Արդեն հայտնել էինք, որ «Նաիրիտ» գործարանի աշխատակիցները երթով շարժվել են դեպի կառավարության շենք: Այս պահին գործարանի աշխատակիցները շենքի առջև են և պահանջում են վճարել իրենց աշխատավարձերը: «Աշխատավարձ-աշխատավարձ», «Վարչապետ, դուրս արի», «Պարտքերի մարում» վանկարկումներով նաիրիտցիները պահանջում են վարչապետը դուրս գա և իրենց հստակ պատասխան տա:
Վարչապետ Հովիկ Աբրահամյանի փոխարեն Նաիրիտցիների խնդիրը ցանկացավ լսել կառավարության քաղաքացիների եւ դիմում-բողոքների ընդունման բաժնի պետ Ալեքսանդր Ղազարյանը, սակայն վանկարկումներով և ձեռքի շարժումներով նրան հետ ուղարկեցին։
Ալեքսանդր Ղազարյանն առաջարկեց 5 հոգով բարձրանալ վարչապետի մոտ, սակայն նաիրիտցիները պահանջում են, որ վարչապետն ինքը իջնի եւ հանդիպի բոլորի հետ, սակայն նաիրիտցիները չեն համաձայնվում և շարունակում են պահանջել վարչապետին:
Հիշեցնենք, որ «Նաիրիտը» աշխատակիցներին 18 ամսվա աշխատավարձ է պարտք։