամբ եղավ: Փոքր տղաս աշխատում էր ոստիկանությունում: Երբ Կարենն իր նախընտրած մասնագիտությամբ ուսումն ավարտեց համալսարանում, ավաղ, Դիլիջանում համապատասխան աշխատանք գտնել չկարողացավ: Ռուսաստանում աշխատանք էին խոստացել, մեկնեց, բայց աշխատանքը չստացվեց, հետո Ղրղզստան գնաց եղբորս մոտ, մի քիչ մնաց, ես առաջարկեցի վերադառնալ: Եկավ ու 2017 թ.-ին ծառայության անցավ ոստիկանությունում: Համազգեստն իրեն շատ էր սազում: Աշխատանքից տանը չէր խոսում, ոստիկանության կարգ ու կանոնով էր առաջնորդվում, ուշանալ չէր սիրում, որ հանկարծ որևէ ավելորդ խոսակցություն աշխատավայրում չլիներ»,- նշում է զրուցակիցս:

Կարենը պարտադիր ժամկետային զինծառայություն էլ է անցել: «Մեկ-մեկ ասում եմ՝ ինչ լավ է, Կարե՛ն ջան, որ դու չես տեսել ու լսել, թե ինչ կատարվեց: Կարենս Քարվաճառում է ծառայել, հիմա Քարվաճառն էլ չկա»: Կարենն արձակուրդի մեջ էր, երբ սկսվեց պատերազմը: «Սեպտեմբերի 27-ին բաժնում տղաները հավաքվեցին, նախ՝ ուղևորվեցին Վանաձոր, այնտեղից էլ ճանապարհ ընկան դեպի Շուշի: Ազգությամբ քուրդ լինելն իրեն «չխանգարեց», որ հայրենիքի համար մեկնի ռազմադաշտ, ասաց՝ ես վախեցող տղա չեմ: Երբ լսեց, որ պատերազմ է սկսվել, ինձ ասաց՝ շորերս բեր»: Մայրիկի խոսքով, լինելով այլ ազգի ներկայացուցիչ՝ Կարենը կարող էր չգնալ, բայց անգամ նման միտք չի ունեցել: «Հիմա տղաները հաճախ են պատմում, որ երբ Վանաձորում անտրամադիր են եղել, մտախոհ, Կարենը ոգևորել է բոլորին՝ ինչո՞ւ եք թուրքից վախենում, վախենալու բան չկա: Որ մեկդ կվախենա, ես իր առջևում կկանգնեմ: Իրականում Կարենը նաև ֆիզիկապես էր ուժեղ՝ բարձրահասակ, կոփված»:

Տիկին Նարինեն ասում է՝ Կարենը շատ զուսպ էր: «Իր արած լավության մասին տանը երբեք չենք իմացել: Շատ հետո իր հետ աշխատող տղաները, ընկերները պատմել են իր տեսակի մասին: Մեկին տուգանած չկա: Կորոնավիրուսի ժամանակ ասում էր՝ ինչպե՞ս տուգանեմ թոշակառուին, աշխատանքից կհեռացնեն, թող հեռացնեն: Բոլորին խղճաց, բայց իրեն ոչ ոք չխղճաց»: Կարենը զոհվել է հոկտեմբերի 4-ին՝ Շուշիի մշակույթի տան պայթյունի ժամանակ: Հետաքրքիր զուգադիպությամբ, այդ օրը Կարենի՝ արձակուրդից աշխատանքի վերադառնալու օրն էր: Տիկին Նարինեի խոսքերը երկար կհիշեմ. «Գիտե՞ք, թե վատն ինչ է, գոնե հասցնեին մի թուրք սպանել»: Զոհվելուց օրեր անց Կարենը «տանն էր». «Իմ լսելով, Կարենին ու տղաներին նույն օրը չեն գտել: Շուշիից՝ Գորիս, Գորիսից՝ Սևանի դիահերձարան, այնտեղից էլ՝ տուն: Հոկտեմբերի 7-ին Կարենին հրաժեշտ տվեցինք»: Բազմաթիվ վնասվածքներ է ստացել Կարենը, բայց մայրիկը կարողացել է որդուն վերջին հրաժեշտը տալ. «Գիտեմ նաև, որ շատ ծնողներ այդպես էլ չեն տեսել իրենց որդիներին: Իսկ ես տեսել եմ, իմ ձեռքով ճանապարհել իրեն»:

Տիկին Նարինեն նախընտրել է, որ որդու «տունն» իրեն մոտ լինի, հիմա անգամ ոտքով մի քանի րոպեի ճանապարհ է, մինչ նա կհասնի որդուն: «Երբ սիրտս ուզում է, գնում եմ իր մոտ: Գնում ես, շիրիմի մոտ կանգնում, սառը քարը գրկում, տուն ես վերադառնում, նկարին նայում: Ինքն էլ քեզ է նայում, չի խոսում, լռում է: Շատ ցավոտ է, բայց անզոր ենք: Աչքներս ճամփին կարոտ է մնում: Սիրտս տեղից դուրս է թռչում, երբ հիշում եմ ամեն ինչ: Որքան շատ ժամանակ է անցնում, ցավն ավելի է խորանում: Սիրտս նաև ցավում է մեր բոլոր տղաների համար, չէ՞ որ ես էլ մայրերից յուրաքանչյուրի պես նույն ցավն եմ զգում՝ զավակի կորստի ցավը: Չգիտենք՝ ինչ անենք, որ լավ լինի, չգիտենք, թե լավը որն է, որ կողմ գնանք: Հնարավոր պատերազմի մասին լուրերը սարսափ են ներշնչում: Մի բուռ ժողովուրդ ենք մնացել, նոր զոհեր չպետք է լինեն: Իսկ թուրք շան հետ բարեկամանա՞լ:

Ո՞նց կարող եմ պատկերացնել, որ իմ դիմաց կարող է մի թուրք դուրս գալ: Թուրքն արնախում է, թուրքը մնում է թուրք, նրանց հետ բարեկամությունը չեմ պատկերացնում: Թող իրենց տեղում ապրեն, բայց մեր երկրում չերևան: Մեր երկու ազգն էլ դարեդար պայքարում է հայրենիքի համար: Մեր տղաներն էլ բացառություն չդարձան, հին ու նոր հերոսները միացան իրար ու մեկ պատմություն դարձան: Շատ ցավոտ է, որ մեզանից խլեցին մեր երեխաներին ու մեր հայրենիքը: Դա ամենադաժանն է: Երբ գալիս է գարունը, միայն մի բան ես մտածում՝ այս գարնանն էլ տղաները չեկան»: Մինչ արձակուրդ գնալը Կարենը պետք է կապիտանի կոչում ստանար: «Ինձ ասաց, որ երբ արձակուրդից հետո վերադառնա աշխատանքի, այդ ժամանակ իրեն շնորհելու են կոչումը: Պատերազմից որոշ ժամանակ անց իր գործընկերներին շնորհվեցին կոչումները: Եթե Կարենն էլ վերադառնար, նա էլ էր ստանալու»:

Մայրիկն ասում է՝ Կարենն ինչպես կենդանության օրոք է բարի եղել, այնպես էլ երազում: «Ով իրեն երազում տեսնում է, գործերը հաջող են ընթանում: Երազում իրեն տեսնողներն ասում են՝ եթե մի անլուծելի, բարդ թվացող հարցերի առջև ենք կանգնած լինում, որ օրը Կարենին տեսնում ենք երազում, ուրեմն, բոլոր հարցերին պատասխան է տրվում»: Կարենը կրտսեր եղբայր ունի: «Հիմա իրեն եմ ասում՝ գոնե ամուսնացիր, փոքր Կարեն ունենանք, վազվզի տանը, խաղա, ճչա մեր տան մեջ, շունչ տա բոլորիս, կցանկանամ, որ նաև Կարենիս նման լինի: Կարենս որոշել էր ամուսնանալ, ընտանիք կազմել, շատ նպատակներ ու երազանքներ ուներ: Այնքան լավ հայր կլիներ»: Իսկ վերջում. «Մարդիկ պետք է անուն առ անուն ճանաչեն մեր տղաներին, հիմա միայն դա կարող ենք անել, ավաղ, իրենց հետ բերել չենք կարող»:

Հ. Գ. - Ոստիկանության ավագ լեյտենանտ Կարեն Բադոյանը Արցախի Հանրապետության կողմից հետմահու պարգևատրվել է «Մարտական ծառայություն», ՀՀ ոստիկանության կողմից՝ «Մարտական զորակցություն» և բազմաթիվ այլ մեդալներով: Հուղարկավորված է Դիլիջանի Գալավինո թաղամասի գերեզմանատանը:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Բոլոր ինստիտուտների կազմալուծում ու վարկաբեկում. «Փաստ»Ինչպես ակտիվ քաղաքացին տապալեց իշխանության ընտրական հաշվարկների պլանը. «Փաստ»Խոստումների «բերքահավաքը». ինչպես է իշխանությունը հերթական անգամ լքում գյուղացուն տնտեսական քաոսի նախաշեմին. «Փաստ»ԿԸՀ-ն ջնջում է ընտրության իրավունքը. մանդատագողություն բացահայտ ցինիզմով. «Փաստ»Հայտարարություն քաղացիական պահանջի և ստորագրահավաքի վերաբեերյալ․ ՀՃԿՁայների գողը, "Русалка" մուլտֆիլմի Ուրսուլան ու Նիկոլի 60.000 հոշոտած ձայները․ ՔՊ-ին անակնկալներ են սպասվում․ Գառնիկ ԴավթյանՀայաստանում իրենց իշխանություն հռչակած մարդկանց խումբը ադրբեջանական կլանի մի մասն էՀՀԿ-ն հայտարարություն է տարածելԻնչ պետք է անի ընդդիմությունը` հետընտրական պրոցեսներում հաղթանակի հասնելու համար. Էդմոն ՄարուքյանԻ՞նչն է երջանկացնում ԱԽ քարտուղարին Ալիևի օգնականի հետ հանդիպումից հետո. Աբրահամյան Նոր զգուշացում Մոսկվայից․ Ռուսաստանի հետախուզության ղեկավարը նախազգուշացնում է Հայաստանին Ոստիկանները գտել են ենթադրաբար գետն ընկած 15–ամյա երեխայի մորը. Նա հայտնել է, որ նա եղել է ընկերուհու հետ. դեռ որոնում են «Համահայկական ճակատ» կուսակցությունը հայտարարում է, որ միանում է ընդդիմադիր վեց քաղաքական ուժերի համատեղ հայտարարությանըԿոնվերս Բանկը վերանայել է ԱՄՆ դոլարով ավանդների պայմանները՝ առաջարկելով առավել բարձր տոկոսադրույքներSuebar. չիր և կոնֆետներ՝ առողջ քաղցրավենիք նախընտրողների համար«Դասավանդի՛ր հանուն Հայաստանի»-ն՝ «Մի դրամի ուժի» հունիս ամսվա շահառուԱՄՆ-ը պատասխանատվություն կկրի Իսրայելի կողմից հուշագրի խախտման համար. Էսմաիլ Բաղայի Լոռու մարզում 2 ժամ է՝ փրկարարները որոնում են Փամբակ գետն ընկած մոտ 15-ամյա աղջկան Հանքարդյունաբերություն և ռազմարդյունաբերություն. կապ, որի մասին քչերը գիտեն ԲՀԿ-ի մուտքը խորհրդարան ունի ռազմավարական նշանակություն․ Արմեն ՄանվելյանԵրևանի առանձին հատվածներում հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ, հունիսի 16-20-ին ջերմաստիճանն աստիճանաբար կբարձրանա 4-6 աստիճանով Պարոն Հովակիմյան, ծառայե՛ք Սահմանադրությանը, ոչ թե իշխանությանը․ Արեգ ՍավգուլյանԱյս ընտրությունները լեգիտիմ չեն․ Մենուա Սողոմոնյան Նիկոլ Փաշինյանը գողացել է ժողովրդի քվեները․Ավետիք ՉալաբյանՀունիսի 15-ը հանքարդյունաբերությունում կանանց միջազգային օրն էFirebird-ը և Ղազախստանի կառավարությունը ստորագրել են ռազմավարական համաձայնագրեր՝ երկրում AI ենթակառուցվածքների զարգացման նպատակով Մերձավոր Արևելքը եղել և մնում է ամենաանկանխատեսելին. հուշագիր ստորագրելն այլ օպերա է, այն կյանքի կոչելը՝ բոլորովին այլ. Արտակ Զաքարյան Երկիրը փոխելու համար,երկրի ղեկավարին պետք է փոխենք. Ռուսաստանի շուկան ենք կորցնում. Արշակ Կարապետյան Նաիրի Սարգսյանը ևս միացավ ստորագրահավաքին Քաղաքացիները շարունակում են միանալ ստորագրահավաքին Այսքան դավաճանություններից հետո, էլի ընտրում են ՔՊ-ին. քաղաքացի Մարդիկ միանում են ստորագրահավաքին․ արի´ Ազատության հրապարակ, եթե կողմ ես, որ քո քվեն ևս գողացվել է. Համահայկական ՃակատՀՀ դատավորների միությունը՝ MEDEL եվրոպական հեղինակավոր կազմակերպության անդամ «Պայքարի ամբողջ ծանրությունը մնացել է մեզ վրա». Նարեկ Կարապետյանի հայտարարությունը նոր քաղաքական իրողությունների ֆոնին ՀՀ արտաքին պարտքը 2025թ-ի դրությամբ կազմել է 14 մլրդ 531 մլն դոլար. ֆինանսների նախարար ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի նախագահն օրենսդրական փոփոխություններ նախաձեռնելու միջնորդությամբ դիմել է ՀՀ արդարադատության նախարարին Վաղը ՌԴ-ից Հայաստան Ադրբեջանի տարածքով կուղարկվի 7 վագոն ցորեն ԵՄ անդամակցությունն անիրատեսական է. ՀՀ-ի հեռացումը ՌԴ-ից աշխարհում ընկալվում է որպես ռուսական ազդեցության նվազեցման հերթական ցուցիչ. Արտակ Զաքարյան Այս ընտրությունները ազգային բողոք էր նվաստացման, պարտության, հարկադրանքի և հայկական պետականության շարունակական քայքայման դեմ. Փաշինյանը չի ստացել հայ ժողովրդի վստահությունը. Օսկանյան «Քո ձայնը գողացել են, դուրս արի պայքարի» ստորագրահավաքն շարունակվում է ԲՀԿ-ն մնացել է Նիկոլ Փաշինյանի կոկորդին. Սուրենյանց Մենք մեր երկիրը պետք է մաքրենք քաղաքական աղբից. Սուրենյանց Առևջում ծանր ու բարդ պայքար է. Հայկ Մամիջանյան Ընդիմությունը պետք է միասնական որոշում կայացնի. ինչ որոշում էլ կայացնենք, խոսելու ենք ժողովրդի հետ Նիկոլ Փաշինյանը հատել է ընտրակեղծիքների կարմիր գիծը․ Նարեկ ԿարապետյանԵրեկ ԿԸՀ-ն գնաց օրենքի բացարձակ ոտնահարման․ Ավետիք ՉալաբյանՄեր պատասխանը այս քաղաքական ամնեզիային լինելու է հստակ և գործնական. Հրայր ԿամենդատյանԷս ամոթի խարանը ձեր ճակատին ման եք գալու, ՔՊ-ի ձեռքի գործիքն եք դարձել, ամո՛թ ձեզ. Տոնոյանը՝ ԿԸՀ-ինՄի ողջ քաղաքական ուժի դուրս են թողնում 32 ձայնի համար, սա անհարգալից վերաբերմունք է. Մելոյան Ազգովի կհաղթենք փոքրիկ խմբակի հոգին կորցրած դիկտատորին․ Նարեկ Կարապետյան